Սեմինարիա
Մաս 24. Օր 2, 3 Նեփի 2–5


Մաս 24. Օր 2

3 Նեփի 2.5

Նախաբան

Հիսուս Քրիստոսի ծննդյան նշանները տեսնելուց հետո մարդիկ շուտով սկսեցին մոռանալ իրենց ստացած վկայությունները և կարծրացրեցին իրենց սրտերը: Շատ Նեփիացիներ ու Լամանացիներ չընդունեցին հետագա նշաններն ու հրաշքները և աճեցին ամբարշտության մեջ: Արդյունքում Գադիանթոնի ավազակներն ուժեղանում էին ու սպառնում էին կործանել Նեփիացիներին: Նեփիացիների գլխավոր դատավորը` Լաքոնիուսը, հավաքեց բոլոր արդար Նեփիացիներին ու Լամանացիներին և կոչ արեց ժողովրդին ապաշխարել ու պատրաստվել պայքարի: Իրենց միասնականության և Տիրոջ նկատմամբ հավատքի շնորհիվ նրանք հաղթեցին իրենց թշնամիներին: Իրենց փրկելուց հետո արդար Նեփիացիներն ու Լամանացիները ճանաչեցին Աստծո զորությունն իրենց պահպանման մեջ:

3 Նեփի 2

Արդար Նեփիացիներն ու Լամանացիները միավորվում են, որպեսզի պաշտպանեն իրենք իրենց Գադիանթոնի ավազակներից

Մտածեք մի քանի նշանակալից հոգևոր փորձառությունների մասին, որ ունեցել եք ձեր կյանքում: (Հիշեք, որ հոգևոր փորձառությունները չպետք է լինեն դրամատիկ կամ արտասովոր, որպեսզի լինեն իմաստալից): Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր հիշել այս հոգևոր փորձառությունները:

Կարդացեք 3 Նեփի 2.1–3՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ մարդկանց միջև, երբ նրանք սկսեցին մոռանալ Փրկչի ծննդյանը վերաբերող նշանները: Ի՞նչ կարող եք սովորել այս պատմությունից հոգևոր փորձառությունները մոռանալու վտանգի մասին:

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել այն ամենից, թե ինչ տեղի ունեցավ Նեփիացիների հետ, այն է, որ եթե մենք մոռանանք նախկին հոգևոր փորձառությունները, մենք կդառնանք ավելի խոցելի Սատանայի գայթակղությունների ու խաբեությունների նկատմամբ: Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում` 3 Նեփի 2.1–3-ի կողքին: Երբ անեք, մտածեք, թե ինչու հոգևոր փորձառությունների մասին մոռանալը կարող է մեզ ավելի խոցելի դարձնել Սատանայի կողմից:

Խորհեք, թե ինչ կարող եք անել, որը ձեզ կօգնի ճանաչել ու հիշել հոգևոր փորձառությունները: Թվարկեք մի քանի միտք, որոնք, ձեր կարծիքով, օգտակար կլինեն.

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը պատմել է, թե ինչպես է իր հոգևոր փորձառությունների մասին օրագրում գրանցելն օգնել իրեն: Երբ կարդաք նրա փորձառությունների մասին, ընդգծեք որոշ օրհնություններ, որոնք կարող են գալ հոգևոր փորձառությունները գրանցելուց.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Մի քանի տարի ես ամեն օր մի քանի տող գրում էի: Ես ոչ մի օր բաց չեմ թողել, անկախ նրանից, թե որքան հոգնած եմ եղել կամ որքան վաղ պետք է արթնանայի հաջորդ օրը: Նախքան գրելը ես մտածում էի` «Արդյո՞ք տեսել եմ Աստծո ձեռքը մեկնված դիպչելու մեզ կամ մեր երեխաներին կամ մեր ընտանիքին այսօր»: Շարունակելով դա, ինչ-որ բան սկսեց պատահել: Երբ ետ էի նայում այդ օրվան, տեսնում էի, թե ինչ էր Աստված արել մեզանից որևէ մեկի համար, ինչը չէի նկատել օրվա զբաղված պահերին: Երբ դա պատահեց, իսկ դա հաճախ էր պատահում, ես հասկացա, որ հիշել փորձելը թույլ է տվել Աստծուն ցույց տալ ինձ այն, ինչ Նա արել է:

Իմ սիրտը լցվեց գոհունակությամբ: Վկայությունն ամրացավ: Ես ավելի քան երբևէ վստահ էի, որ մեր Երկնային Հայրը լսում և պատասխանում է մեր աղոթքներին: Ես ավելի մեծ երախտագիտություն էի զգում սրտի փափկեցման ու մաքրման համար, որը գալիս էր մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Եվ ես ավելի վստահ դարձա, որ Սուրբ Հոգին կարող է հիշեցնել մեզ ամեն ինչ` նույնիսկ այն բաները, որ չենք նկատել կամ ուշադրություն չենք դարձրել, երբ դրանք տեղի են ունեցել» («Օ~, հիշիր, հիշիր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 66–67):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, թե ինչպես է հոգևոր փորձառությունները հիշելն օգնել ձեզ մնալ հավատարիմ` չնայած Սատանայի` ձեզ գայթակղելու կամ մոլորեցնելու փորձերին: (Սա կարող է ներառել հոգևոր փորձառությունները հիշելը` գրանցելով դրանք օրագրում):

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 2.4–19-ում` շատ Նեփիացիներ շարունակում էին ամբարշտություն անել, իսկ Գադիանթոնի ավազակներն աճում էին թվով և ուժով: Նրանց ագրեսիան ավելի սաստկացավ` հասցնելով նրան, որ դարձի եկած Լամանացիներն իրենց ուժերը միավորեցին Նեփիացիների հետ, որպեսզի պայքարեն նրանց դեմ: Չնայած նրանք Գադիանթոնի ավազակներին իրենց երկրից դուրս մղելիս որոշ հաջողություններ ունեցան, Նեփիացիներն ու Լամանացիները դեռ վտանգավոր իրավիճակում էին Հիսուս Քրիստոսի ծննդյան նշանները տրվելուց 15 տարի անց:

3 Նեփի 3.1–10

Գադիանթոնի ավազակների առաջնորդը պահանջում է, որ Նեփիացիներն ու Լամանացիներն անձնատուր լինեն

3 Նեփի 3.1–10 –ում մենք տեսնում ենք մի օրինակ, թե ինչպես է երբեմն դևը գործում ուրիշների միջոցով, որպեսզի փորձի թուլացնել մեր հավատքը և մեզ մոլորեցնի: Գեդդիանին` Գադիանթոնի ավազակների առաջնորդը, մի նամակ գրեց Լաքոնիուսին` Նեփիացի և Լամանացի միավորված ժողովրդի գլխավոր դատավորին և կառավարչին, որպեսզի համոզեր նրան անձնատուր լինել Գադիանթոնի ավազակներին: Կարդացեք 3 Նեփի 3.2–10` ուշադրություն դարձնելով այն բառերին ու արտահայտություններին, որոնք ցույց են տալիս այն գործալակերպը, որը Գադիանթոնը կիրառեց Լաքոնիուսի հավատքը թուլացնելու և նրան մոլորեցնելու համար: Դուք կարող եք ընդգծել այդ բառերն ու արտահայտությունները, երբ գտնեք դրանք:

Այս հատվածներն ուսուցանում են, որ Սատանան ու իր հետևորդները հաճախ շողոքորթում են, տալիս են կեղծ խոստումներ ու սպառնալիքներ, որպեսզի մոլորեցնեն մարդկանց: Կարևոր է հասկանալ, որ Սատանայի գործելակերպը հաճախ լինում է ավելի նուրբ, և նա կարող է օգտագործել մեր ընկերներին և մարդկանց, ում մենք սիրում ենք, քան մեր ակնհայտ թշնամիներին, որպեսզի գայթակղի մեզ: Այնուամենայնիվ, Գեդդիանիի շարժառիթների ու մարտավարության և Սատանայի` մարդկանց մոլորեցնելու ներկայիս գործելակերպի միջև նմանություններ կան:

  1. journal iconԸնտրեք Գեդդիանիի գործելակերպերից մեկը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես է դևն այսօր կիրառում նման գործելակերպ երիտասարդների նկատմամբ: Նաև գրեք, թե ինչպես կարող եք դիմակայել այդ գործելակերպին:

3 Նեփի 3.11–4.33

Լաքոնիուսի մարդիկ պատրաստվում են պաշտպանել իրենց, և նրանք պարտության են մատնում Գադիանթոնի ավազակներին

Լաքոնիուսի պատասխանը

Լաքոնիուսն ապշած էր Գեդդիանիի նամակից և որոշեց պատրաստել իր ժողովրդին մոտալուտ հարձակման համար: Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և նշեք առնվազը չորս եղանակ, որոնց միջոցով Լաքոնիուսը նախապատրաստում էր իր ժողովրդին հոգեպես և ֆիզիկապես Գադիանթոնի ավազակների հարձակմանը դիմակայելու համար: (Հուշում. այս հատվածներն ուսումնասիրելիս ուշադիր եղեք, որպեսզի զանազանեք Գիդդիանիին` Գադիանթոնի ավազակների առաջնորդին, և Գեդգեդոնիին` մեծ մարգարեին և Նեփիացիների բարձրագույն հրամանատարին):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի դատարկ էջի վրա մեջտեղից գիծ անկացրեք: Մի կողմի վերևի մասում գրեք Լաքոնիուսի նախապատրաստությունները արտահայտությունը, իսկ հակառակ կողմի վերևի մասում գրեք Ժամանակակից համանմանություններ արտահայտությունը: «Լաքոնիուսի նախապատրաստությունները» վերնագրի տակ գրեք կամ նկարեք ձեր բացահայտած այն չորս եղանակները, որոնց միջոցով Լաքոնիուսն ու Նեփիացիները նախապատրաստվում էին դիմակայել հարձակմանը: «Ժամանակակից համանմանություններ» վերնագրի տակ գրեք կամ նկարեք ժամանակակից համանմանությունների մի քանի օրինակ նման այն ամենին, թե ինչ արեց Լաքոնիուսը ժողովրդին նախապատրաստելու համար: Այս համանմանությունները պետք է մարմնավորեն այն հոգևոր և ֆիզիկական նախապատրաստվածությունները, որոնք մեզ խորհուրդ է տրվել անել վերջին օրերում:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ ավելիին, որը ձեզ կօգնի մտածել, թե ինչպես կարող եք կիրառել այն, ինչ սովորեցիք.

    1. Ինչպե՞ս կարող եք ամրացնել ձեր տունը թշնամու հարձակումների դեմ:

    2. Ինչպե՞ս է ընտանիքներով, ճյուղերով կամ ծխերով միասին հավաքվելն ապահովում պաշտպանություն մեզ համար:

    3. Ինչո՞ւ է ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը հանդիսանում կարևոր եղանակ ձեզ ամրացնելու համար:

    4. Ե՞րբ է աղոթքն օգնել ձեզ ձեռք բերել հոգևոր ուժ դժբախտության կամ վտանգի ժամանակ:

    5. Ինչպե՞ս կարող է ապաշխարությունը լինել ապագայի համար նախապատրաստվելու մի ձև:

    6. Ձեր կարծիքով ինչո՞ւ մարգարեության ու հայտնության հոգին ունեցողներին հետևելը հատկապես կարևոր է այսօր:

Որպեսզի տեսնեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Գադիանթոնի ավազակները հարձակվեցին Լաքոնիուսի և իր ժողովրդի վրա, կարդացեք 3 Նեփի 4.7–12: Այս պատմությունից մենք սովորում ենք, որ երբ մենք ինքներս մեզ նախապատրաստում ենք հոգեպես ու ֆիզիկապես, Տիրոջ զորության միջոցով մենք կարողանում ենք հաղթահարել դժվարությունները:

Լաքոնիուսն ու իր ժողովուրդը կարողացան պարտության մատնել Գադիանթոնի ավազակներին և կործանել ավազակների առաջնորդներին: Նրանք հաղթեցին շնորհիվ իրենց ընտրած առաջնորդների (տես 3 Նեփի 3.19; 4.17), իրենց հնազանդության (տես 3 Նեփի 3.21; 4.18) և Աստծո նկատմամբ իրենց վստահության (տես 3 Նեփի 4.30–31): Կարդացեք 3 Նեփի 4.30–33, և ուշադրություն դարձրեք, թե մարդիկ ինչպես արձագանքեցին Գադիանթոնի ավազակների նկատմամբ իրենց հաղթանակից հետո: Մարդիկ ի՞նչն ընդունեցին որպես պատճառ Գադիանթոնի ավազակներից ազատագրվելու համար: Մեկ սկզբունք, որ այս հատվածները ցույց են տալիս, հետևյալն է. Աստծո բարությունն ու ողորմածությունը ճանաչելը դժվարին իրավիճակից մեզ դուրս բերելիս օգնում է մեզ մնալ խոնարհ:

3 Նեփի 5

Խաղաղությունը վերականգնվում է մարդկանց մեջ; Մորմոնը բացատրում է հիշատակարանների կրճատման մասին

Մորմոնը կրճատում է թիթեղների գրվածքները

Խորհեք, թե ինչպես է անձնական հոգևոր փորձառությունն ազդել ձեր հավատքի, ցանկությունների կամ ձեր վարքի վրա, որը դուք դրսևորել եք այդ հոգևոր փորձառությունից հետո: Կարդացեք 3 Նեփի 5.3–4, և տեսեք, թե ինչ արեցին Նեփիացիները Տիրոջից ստացած օգնության և օրհնությունների արդյունքում: Ուշադրություն դարձրեք, որ մարդկանց արձագանքման եղանակներից մեկը ուրիշներին ավետարանը քարոզելն էր:

3 Նեփի 5.14–26-ում Մորմոնը բացատրում է, թե ինչու էր գրում իր համառոտագրված հիշատակարանը: Կարդացեք 3 Նեփի 5.12–13 և ուշադրություն դարձրեք, թե Մորմոնն ինչ ասաց Նեփիի թիթեղներից իր հիշատակարանը գրելու պատասխանատվության մասին:

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք պատասխանատվություն ունենք ուրիշներին հավերժական կյանքի ուղին ուսուցանելու համար: Այն ամենի դիմաց, ինչ Տերը անում է մեզ համար, մեր երախտագիտությունը Նրան ցույց տալու ամենակարևոր եղանակներից մեկը ուրիշներին օգնելն է, որպեսզի գան դեպի Նա և ստանան այն օրհնությունները, որ Նա ունի նրանց համար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի եղանակ, որոնց միջոցով, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ, կարող եք ուսուցանել ուրիշներին հավերժական կյանքի ուղին: Նաև մտածեք որոշ իրավիճակների մասին, երբ դուք կկարողանաք ուսուցանել սա ուրիշներին:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 2–5 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.