Սեմինարիա
Մաս 5. Օր 3,2 Նեփի 2


Մաս 5. Օր 3

2 Նեփի 2

Նախաբան

2 Նեփի 2-ում Լեքին ուսուցանեց իր որդի Հակոբին, թե ինչու է Երկնային Հայրն Իր զավակներին դրել մի աշխարհում, որտեղ գոյություն ունեն չարչարանքներ, վիշտ, մեղք և մահ: Որպեսզի օգներ Հակոբին հասկանալ մահկանացու կյանքի նպատակը, նա բացատրեց փրկության ծրագրի հիմնական վարդապետությունները, որ ներառում էր ազատ ընտրությունը, Ադամի Անկումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը: 2 Նեփի 2-ում ուսուցանվող ճշմարտություններն ուսումնասիրելը կարող է օգնել ձեզ ավելի լիարժեքորեն գնահատել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը հաղթում Անկման ազդեցություններին և հնարավոր դարձնում մեզանից յուրաքանչյուրի համար կատարել ընտրություններ, որոնք կառաջնորդեն դեպի հավերժական կյանք:

Ադամն ու Եվան հեռանում են Եդեմի պարտեզից

2 Նեփի 2.1–25

Լեքին ուսուցանում է Ադամի Անկման և Հիսուս Քրիստոսի Քավության մասին

Մտածեք որոշ դժվարությունների մասին, որոնց վերջերս եք հանդիպել: Դուք երբևէ խորհել եք, թե ինչո՞ւ կյանքն ունի նման դժվարություններ: Երբ դուք կարդաք 2 Նեփի 2.1, դուք կարող եք ընդգծել բառեր կամ արտահայտություններ, որոնք Լեքին օգտագործել է Հակոբի մանկությունը նկարագրելիս: Ապա կարդացեք 2 Նեփի 2.2 և ընդգծեք այն, ինչ Լեքին խոստացավ Հակոբին, որ տեղի կունենային նրա չարչարանքների արդյունքում: Սրբագործել բառի իմաստներից մեկը նվիրաբերել կամ սուրբ դարձնելն է: Կարծես, թե Լեքին խոստանում է Հակոբին, որ Տերը կնվիրաբերի Հակոբի փորձությունները նրա առավելագույն օգտի համար:

Լեքին ուսուցանեց Հակոբին Երկնային Հոր ծրագրում Ադամի Անկման անհրաժեշտության և Հիսուս Քրիստոսի Քավության մեր կարիքի մասին: Նա ցանկանում էր, որ Հակոբն իմանար, որ Անկումն ու Քավությունը հնարավոր են դարձնում մեզ համար, որ մենք գործադրենք մեր ազատությունը, որպեսզի մենք կարողանանք աճել և զարգանալ հավերժական կյանք ունենալու համար: Կարդացեք 2 Նեփի 2.15–18 և գրեք կարճ պատասխաններ հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ էր Աստված Եդեմի պարտեզում պատրաստել Ադամի և Եվայի համար, որը թույլ տվեց նրանց օգտագործել իրենց ազատ ընտրությունը: (Տես 2 Նեփի 2.15–16:)

  • Ի՞նչ էր Սատանան փնտրում Եդեմի պարտեզում: (Տես 2 Նեփի 2.17–18:) Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Սատանան հետամուտ լինում այդ նույն նպատակին այսօր:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում գծեք ստորև տրված աղյուսակը: Ուսումնասիրեք 2 Նեփի 2.19–25 և ներկայացրեք, թե ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե Ադամն ու Եվան չուտեին արգելված պտուղը և չընկնեին, ինչպես նաև հետևանքները, որոնք առաջ եկան Անկման արդյունքում:

Եթե Ադամն ու Եվան չընկնեին (2 Նեփի 2.22–23)

Քանի որ Ադամն ու Եվան ընկան (2 Նեփի 2.19–20, 25)

Աղյուսակը լրացնելուց հետո խորհեք, թե ինչու է Ադամի ու Եվայի Անկումը հանդիսանում Երկնային Հոր երջանկության ծրագրի կարևոր մասը:

  1. journal iconՊատկերացրեք, որ ձեր ընկերն ասում է, որ Ադամն ու Եվան սխալ գործեցին, երբ ճաշակեցին արգելված պտղից: Օգտագործելով այն, ինչ սովորեցիք 2 Նեփի 2.19–25, ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք մի պարբերություն, բացատրելով, թե ինչու էր Անկումը կարևոր մեր երջանկության համար նախատեսված Երկնային Հոր ծրագրում:

Չնայած Ադամի ու Եվայի Անկումը ուղի բացեց մեր զարգացման համար, այն նաև ներկայացրեց այլ հետևանքներ: Նախքան Անկումը Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան գտնվում էին Աստծո ներկայության մեջ. արգելված պտղից ճաշակելուց հետո նրանք պետք է հեռանային Նրա ներկայությունից:

Կարդացեք 2 Նեփի 2.5 և ներկայացրեք արտահայտությունը, որը նշում է Անկումից հետո Ադամի ու Եվայի բաժանումն Աստծուց: «Մարմնական օրենքը» վերաբերվում է ֆիզիկական օրենքներին, որոնք սկսեցին գործել որպես Անկման արդյունք: Այսպիսով, համաձայն «մարմնական օրենքի», «կտրված» լինելը վերաբերվում է երկրի վրա մահկանացու վիճակին, որը մենք ժառանգում ենք որպես Ադամի ու Եվայի սերունդներ: Այս օրենքների պատճառով մենք ֆիզիկապես բաժանված ենք Աստծո ներկայությունից և ենթակա ենք վշտի, ցավերի, չարչարանքների և ֆիզիկական մահվան: «Կտրված» լինելն ըստ «հոգևոր օրենքի» վերաբերվում է մեր մեղքերի պատճառով Աստծո ներկայությունից բաժանված լինելուն:

Խորհեք, թե ինչպես եք դուք ինքներդ ունեցել Անկման այս հետևանքները`անդրադառնալով հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ չարչարանքներ, ցավ ու վշտեր եք դուք ունեցել այս կյանքում:

  • Ո՞ւմ գիտեք դուք, որ մահացել է: Ինչպե՞ս է այդ անձնավորության մահն ազդել ձեզ վրա:

  • Ե՞րբ եք ձեզ զգացել հոգևորապես բաժանված Աստծուց:

Երբ դուք կարդաք 2 Նեփի 2.6–10, դուք կարող եք ընդգծել կարևոր բառերը կամ արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսն ազատում է մեզ Անկման ազդեցություններից և առաջարկում է ազատում մեր մեղքերից: 2 Նեփի 2.9–10 –ում բարեխոսություն բառը նշանակում է գործել մեկ ուրիշի օգտի համար:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն— 2 Նեփի 2.25

Մինչ Լեքին Հակոբին ուսուցանում էր Ադամի Անկման մասին և հակադրության մասին, որը մենք ունենում ենք մահկանացու կյանքում, նա շեշտում է Անկման դրական հետևանքները ողջ մարդկության համար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ելնելով այն ամենից, ինչ դուք սովորեցիք Անկման մասին, ինչպե՞ս է այն ուրախություն բերում մարդկությանը:

    2. Ե՞րբ եք դուք ուրախություն ունեցել Անկման դրական հետևանքների շնորհիվ:

2 Նեփի 2.11–18, 26–30

Լեքին ուսուցանում է ազատ ընտրության և մեր ընտրությունների հետևանքների մասին

Խորհեք մի կարևոր ընտրության մասին, որը դուք պետք է վերջերս կատարեիք և ինչ երկարատև հետևանքներ այդ ընտրությունը կարող է ունենալ: Լեքին ուսուցանեց իր ժողովրդին Երկնային Հոր փրկության ծրագրում ազատ ընտրության հիմնական կարևորության մասին: Որպեսզի օգնենք ձեզ հասկանալ, որ մենք ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք կամ գերություն և մահ (տես 2 Նեփի 2.27), կատարեք ստորև տրված վարժությունը:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք Երիտասարդներին զորացնելու համար ([գրքույկ, 2011], 2–3) գրքույկից վերցրած հետևյալ նախադասություններից յուրաքանչյուրը: Ապա, երբ դուք կարդաք 2 Նեփի 2.11–18, 26–29 հատվածներից յուրաքանչյուրը, կանգ առեք և գրեք այդ հատվածի համարը նախադասության կամ նախադասությունների տակ, որոնք ձեր կարծիքով վերաբերվում են դրան: Հատվածներից յուրաքանչյուրի համարը պետք է գրվի նախադասություններից մեկի տակ: Նախադասությունը կարող է վերաբերվել մեկից ավելի հատվածների, և հատվածը կարող է կապված լինել մեկից ավելի նախադասությունների հետ: Որպես օրինակ, հատված է գրված առաջին նախադասության համար. ճշմարտություններից մեկը, որ Լեքին ուսուցանեց 2 Նեփի 2.16-ում, այն է, որ մեզ տրված է ինքնուրույն գործելու հնարավորություն:

    1. «Երկնային Հայրը ձեզ տվել է ազատ ընտրություն, ճիշտը սխալից տարբերելու և ինքնուրույն գործելու ունակություն»: 2 Նեփի 2.16

    2. «Մինչ այս երկրի վրա եք, դուք փորձվում եք, թե արդյոք դուք կօգտագործեք ձեր ազատ ընտրությունը, որ ցույց տաք ձեր սերը Աստծո հանդեպ` պահելով Նրա պատվիրանները»:

    3. «Չնայած դուք ազատ եք ընտրելու ձեր գործողությունները, դուք ազատ չեք ընտրելու հետևանքները»:

    4. «Մեղսալի … ընտրությունները հետաձգում են ձեր զարգացումը և տանում են դեպի կսկիծ ու թշվառություն»:

    5. «Արդար ընտրությունները տանում են դեպի հարատև երջանկություն և հավերժական կյանք»:

Կարդացեք 2 Նեփի 2.26–27: Ի՞նչ եք դուք ազատ ընտրելու: Կարդացեք 2 Նեփի 2.28 և նշեք, թե էլ ինչ է ձեզ տվել Աստված, որ օգնի ձեզ «ընտրել հավերժական կյանք»: Խորհեք ձեր իսկ կյանքում ձեր կատարած ընտրությունների մասին, որոնք ցույց են տալիս, որ դուք ընտրել եք հավերժական կյանք:

scripture mastery icon
Սուրբ գրության սերտում— 2 Նեփի 2. 27

Աշխատեք անգիր սովորել 2 Նեփի 2.27, որը սերտման սուրբ գրություն է: Կարդացեք այն մի քանի անգամ և ապա փակեք ձեր սուրբ գրությունները և օգտագործեք այս հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը, որ տրված է ստորև, որ փորձեք անգիր ասել այն ինքներդ ձեզ կամ ընտանիքի անդամի: Կրկնեք այս վարժությունն այնքան ժամանակ, մինչև դուք զգաք, որ կարողանում եք դա լավ անել:

Ու, մ ա ե ը մ. և բ բ, ո ա ե մ, տ ե ն: Ե ն ա ե` ը ա և հ կ, բ մ մ Մ մ, կ ը գ և մ, ը դ գ և զ. ք ն ջ է, ո բ մ լ թ, ի ի:

  1. journal iconՕգտագործելով վերևում տրված 2 Նեփի 2.27–ի յուրաքանչյուր բառի միայն առաջին տառը` գրեք այս հատվածը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Գրքին չնայել:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.