Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 20․ Օր 3, Ալմա 42


Մաս 20. Օր 3

Ալմա 42

Նախաբան

Ալման իր վերջին խորհուրդն է հղում իր դիմադրող որդուն՝ Կորիանթոնին, բացատրելով, որ Երկնային Հայրը ուղի է պատրաստել նրանց համար, ովքեր մեղք են գործել, որպեսզի ստանան ողորմություն։ Նա իր որդուն ուսուցանեց պատժի մասին, որը արդարադատության օրենքը պահանջում է մեղավորների համար։ Այնուհետև, նա վկայեց, որ Հիսուս Քրիստոսը «բավարարում է արդարադատության պահանջները» (Ալմա 42․15), տառապելով բոլոր նրանց համար, ովքեր մեղք են գործել և ցանկանում են ապաշխարել։ Տերը ողորմություն է տալիս մեղավորներին (ապաշխարողներին)։

Ալմա 42․1–14

Ալման Կորիանթոնին ուսուցանում է արդարադատության օրենքի մասին

Մի պահ փակեք ձեր աչքերն ու խորհեք այն մասին, թե ինչ կպատահեր, եթե գար ձեր Վերջին դատաստանի ժամը։ Ձեր կյանքը վերանայելով` ցանկանո՞ւմ եք արդյոք, որ վերջին դատաստանն ազնիվ լինի։ Ինչո՞ւ էք ցանկանում, որ ձեր դատն արդար լինի։

Այժմ մտածեք, թե ինչ է նշանակում ազնիվ բառը։ Ազնիվ բառի մեկ իմաստն է՝ ստանալ այն, ինչին արժանի ես։ Ազնվության գաղափարը կապված է սուրբ գրությունների արդարադատության տերմինի հետ։

հակակշիռ կշեռք
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք այսպիսի երկու պարզագույն կշեռք։ Այնուհետև ձեր նկարի տակ գրեք Արդարադատություն բառը։ Ձեր օրագրում տեղ թողեք, որպեսզի ձեր նկարի համար այլ պիտակներ գրեք։

Որպեսզի ավելի լավ հասկանաք արդարադատության գաղափարը, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ բացատրությունը․

Երեց Դալլին Հ. Օուքս

«Արդարադատություն բառը ունի շատ իմաստներ։ Դրանցից մեկը հակակշիռն է։ Արդարադատության հայտնի խորհրդանիշը հակակշիռ կշեռքն է։ …

«… Արդարադատության գաղափարը, որին մարդն արժանի է, բոլոր սուրբ գրությունների հիմնական նախադրյալն է, որում ասվում է, որ մարդիկ պետք է դատվեն համաձայն իրենց գործերի» (“Sins, Crimes, and Atonement” [address to CES religious educators, Feb. 7, 1992], 1)։

Ալմայի որդի Կորիանթոնը մտահոգված էր Վերջին դատաստանի ազնվությամբ։ Կարդացեք Ալմա 42․1 և նշեք այն, ինչը, Կորիանթոնի կածիքով, Վերջին դատաստանի ժամանակ անազնիվ կամ անարդար կլինի։

Հիշեք, որ Կորիանթոնը տարբեր մեղքեր էր գործել, որոնցից ոմանք շատ լուրջ էին (տես Ալմա 39․2–3). այդուհանդերձ, Կորիանթոնը ցանկանում էր կամ հույս ուներ, որ մեղսագործների համար ազնիվ չէր լինի, որ նրանք պատիժ ստանային։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու այն մարդիկ, ովքեր չեն ապաշխարել իրենց մեղքերից, պետք է մտահոգվեն, որ ստանալու են այն, «թե ինչի է մարդն արժանի» դատաստանի օրը։

Ալմա 42․2–11 Ալման պատասխանում է Կորիանթոնի մտահոգությանը, բացատրելով, որ Ադամի անկումը բերեց ֆիզիկական մահ (մարմնի մահվան դեպքում հոգու ու մարմնի բաժանումը) և հոգևոր մահ (Աստծուց բաժանում մեղքի պատճառով)։ Այսպիսով, անհրաժեշտ էր, որ մի ծրագիր ստեղծվեր` վերագտնելու մարդկանց իրենց ընկած վիճակից։ Հակառակ դեպքում, ողջ մարդկությունը կմնար մեղավոր վիճակում և կմնար թշվառության մեջ հավերժ՝ համաձայն արդարադատության պահանջների:

Կարդացեք Ալմա 42․12 և բացահայտեք, թե ինչը մարդկությանը բերեց իրենց ընկած վիճակին։ Այժմ կարդացեք Ալմա 42․14 և նշեք մեր անհնազանդության մեկ հետևանք, որը պահանջում է արդարադատություն։ Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի մեջ ձախ կշեռքի նկարի տակ գրեք Խախտել—անհնազանդություն կամ մեղք, իսկ աջ կշեռքի տակ գրեք Տույժ—կտրվել Աստծո ներկայությունից։

  1. journal iconԿարդացեք Ալմա 42․18։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․

    1. Ձեր կածիքով, ի՞նչ է նշանակում ունենալ «խղճի խայթ» (Ալմա 42․18

    2. Ի՞նչ կստիպի մեզ անել խղճի խայթը։

Ըստ Ալմայի ուսուցանածի, ի՞նչ է պահանջում արդարադատության օրենքը, եթե անձը անհնազանդ է։ (Մեր անհնազանդության պատճառով արդարադատության օրենքը պահանջում է, որպեսզի մենք խղճի խայթ զգանք և կտրվենք Աստծո ներկայությունից։) Մի պահ մտածեք, թե երբ եք զգացել զղջում կամ վիշտ կամ Սուրբ Հոգու հեռացում ձեր արած սխալի պատճառով։ Պատկերացրեք, որ այդ զգացումը բազմապատկվում է այնքանով, որքան որ սխալ աարարքներ եք գործել և պատկերացրեք, որ այդ զգացումը ձեր հետ մնում է հավերժ։

Համաձայն Ալմայի ուսուցանածի, ցանկանո՞ւմ եք, որ Վերջին դատաստանը հիմնված լինի միայն արդարադատության վրա։ Ցանկանո՞ւմ եք ստանալ այն, ինչ «վաստակել եք» ձեր արած սխալների համար։

Ալմա 42․15–31

Ալման Կորիանթոնին ուսուցանում է ողորմության ծրագրի մասին

Աստծո աստվածային հատկանիշներից մեկն այն է, որ Նա արդար է։ Արդարադատության պահանջները դատապարտում են Երկնային Հոր ամեն մի զավակի և թույլ չեն տա մեզանից ոչ մեկին ապրել Նրա հետ մեր մեղավոր վիճակում։ Մտածեք հետևյալ հարցի շուրջ․ Կա՞ արդյոք որևիցե եղանակ` ջնջելու այդ արդարադատության պահանջները կամ ազատվելու դրանցից։

Շատ մարդիկ կարող են այս հարցին պատասխանել, ասելով, որ եթե մենք ապաշխարենք, մենք չենք տառապի մեր մեղքի հետևանքներից։ Չնայած այս պատասխանը լիարժեք ճշմարիտ է, կարևոր է հասկանալ, որ ջնջել կամ ներել այդ հետևանքները արդար չի լինի, քանի որ արդարադատության պահանջները չեն կատարվի։ Ալման ուսուցանել է, որ անհնար է հեռացնել տույժը՝ առանց արդարադատության պահանջները բավարարելու։ Կարդացեք Ալմա 42․25 և տեսեք, թե ինչ կպատահեր, եթե Աստված պարզապես հեռացներ մեղքի հետևանքները և արադարադատությունը թողեր չբավարարված։

Նախքան Ալմա 42․15 կարդալը, մտածեք հետևյալ հարցի շուրջ․ Եթե մեր մեղքերի պատիժը հնարավոր չէ հեռացնել, ինչպե՞ս կարող ենք մենք երբևէ խղճի խաղաղություն ունենալ և վերականգնվել Աստծո ներկայության մեջ։

Օգտակար կլինի հասկանալ, որ «բավարարելով արդարադատության պահանջները» արտահայտությունը նշանակում է բավարարել կամ վճարել այն պատժի համար, որն արդարադատությունը պահանջում է։

Ալմա 42․15 մենք սովորում ենք․ Հիսուս Քրիստոսի Քավությունը բավարարում է արդարադատության պահանջները, որպեսզի ողորմությունը հասանելի լինի ապաշխարողներին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարած կշեռքների տակ լրացրեք` գրելով Բավարարված ողորմածությամբ—Հիսուս Քրիստոսի Քավությամբ արտահայտությունը «Տույժ …” արտահայտության տակ։

  1. journal iconՊատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, ով տառապում է իր գործած մեղքից ստեղծված բեռի տակ։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես ձեր ընկերոջը կբացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը թույլ է տալիս, որ ողորմությունը հասանելի լինի մեզանից յուրաքանչյուրի համար։

Խորհեք այն մասին, թե ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ Փրկիչը պատրաստակամորեն կրեց արդարադատության պահանջների պատիժը ձեր փոխարեն, որպեսզի ողորմությունը հասանելի լինի ձեզ համար։

Կարդացեք Ալմա 42․22–24 և նշեք այն, ինչը Հիսուս Քրիստոսը մեզանից պահանջում է ողորմության փոխարեն։ «Անկեղծորեն զղջացողից» արտահայտությունը հատված 24 նշանակում է անկեղծորեն ապաշխարող։ Ձեր կարդացածի վրա հիմնվելով` շարունակեք հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ապաշխարենք, մենք կստանանք Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերը Հիսուս Քրիստոսին կոչել է միջնորդ։ Միջնորդը անձնավորություն է, ով կանգնում է երկու կողմերի միջև, որպեսզի լուծի խնդիրը։ Այս խոսքերը կարդալիս ուշադրություն դարձրեք, թե Փրկիչն ինչպես է ցանկանում, որ ողորմությունը հասնի մեղսավորին․

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Եվ հավերժական օրենքով, ողորմածությունը չի կարող հասանելի լինել, եթե չլինի մեկը, ով կամենում է և կարող է վերցնել մեր պարտքը և վճարել գինը և սահմանել մեր փրկագնման համար պայմաններ:

Եթե չկա միջնորդ, եթե չկա մի ընկեր, ապա արդարադատության կեղտոտ, անդուր ողջ բեռը անշուշտ պետք է ընկնի մեզ վրա։ Յուրաքանչյուր մեղքի, լինի դա փոքր թե մեծ, լիարժեք վարձատրությունը պետք է մեզանից կորզվի մինչև վերջին գրոշը։

Սակայն իմացեք սա․ Ճշմարտությունը, փառահեղ ճշմարտությունը, որ գոյություն ունի Միջնորդ: …

Նրա միջոցով ողորմածությունը լիովին կարող է հասանելի լինել մեզանից յուրաքանչյուրիս` առանց նեղացնելու արդարադատության հավերժական օրենքին։ …

Ողորմածության բաշխումը ինքնաբերաբար տեղի չի ունենա։ Այն կլինի Նրա հետ ուխտի միջոցով։ Այն կլինի Նրա պայմաններով, Նրա առատաձեռն պայմաններով» (“The Mediator,” Ensign, May 1977, 55–56)։

Օ Իմ Հայր

Եզրափակելով իր խոսքը Կորիանթոնի հետ` Ալման ամփոփում է այն ամենը, ինչ նա ձգտում էր սովորեցնել որդուն։ Կարդացեք Ալմա 42․26–31 և նշեք, թե ինչ էր Ալման փափագում, որ աներ որդին, հասկանալով այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք Ալման այս գլխում ուսուցանեց նրան։ Նկատեք Ալմայի փափագը իր որդի Կորիանթոնի նկատմամբ, որ նա չարդարացնի իր մեղքերը, այլ թույլ տա արդարադատության, ողորմության և Քավության մասին վարդապետությունները «լիակատար ազդեցություն ունենան [նրա] սրտում» (Ալմա 42․30)։ Ինչպե՞ս կարող եք թողնել, որ այս վարդապետություններն ու սկզբունքները լիակատար ազդեցություն ունենան ձեր սրտում։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր մտքերը հետևյալ հարցի շուրջ․ Եթե անձնապես կարողանայիք ձեր երախտագիտությունն արտահայտել Փրկչին ձեր համար կատարած Նրա զոհաբերության համար, ի՞նչ կասեիք Նրան։

Կարևոր է իմանալ, որ Կորիանթոնը ապաշխարեց և ի վերջո մեծ ներդրում ունեցավ Եկեղեցու մեծացման գործում (տես Ալմա 49․30

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 42 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.