Մաս 6. Օր 2
2 Նեփի 6–8
Նախաբան
Նեփիի գրառումները քարոզի առաջին մասի վերաբերյալ, որն ուսուցանել է իր կրտսեր եղբայրը` Հակոբը, գտնվում է 2 Նեփի 6–8: (Հակոբի քարոզի երկրորդ մասը գտնվում է 2 Նեփի 9–10:) Հակոբը մարգարեացավ, որ այն ժամանակից սկսած, երբ Լեքին հեռացավ Երուսաղեմից, հրեաները գերության վերցվեցին և ցրվեցին իրենց ամբարշտության պատճառով: Այնուամենայնիվ, Տերը գթասրտորեն հրեաներին կրկին կհավաքեր Երուսաղեմում: Հակոբը նաև մարգարեացավ, որ հրեաները կրկին կցրվեն երկրորդ անգամ այն բանից հետո, երբ կմերժեն Փրկչին Իր մահկանացու ծառայության ժամանակ. կրկին Տերը ողորմած կգտնվի և կհավաքի նրանց վերջին օրերում, երբ նրանք գան Փրկչի իմացությանը: Բացի դրանից, Հակոբը մեջբերեց Եսայիայի մարգարեությունները, որոնք ցույց են տալիս Փրկչի հավատարմությունը Իր ուխտյալ ժողովրդի հանդեպ, Նրա գթասրտությունը և Նրա մեծագույն խոստումները հավատարիմներին:
2 Նեփի 6
Հակոբը մարգարեանում է Իսրայելի ցրման և հավաքման մասին
Ինչպե՞ս դուք կվարվեիք, եթե ձեր սիրած մարդիկ անբարյացակամորեն վերաբերվեին ձեզ հետ: Ի՞նչ կզգայիք, եթե նրանք ցույց տային իրենց գործերով կամ վերաբերմունքով, որ ձեր հարաբերություններն այլևս կարևոր չէին նրանց համար: Խորհեք, թե արդյոք երբևէ վարվել եք այդպես Տիրոջ հանդեպ: 2 Նեփի 6–8-ում Հակոբն ուսուցանեց, թե ինչպես է Տերն արձագանքում նրանց, ովքեր իրենց վերաբերմունքով և արարքներով հեռանում են Իրենից:
Կարդացեք 2 Նեփի 6.3–5, 9.1, 3 և փնտրեք պատճառները, թե ինչու Հակոբը տվեց այս քարոզը:
Երբ դուք ուսումնասիրեք այսօր, փնտրեք, թե ինչպես կարող են Հակոբի ուսմունքներն օգնել ձեզ «սովորել և փառաբանել ձեր Աստծո անունը» (2 Նեփի 6.4), ավելի լավ հասկանալ ուխտերը, որոնք դուք կապել եք Տիրոջ հետ (տես 2 Նեփի 9.1) և պատճառ տալ ձեզ «ուրախանալ և բարձրացնել ձեր գլուխները հավիտյան» (2 Նեփի 9.3):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Հակոբը սկսում է իր քարոզը, մարգարեանալով, թե ինչ պատահեց հրեաների հետ այն բանից հետո, երբ Լեքին հեռացավ Երուսաղեմից, քանի որ նրանք մերժել էին Տիրոջը: Ինչպե՞ս է նա նկարագրել այն 2 Նեփի 6.8–ում:
-
Լեքին, Երեմիան և այլ մարգարեներ մարգարեացան այս կործանման մասին: Երբ բաբելոնացիները հաղթեցին հրեաներին մոտավորապես 587թ. Ք.ա., շատերը սպանվեցին և ոմանք էլ գերի տարվեցին Բաբելոն: Ի վերջո, հրեաները փափկացրեցին իրենց սրտերն առ Տերը: Համաձայն 2 Նեփի 6.9–ի առաջին նախադասության, ի՞նչ մարգարեացավ Հակոբը, որ կպատահեր նրանց հետ:
-
Հակոբը մարգարեացավ, որ Փրկիչը կապրեր Իր մահկանացու կյանքը հրեաների մեջ այն բանից հետո, երբ նրանք վերադառնային գերությունից: Համաձայն 2 Նեփի 6.9–10, ինչպե՞ս կվարվեին հրեաները Փրկչի հետ և ի՞նչ կզգային Նրա հանդեպ:
-
Համաձայն 2 Նեփի 6.10–11, ի՞նչ կպատահեր հրեաների հետ, ովքեր մերժել էին Փրկչին:
-
Կարդացեք 2 Նեփի 6.11, 14 և փնտրեք արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ է Տերը զգում Իսրայելի տան հանդեպ, չնայած, որ նրանք մերժել են Իրեն: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում շրջանակի մեջ առնել «ողորմած կլինի նրանց հանդեպ» և «դարձի բերել նրանց» արտահայտությունները:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները.
-
Ի՞նչ է նշանակում «դարձի բերել» մեկին կամ ինչ-որ մի բան:
-
Ինչպե՞ս է Իսրայելին երկրորդ անգամ դարձի բերելու Տիրոջ ցանկությունը ցուցադրում Նրա գթությունը:
-
Այս նույն հատվածներում Հակոբն ուսուցանել է, թե ինչ պետք է անեն հրեաները` Տիրոջից այս օրհնությունները ստանալու համար: Կրկին կարդացեք 2 Նեփի 6.11, 14 և յուրաքանչյուր հատվածում գտեք «երբ նրանք» արտահայտությունը: Ընդգծեք բառերը, որոնք լրացնում են արտահայտությունը: Համաձայն այս հատվածների, ինչպե՞ս Իսրայելը կարժանանա Տիրոջ ողորմածությանը: Այս հատվածները սովորեցնում են հետևյալ սկզբունքը. Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր դառնում են դեպի Իրեն:
-
Խորհեք այն ուղիների մասին, որոնց միջոցով ականատես եք եղել Տիրոջ ողորմածությանը և ցանկությանը ներելու նրանց, ովքեր դառնում են դեպի Իրեն: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք. Ես գիտեմ, որ Տերը ողորմած է, քանի որ … Ապա լրացրեք նախադասությունը` ըստ ձեր սեփական մտքերի և զգացմունքների: Դուք կարող եք կրկնել այս վարժությունը, երբ դուք մտածեք տարբեր ուղիների մասին, որոնցով Տերը ցույց է տվել, որ Նա ողորմած է:
2 Նեփի 6-ում կա հույսի մեծ խոստում Իսրայելի համար, որը ներառում է մեզ բոլորիս: Կարդացեք 2 Նեփի 6.17–18 և լրացրեք Փրկչի տված հետևյալ խոստումները:
«Հզոր Աստված » (2 Նեփի 6.17):
«Ամեն մարմին կիմանա, որ » (2 Նեփի 6.18):
2 Նեփի 7–8
Հակոբը մեջբերում է Եսայիայի մարգարեությունները ուխտյալ ժողովրդի հանդեպ Փրկչի հավատարմության և մեզ փրկելու Նրա ունակության մասին
Ինչպես գրված է 2 Նեփի 7–8, Հակոբը մեջբերել է Եսայիայի մարգարեությունները իրենց մեղքերի պատճառով առաջ եկած տառապանքներից Իսրայելին ազատելու Տիրոջ ցանկության և հնարավորության վերաբերյալ: Կարդացեք 2 Նեփի 7.1–2 և ներկայացրեք հարցերը, որոնք Տերը տվել է Իսրայելին, որոնք ակնարկում են, որ Նա շարունակում էր սիրել նրանց և ցանկանում էր փրկել նրանց:
Օգտակար կարող է լինել հասկանալը, որ Տերն օգտագործել է խորհրդանշական լեզու` կախված ապահարզանի և ճորտության հետ, և այդ օրերի մարդկանց ծանոթ հասարակական սովորույթները, որպեսզի ուսուցանի նրանց ազդեցիկ և հիշարժան ձևով: «Արձակել եմ քեզ», «Ձեր մոր ապահարզանի թուղթը» և «ծախել ձեզ» արտահայտությունները վերաբերվում են ուխտը չպահելու կամ խզելու գաղափարին: Հարցերը կարող են ձևափոխվել հետևյալ կերպ. «Արդյո՞ք Ես դարձրել եմ Իմ երեսը ձեզանից: Արդյո՞ք ես մի կողմ եմ դրել մեր կապած ուխտը»: Այս հարցերի պատասխանն է «Ոչ»: Տերը երբեք երես չի դարձնի մեզանից կամ մոռանա ուխտերը, որոնք Նա է կապել: Նրա հարցերը ընդգծում են, որ Նա երբեք չի դրժի Իր ուխտն Իսրայելի հետ:
2 Նեփի 7.1-ի վերջում ընդգծեք Տիրոջ բացատրությունը, թե ինչու էր Իսրայելը բաժանվել Աստծուց և տառապում գերության մեջ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալը, որ մեր մտքերը, որոշումները և արարքները կարող են բաժանել մեզ Աստծուց:
-
Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալը, որ Տերը երբեք չի մոռանում կամ թողնում մեզ, չնայած, որ մենք կարող ենք մոռանալ և թողնել Նրան:
-
2 Նեփի 7.2-ում Տերը տվել է Իսրայելին մի կարևորագույն հարց, որը վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրին: Գտեք և ընդգծեք հարցը:
Ձեր կարծիքով, Տերն ինչ ի նկատի ուներ, երբ Նա հարցնում էր. «Մի՞թե իմ ձեռքը խիստ կարճացել է, որ այն չի կարող փրկագնել»: Սա պատկերացնելու համար երևակայեք, որ երկարացնում եք ձեր ձեռքը` փորձելով օգնության հասնել մեկին, ով ունի դրա կարիքը: Եթե անհրաժեշտ լիներ, որ դուք երկարացնեիք ձեր ձեռքը, ի՞նչ կփորձեիք դուք անել կարիքի մեջ գտնվող անձնավորության համար: Եթե դրա փոխարեն դուք ետ պահեիք կամ ետ քաշեիք ձեր ձեռքը, ի՞նչ կասեր դա անձնավորությանն օգնելու ձեր ցանկության մասին: Սա ունենալով ձեր մտքում` Իսրայելին տված Տիրոջ հարցը կարելի է շարադրել մեկ այլ կերպ. «Մի՞թե ես ետ եմ պահում իմ ձեռքը և չեմ հասնում օգնության` ձեզ փրկագնելու համար»:
«Մի՞թե ես զորություն չունեմ` ազատելու» արտահայտությունը հրավիրում էր Իսրայելին խորհել իրենց հավատքի մասին, որ Տերը զորություն ուներ ազատելու նրանց իրենց մեղքերի պատճառած տառապանքից:
2 Նեփի 7–8-ի մնացած մասում Եսայիան տվել է Իր ուխտյալ ժողովրդին փրկելու Փրկչի ցանկության և զորության մի շարք օրինակներ:
Կարդացեք 2 Նեփի 7.5–7 և այս հայտնությունում փնտրեք արտահայտություններ, որոնցում ասվում էր, թե ինչ կաներ և կզգար Մեսիան որպես Իր քավող զոհաբերության մի մաս` մեզ փրկագնելու համար: 2 Նեփի 7.6-ի տողատակի ծանոթագրության ա կետում կան հղումներ, որոնք բացատրում և ցույց են տալիս այս մարգարեության իրականացումը: Դուք կարող եք տողատակի ծանոթագրությունում նշել Մատթեոս ԻԷ.26. ապա կարդացեք Մատթեոս ԻԷ.26–31, փնտրելով ուղիներ, որոնցով իրականացավ Եսայիայի մարգարեությունը:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ է մեզ ցույց տալիս 2 Նեփի 7.2, 5–7` մեզ փրկագնելու Փրկչի ցանկության և հոժարակամության մասին:
Որպեսզի Եսայիայի մարգարեության մնացած մասում բացահայտեք Տիրոջ ողորմածության և զորության էլ ավելի շատ փաստեր, պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ելույթ ունենալ եկեղեցում հետևյալ սկզբունքի մասին. Փրկիչը ցանկանում է փրկագնել Իր ուխտյալ ժողովրդին և ունի ողջ զորությունը դա անելու համար: Ձեր ելույթին նախապատրաստվելու համար կարդացեք 2 Նեփի 8.3, 11–13, 16, 22 և ընտրեք արտահայտություններ, որոնք, ըստ ձեզ, վստահություն են ներշնչում մեզ փրկագնելու Տիրոջ ցանկության և զորության վերաբերյալ:
-
Կազմեք ձեր ելույթի ծրագիրը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.
-
Գրելով երկու կամ երեք արտահայտություններ, որոնք տպավորվեցին ձեր մեջ և բացատրելով, թե ինչպես է յուրաքանչյուր արտահայտությունը մեզ փրկագնելու Փրկչի ցանկության կամ դա անելու Նրա զորության օրինակ հանդիսանում:
-
Ընտրելով այդ արտահայտություններից մեկը և նկարագրելով, թե ինչպես եք դուք ունեցել կամ կցանկանայիք ունենալ այդ օրհնությունը ձեր կյանքում:
-
Երբ դուք ավարտեք այս դասը, հիշեք, որ Հակոբը ուսուցանել է ճշմարտությունները, որոնք դուք ուսումնասիրեցիք այսօր, «որպեսզի դուք կարողանաք սովորել և փառաբանել ձեր Աստծո անունը» (2 Նեփի 6.4), «որպեսզի դուք իմանաք Տիրոջ ուխտերի մասին» (2 Նեփի 9.1) և «որպեսզի դուք կարողանաք ուրախանալ և բարձրացնել ձեր գլուխները հավիտյան» (2 Նեփի 9.3): Այսօր հնարավորություն փնտրեք Տիրոջ հանդեպ ձեր երախտագիտությունը և ձեր հանդեպ Նրա սիրով ինչ-որ մեկի հետ կիսվելու համար:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 6 8 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.