Սեմինարիա
Մաս 4. Օր 1, 1 Նեփի 15


Մաս 4. Օր 1

1 Նեփի 15

Նախաբան

1 Նեփի 15-ում դուք կտեսնեք հակադրություն` անձնական հայտնություն ստանալու Նեփիի ջանասեր ջանքերի և իր եղբայրների անհավատ ջանքերի միջև: Այս գլուխը կարդալիս խորհեք Տիրոջ կողմից պատասխաններ և առաջնորդություն ստանալու համար ձեր կատարած ջանքերի մասին:

1 Նեփի 15.1–11

Նեփիի եղբայրները բողոքում են, որ չե հասկանում Լեքիի տեսիլքը

Շատ բաներ պահանջում են ջանքեր մեր կողմից նախքան մենք կկարողանանք վայելել պտուղները: Մտածեքմի իրադարձության մասին, որին մասնակցել եք, —օրինակ՝ դպրոցական աշխատանքը, երաժշտական գործիքներով նվագելը, կամ մարմնամարզությունը, և խորհեք ձեր ներդրած ջանքերի և արդյունքների մասին: Նման օրինաչոփություն գտեք 1 Նեփի 15-ում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ջանքեր ներդնելը կապված հոգևոր ճշմարտություններ սովորելու և Տիրոջից հայտնություն ստանալու հետ:

Իր հոր տեսիլքը և ուսմունքները հասկանալու, իսկ հետո իր անձնական հայտնությունը ստանալու համար ջանասիրաբար աղոթելուց հետո Նեփին վերադառնում է իր հոր վրանը: Այնտեղ նա գտնում է իր եղբայրներին իրար հետ վիճելուց: Ուսումնասիրեք 1 Նեփի 15.1–3 և պարզեք, թե ինչ էին նրանք քննարկում:

1 Նեփի 15.6–7-ում ընդգծեք, թե ինչն էր անհանգստացնում Նեփիի եղբայրներին, որը վեճի պատճառ էր հանդիսացել: Համաձայն 1 Նեփի 15.3-ի, ինչո՞ւ էր նրանց համար այդքան դժվար Լեքիի ուսմունքները հասկանալը:

Կարդացեք 1 Նեփի 15.8 և ընդգծեք այն հարցը, որը Նեփին տվեց իր եղբայրներին: Ինչո՞ւ էր այդ հարցադրումը տրամաբանական Նեփիի համար այն բանից հետո, ինչ նա տարավ:

Ընդգծեք եղբայրների պատասխանը 1 Նեփի 15.9-ում: Հատվածի մեջ համար բառը նշանակում է քանի որ Այլ կերպ ասած, Նեփիի եղբայրները բացատրեցին. «Մենք Տիրոջը չենք հարցրել, քանի որ նա մեզ հետ չի խոսել»:

  1. journal iconՊատկերացրեք, թե դուք ունեք ընկեր, ով չի հարցնում Տիրոջը առաջնորդության համար, որովհետև նա չի հավատում, որ Նա կպատասխանի: Ուսումնասիրեք 1 Նեփի 15.11 և խորհեք իր եղբայրներին տված Նեփիի պատասխանի շուրջ՝ Տիրոջից պատասխաններ ստանալու վերաբերյալ: Այնուհետև, ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք խրախուսիչ նամակ ձեր ընկերոջը, հրավիրելով նրան հավատքով դիմել Աստծուն: Նամակում կիսվեք Նեփիի խորհրդով և աղոթքի մասին ձեր անձնական զգացմունքներով:

Ավետարանի մեկ սկզբունք, որ կարող ենք սովորել Նեփիի և իր եղբայրների գործողություններից, այն է, որ եթե մենք հարցնում ենք Տիրոջը հավատքով և հնազանդվում ենք Նրա պատվիրաններին, ապա մենք պատրաստ կլինենք ստանալ մեծ առաջնորդություն ու հայտնություն Նրանից:

  1. journal iconՆշված հարցերից ընտրեք մեկը և պատասխանեք սուրբ գրությունների ձեր օրագրում.

    1. Ի՞նչ կասեիք Եկեղեցու նոր անդամին հասկանալու համար, թե մեզանից ինչ է պահանջվում Տիրոջ կողմից ուսուցանվելու և առաջնորդվելու համար:

    2. Ինչպե՞ս են հոգևոր ճշմարտություններ սովորելու և Տիրոջ առաջնորդությունը փնտրելու ջանքերը ազդել Հոգին զգալու և ավետարանը հասկանալու ձեր ունակության վրա:

Հաջորդ օրվա ընթացքում վերը նշված հանձնարարությամբ կիսվեք ծնողի, ընտանիքի այլ անդամի, Եկեղեցու ղեկավարի կամ ուսուցչի հետ: Այդ անելիս հրավիրեք նրան կիսվել ձեզ հետ իր փորձառությամբ, երբ Երկնային Հոր օգնությունը և առաջնորդությունը ստանալու համար ջանք և հավատք է ներդրել:

1 Նեփի 15.12–20

Նեփին բացատրում է Իսրայելի ցրումը և հավաքումը

Նեփիի եղբայրները շփոթված էին ձիթենու և հեթանոսների մասին Լեքիի մարգարեությամբ և ուսմունքներով (տես՝ 1 Նեփի 15.7, տես նաև 1 Նեփի 10.12–15): Նեփին բացատրեց, որ ձիթենու բնական ճյուղերի ցրվելը խորհրդանշում է Իսրայելի տան ֆիզիկական և հոգևոր ցրումը (Աստված ուխտում է ժողովրդին)՝ նրանց անհնազանդության պատճառով: Այդ պառակտված վիճակում, նրանք կորցրել էին ավետարանի մասին գիտելիքը, նաև իրենց ինքնությունը, որպես Իսրայելի տան անդամներ: Վերջին օրերում Իսրայելի տան հավաքման մի մասն է կազմում այն, որ մարդիկ ամբողջ աշխարհով մեկ կընդունեն վերականգնված ավետարանը և կհասկանան, որ Տիրոջ ուխտյալ ժողովուրդն են (տես 1 Նեփի 15.14–15):

Կարդացեք 1 Նեփի 15.14 և նշեք, թե վերջին օրերում ինչ կնշանակի Իսրայելի ցրվելը:

Նեփին ուսուցանել է, որ նրանք ովքեր միանում են Եկեղեցուն, կարծես, պատվաստվում են «իսկական ձիթենուն» (1 Նեփի 15.16): Նա նաև ասաց, որ ինչպես Իսրայելի ցրումը, այս հավաքումը կամ պատվաստումը կգա «հեթանոսների միջոցով» (1 Նեփի 15.17): Օգտակար կլինի հասկանալ, որ «սուրբ գրություններում հեթանոսներ բառն ունի տարբեր նշանակություններ: Երբեմն, դրանով բնորոշում են ոչ Իսրաելական ծագում ունեցող անձանց, երբեմն՝ ոչ հրեական ծագում ունեցող, իսկ երբեմն՝ ազգերին, որոնք ավետարան չունեն, նույնիսկ եթե Իսրաելացիների արյուն կա նրանց մեջ: Այս վերջին մեկնաբանումը ավելի հատկանշական է Մորմոնի Գրքում օգտագործված բառին» (Սուրբ գրությունների ողղեցույց, «Հեթանոսներ», scriptures.lds.org):

աղոթող երիտասարդ աղջիկը

Տերը պահում է Իր խոստումները և հիշում է Իր զավակների հետ կապած ուխտերը: Նա ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ստանան հավերժական ավետարանի օրհնությունները (տես 1 Նեփի 15.18): Ձեր ընկերների և ընտանիքի հետ ավետարանով կիսվելու ձեր ջանքերը և պատվավոր միսիա ծառայելու ձեր պարտավորվածությունը օգնում են իրականացնել Լեքիի մարգարեությունը:

1 Նեփի 15.21–36

Նեփին իր անձնական փորձից պատասխանում է Լեքիի տեսիլքի վերաբերյալ իր եղբայրների հարցերին:

1 Նեփի 15 գլխի մնացած մասը վերաբերում է Լեքիի երազի մասին Նեփիի եղբայրների հարցերին: Նրանք հարցնում էին. «Ի՞նչ է նշանակում երկաթյա ձողը, որը տեսել էր մեր հայրը, որը տանում էր դեպի ծառը»:1 Նեփի 15.23 Կարդացեք Նեփիի պատասխանը 1 Նեփի 15.24–25-ում և գտեք օրհնությունները, որոնք խոստացվում են նրանց, ովքեր ջանասիրաբար ականջ են դնում է Աստծո խոսքին: Աստծո խոսքի զորության մասին Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ ուղերձի մեջ ընդգծեք այն արտահայտությունները, որոնք նման են Նեփիի ուսուցանածին.

  • «Աստծո խոսքը մեզ ոչ միայն կտանի դեպի պտուղը, որը բաղձալի է բոլորից առավել, այլ Աստծո խոսքի մեջ և Աստծո խոսքով մենք կարող են գտնել ուժ՝ դիմակայեու գայթակղությանը, ուժ՝ խափանելու Սատանայի և նրա համախոհների աշխատանքը:

  • Աստծո խոսքը … ունի զորություն՝ ամրապնդելու սրբերին և զինելու նրանց Հոգով, որպեսզի նրանք կարողանան դիմակայել չարին, գործել բարիք և գտնել ուրախություն այս կյանքում:

  • Արդարակեցության մեջ առաջանալը, խաբեությունից խույս տալը և գայթակղությանը դիմակայելը, մեր առօրյա կյանքում առաջնորդություն ստանալը, հոգին ապաքինելը` սրանք միայն մի քանիսն են Տիրոջ խոստումներից, որոնք տրվել են նրանց, ովքեր կընդունեն Նրա խոսքը: Որքան էլ ջանասեր լինենք այլ ոլորտներում, որոշակի օրհնություններ կարելի է գտնել միայն սուրբ գրություններում, միայն գալով դեպի Տիրոջ խոսքը և կայուն մնալով խավարի մեգի միջով դեպի կենաց ծառը մեր ճանապարհին» (“The Power of the Word,” Ensign, May 1986, 80, 82):

Շատ կարևոր է, որ մենք պահենք Աստծո խոսքը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության, աղոթքի և ներշնչված մարգարեներին լսելու միջոցով:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի թռուցիկ, որը խթանում է Աստծո խոսքը: Չմոռանաք ներառել այն օրհնությունները, որոնք Նեփին խոստացավ նրանց, ովքեր ամուր կբռնեն Աստծո խոսքից: Դուք կարող եք նաև թվարկել աղբյուրները, որտեղ կարելի է գտնել Աստծո խոսքի մասին:

ընթերցող երիտասարդ տղան

Գրեք հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում 1 Նեփի 15.24–25-ի կողքին. Ամեն օր Աստծո խոսքն ուսումնասիրելը և դրան հետևելը ամրացնում է մեզ Սատանայի գայթակղությունների դեմ:

  1. journal iconՈւժեղացնելու համար ձեր վկայությունը այս սկզբունքի վերաբերյալ, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ մեկ կամ երկու հարցերին.

    1. Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ընթացքում ի՞նչ փորձառություն եք ունեցել, որն օգնել է ձեզ հասկանալ, որ այդ սկզբունքը ճշմարիտ է:

    2. Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ այդ սկզբունքը ճշմարիտ է:

Լեքիի երազում նրանք, ովքեր ամուր բռնել էին երկաթյա ձողը, ապահով հասնում են կենաց ծառին խավարի մեգի միջոցով: 1 Նեփի 15.26-ում Նեփիի եղբայրները խնդրեցին նրան բացատրել կենաց ծառին մոտ գտնվող գետի իմաստը: 1 Նեփի 15.27–29-ում գտեք, թե ինչ էր գետը խորհրդանշում:

Կարդացեք 2 Նեփի 15.32–36: Ինչո՞ւ էին Նեփիի եղբայրները մտահոգված այս ուսմունքներով:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Լեքիի երազի և Նեփիի մեկնաբանության ո՞ր հատվածներում է երևում Աստծո սերը և մտահոգությունը Նեփիի եղբայրների նկատմամբ:

    2. Ինչպե՞ս եք տեսնում Աստծո սերը և մտահոգությունը ձեր հանդեպ 1 Նեփի 15 հատվածում:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 15 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.