Մաս 18. Օր 1
Ալմա 25–29
Նախաբան
Տարիներ շարունակ ավետարանը քարոզելուց հետո, Ամմոնը աղոթում է Աստծուն և հայտնում իր երախտագիտությունը այն օրհնության համար, որ նա եղել է գործիք Նրա ձեռքերում, որպեսզի ավետարանը հասցնի լամանացիներին: Շատ լամանացիներ հավատացին Տիրոջը, ապաշխարեցին և իրենց անվանակոչեցին Անթի-Նեփի-Լեքիներ: Այն բանից հետո, երբ Անթի-Նեփի-Լեքիները Աստծո հետ ուխտ կապեցին, որ այլևս չեն վերցնի իրենց կռվի զենքերը, ամաղեկացիները և լամանացիները պատրաստվեցին ճակատամարտ տալ նրանց դեմ: Որպեսզի իրենք հնարավորություն ունենային պահելու Տիրոջ հետ կապած իրենց ուխտերը, Անթի-Նեփի-Լեքիները նեփիացիներից ընդունում են պաշտպանության առաջարկը: Նեփիացի մարգարե Ալման արտահայտում է այն ուրախությունը, որը նա ապրեց` քարոզելով ավետարանը և հրավիրելով բոլորին գալ դեպի Հիսուս Քրիստոսը:
Ալմա 25
Աբինադիի մարգարեությունը կատարվեց և շատ լամանացիներ դարձի եկան
Մտածեք այն բոլոր փոփոխությունների մասին, երբ դուք ավելի մոտիկից ընդունեցիք Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ալմա 25 գլուխը ցույց է տալիս մեզ, որ Աբինադիի մարգարեությունն այն մասին, որ Նոյի քահանաների սերունդը կբռնվի և կսպանվի, կատարվում է, և ցույց է տալիս, որ Տերը հաստատում է Իր մարգարեներին և իրականացնում է նրանց ոգեշնչված մարգարեությունները (տես Ալմա 25.9): Այն նաև ցույց է տալիս, թե որքան լամանացիներ ապաշխարեցին և միացան Անթի-Նեփի_Լեքիներին: Կարդացեք Ալմա 25.14 և բացահայտեք այն, թե ինչ արեցին այդ լամանացիները, երբ նրանք դարձի եկան դեպի ավետարանը: Ալմա 25.15-ում մենք իմանում ենք երկու պատճառ, ըստ որոնց նրանք պահում էին Մովսեսի օրենքը:
Ալմա 26
Ամմոնը հրճվում է լամանացիների և Մոսիայի որդիների հանդեպ Տիրոջ գթությամբ
Ի՞նչ է անհրաժեշտ տուն կամ եկեղեցի կառուցելու համար: Ինչպիսի՞ եկեղեցի կարող է կառուցել հմուտ արհեստավորը` ձեռքի տակ ունենալով լավ գործիքներ: Ալմա 26 գլխում Ամմոնը նկարագրում է իրեն և իր եղբայրներին որպես գործիքներ Տիրոջ ձեռքում` անելու մեծ աշխատանք: Կարդացեք Ալմա 26.1–5, 12–13 և բացահայտեք, թե ինչ իրագործեց Տերը` ունենալով Ամմոնին և նրա եղբայրներին որպես գործիքներ իր ձեռքերում: (Պատասխանները կարող եք նշել ձեր սուրբ գրություններում:) 5 հատվածում «մանգաղ գցել» արտահայտությունը նշանակում է ջանասիրաբար աշխատել, «որանները» ներկայացնում են նորադարձներին, «շտեմարանները» ներկայացնում են Եկեղեցին, և արտահայտությունը, որ նրանք, ովքեր հավաքվել են, «որպեսզի չվատնվեն», վերաբերվում է Աստծուն, ով պահպանում է նորադարձներին և նրանց շնորհում հավերժական կյանք:
Ալմա 26.12 հատվածում գտեք կամ նշեք մի քանի արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Ամմոնը հասկացել էր, որ նա միայն գործիք էր Տիրոջ ձեռքում և որ դա Տերն էր, ով իրագործեց հրաշքներ իր միսիայում:
Այդ հատվածներից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Երբ մենք նախապատրաստում և խոնարհեցնում ենք ինքներս մեզ, Տերը զորացնում է մեզ և օգտագործում մեզ որպես գործիքների Իր ձեռքերում: Նմանատիպ սկզբունք մենք նաև սովորում ենք Ալմա 26 գլխում, որն է` Մենք ուրախություն ենք զգում, երբ մենք հավատարմորեն ծառայում ենք Տիրոջը և Նրա զավակներին: Կարդացեք Ալմա 26.11, 13, 16 և ամեն անգամ ուրախություն կամ հրճվանք բառերը տեսնելիս նշեք դրանք:
Կարդացեք Ալմա 26.13–16 և բացահայտեք այն պատճառները, որոնք Ամմոնը տվել է իր հրճվանքի համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչո՞ւ ենք մենք ուրախություն զգում, երբ մենք ծառայում ենք Տիրոջը: Դուք կարող եք գրել այն մասին, երբ դուք Եկեղեցում ծառայություն անելիս զգացել եք ուրախություն:
Կարդացեք հետևյալ հատվածները և մտածեք նրանցում տրված հարցերի պատասխանները.
Ալմա 26.22–23, 26–29: Աստծո խորհուրդները իմանալու համար ուշադրություն դարձրեք թվարկված պահանջներին: Ինչպիսի՞ խոստումներ են տրված միսիոներներին, ովքեր ունեն այդ հատկանիշները: Ի՞նչ խոչընդոտների Ամոնն և նրա եղբայրները հանդիպեցին Տիրոջն ու լամանացիներին ծառայելու ընթացքում: Այդ խոչընդոտներից որո՞նք են նման այն խոչընդոտներին, որոնց այսօր հանդիպում են Տիրոջ ծառաները: Ի՞նչ կարող են ներկայիս միսիոներները Ալմա 26.29 սվորել այն մասին, թե որտեղ նրանք պետք է ուսուցանեն ավետարանը:
Ալմա 26.30: Ի՞նչն է խրախուսում Մոսիայի որդիներին ծառայել նույնիսկ ամենադժվարին պահերին:
-
Կարդացեք Ալմա 26.35–37 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Այս հատվածներում գտնվող ո՞ր ճշմարտությունները պատճառ կհանդիսանային ձեզ համար ցնծալու Աստծո բարության համար: (Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք մատնանշում են այդ ճշմարտությունները:)
-
Իմանալով, որ Աստված հոգ է տանում ձեր մասին, ի՞նչը կփոխվի ձեր կյանքում:
-
Ալմա 27
Ամմոնն առաջնորդում է Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդին դեպի անվտանգություն` դեպի նեփիացիները
Մինչ Ալմա 27 գլուխն ուսումնասիրելը մտածեք հետևյալ հարցերի մասին.
-
Արդյո՞ք ձեր կյանքում ինչ-որ մեկը ձեզ խոստում է տվել, իսկ հետո խախտել այդ խոստումը:
-
Ճանաչո՞ւմ եք մեկին, ով մշտապես պահում է ձեզ տված իր խոստումները:
-
Ի՞նչ եք զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր պահում են իրենց խոստումները: Ինչո՞ւ:
Նեփիացիներին կործանելու իրենց անհաջող ջանքերից հետո լամանացիները փորձեցին կործանել այն լամանացիներին (Անթի-Նեփի-Լեքիներին), ովքեր Ամմոնի և նրա եղբայրների շնորհիվ դարձի էին եկել: Հիշեք, որ Անթի-Նեփի-Լեքիները թաղել էին իրենց կռվի զենքերը, որպեսզի ապացուցեին, որ նրանք կպահեն իրենց խոստումները, որպեսզի երբեք այլևս չսպանեին: Պարզելու համար, թե ինչպես էին Անթի-Նեփի-Լեքիները նվիրված այդ ուխտին, կարդացեք Ալմա 27.2–3:
Պատկերացրեք Անթի-Նեփի-Լեքիների իրենց ուխտը պատվելու նվիրվածության զորությունը, չվերցնելու զենքերը, երբ նրանց վրա հարձակում էին գործում: Մտածեք, թե ինչպես կարող եք ամրացնել ձեր նվիրվածությունը, պահելու Երկնային Հոր հետ կապած ձեր ուխտերը, երբ այն դժվար է թվում:
Ամբարիշտ լամանացիների հալածանքների ու հարձակումների պատճառով Ամմոնը Անթի-Նեփի-Լեքիներին առաջնորդեց Զարահեմլա —Նեփիացիների քաղաքը—որտեղ նեփիացիները խոստացան պաշտպանել նրանց իրենց թշնամիներից: Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ձեզ շրջապատողներին օգնեք պահելու Տիրոջ հետ կապած իրենց ուխտերը:
Զարահեմլայում Անթի-Նեփի-Լեքիներին նեփիացիները կոչեցին Ամմոնի ժողովուրդ: Կարդացեք Ալմա 27.27–30, ուշադրություն դարձնելով, թե Ամմոնի ժողովուրդը ինչով էր հայտնի: Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք լիովին դարձի ենք գալիս դեպի Տերը, մենք պահում ենք Նրա հետ կապած մեր ուխտերը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին կամ երկուսին էլ.
-
Ինչպիսի՞ փորձառություններ դուք ունեցաք, երբ դժվար էր Տիրոջ հետ կապած ուխտերը պահել, սակայն դուք այնուամենայնիվ պահեցիք դրանք:
-
Ո՞վ է ձեզ համար օրինակ ծառայում` Տիրոջ հետ կապած իր ուխտերին հավատարիմ և ճշմարիտ մնալու համար: Ինչպե՞ս է այդ անձը իր հավատարմությունը ցույց տվել այդ ուխտերի հանդեպ:
-
Ալմա 28
Նեփիացիները մեծ ճակատամարտում պարտության են մատնում լամանացիներին
-
Պատկերացրեք, որ դուք մի լրագրող եք, ով լուսաբանում է Ալմա 28-ի իրադարձությունները: Կարդացեք Ալմա 28.1–6, 11–14 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք կարճ պարբերություն, որն ամփոփում է կատարվածը: Հետևյալ հարցերը ներառեք ձեր պարբերության մեջ:
-
Ինչպիսի՞ գին վճարեցին նեփիացիները` օգնելու համար Ամմոնի ժողովրդին պահելու իրենց ուխտերը: (Տես Ալմա 28.1–3:)
-
Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ այդ կոտորածը նեփիացիների վրա: (Տես Ալմա 28.4–6:)
-
Ինչո՞ւ էին որոշ մարդիկ վախենում, երբ նրանց սիրելիները մահանում էին այն ժամանակ, երբ ուրիշները ցնծում էին և հրճվում լույսով: (Տես Ալմա 28.11–12:)
-
Գրեք այն հիմնական միտքը` ամփոփելով, թե ինչ եք սովորել Ալմա 28.11–12:
Ալմա 28-ում ուսուցանված սկզբունքներից մեկն այն է, որ.Երբ մենք ունենք հավատք Հիսուս Քրիստոսի և Նրա խոստումների հանդեպ, մենք կարող ենք ունենալ հույս և ուրախություն չնայած մահին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.
-
Ե՞րբ եք ականատես եղել նրան, որ ինչ-որ մեկը Հիսուս Քրիստոսի հավատքի շնորհիվ իր սեփական մահը կամ սիրելիի մահը դիմավորել է հույսով:
-
Ինչպե՞ս կբացատրեիք մահը ինչ-որ մեկին, որպեսզի այն օգներ այդ մարդուն սիրելիի մահից հետո ապրել հույսով:
-
Բացահայտեք Մորմոնի երեք «Եվ այսպիսով, մենք տեսնում ենք» արտահայտությունները Ալմա 28.13–14-ում: Դուք դա կարող եք նշել ձեր սուրբ գրություններում: Ո՞ր կետերի վրա է Մորմոնը կենտրոնանում, երբ նա եզրափակում է լամանացիների մոտ Մոսիայի որդիների միսիայի պատմությունը: Խորհեք այն մասին, թե ինչու են այդ ճշմարտությունները կարևոր ձեզ համար:
Ալմա 29
Ալման հրճվում է Աստծուն հոգիներ բերելու գործով
Արդյո՞ք երբևէ երազել եք զորություն ունենալու մասին, որպեսզի միանշանակորեն որոշ բարի գործեր անեք, կամ դադարեցնեք աշխարհում տիրող սարսափելի չարը: Ալմա 29 գլուխը պարունակում է Ալմայի ցանկությունը լինելու գործիք Տիրոջ ձեռքերում: Ուսումնասիրեք Ալմա 29.1–3 և ուշադրություն դարձրեք Ալմայի սրտի ցանկության վրա:
Հիշելով, թե ինչ էր պատահել Ալմայի հետ երիտասարդ ժամանակ, մտածեք, թե ինչու ալման ուներ այդպիսի իղձ: Ալմա 29.3 ուշադրություն դարձրեք, թե ինչու էր, նրա կարծիքով, նա մեղանչում իր իղձում: Կարդացեք Ալմա 29.4–5 և տեսեք, թե Աստված ինչ է տալիս նրանց, ովքեր ունեն արդար ցանկություններ:
Ուսումնասիրեք Ալմա 29.10, 14–16 և նշեք այն մրցանակը, որն Ալման ստացավ Քրիստոսին հոգիներ բերելուց: Կարող եք այդ հատվածներում նշել ուրախություն բառը, երբ ամեն անգամ Ալման ասում է այն:
Ալմա 29-ում ուսուցանած սկզբունքներից մեկն այս է.Մենք ուրախություն կզգանք ամեն անգամ օգնելով ուրիշներին ապաշխարել և գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, որոնք ուրախություն են պարգևել ձեզ` օգնելով ուրիշներին գալ դեպի Քրիստոսը:
Մի պահ խորհեք այն եղանակների մասին, որոնք կարող են օգնել հետևյալ խմբերի անձանց կատարել անհրաժեշտ փոփոխությունը իրենց կյանքում և գալ դեպի Հիսուս Քրիստոսը. (ա) ձեր ընկերները, (բ) ձեր ընտանիքի անդամները, և (գ) նրանց, որոնց դուք դեռ չեք ճանաչում: Փնտրեք Հոգու առաջնորդությունը` ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը բերելու հնարավորություններ ունենալու համար:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ալմա 25–29 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.