Սեմինարիաներ և Ինստիտուտներ
2 Նեփի


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ2 Նեփի

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

2 Նեփիի այս գիրքը կօգնի ձեզ հասկանալ ավետարանի հիմնական սկզբունքները, ինչպիսին են Ադամի և Եվայի անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը և ազատ ընտրությունը: Բացի դրանից, այս գիրքը լի է հայտնություններով, տրված Նեփիի, Հակոբի և Եսայիայի կողմից, ովքեր եղել են Փրկչի հատուկ վկաները: Նրանք վկայել են վերջին օրերում Ավետարանի Վերականգնման, Աստծո ուխտյալ ժողովրդի հավաքման, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան և Հազարամյակի մասին: 2 Նեփիի գիրքը նաև պարունակում է Քրիստոսի վարդապետության վերաբերյալ Նեփիի բացատրությունը և ավարտվում է Փրկչի մասին Նեփիի վկայությամբ:

Ո՞վ է գրել այս գիրքը:

2 Նեփին գրել է Նեփին` Լեքիի որդին: Նեփին մարգարե էր և նեփիացի ժողովրդի առաջին մեծ մարգարեն: Նրա գրությունները հայտնում են, որ նա ճաշակել է Տիրոջ փրկող զորությունից (տես 2 Նեփի 4.15–35, 33.6) և իր ողջ հոգով ցանկացել է փրկություն բերել իր ժողովրդին (տես 2 Նեփի 33.3–4): Իր նպատակն իրականացնելու համար նա տաճար կառուցեց և ուսուցանեց իր ժողովրդին հավատալ Հիսուս Քրիստոսին:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Նեփին սկսեց գրել հիշատակարանը, որը դարձավ 2 Նեփին, մոտավորապես 570թ. Ք.ա.`իր ընտանիքի հետ Երուսաղեմից դուրս գալուց 30 տարի հետո (տես 2 Նեփի 5.28–31): Նա գրեց այն, երբ Նեփիի երկրում էր (տես 2 Նեփի 5.8, 28–34):