Սեմինարիա
Մաս 9. Օր 4, Հակոբ 3–4


Մաս 9. Օր 4

Հակոբ 3–4

Նախաբան

Հակոբ 3-ը պարունակում է իր ժողովրդին տված Հակոբի քարոզի վերջաբանը: Այս վերջաբանում Հակոբը հակիրճ կերպով տվեց մխիթարության խոսքեր և խոստում սրտով մաքուրներին: Նա նաև հանդիմանեց իր ժողովրդի մեջ հպարտներին և անբարոներին, նախազգուշացնելով նրանց հետևանքների մասին, եթե նրանք չապաշխարեին: Հակոբ 4-ը պարունակում է բառեր, որոնք Հակոբը ոգեշնչվել էր գրել մարդկանց համար, ովքեր մի օր կկարդային իր հիշատակարանը: Նա վկայել է Հիսուս Քրիստոսի Քավության մասին և հորդորել է իր ընթերցողներին հաշտվել (վերականգնել ներդաշնակությունը) Հայր Աստծո հետ Քավության միջոցով: Նախազգուշացնող ձայնով նա պատմել է հրեաների մասին, ովքեր մերժելու էին Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանի պարզությունը:

Հակոբ 3

Հակոբը քաջալերում է սրտով մաքուրներին, և նա հորդորում է ուրիշներին ապաշխարել

Մտածեք, թե ինչ խորհուրդ դուք կարող եք տալ երիտասարդ տղամարդուն կամ կնոջը հետևյալ իրավիճակներում.

  • Երիտասարդ կինը ձգտում է արդար ապրել, սակայն տառապում է, քանի որ իր հայրը կախվածություն ունի ալկոհոլից:

  • Երիտասարդ տղամարդը փորձում է անել լավագույնը ավետարանով ապրելու համար, սակայն տառապում է, քանի որ իր ծնողները ամուսնալուծված են:

  • Երիտասարդ կինը ջանասիրաբար փորձում է սիրել իր ընտանիքին, սակայն նա դժվարությունների է հանդիպում տանը իր քրոջ եսասիրության և քամահրող արարքների պատճառով:

Խորհեք մի ժամանակի մասին, երբ դժվարություններ եք ունեցել, չնայած փորձել եք արդար ապրել: Հակոբն ուսուցանել է մեզ, թե ինչ անել նման իրավիճակներում: Կարդացեք Հակոբ 3.1-ի առաջին նախադասությունը և ներկայացրեք, թե ում է Հակոբը դիմում առաջինը գլուխ 3-ում:

Հակոբն ասել է, որ ուրիշների հպարտության և անբարոյականության պատճառով (ինչի մասին նա նախկինում նախազգուշացրել էր, ինչպես գրված է Հակոբ 2-ում) սրտով մաքուրները տառապել են: Կարդացեք Հակոբ 3.1–2 և լրացրեք հետևյալ աղյուսակը.

Ի՞նչ է Հակոբը հորդորում անել սրտով մաքուրներին:

Ի՞նչ է Աստված խոստանում սրտով մաքուրներին:

  1. Վերանայեք առաջին սյունակի ձեր պատասխանները: Որպես օգնություն հետագայում այս սկզբունքի մասին խորհելու համար, պատասխանեք հետևյալ երկու հարցերին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

    1. Ձեր կարծիքով, երիտասարդ անձնավորությունը ինչպե՞ս կարող է «նայել առ Աստված մտքի կայունությամբ»:

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում աղոթել Աստծուն «խիստ մեծ հավատքով» դժվարության ընթացքում:

    3. Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է անել երիտասարդ անձնավորությունը, որ «ընդունի Աստծո հաճելի խոսքը»:

  2. Վերանայեք երկրորդ սյունակի ձեր պատասխանները: Այս հատվածները ուսուցանում են, որ Աստված կսփոփի սրտով մաքուրներին իրենց չարչարանքների մեջ: Որպես օգնություն հետագայում այս սկզբունքի մասին խորհելու համար, պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին ձեր սուրբ գրությունների օրագրում:

    1. Ինչպե՞ս է Աստված սփոփել ձեզ ձեր չարչարանքների մեջ, երբ դուք փորձել եք հետևել Նրան:

    2. Ինչպե՞ս է «խիստ մեծ հավատքով» աղոթելն օգնել ձեզ փորձության պահին:

    3. Ե՞րբ է Աստծո խոսքն օգնել ձեզ զգալ Նրա սերը:

Սրտով մաքուրների հետ խոսելուց հետո Հակոբը դիմեց նրանց, ովքեր մաքուր չեն սրտով: Կարդացեք Հակոբ 3.3–4, 10–12 և գտեք, թե Հակոբն ինչ հորդորեց այս մարդկանց անել: Կարող է օգտակար լինել իմանալը, որ «արթնացրեք ունակությունները» արտահայտությունը նշանակում է արթնացնել մեր ունակությունները և ապրումները, իսկ պոռնկություն և հեշտասիրություն բառերը վերաբերվում են սեռական մեղքերին և կրքերին:

Հակոբ 3.3–4, 10–12-ում մենք նաև կարդում ենք Հակոբի նախազգուշացումները, թե ինչ կպատահեր, եթե իր ժողովուրդը չապաշխարեր: Այս հատվածներն ուսումնասիրելուց հետո շրջանակի մեջ առեք այն արտահայտությունները, որոնք նկարագրում են հետևյալ հետևանքները. (ա) Լամանացիները կկործանեն նրանց: (բ) Նրանց օրինակը կործանման կբերեր իրենց զավակներին: (գ) Նրանք կունենային երկրորդ մահ, կամ այլ խոսքով ասած, բաժանում Աստծուց:

Մի պահ խորհեք, թե ինչպես կարող էր Հակոբի նախազգուշացումը մեծ օրհնություն հանդիսանալ իր ժողովրդի համար:

Ինչպես գրված է Հակոբ 3.5–7-ում, Հակոբը համարձակությամբ հայտարարեց, որ լամանացիները «ավելի արդար» էին, քան նեփիացիները, քանի որ «նրանց ամուսինները սիրում էին իրենց կանանց, և նրանց կանայք սիրում էին իրենց ամուսիններին. և նրանց ամուսիններն ու նրանց կանայք սիրում էին իրենց երեխաներին»: Նեփիացիները պետք է ապաշխարեին իրենց բոլոր մեղքերից, հատկապես այն մեղքերից, որոնք նվազեցնում էին սերն ու վստահությունը իրենց ընտանիքներում:

Խորհեք Հակոբ 3.11–12-ի շուրջ և ամփոփեք ուղերձը ձեր իսկ բառերով:

Մի պահ մտածեք գայթակղությունների մասին, որոնց դուք հանդիպում եք, և թե ինչ սարսափելի հետևանքներից եք դուք խուսափում, երբ ապաշխարում եք ձեր սխալ արարքների համար:

Հակոբ 4

Հակոբը խրախուսում է իր ժողովրդին ապաշխարել և հույս ձեռք բերել, որ իրենք կարող են վերադառնալ Աստծո ներկայության մեջ

Հակոբ 4 ուսուցանելուն նախապատրաստվելու համար ձեր գրիչը կամ մատիտը բարձրացրեք ձեր ձեռնարկից մոտ մեկ մետր վերև և փորձեք այնպես ցած գցել այն, որ դիպչի «նշանակետի» կենտրոնին: Դուք կարող եք փորձել մի քանի անգամ: Մտածեք, թե որքան անարդյունավետ կլինեն ձեր ջանքերը, եթե դուք նշանակետին նայելու փոխարեն մեկ այլ կետի նայեք: Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունքներ կցուցաբերեն մարդիկ նետաձգության ժամանակ, եթե նրանք երբեք չնայեն թիրախին կամ նշանակետին, կամ եթե նրանք նայեն նշանակետից այն կողմ: Կարդացեք Հակոբ 4.14 և ներկայացրեք այն մարդկանց բնորոշ գծերը, ովքեր, ըստ Հակոբի մարգարեության, կնայեն «նշանակետից այն կողմ»:

Նկար
target circles

Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում Հակոբ 4.14–ի կողքին գրել, որ «նշանակետը Քրիստոսն է» (Neal A. Maxwell, “Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, May 1976, 26): Նմանապես, Պողոսն ուսուցանել է. «Հետևում եմ դէպի նպատակը` Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս Գ.14):

Հակոբ մարգարեն անդրադառնում էր հրեաներին, ովքեր սխալ էին հասկացել Մովսեսի օրենքը և դեպի Փրկիչը նրանց առաջնորդելու նպատակը: Հրեաներից շատերը սպասում էին այլ տեսակի ազատման, ոչ թե նրան, որ Հիսուսը` Մեսիան, առաջարկեց նրանց. նրանք սպասում էին օտար կառավարումից և բռնակալությունից ազատմանը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում նայել նշանակետից (Հիսուս Քրիստոսից) այն կողմ:

    2. Հակոբ 4.14-ում թվարկված ո՞ր հատկությունները և գործողություններն են կուրացրել հրեաներին և խոչընդոտել, որ նրանք ընդունեն Հիսուս Քրիստոսին:

    3. Որո՞նք կարող են լինել նշանակետից այն կողմ նայելու կամ Փրկչի վրա չկենտրոնանալու որոշ օրինակներն այսօր:

Հակոբն ուզում էր, որ նրանք, ովքեր կկարդան իր հիշատակարանը, ունենան լրիվ այլ վերաբերմունք ի տարբերություն հրեաների, ովքեր վրիպեցին նշանակետից: Կարդացեք Հակոբ 4.4 և ներկայացրեք, թե ինչ էր Հակոբն ուզում, որ բոլոր նրանք, ովքեր կկարդան իր հիշատակարանը, իմանային: Կարդացեք նաև Հակոբ 4.12 և նշեք «ինչո՞ւ չխոսել Քրիստոսի քավության մասին» արտահայտությունը: Ինչպես գրված է Հակոբ 4.4–12-ում, Հակոբը բերեց մի քանի պատճառներ, թե ինչու էր նա հավատում Հիսուս Քրիստոսին և ինչու էր նա զգում, որ կարևոր էր ուրիշներին տեղեկացնել Քավության մասին:

  1. Սուրբ գրության հետևյալ հղումը գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, ապա համառոտ կերպով շարադրեք, թե ինչ ուսուցանեց Հակոբը Հիսուս Քրիստոսի կամ Քավության մասին յուրաքանչյուր հղման մեջ.

    1. Հակոբ 4.4–6

    2. Հակոբ 4.7–8

    3. Հակոբ 4.9–10

    4. Հակոբ 4.11

Հակոբ 4.4–6-ի ո՞ր բառերը կամ արտահայտություններն են մատնանշում, որ Հակոբի ժողովուրդը հասկանում էր Աստվածագլխի էությունը:

Կարող է օգտակար լինել իմանալը, որ «ներկայացեք որպես Քրիստոսի առաջնապտուղներ Աստծո համար» (Հակոբ 4.11) արտահայտությունը վերաբերվում է Աստծո առջև արժանի կերպով կանգնելուն, որ մտնեք սելեստիալ թագավորություն: Նաև կարևոր է հասկանալը, որ եթե մենք պետք է ունենանք «[Քրիստոսի] փառքի մի հույս» (Հակոբ 4.4), մենք պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսը ուղի է պատրաստել մեզ համար, որ ազատվենք մեր մեղքերից և հարություն առնենք, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Երկնային Հոր ներկայության մեջ:

Մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել Հակոբ 4-ից, հետևյալն է. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք լցվել հույսով և հաշտվել Աստծո հետ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք կարճ պատասխաններ հետևյալ հարցերին.

    1. Վերանայեք Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները, որ սովորել եք Հակոբ 4.4–12-ում, և ընտրեք մեկը, որը մասնավորապես ցանկություն է առաջացնում ձեզ մոտ խոսել Քավության մասին: Գրեք այդ ճշմարտությունը և բացատրեք, թե ինչու եք դուք դա ընտրել:

    2. Ուրիշ ի՞նչ անձնական պատճառներ կան, որոնք ձեզ մոտ ցանկություն են առաջացնում խոսելու Հիսուս Քրիստոսի և Քավության մասին:

Երբ դուք ավարտեք այս դասը, խորհեք, թե ինչու եք դուք երախտապարտ Փրկչի համար: Կարող եք կիսել ձեր պատճառները ընտանիքի անդամի կամ մոտ ընկերոջ հետ:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հակոբ 3–4 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.