Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 15. Օր 1, Ալմա 5.1–36


Մաս 15. Օր 1

Ալմա 5.1–36

Նախաբան

Երբ Եկեղեցուն սպառնում էին ներքին հակառակությունները և ամբարշտությունները (տես՝ Ալմա 4.9–11), Ալման գիտեր, որ իրական բարեփոխումը կարող էր միայն լինել Եկեղեցու անդամների սրտերի զորեղ փոփոխության արդյունքում: Որպես Եկեղեցու քահանայապետ, Ալման սկսեց իր առաքելությունը, փոփոխություն առաջ բերելու Զարահեմլայի ժողովրդի մեջ` վկայելով Հիսուս Քրիստոսի մասին և մարդկանց կանչելով ապաշխարության: Նա խրախուսեց նրանց, որպեսզի նրանք պատրաստվեն Տիրոջ դատաստանին` հավատալով Աստծո խոսքին և գնահատելով իրենց սրտերի հոգևոր վիճակը: Երբ ուսումնասիրեք Ալմա 5 առաջին մասը, մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել սովորածը, որպեսզի կարողանաք զգալ կամ շարունակեք զգալ գլխում քննարկած սրտի զորեղ փոփոխությունը:

Ալմա 5.1–13

Ալման պատմում է իր հոր և նրա հետևորդների դարձի գալը

Ինչքա՞ն եք փոխվել 8 տարեկանից հետո: Ինչքա՞ն եք փոխվել 12 տարեկանից հետո: Մտածեք փոխվելու տարբեր եղանակների մասին, ինչպես օրինակ արտաքին տեսքի, բնավորության կամ վերաբերմունքի: Մտածեք այն մասին, թե ինչը կարող է մարդկանց մոտ առաջացնել նման փոփոխություններ: Այնուհետև կարդացեք Ալմա 5.12 և ուշադրություն դարձրեք, թե Ալմա ավագի մեջ ինչը փոխվեց: Երբ ուսումնասիրեք Ալմա 5.1–13, մտածեք, թե մարդու սիրտը ինչպես կարող է փոխվել:

Երեց Ժեռալդ Ն. Լանդը, ով հետագայում ծառայել է որպես Յոթանասունական, ուսուցանել է, որ սուրբ գրություններում սիրտ բառը հաճախ վերաբերվում է «իրական ներամփոփ մարդուն» (“Understanding Scriptural Symbols,” Ensign, Oct. 1986, 25): Մի րոպե մտածեք, թե ինչպես է «սրտի հզոր փոփոխությունը» տարբերվում այլ եղանակներից, որոնցով մարդիկ կարող են փոխվել—այդ թվում այն եղանակներից, որոնց մասին դուք մտածել էիք այս դասի սկզբում:

Վերհիշեք, որ Բենիամին թագավորի մարդիկ զգացել էին «հզոր փոփոխություն» իրենց սրտերում, որի շնորհիվ նրանք «այլևս հակված չէին գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» (Մոսիա 5.2): Կարող եք Երեց Լանդի մեկնաբանածը և Մոսիա 5.2 սուրբ գրության հղումը գրել ձեր սուրբ գրությունների լուսանցքում Ալմա 5.11–13 հատվածների կողքին:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է. «Հնարավոր է հարցնեք, թե ինչո՞ւ այդ հզոր փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ: Դուք պետք է հիշեք, որ Բենիամին թագավորի ժողովրդի, Ալմայի և շատ այլոց հրաշալի օրինակները պարզապես— հրաշալի են և ոչ սովորական: Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում: Վերստին ծնվելը, որը նման չէ մեր մարմնական ծննդին, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն: Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է» (Վերստին ծնված Ensign կամ Լիահոնա, Մայիս 2008, 78).

Կարդացեք Ալմա 5.3–7 և ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց Ալման Զարահեմլայի ժողովրդին, որը կնախապատրաստեր փոփոխության նրանց սրտերը:

Պատասխանեք այս ձեռնարկի հետևյալ հարցին. Ալման Զարահեմլայի ժողովրդին պատմեց իր հոր և մյուսների դարձի գալու և գերությունից նրանց ազատվելու պատմությունը: Ձեր կարծիքով, ինչպե՞ս այդ փորձառություններն օգնեցին մարդկանց զգալու սրտի փոփոխություն:

Կարդացեք Ալմա 5.10 և շրջանակի մեջ առեք այն երեք հարցերը, որոնք Ալման տվեց ժողովրդին: Այնուհետև Ալմա 5.11–13-ի մեջ գտեք այդ հարցերի Ալմայի պատասխանները` գտնելու այս հայտարարության հաստատումը. Երբ մենք հավատում ենք Աստծո խոսքին և կիրառում հավատք առ Հիսուս Քրիստոս, մենք կզգանք սրտի զորեղ փոփոխություն:

Աստծո խոսքի հանդեպ հավատքը բերում է սրտի հզոր փոփոխություն, քանի որ Աստծո խոսքը մեզ ուսուցանում է Փրկչի մասին: Ալմայի ժողովուրդը հավատում էր Աստծո խոսքին, որոնք նրանց էին տրված սուրբ մարգարեների միջոցով: Նրանք իմացան Հիսուս Քրիստոսի Քավության քավիչ զորության մասին, և նրանց սրտերը փոխվեցին Փրկչի հանդեպ հավատք զարգացնելու արդյունքում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք ձեր բառերով, թե ինչպես Հիսուս Քրիստոսի քավությանը հավատալը բերում է սրտի հզոր փոփոխություն:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք, թե ինչպես է ձեր սիրտը փոխվել: Եթե դուք սրտի փոփոխություն եք զգացել, երբ այս տարի սեմինարիայում ուսումնասիրել եք Մորմոնի Գիրքը, դուք ձեր փորձառությունը կարող եք նկարագրել որպես ձեր պատասխանի մի մաս:

Ալմա 5.14–36

Ալման ուսուցանում է, որ սրտի հզոր փոփոխություն է պահանջվում երկնքի արքայություն մտնելու համար

Այն բանից հետո, երբ Ալման ուսուցանեց, որ Աստծո խոսքի հանդեպ հավատքը սկսում է մեր մեջ առաջացնել սրտի հզոր փոփոխության գործընթացը, նա մարդկանց խնդրեց խորհել բազմաթիվ հարցերի շուրջ: Այդ հարցերը կարող են մեզ օգնել ընդհանրացնել մեր հոգևոր սրտերի կարգավիճակը— ներամփոփ մարդու ցանկություններն ու զգացմունքները:

Կարդացեք Ալմա 5.14 և նշեք այն երեք հարցերը, որոնք Ալման տվեց ժողովրդին, որպեսզի նրանք մտածեն դրանց շուրջ: Այդ երեք հարցերը նկարագրում են այն փոփոխությունը, որը մենք զգում ենք, երբ մենք կիրառում ենք հավատք փրկագնման հանդեպ, որ շնորհվել է Հիսուս Քրիստոսի միջոցով: Նախորդ դասերից հիշեք (տես Մոսիա 5 և Մոսիա 27), որ «վերստին ծնվելը» վերաբերվում է նրան, ինչ մարդը զգում է, երբ նա ընդունում է Հիսուս Քրիստոսին և սկսում է նոր կյանք, ոչ թե միայն որպես Նրա աշակերտ, այլ նաև որպես Նրա հոգևոր որդի կամ դուստր (տես Մոսիա 27.25):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք, թե ինչպես կարող է սրտի փոփոխությունը արտահայտվել մարդու դեմքի վրա: Այս դեպքում դեմքի արտահայտություն բառը վերաբերվում է մարդու դեմքին, որը արտահայտում է մարդու վերաբերմունքը, տրամադրությունը կամ հոգևոր վիճակը: Նկարագրեք մեկին, ում ճանաչում եք, ով ստացել է Փրկչի պատկերը իր դեմքի վրա:

Բժշկական պրակտիկայում սրտագիրը մի գծագիր է, որը բժիշկները օգտագործում են մեր սրտի ֆիզիկական վիճակը գնահատելու համար: Այն օգնում է բացահայտել այն հիվանդությունը, որը բուժման ենթակա է: Ուսումնասիրեք Ալմա 5 –ի հատվածները, որոնք թվարկված են հոգևոր սրտագրի ներքևում: Յուրաքանչյուր հատվածը ուսումնասիրելուց հետո նշում արեք գծագրի այն վանդակի մեջ, որը լավագույնս է նկարագրում այն, թե ինչպես դուք կպատասխանեիք յուրաքանչյուր հատվածում նշված հարցին կամ հարցերին: (Եթե ցանկանում եք ձեր պատասխանները գաղտնի պահել, դուք կարող եք այդ գծագիրը պատճենել մեկ այլ թղթի վրա կամ ձեր անձնական օրագրերում և լրացնել այն):

Ալմա 5 Հոգևոր սրտագիր

Միշտ

Գրեթե միշտ

Սովորաբար

Երբեմն

Հազվադեպ, եթե երբևէ

Ալմա 5 –ից հատվածներ

15

16

19

26

27

28

29

30–31

Երբ ավարտեք լրացնել ձեր հոգևոր սրտագիրը, կարդացեք Ալմա 5.21–25: Ուշադրություն դարձրեք, թե Ալման ինչ է ուսուցանել հետևյալ ճշմարտության վերաբերյալ. Ունենալով սրտի փոփոխություն` մենք պատրաստվում ենք ստանալ տեղ երկնային արքայությունում (սելեստիալ արքայությունում):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում արեք հետևյալը.

    1. Ստեղծեք բառերի և արտահայտությունների ցուցակ, որոնք Ալման օգտագործել է Ալմա 5.21−25, որպեսզի նկարագրի այն վիճակը, որում դուք այժմ կցանկանայիք լինել:

    2. Բացատրեք, թե, ձեր կարծիքով, ինչպես կարող է սրտի փոփոխությունը նախապատրաստել մեզ ստանալու տեղ երկնային արքայությունում:

Կարդացեք Ալմա 5.33–36 և մտածեք, թե ինչ եք զգում Ալմայի ուղերձի վերաբերյալ: Ուշադրություն դարձրեք այն բառերի և արտահայտությունների վրա, որոնք օգնում են ձեզ պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ է Տերը հրավիրում ինձ անել:

  • Որո՞ն ք են այդ հրավերն ընդունելու պարգևատրումները:

  • Ի՞նչ են այս հատվածներն ինձ ուսուցանում Փրկչի մասին:

Կարդացեք Նախագահ Էրզրա Թավտ Բենսոնի հետևյալ արտահայտությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ցանկանում ապրել այն մարդիկ, ովքեր ունեցել են սրտի փոփոխություն.

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Երբ դուք ընտրում եք հետևել Քրիստոսին, դուք ընտրում եք փոխվել: …

Տերը գործում է ներսից: Աշխարհը գործում է դրսից: Աշխարհը մարդկանց կվերցնի ետնախորշերից: Քրիստոսը ետնախորշերը կվերցնի մարդկանցից, իսկ հետո իրենք իրենց ետ կքաշեն ետնախորշերից: Աշխարհը կձուլի մարդկանց` փոխելով նրանց միջավայրը: Քրիստոսը փոխում է մարդկանց, ովքեր փոխում են իրենց միջավայրը: Աշխարհը կձևավորի մարդու վարքագիծը, սակայն Քրիստոսը կարող է փոխել մարդկային վարքագիծը: …

Տղամարդիկ [և կանայք], ովքեր փոխվել են Քրիստոսի համար, կառաջնորդվեն Քրիստոսի կողմից: Պողոսի նման նրանք կհարցնեն. «Տէր, ինչ ես կամենում որ անեմ»: (Գործք Թ.6:) …

Նրանց կամքը կուլ է գնացած Նրա կամքին: (Տես՝ Հովհաննես Ե.30:)

Նրանք միշտ Տիրոջը հաճելի բաներ են անում: (Տես Հովհաննես Ը.29:)

Նրանք ոչ միայն կմեռնեն հանուն Տիրոջ, այլ, ամենակարևորը, նրանք կցանկանան ապրել Նրա համար:

Մտեք նրանց տները և պատերի նկարները, դարակների գրքերը, հնչող երաժշտությունը, նրանց խոսքերը և գործերը կմատնանշեն նրանց, որպես քրիստոնյաներ:

Նրանք կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում: (Sես Մոսիա 18.9:)

Նրանք Քրիստոսին հիշում են իրենց մտքերում, երբ նայում են Նրան իրենց բոլոր մտորումներում: (Տես ՎևՈՒ 6.36):

Նրանք Քրիստոսին հիշում են իրենց սրտերում, երբ իրենց գորովանքը դրված էր Նրա վրա հավիտյան: (Sես Ալմա 37.36:)

Գրեթե ամեն շաբաթ նրանք ընդունում են հաղորդությունը և վկայում իրենց Երկնային Հորը, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը Նրա Որդու, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: (Տես Մորոնի 4.3:)» (“Born of God,” Ensign, Nov. 1985, 5–7):

Այս դասը եզրափակելու համար, Նախագահ Բենսոնի արված արտահայտությունից ընդգծեք մի միտք, որը ձեզ օգնեց մտածել, թե ինչպես եք ցանկանում ապրել որպես մի մարդ, ով ունեցել է սրտի փոփոխություն: Նպատակ դրեք, որը կօգնի ձեզ կիրառել այն, ինչ զգացել եք, երբ ուսումնասիրել եք սրտի փոփոխություն ունենալու Ալմայի ուսմունքները (կարող եք գրել այն ձեր անձնական օրագրում կամ թղթի կտորի վրա): Եթե դուք շարունակեք ծնվել Աստծուց և ունենալ սրտի փոփոխություն, դուք կնախապատրաստվեք մտնելու Աստծո արքայությունը:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 5.1–36 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.