Սեմինարիա
Մաս 4. Օր 2, 1 Նեփի 16


Մաս 4. Օր 2

1 Նեփի 16

Նախաբան

Զգալով Նեփիի խոսքերի զորությունը, նրա եղբայրները խոնարհեցրին իրենց Տիրոջ առաջ: Երբ ընտանիքը ճանապարհորդում էր անապատով, Տերը տվեց նրանց Լիահոնան, որն առաջնորդում է նրանց երթուղին: Ճանապարհորդության ընթացքում ընտանիքը հանդիպեց շատ դժվարությունների, որոնց թվում էին նրանց աղեղների ամրության կորուստը, Նեփիի աղեղի կոտրվելը, որ սահմանափակեց ուտելիքի հայթայթումը: Մինչ ընտանիքի բոլոր անդամները տրտնջում էին այս կորուստի պատճառով, Նեփին պատրաստեց նոր աղեղ և փնտրեց Տիրոջ խորհուրդը, թե ուր գնար ուտելիք հայթայթելու: 1 Նեփի 16-ի ուսումնասիրումը կտա ձեզ հնարավորություն մտածել, թե ինչպես արձագանքել թե դժբախտությանը, թե՝ ուղղմանը: Ինչպես Տերն առաջնորդեց Լեքիի ընտանիքին իրենց դժվարությունների մեջ, Նա կառաջնորդի ձեզ ձեր կյանքի դժվարությունների ժամանակ, եթե դուք խոնարհաբար փնտրեք և հետևեք Նրա խորհրդին:

1 Նեփի 16.1–6

Նեփին պատասխանում է եղբայրների տրտնջոցին

Դուք երբրևէ տեսե՞լ եք, թե ինչպես են ինչ-որ մեկին ուղղել կամ կշտամբել անկարգության համար: Ինչպե՞ս է այդ մարդն արձագանքել:

Լամանը և Լեմուելը իրենց կշտամբված զգացին Նեփիի կողմից, երբ նա նրանց ուսուցանեց, որ ամբարիշտները կմերժվեն և չեն ճաշակի կենաց ծառից (տես 1 Նեփի 15.36–16:1): Կարդացեք 1 Նեփի 16.1–2 և ընդգծեք, թե, Նեփիի խոսքերով, ինչպե՞ս կարձագանքեն որոշ մարդիկ, լսելով այն ճշմարտությունը, որով նրանք չեն ապրում:

«Այն խոցում է նրանց հենց կենտրոնից» արտահայտությունը նշանակում է, որ այն բացահայտում է նրանց մեղքը: Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «մեղավորները կարծում են՝ճշմարտությունը խիստ է» արտահայտությունը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք մի քանի բան, որ դուք կարող եք անել հնազանդ մնալու համար, նույնիսկ, երբ ճշմարտությունը դժվար է լսել և «այն խոցում է [ձեզ] հենց կենտրոնից» (1 Նեփի 16.2): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է որոշ երիտասարդների համար դժվար հնազանդ լինել որոշ ճշմարտությունների: Համեմատեք ձեր ցուցակը 1 Նեփի 16.3–4-ում Լամանին ու Լեմուելին Նեփիի ասած խոսքերի հետ:

Համաձայն 1 Նեփի 16.5-ի, ինչպե՞ս Լամանը ու Լեմուելը պատասխանեցին Նեփիի հրահանգներին: Ի՞նչ բառ կամ արտահայտություն է այս հատվածում նկարագրում այն, թե մենք ինչ պետք է անենք, երբ ճշմարտությունը խոցում է հենց կենտրոնից: Այս հարցերի պատասխանների մասին նշում արեք ձեր սուրբ գրություններում:

1 Նեփի 16.7–33

Լիահոնան առաջնորդում է Լեքիի ընտանիքին

Նկար
Լիահոնա

Այս հարցաշարի հարցերին պատասխանեք ճիշտ (Ճ) կամ սխալ (Ս), շրջանի մեջ առնելով ձեր պատասխանները.

  • Նեփին ամուսնացավ Իսմայելի ավագ աղջկա հետ:

  • Լեքիին տրվեց կողմնացույցի նման մի գունդ, որը կոչվում էր Լիահոնա:

  • Կլոր գունդը ուներ չորս սլաքներ, որոնք Լեքիին և իր ընտանիքին ցույց էին տալիս ուղղությունը:

  • Այն բանից հետո, երբ Լեքիի ընտանիքը ստացավ գունդը, անապատում նրանց ճամփորդությունը հեշտացավ:

Երբ դուք ուսումնասիրեք 1 Նեփի 16.7–10 և գլխի ամփոփումը, վերանայեք առաջին երեք հարցերի ձեր պատասխանները (տես նաև Ալմա 37.38): Կարդացեք 1 Նեփի 16.17–19, որպեսզի իմանաք, թե արդյոք ճիշտ եք պատասխանել բոլոր չորս հարցերին: (Ճիշտ պատասխանները այս դասի վերջում են:)

Նույնիսկ հնազանդ լինելու դեպքում մենք կհանդիպենք փորձությունների: Մեր հանդիպած փորձություններից շատերը մեր սխալ ընտրությունների արդյունքը չեն: Ավելի շուտ դրանք պատահում են որպես մեր մահկանացու կյանքի բնականոն արդյունք, սակայն մեզ հնարավորություն են տալիս սովորելու և աճելու մեր մահկանացու ճամփորդության ընթացքում այնպես, ինչպես Փրկիչն արեց (տես ՎևՈւ 122.7–8): Մեր կյանքի փորձություններից մեկն այն է, թե մենք ինչպես ենք արձագանքում այդ փորձառություններին:

Հիմնվելով գնդի Նեփիի նկարագրության վրա 1 Նեփի 16.10-ում, ինչպե՞ս կարող էր այսպիսի նվերը օգտակար լինել Լեքիի և իր ընտանիքի համար, երբ նրանք ճամփորդում էին դեպի խոստումի երկիր: Գտեք և նշեք, թե ինչպես էր Լիահոնան օգնում Լեքիի ընտանիքին 1 Նեփի 16.16-ում:

Ուսումնասիրեք 1 Նեփի 16.20–22 և պարզեք, թե ինչպե՞ս արձագանքեցին Լեքիի ընտանիքի որոշ անդամներ, երբ Նեփին կոտրեց իր աղեղը: Ուսումնասիրեք 1 Նեփի 16.23–25, 30–32, փնտրելով Նեփիի արձագանքը այս փորձությանը: Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ իր արձագանքը նրա ընտանիքի վրա:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ սովորեցիք, համեմատելով Նեփիի և իր ընտանիքի տարաբնույթ արձագանքները միևնույն փորձությանը:

Բողոքելու փոխարեն, Նեփին պատրաստեց նոր աղեղ և հետո փնտրեց առաջնորդություն՝ իմանալու համար, թե որտեղ հայթայթեր ուտելիք: Նեփիի օրինակը ցույց է տալիս, որ, եթե մենք անենք ամեն հնարավորը և փնտրենք Տիրոջ առաջնորդությունը, Նա կօգնի մեզ մեր դժվարին պահերին:

Այս իրադարձությունների ընթացքում Տերը բացատրեց Լեքիին, թե ինչպես է Լիահոնան աշխատում: 1 Նեփի 16.26–29-ում փնտրեք այն, ինչ պահանջվում էր Տիրոջը Լիահոնայի միջոցով Լեքիի ընտանիքին առաջնորդելու համար:

  1. Պատկերացրեք, թե դուք ուսուցանում եք երեխային Լիահոնայի մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պարզ ձևով բացատրեք, թե ինչպես էր Լիահոնան առաջնորդում Լեքիի ընտանիքին և ինչ պետք է նրանք անեին, որպեսզի այն շարունակեր առաջնորդել իրենց:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս Լիահոնան ցույց տվեց մեզ, որ «փոքր միջոցներով Տերը կարող է առաջ բերել մեծ բաներ» (1 Նեփի 16.29):

Ինչպես Լեքիի ժողովրդին, Տերը ձեզ տրամադրել է բազմաթիվ պարգևներ՝ օգնելու համար ստանալ անձնական առաջնորդություն: Կարդացեք հետևյալ երեք արտահայտությունները, որոնք վերաբերվում են այս պարգևներից ոմանց, և խորհեք, թե ինչով է Տիրոջ այդ պարգևներից յուրաքանչյուրը նման Լիահոնային:

Հայրապետական օրհնություն

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայրապետական օրհնությունը կոչել է անձնական Լիահոնա.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Այդ նույն Տերը, ով Լեքիին տվեց Լիահոնա, այսօր ձեզ և ինձ տվել է մի հազվադեպ և արժեքավոր պարգև, որպեսզի ապահովի մեր կյանքի ուղղությունը, մեր անվտանգության համար ցույց տա վտանգները և ընդգծի անվտանգ ճանապարհը՝ ոչ դեպի խոստումի երկիր, այլ՝ մեր երկնային տուն: Այդ պարգևը, որի մասին խոսում եմ, ձեր հայրապետական օրհնությունն է: Եկեղեցու յուրաքանչյուր արժանի անդամ իրավունք ունի ստանալ այդ անգին ու թանկարժեք գանձը: …

… Ձեր օրհնությունը չպետք է ծալել և պահել: Այն չպետք է շրջանակի մեջ առած աչքի ընկնող տեղում դնել կամ հրապարակել:Այլ այն պետք է կարդալ:Այն պետք է սիրել:Դրան պետք է հետևել:Ձեր հայրապետական օրհնությունը կառաջնորդի ձեզ մութ գիշերը: Այն կուղեկցի ձեզ կյանքի դժվարությունների ժամանակ: Ձեր հայրապետական օրհնությունը ձեզ համար անձնական Լիահոնա է, որպեսզի ընդգծի և առաջնորդի ձեր ուղղին» (“Your Patriarchal Blessing: A Liahona of Light,” Ensign, Nov. 1986, 65–66):

Սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը

Նկար
Երեց Վ. Ռոլֆ Քըր

Երեց Վ. Ռոլֆ Քըրը, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Յոթանասունի անդամ, հաստատել է, որ Քրիստոսի և Նրա ծառաների խոսքերը հոգևոր Լիահոնա են. «Քրիստոսի խոսքերը յուրաքանչյուրիս համար կարող են լինել անձնական Լիահոնա, որը ցույց է տալիս մեր ճանապարհը: Եկեք ծույլ չլինենք, փնտրելով հեշտ ուղիներ: Եկեք Քրիստոսի խոսքերը հավատքով ընդունենք մեր սրտերում և մտքերում, ինչպես գրված են սուրբ գրություններում, ինչպես հնչում են կենդանի մարգարեների, տեսնողների և հայտնողների կողմից: Եկեք հավատքով և ջանասիրությամբ սնվենք Քրիստոսի խոսքերով, որպեսզի Քրիստոսի խոսքերը լինեն մեր հոգևոր Լիահոնան, ասելով մեզ այն բոլոր բաները, որ մենք պետք է անենք» (“The Words of Christ—Our Spiritual Liahona,” Ensign or Liahona, May 2004, 37):

Սուրբ Հոգի

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը համեմատել է Սուրբ Հոգին Լիահոնայի հետ. «Եթե մենք ձգտենք մեր վերաբերմունքը և գործողությունները համապատասխանեցնել արդարակեցությանը, ապա Սուրբ Հոգին մեր օրերում մեզ համար դառնում է Լեքիի և նրա ընտանիքի ժամանակների Լիահոնան: Լեքիի համար Լիահոնան աշխատեցնելու այդ նույն գործոնները նույն կերպ կհրավիրեն սուրբ Հոգուն մեր կյանք: Եվ այդ նույն գործոնները, որոնք հնում պատճառ էին հանդիսանում Լիահոնայի չաշխատելուն, մեր օրերում նույն կերպ վանում են Սուրբ Հոգին մեզանից» (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign or Liahona, May 2006, 30):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք երկու կամ երեք եղանակ, որոնցով հայրապետական օրհնությունը, սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը կամ Սուրբ Հոգին նման են Լիահոնային:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք մի դեպք, երբ վերոնշյալ ցուցակի ուղիներից մեկին հետևելու արդյունքում ստացել եք Տիրոջ առաջնորդությունը:

1 Նեփի 16.34–39

Իսմայելի դուստրերը սգում են նրա մահը, իսկ Լամանը դավադրություն է կազմակերպում, որպեսզի սպանի Լեքիին և Նեփիին:

1 Նեփի 16.34–38-ից մենք իմանում ենք, որ Իսմայելը երկար օրեր անապատում ճանապարհորդելուց հետո մահանում է: Նրա դուստրերը խորապես ողբում էին իրենց հոր կորուստը և նրա ընտանիքի որոշ անդամներ տրտնջացին Լեքիի և Նեփիի դեմ և ցանկացան վերադառնալ Երուսաղեմ: Լամանը նույնիսկ դավադրություն նյութեց Նեփիի և Լեքիի դեմ: Կրկին անգամ Նեփիի եղբայրները ցույց տվեցին իրենց թուլությունը և անհավատությունը, քանի որ նրանք չէին փնտրում Աստծո կամքը: Նրանք մերժեցին Սուրբ Հոգուն և Նրա տրամադրած օգնությունը:

Կարդացեք 1 Նեփի 16.39 և բացահայտեք, թե ինչ Տերն արեց այս իրավիճակում: Այս հատվածներից ելնելով, ինչո՞ւ է Տերը պատժում մեզ:

Տերն առաջնորդում և պատժում է մեզ մեր իսկ օգտի համար: Եթե մենք Աստծուց ընդունում ենք առաջնորդությունը կամ պատիժը, ապա Նա կօրհնի մեզ:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

  • Հարցաշարի Ճիշտ/Սխալ հարցերի պատասխանները. (1) Ս, (2) Ճ, (3) Ս, (4) Ճ