Մաս 5. Օր 1
1 Նեփի 20–22
Նախաբան
1 Նեփի 20–21-ում Նեփին մեջբերում է Հին Կտակարանի մարգարե Եսայիայի խոսքերը, որի գրառումները գտնվում էին Նեփիի արույրե թիթեղների վրա, որի ձեռքբերման համար նրա եղբայրները ուղարկվել էին Երուսաղեմ: Եսայիան ուսուցանել է, որ, նույնիսկ, երբ հին Իսրայելը չէր պահել իր ուխտերը, Տերը դեռ սիրում էր նրանց և կոչ էր արել նրանց ապաշխարել և գալ դեպի Նա: Երբ դուք ուսումնասիրեք այս գլուխը, կենտրոնացեք, թե ինչ է Եսայիան ուսուցանել Հիսուս Քրիստոսի և Իր ժողովրդին քավելու Նրա ցանկության մասին:
1 Նեփի 20
Տերը պատժում է Իսրայելին և հորդորում նրանց վերադառնալ դեպի Նա
Արդյոք հիշո՞ւմ եք այնպիսի պահեր, երբ դուք արել եք մի բան, որը չէր համապատասխանում ձեր կապած ուխտերին կամ Եկեղեցու չափանիշներին: Ի՞նչ եք զգում ձեր որոշման մասին: Կարդացեք 1 Նեփի 20.1–2 (2-րդ հատվածում «մնալ» բառը նշանակում է ապավինել): Ո՞ւմ հետ էր Եսայիան խոսում: Ովքե՞ր են «Հակոբի տունը»:
Հին Կտակարանում Հակոբը Իսահակի որդին էր և Աբրահամի թոռը: Տիրոջ կողմից նրան տրվել էր Իսրայել անունը (տես Ծննդոց 32.28): «Իսրայելի տունը» վերաբերվում է նրա ժառանգներին և հաճախ կոչվում է «Հակոբի տուն»: Այն նաև վերաբերվում է Հիսուս Քրիստոսի իսկական հետևորդներին: (Տես Աստվածաշնչյան բառարանում «Իսրայել», նաև՝ «Իսրայել, թագավորություն» բառերը): Ինչպես հին ժամանակներում նրանք, ովքեր ուխտ էին կապում (օրինակ՝ մկրտության ուխտը), Աստծո հետ համարվում էին Իսրայելի տան ուխտյալ անդամներ:
Ուսումնասիրեք 1 Նեփի 20.3–4, 8, 18 և ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ Իսրայելի տունը հավատարիմ չէ եղել Տիրոջը: (1 Նեփի 20.4)-ում «քո պարանոցը երկաթե ջլերից է, իսկ ճակատդ՝արույրից» արտահայտությունը խորհրդանշական ձևով ներկայացնում է այն , ինչը սուրբ գրությունները անընդմեջ կոչում են «խստապարանոցություն»: Այս արտահայտության մեկ հնարավոր բացատրությունն այն է, որ կենդանիները, որոնցից են եզը, էշը, պնդացնում են իրենց վիզը այնպես, որ նրանց տերերը չեն կարողանում քշել կամ ղեկավարել նրանց: Մյուս բացատրությունը այն է, որ մարդիկ, ովքեր չեն կարողանում խոնարհել իրենց գլուխները, խստապարանոց են: Նմանապես, Իսրայելի տունը խստացրել էր իր վիզը հպարտության և անբարշտության միջոցով և հրաժարվում էր ղեկավարվել Տիրոջ կողմից:
Որպեսզի ավելի լավ հասկանաք այս հատվածները և համեմատեք այն մեր օրերի հետ, մտածեք, թե Իսրայելի տան այս նկարագրությունները ինչպես են նկարագրում մեր օրերի որոշ մարդկանց գործողությունները:
Երբ կարդաք 1 Նեփի 20.9–14, 16 հատվածները, խորհեք, թե ինչ են դրանք ձեզ ուսուցանում Տիրոջ մասին և թե ինչպիսին է Նա:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք կարճ պատասխաններ հետևյալ հարցերին.
-
Չնայած հնում մարդիկ ըմբոստ էին, ինչպե՞ս Տերը պատասխանեց նրանց: Ինչո՞ւ: (Տես 1 Նեփի 20.9–11, 14:)
-
Ի՞նչ էր Տերը ցանկանում, որ իր ուխտյալ ժողովուրդն աներ: (Sես 3 Նեփի 20.12 16:)
-
Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Տերը բոլոր նրանց, ովքեր անհնազանդ են եղել, հրավիրում է ապաշխարհել և վերադառնալ Իր մոտ: Երբ կարդաք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիթեր Ուխդորֆի հետևյալ արտահայտությունը, ընդգծեք մեկ կամ մի քանի արտահայտություններ, որոնք հաստատում են այս ճշմարտությունը.
«[Սատանան] ցանկանում է, որ մտածենք, թե մենք չենք կարող ներում ստանալ (տես Հայտնություն 12.10): Սատանան ցանկանում է, որ մենք մտածենք, որ երբ մեղք ենք գործում, մենք անցնում ենք «կետը, որից ետադարձ ուղի չկա», այսնիքն, որ շատ ուշ է փոխել մեր ուղղությունը:…
Քրիստոսն եկավ մեզ փրկելու: Եթե մենք սխալ ուղի ենք բռնում, Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ հավաստիացում է տալիս, որ մեղքը անդառնալի կետ չէ: Անվտանգ վերադարձ հնարավոր է, եթե մենք հետևենք մեր փրկության Աստծո ծրագրին» («Անվտանգ վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 99):
1 Նեփի 21.1–17
Եսայիան մարգարեանում է, որ Մեսիան չի մոռանա Իր ուխտյալ ժողովրդին
1 Նեփի 21.1–13-ում Նեփին արձանագրում է Հիսուս Քրիստոսի, որ կլինի Մեսիան, մասին Եսայիայի մարգարեություններից մեկը: Քրիստոս (հունարեն) և Մեսիա (եբրայերեն) նշանակում են «օծյալ» կամ «ընտրյալ»: Հիսուս Քրիստոսը ընտրվել էր լինելու՝ թե’ Իսրայելի, թե’ հեթանոսների Քավիչը:
Երբ կարդաք 1 Նեփի 21.6–13, ձեր սուրբ գրություններում նշեք այն արտահայտությունները, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին, և թե ինչ է Նա անելու որպես Իսրայելի Քավիչ:
Որպես իրենց մեղքերի հետևանք, Իսրայելի զավակները հեռացրեցին իրենց Տիրոջից և զգացին իրենց մոռացված և լքված Նրա կողմից (տես 1 Նեփի 21.14): Չնայած, որ նրանք զգում էին լքված Տիրոջ կողմից, 1 Նեփի 21.14–16-ում փնտրեք ապացույց, որ Տերը սիրում է մեզ, և Նա երբեք չի մոռանա մեզ: Այս հատվածներից կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք իմաստալից են ձեզ համար:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչպես Փրկիչը պահպանեց Իր խաչելության վերքերը ի ապացույց նրա, որ Նա երբեք մեզ չի մոռանա. «Քրիստոսը երբեք չի մոռանա այն զավակներին, որոնց մեղքերը Նա քավել է, կամ Սիոնը փրկելու ուխտը, որը նա կապել է նրանց հետ: Իր ափերին գամված հռոմեացիների մեխերը նրա հոգատարության և ուխտի ցավոտ հիշեցումն են» (Christ and the New Covenant [1997], 84):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք կարճ պատասխաններ հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարդիկ երբեմն կարծում, որ Աստված մոռացել է իրենց:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Տիրոջ ափերին փորագրված լինելը: Ինչպե՞ս է սա օգնում ձեզ երախտապարտ լինել խաչի վրա տարած Տիրոջ տանջանքների համար:
-
Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ Տերը չի մոռացել ձեզ:
-
-
Պատկերացրեք, թե ունեք մի ընկեր, ով ասում է, որ նա այլևս արժանի չի համարում իրեն հաճախելու եկեղեցի իր նախկին մեղքերի պատճառով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք խրախուսական կարճ նամակ, կիրառելով այն, ինչ սովորել եք 1 Նեփի 20–21-ում և Նախագահ Ուխդորֆի խոսքերից 1 Նեփի 20-ի ուսումնական բաժնում:
1 Նեփի 21.18–22.22
Նեփին բացատրում է Եսայիայի մարգարեությունը Իսրայելի ցրվելու և ժողովվելու վերաբերյալ
Նեփին է իր հիշատակարանում ներառում Եսայիայի մի մարգարություն՝ Իսրայելի հավաքման մասին: Դա գտնվում է 1 Նեփի 21.18–26-ում: 1 Նեփի 22-ում Նեփին բերում է իր անձնական բացատրությունը և մեկնաբանությունը Եսայիայի մարգարեության վերաբերյալ: Երբ կարդաք 1 Նեփի 22.4–12-ը, գտեք Նեփիի բացատրությունը վերջին օրերում Իսրայելի հավաքման մասին:
Օգտակար կլինի իմանալը, որ Մորմոնի Գրքում «հեթանոսներ» բառը հաճախ վերաբերվում է նրանց, ովքեր Հուդայի ժառանգները չեն: «Հրաշալի աշխատանք» արտահայտությունը վերաբերվում է վերջին օրերում ավետարանի վերականգնմանը: Նաև ուշադրություն դարձեք, թե որքան հաճախ է Նեփին հիշատակում ուխտեր բառը: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել դրանք:
Տերը խոստացել է վերջին օրերում վերականգնել ավետարանը և ժողովվել Իսրայելը: 1 Նեփի 22.17, 19–22, 25–28 ուսումնասիրելու ընթացքում ձեր սուրբ գրություններում նշեք, թե մարդկանց արդարակեցության պատճառով ի՞նչ կպատահի Սատանայի հետ:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 20–22 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.