Սեմինարիա
Մաս 29. Օր 4, Եթեր 3


Մաս 29. Օր 4

Եթեր–3

Նախաբան

Տերը հարցրեց Հարեդի եղբորը. «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ, որ դուք լույս ունենաք ձեր նավերում» (Եթեր 2.23): Ի պատասխան, Հարեդի եղբայրը խնամքով 16 քար պատրաստեց և խոնարհ աղոթեց, որ Տերը դիպչի դրանց, «որ դրանք փայլեն խավարում» (Եթեր 3.4): Հարեդի եղբայրն իր մեծ հավատքի շնորհիվ տեսավ Փրկչի մատը, երբ Փրկիչը դիպչում էր քարերին: Այնուհետև Տերը ցույց տվեց Իրեն Հարեդի եղբորը և պատվիրեց նրան գրել այն ամենը, ինչ նա տեսավ և լսեց:

Եթեր 3.1–20

Տերը դիպչում է քարերին` լույս ապահովելով Հարեդացիների նավերի համար, և Նա ցույց տվեց Իրեն Հարեդի եղբորը

Ի՞նչ օրինակներ կարող եք բերել, ինչի համար դուք կամ այլ երիտասարդներ անկեղծորեն աղոթել եք: Ընտրեք դրանցից մեկը և գրեք այստեղ.

Եթեր 3-ում Հարեդի եղբոր օրինակն ուսումնասիրելիս գտեք մտքեր, որոնք կօգնեն ձեզ կամ մի ընկերոջ ստանալ Տիրոջ օգնությունը:

Խորհեք նավերի համար լույս ստանալու նպատակով Տիրոջն ասված Հարեդի եղբոր աղոթքի և նրան տրված Տիրոջ պատասխանի շուրջ: Վերանայեք Եթեր 2.22–3.1: Այնուհետև գրեք վերնագիր հետևյալ նկարներից յուրաքանչյուրի համար, որը նկարագրում է, թե իր կողմից ինչ արեց Հարեդի եղբայրը լույսի խնդիրը լուծելու համար:

մարդը կրակով և գործիքներով

մարդը սար է մագլցում

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե նավերում լույս ունենալու խնդիրը լուծելիս Հարեդի եղբոր գործադրած ջանքերի մեջ ինչը տպավորվեց ձեզ վրա: Թեև Հարեդի եղբայրը մեծ ջանքեր գործադրեց, մտածեք, թե արդյոք նրա հալած քարերը ինչպես հարկն է լույս կտային՝ առանց Տիրոջ օգնության:

Կարդացեք Եթեր 3.2–5, այնուհետև կատարեք հետևյալը.

  • Ներկայացրեք կամ ընդգծեք այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ Հարեդի եղբայրը խոնարհ էր և գիտակցում էր իր կախվածությունն Աստծուց: Օգտակար կլինի իմանալ, որ «մեր էությունները շարունակ չար են դարձել» արտահայտությունը վերաբերում է երկրի վրա մեր մեղսավոր վիճակին: Ադամի անկման պատճառով մենք ֆիզիկապես բաժանվել ենք Աստծուց: Մենք նաև հակված ենք դեպի մեղքը: Առանց աստվածային օգնության մենք երբեք չենք կարող վերադառնալ Աստծո ներկայություն:

  • Ներկայացրեք, թե ինչ խնդրեց Հարեդի եղբայրը, որ Տերը կատարի:

  • Ներկայացրեք կամ ընդգծեք, թե ինչ վկայեց Հարեդի եղբայրը Աստծո մասին:

Հարեդի եղբայրը տեսնում է Տիրոջ մատը
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Եթեր 3.1–5-ում ո՞ր փաստն է ապացույց հանդիսանում, որ Հարեդի եղբայրը հավատում էր, որ Տերը կարող էր օգնել իրեն իր խնդիրը լուծելիս:

    2. Ինչպե՞ս կարող է նրա օրինակն օգնել ձեզ` գիտակցել ձեր կախվածությունը Տիրոջից, երբ Նրանից օգնություն եք խնդրում:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը, որոնք ընդգծում են Հարեդի եղբոր հավատքը. «Հիրավի, Աստված, ինչպես նաև ընթերցողը մի ապշեցուցիչ բան է տեսնում այս մարդու հավատքի անկեղծ անմեղության և ավյունի մեջ: «Ահա, ո՛վ Տեր, դու կարող ես անել այս» [Եթեր 3.5]: Թերևս սուրբ գրություններում մարդու կողմից դրսևորված առավել զորեղ և անկեղծ հավատք չի եղել: Որքան էլ անվստահ լինի մարգարեն իր կարողության մեջ, նա անվստահ չէ Աստծո զորության մեջ» (“Rending the Veil of Unbelief,” in Nurturing Faith through the Book of Mormon: The 24th Annual Sidney B. Sperry Symposium [1995], 12):

Կարդացեք Եթեր 3.6, և պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե հայտնվեիք այս հատվածում նկարագրված իրադրության մեջ:

Կարդացեք Եթեր 3.9 և գտնեք, թե ինչո՞ւ Տերը ցանկացավ դիպչել քարերին և ինչու Հարեդի եղբայրը տեսավ Տիրոջ մատը:

Ավարտեք հետևյալ նախադասությունը ցույց տալով, թե ինչ սկզբունք սովորեցիք Եթեր 3 գլխում. Երբ մենք խոնարհ կանչում ենք առ Տերը, Նա կպատասխանի մեզ ըստ մեր և Նրա կամքի:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.

    1. Անդրադարձեք այս դասի սկզբում ձեր գրած նպատակին, ինչի համար դուք կամ մյուս երիտասարդները աղոթում եք: Ինչպե՞ս կարող եք հավատք դրսևորել առ Տերը` տվյալ իրավիճակում Տիրոջ օգնությունն ու առաջնորդությունը փնտրելիս:

    2. Ձեր կյանքում ի՞նչն է առիթ հանդիսացել, որ դուք համոզվեիք այն սկզբունքի ճշմարտացիության մեջ, որն է` երբ մենք խոնարհ կանչում ենք առ Տերը, Նա պատասխանում է մեզ` մեր հավատքի և Իր կամքի համաձայն:

Մի պահ մտքում խորհեք, թե որքան եք վստահում Տիրոջը: Կարդացեք Եթեր 3.9–12, և գտեք ու ընդգծեք այն հատվածը, որը ցույց է տալիս որքան մեծ էր առ Տերը Հարեդի եղբոր դրսևորած հավատքը:

Վերանայեք Եթեր 3.11, և մտածեք, թե արդյոք ունեք բավականաչափ հավատք առ Տերը, որպեսզի պարտավորվեք հավատալ և հետևել այն ամենին, ինչ Նա կհայտնի ձեզ, անգամ նախքան Նրա հայտնություն տալը:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Կարդացեք Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը, և ընդգծեք ինչ պետք է մենք անենք Հարեդի եղբոր պես հավատք գործադրելու համար. «Նախապատրաստական հավատքը ձևավորվում է անցյալ փորձի հիման վրա, ըստ գիտելիքի, որը հիմք է ապահովում հավատքի համար: Իսկ փրկագնող հավատքը պետք է հաճախ գործադրվի ապագայի փորձառությունների համար, անհայտը, որը դուռ է բացում հրաշքների համար: … Հավատքի տեսակը, որ ուներ Հարեդի եղբայրը, նախորդում է հրաշքին և գիտելիքին: Նա պետք է հավատար նախքան Աստված կխոսեր: Նա պետք է գործեր, նախքան այդ գործողությունն ավարտելու ունակությունն ակնհայտ կդառնար: Նա պետք է նախորոք պարտավորվեր գործն ի կատար ածել՝ անգամ նախքան իրագործման առաջին փուլը: Հավատքը համաձայնվելն է՝ անվերապահորեն և նախորոք, անկախ նրանից ինչ պայմաններ կդնի Աստված՝ մոտ և հեռու ապագայում» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 18–19):

Մտածեք Հարեդի եղբոր փորձառությունների մասին` սկսած Բաբելոնի աշտարակից: Ո՞ր փորձառությունները կարող էին օգնել նրան մեծացնել իր հավատքը Տիրոջ հանդեպ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս այդ փորձառությունները պատրաստեցին նրան այդ պահին «այդպիսի մեծ հավատք» գործադրելու համար (Եթեր 3.9):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կյանքում, ի՞նչ փորձառություն եք ունեցել, որի շնորհիվ ավելացել է Տիրոջ հանդեպ ունեցած ձեր հավատքը:

    2. Ինչպե՞ս այդ փորձառությունը պատրաստեց ձեզ` ավելի մեծ հավատք գործադրել ապագայում:

Կարդացեք Եթեր 3.13–20, և գտեք, ինչ օրհնություն ստացավ Հարեդի եղբայրը իր հավատքի շնորհիվ: Ի՞նչ սովորեց Հարեդի եղբայրը Փրկչի մասին այս հրաշալի փորձառությունից: Եթեր 3-ից դուք կարող եք սովորել ևս մեկ կարևոր սկզբունք. Առ Տերը հավատք գործադրելով` մենք էլ ավելի կմերձենանք Նրան: Ցանկության դեպքում դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում` Եթեր 3.11–20-ի կողքին:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը մեկնաբանել է Եթեր 3.15–16-ը և այդ փորձառությունից բխող հնարավոր շփոթությունը.

«Խնդիրը, որ հակիրճ մեկնաբանություն է պահանջում, բխում է Տիրոջ բացականչությունից` «Երբեք որևէ մարդ չի եկել իմ առջև այնպիսի մեծ հավատքով, ինչպես դու. քանզի, չլիներ դա այդպես, դու չէիր կարող տեսնել իմ մատը»: Եվ այնուհետև, «Ես երբեք ինձ ցույց չեմ տվել մարդուն, որին ես եմ ստեղծել, քանզի երբեք մարդը չի հավատացել ինձ, ինչպես դու»: [Եթեր 3.9, 15:]

Շփոթության պատճառ կարող է հանդիսանալ գիտակցումը, որ Հարեդի եղբորից առաջ ապրող հիմնական շատ (և միգուցե բոլոր) մարգարեներ տեսել էին Աստծուն: Ուրեմն, այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք ընդունում Տիրոջ այդ հայտարարությունը: …

Այս հարցը շատ է քննարկվել Վերջին Օրերի Սուրբ հեղինակների կողմից, և գոյություն ունեն մի քանի հնարավոր բացատրություններ, դրանցից ցանկացածը կամ բոլորը միասին կարող են լույս սփռել այս հատվածի մեծագույն ճշմարտության վրա: Այնուամենայնիվ, դրա վերաբերյալ առանց հավելյալ հայտնության կամ մեկնաբանության ցանկացած վարկած ինքնին և որպես այդպիսին բավարար և լիարժեք չէ: …

Ոմանք հավատում են, որ Տերն ի նկատի ուներ, որ ինքը նախկինում երբեք չի հայտնվել մարդուն այդ աստիճան կամ այդ չափով: Այս տեսությունը ենթադրում է, որ աստվածային երևումները վաղեմի մարգարեներին չեն եղել նույնքան «լիարժեք», որ երբեք նախկինում վարագույրը չի բարձրացվել, այդքան լիարժեքորեն բացահայտելով Քրիստոսի բնույթն ու էությունը: …

Վերջին և, Հարեդի եղբոր հավատքի առումով, ամենահամոզիչ բացատրությունն այն է, որ Քրիստոսն ասում է Հարեդի եղբորը. «Ես երբեք ինձ ցույց չեմ տվել մարդուն այսպես, առանց իմ կամքի, պայմանավորված բացառապես միայն ինձ տեսնողի հավատքով»: Որպես կանոն, մարգարեները հրավիրվում են Տիրոջ ներկայություն, առաջարկություն են ստանում մտնել իր ներկայություն Նրա կողմից և միայն Նրա թույլտվությամբ: Մյուս կողմից Հարեդի եղբայրը ասես ներխուժել էր վարագույրից այն կողմ, ոչ թե որպես անկոչ հյուր, այլ գուցե իրականում որպես չհրավիրված մարդ: Եհովան ասաց. «Երբեք որևէ մարդ չի եկել իմ առջև այնպիսի մեծ հավատքով, ինչպես դու. քանզի, չլիներ դա այդպես, դու չէիր կարող տեսնել իմ մատը: … Երբեք մարդը չի հավատացել ինձ այնպես, ինչպես դու»: Ակնհայտ է, որ Տերն ինքը կապեց աննախադեպ հավատքն աննախադեպ տեսիլքի հետ: Եթե տեսիլքն ինքնին չլիներ առանձնահատուկ, այդ դեպքում պետք է հավատքը լիներ այդպիսին, և տեսիլքը ստացվեց անզուգական ձևով: Միակ միջոցն անչափ մեծ հավատքն էր, որը չհրավիրված մարգարեին տարավ այնտեղ, ուր մյուսները կարողացել էին գնալ միայն Աստծո թույլտվությամբ» (Christ and the New Covenant, 20–23):

Եթեր 3.21–28

Տերը պատվիրում է Հարեդի եղբորը գրել այն, ինչ տեսավ և կնքել իր հիշատակարանը

Կարդացեք Եթեր 3.25–26, և ներկայացրեք, թե ուրիշ ինչ ցույց տվեց Տերը Հարեդի եղբորը: Ինչպես գրված է Եթեր 3.21–24, 27–28 հատվածներում, Տերը պատվիրեց Հարեդի եղբորը գրել այն ամենը, ինչ նա տեսել էր իր տեսիլքում և կնքել դրանք: Տերը նաև բացատրեց, որ Նա ուղի կպատրաստի, որպեսզի ապագայում թարգմանվեն Հարեդի եղբոր գրվածքները: Այս մարգարեությունն իրականանալու ուղիներից մեկն այն էր, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ոսկե թիթեղներից թարգմանեց Եթերի գիրքը, որը մասը կազմեց Մորմոնի Գրքի, որի շնորհիվ Հարեդացիների հիշատակարանը հասանելի դարձավ բոլոր մարդկանց:

Խորհեք այն մասին, թե ինչպես կարող եք կիրառել ձեր այսօրվա սովորածը և ինչ կարող եք անել առ Տերը ձեր հավատքը ցույց տալու համար: Երբ հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոսը, Աստված օրհնություններ կթափի ձեր գլխին, ինչպես վարվեց Հարեդի եղբոր հետ:

  1. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եթեր 3 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.