Սեմինարիա
Մաս 8. Օր 4, 2 Նեփի 31


Մաս 8. Օր 4

2 Նեփի 31

Նախաբան

Նեփին ուսուցանել է Քրիստոսի վարդապետությունը. մենք պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարենք մեր մեղքերից, մկրտվենք, ստանանք Սուրբ Հոգին և համբերենք մինչև վերջ: Նա նաև վկայել է, որ երբ մենք կիրառենք այս ուսմունքները, Աստված կօրհնի մեզ Սուրբ Հոգու ընկերակցությամբ և կառաջնորդի մեզ դեպի հավերժական կյանք:

2 Նեփի 31.1–21

Նեփին ուսուցանում է, որ Փրկիչը կատարյալ օրինակ է հանդիսանում մեզ համար

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Հիսուսը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու: Քանի որ Հիսուսը ոչ մի մեղք չէր գործել, ձեր կարծիքով, ինչո՞ւ Նա մկրտվեց: Ինչո՞ւ եք դուք մկրտվել: Այս հարցերի շուրջ խորհելը կօգնի ձեզ նախապատրաստվել այս դասին:

Կարդացեք 2 Նեփի 31.2, 21 և նշեք «Քրիստոսի վարդապետություն» արտահայտությունը: Ուշադրություն դարձրեք, որ հատված 2-ում Նեփին հայտարարում է, որ նա «պետք է [խոսի] Քրիստոսի վարդապետության վերաբերյալ»: Ապա հատված 21-ում նա ասել է, որ խոսել է «Քրիստոսի վարդապետության» մասին: 2 Նեփի 31.3–20-ում մենք իմանում ենք այն ճշմարտությունների մասին, որոնք Նեփին կոչել է «Քրիստոսի վարդապետություն»: Մեր սովորած երկու ճշմարտություններն են. Հիսուս Քրիստոսը կատարեց ամեն արդարությունը` հնազանդվելով Հոր բոլոր պատվիրաններին, և մենք պետք է հետևենք Հիսուս Քրիստոսի հնազանդության օրինակին մկրտվելով և Սուրբ Հոգին ստանալով:

  1. journal iconՀետևյալ վերնագրերը զուգահեռ սյունակներում գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում. Հիսուս Քրիստոսի մկրտության պատճառները և Մեր մկրտության պատճառները: Ապա կարդացեք 2 Նեփի 31.4–12 և ձեր սովորածը գրեք այս վերնագրերի տակ:

Համաձայն 2 Նեփի 31.11-ի, ի՞նչը պետք է նախորդի մկրտությանը:

Որպեսզի կարողանաք բացատրել, թե ինչու է պահանջվում ջրով մկրտությունը, կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը. «Մկրտությունը նշան է Աստծո, հրեշտակների և երկնքի համար, որ մենք անում ենք Աստծո կամքը, և երկինքների տակ չկա մեկ այլ ուղի, որով Աստված կարգած լինի մարդուն գալ Իր մոտ և փրկվել, և մտնել Աստծո թագավորությունը, բացի առ Հիսուս Քրիստոսի հավատքից, ապաշխարությունից և մկրտությունից` մեղքերի թողության համար, և ցանկացած այլ ուղղություն զուր է, և այդ դեպքում դուք ունեք Սուրբ Հոգու պարգևի խոստումը» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 91):

  1. journal iconՊատկերացրեք, որ ձեր ընկերը, ով Եկեղեցու անդամ չէ, հարցրել է ձեզ, թե ինչու է մկրտությունը շատ կարևոր: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչպես դուք կպատասխանեիք:

  2. journal iconՁեր սուրբ գրության օրագրում գրեք, թե մկրտվելով Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելն ինչպես է ազդել ձեր կյանքի վրա և օրհնել այն:

Մկրտվելուց հետո մենք շատ բան ունենք անելու: Կարդացեք 2 Նեփի 31.13 և ընդգծեք արտահայտությունները, որոնք նկարագրում են վերաբերմունքը, որ մարդը պետք է ունենա, երբ նա հետևում է Փրկչի օրինակին:

Համաձայն 2 Նեփի 31.13-ի, երբ մենք կատարում ենք մեր ուխտը սրտի ողջ նվիրվածությամբ և իսկական վճռականությամբ, ի՞նչ է մեր Երկնային Հայրը մեզ խոստանում դրան ի պատասխան: (Դուք կարող եք նշել սա ձեր սուրբ գրություններում:) Կարդացեք 2 Նեփի 31.17–ի վերջին արտահայտությունը և ներկայացրեք, թե ինչու մենք պետք է ստանանք Սուրբ Հոգին: Հատկացված տեղում գրեք վարդապետական հայտարարություն կամ սկզբունք, հենվելով սուրբ գրության վրա, որը բացատրում է, թե ինչ է Սուրբ Հոգին անելու մեզ համար:

«Քրիստոսի վարդապետության» մեկ այլ բաղադրիչ գտնելու համար կարդացեք 2 Նեփի 31.15–16 և ընդգծեք այն, ինչ կգտնեք: 2 Նեփի 31.13-ում ձեր գտած արտահայտությունը կապեք 2 Նեփի 31.15–16–ում տրված հրահանգի հետ և մտածեք, թե ինչպես դուք կարող եք համբերել մինչև վերջ «իսկական վճռականությամբ» և «սրտի ողջ նվիրվածությամբ»:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող են «սրտի ողջ նվիրվածությամբ», «չգործելով ոչ կեղծավորությամբ» և «իսկական վճռականությամբ» արտահայտությունները վերաբերվել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը կամ Եկեղեցի հաճախելուն:

    2. Ո՞րն է տարբերությունը այն մարդկանց միջև, ովքեր «ասում են իրենց աղոթքները», և նրանց, ովքեր աղոթում են «սրտի ողջ նվիրվածությամբ»:

    3. Ի՞նչ տարբերություն կա այն մարդկանց միջև, ովքեր «ճաշակում են հաղորդությունից», և նրանց, ովքեր ճաշակում են հաղորդությունից «իսկական վճռականությամբ»:

Կարդացեք 2 Նեփի 31.18 և փնտրեք, թե մենք որտեղ ենք լինում այն բանից հետո, երբ անցնում ենք ապաշխարության և մկրտության դռնով: Երբ մենք հավատք ենք գործադրում, ապաշխարում ենք, մկրտվում և ստանում Սուրբ Հոգին, մենք մտնում ենք «նեղ և անձուկ արահետ»: Անձուկ նշանակում է նեղ, ճշգրիտ, մեծ ջանք ու հմտություն պահանջող և շեղում թույլ չտվող: Համաձայն 2 Նեփի 31.18-ի, ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, թե արդյոք նեղ և անձուկ արահետի վրա ենք:

Սուրբ Հոգու պարգևը զգալը պարզապես հաճելի զգացողություն չէ, որը ստանում ենք ժամանակ առ ժամանակ: Սուրբ Հոգու ընկերակցությունը վկայություն է Աստծուց այն մասին, որ մենք գտնվում ենք հավերժական կյանք տանող արահետի վրա:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է Սուրբ Հոգու ընկերակցությունն օգնել ձեզ մնալ նեղ և անձուկ արահետի վրա:

    2. Ուրիշ ի՞նչ եղանակներով է Սուրբ Հոգին օրհնել ձեր կյանքը:

Կարդացեք 2 Նեփի 31.19–21 և կազմեք մի ցանկ, ձեր սուրբ գրություններում համարակալելով այլ բաներ, որ մենք պետք է անենք, որպեսզի մնանք արահետի վրա: (Նշեք, որ 2 Նեփի 31.19–20-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնակի ձևով, որպեսզի կարողանաք գտնել հետագայում:)

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մեկ նախադասություն, նկարագրելով, թե ձեզ համար ինչ է նշանակում «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» (2 Նեփի 31.20):

Նախատեսված տեղերում ամփոփեք 2 Նեփի 31.19–20-ը՝ սկզբունք հանդիսացող նախադասությամբ.

Եթե մենք , ապա : (Դուք կարող եք գրել այն ձեր սուրբ գրություններում:)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը առաջարկել է այս հուսալի խորհուրդը նրանց, ովքեր զգում են, որ շեղվել են նեղ և անձուկ արահետից. «Կյանքի ընթացքում դուք հանդիպում եք շատ խոչընդոտների և կատարում եք որոշ սխալներ: Սուրբ գրություններով առաջնորդվելն օգնում է ձեզ հասկանալ սխալը և կատարել անհրաժեշտ ուղղումը: Դուք դադարում եք գնալ սխալ ուղղությամբ: Դուք ուշադրությամբ ուսումնասիրում եք սուրբ գրքերի ճանապարհային քարտեզը: Ապա դուք առաջ եք մղվում ապաշխարելով և հատուցելով անհրաժեշտ բաների համար, որպեսզի գտնվեք «նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31.18]» (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 17):

Խորհեք, թե այս հայտարարությունը և սուրբ գրությունները, որոնք դուք ուսումնասիրել եք այսօր, ինչպես են ձեզ բերում «հույսի կատարյալ պայծառություն» (2 Նեփի 31.20):

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում— 2 Նեփի 31.19–20

  1. journal iconՀինգ րոպե տրամադրեք 2 Նեփի 31.20 հատվածն անգիր սովորելու համար: Ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկը թող ստուգի սուրբ գրության ձեր իմացությունը, կամ դուք կարող եք ծածկել հատվածը ձեռքով և փորձել ասել այն` առանց նայելու: Փորձեք անգիր գրել հատվածը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

  2. journal iconՕգտագործելով 2 Նեփի 31.20, ընտրեք մի բան, որը մենք պետք է անենք, որպեսզի մնանք ճիշտ ուղու վրա, և որը դուք լավ եք անում: Ապա ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարագրեք, թե ինչպես եք դուք դա անում: Ապա ընտրեք մի ոլորտ, որը դուք կցանկանայիք բարելավել, և գրեք, թե ինչպես դուք կանեք դա:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ինչպե՞ս մենք կարող ենք խուսափել կեղծավորությունից:

Նեփին նախազգուշացրել է կեղծավորության մասին 2 Նեփի 31.13–ում: Կեղծավորություն նշանակում է ձևացնել կամ խաղալ ուրիշների համար մի դեր, որը չի արտահայտում մեր իսկությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը խոսել է առանց կեղծավորության գործելու մասին.

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին

«Արդյո՞ք մենք իսկապես ապրում ենք ավետարանով, թե մենք պարզապես ցուցադրում ենք արդարություն, որպեսզի մեր շուրջ գտնվող այլ մարդիկ ենթադրեն, որ մենք հավատարիմ ենք, երբ իրականում մեր սրտերը և անտեսանելի արարքները համահունչ չեն Տիրոջ ուսմունքների հետ:

Արդյո՞ք մենք լոկ վերցնում ենք «աստվածության կերպարանք», մինչդեռ մերժում ենք «նրա զորությունը» [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.19]:

Արդյո՞ք մենք իրականում արդար ենք, թե մենք կեղծավորությամբ [ձևանում ենք] հնազանդ միայն այն ժամանակ, երբ կարծում ենք, որ ուրիշները նայում են մեզ:

Տերը պարզ ասել է, որ Նա չի խաբվում արտաքինով, և Նա նախազգուշացրել է մեզ կեղծ չլինել Իր կամ ուրիշների հետ: Նա ասել է մեզ, որ զգուշանանք նրանցից, ովքեր ծրագրում են կեղծ բաներ, ովքեր կրում են պայծառ դիմակներ և թաքցնում են մթին իրականությունը: Մենք գիտենք, որ Տերը «նայում է սրտին» և ոչ թե «արտաքին տեսքին» [տես Ա Թագավորաց ԺԶ.7]» (“True to the Truth,” Ensign, May 1997, 15–16):

Ինչպե՞ս ենք մենք «համբերում մինչև վերջ»:

«Համբերել մինչև վերջ» (2 Նեփի 31.16) արտահայտությունը հաճախակի օգտագործվում է, հուշելով մեզ, որ մենք պետք է համբերությամբ տանենք դժվարությունները մեր կյանքի ընթացքում: Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը բացատրել է, որ մինչև վերջ համբերելը նաև նշանակում է շարունակել հավատարիմ մնալ Քրիստոսին մինչև մեր կյանքի վերջը.

«Մինչև վերջ համբերելը հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգին ստանալու միջոցով դեպի հավերժական կյանք տանող արահետով առաջ գնալու վարդապետությունն է: Մինչև վերջ համբերելը պահանջում է մեր ողջ սիրտը: …

Մինչև վերջ համբերելը նշանակում է, որ մենք հաստատուն կերպով տնկել ենք մեր կյանքը ավետարանի հողում` մնալով Եկեղեցու հիմնական ուղղության վրա, խոնարհաբար ծառայելով մեր մերձավորներին, ապրելով քրիստոսանման կյանքով և պահելով մեր ուխտերը: Նրանք, ովքեր համբերում են, հավասարակշռված են, հետևողական են, հեզ, մշտապես զարգանում են և առանց մեղքի են: Նրանց վկայությունը հիմնված չէ աշխարհիկ պատճառների վրա, այն հիմնված է ճշմարտության, գիտելիքի, փորձառության և Հոգու վրա» (“Press On,” Ensign, Nov. 2004, 101):

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 31 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.