Սեմինարիա
Մաս 24 . Օր 3, 3 Նեփի 6–10


Մաս 24. Օր 3

3 Նեփի 6–10

Նախաբան

Գադիանթոնի ավազակներից իրենց զարմանալի ազատագրումից հետո Նեփիացիներն ու Լամանացիները երեք տարի վայելեցին խաղաղությունը: Այնուհետև հպարտությունը, դասակարգային տարբերությունները և հետապնդումները գլուխ բարձրացրեցին ու հանգեցրեցին մեծ ամբարշտության ու Նեփիացիների կառավարության վերջնական տապալման: Երուսաղեմում Հիսուս Քրիստոսի մահվան նշաններն ընդգրկում էին մեծ ավերումներ, որոնք ավերեցին Նեփիացիների շատ քաղաքներ` սպանելով ամբարիշտ բնակիչներին: Երեք օր երկիրը ծածկված էր խավարով: Խավարի մեջ Փրկչի ձայնը մարդկանց հրավիրում էր վերադառնալ Իր մոտ: Երբ խավարը ցրվեց, մարդկանց սուգը վերածվեց ուրախության և Հիսուս Քրիստոսին գովաբանման:

3 Նեփի 6–7

Նեփիացիները դառնում են հպարտ, Եկեղեցին մասնատվում է, գաղտնի խմբակցությունները կործանում են կառավարությունը և մարդիկ բաժանվում են ցեղերի

Խորհեք մի ժամանակահատվածի մասին, երբ դուք ստիպված եք եղել որոշում ընդունել արդյոք հետևելու եք մարգարեին, թե ոչ: Ինչպես հիշատակված է 3 Նեփի 6–7-ում, որոշ Նեփիացիներ ապրեցին մարգարեներին մերժելու ողբերգական արդյունքները, մինչ ուրիշները ճաշակեցին այն օրհնությունները, որոնք գալիս են ապաշխարությունից և Տիրոջ ընտրյալ ծառաներին լսելուց:

Ինչպես կարդում եք 3 Նեփի 5-ում, Նեփիացիներն ապաշխարեցին և ջանասիրաբար ծառայեցին Աստծուն ու աստվածային զորությամբ ազատվեցին Գադիանթոնի ավազակներից: Նեփիացիներն այնուհետև բարգավաճեցին կարճ ժամանակով: Այնուամենայնիվ, հպարտությունն արագ ներս մտավ շատերի սրտերը, որը Եկեղեցու ներսում հանգեցրեց մասնատումների: Առաջ ուղարկվեցին Մարգարեներ, որպեսզի քարոզեն մարդկանց ամբարշտության դեմ, բայց դատավորները գաղտնիաբար բռնեցին նրանց ու մահվան դատապարտեցին (տես 3 Նեփի 6.4–23): Մոտ վեց տարվա ընթացքում մարդիկ «անձնատուր էին եղել Սատանայի իշխանությանը» (3 Նեփի 7.5) և դարձել էին այնքան ամբարիշտ, որ պայքարում էին ողջ արդարության դեմ: Գաղտնի խմբակցությունները կործանեցին երկրի կառավարությունը և պատճառ հանդիսացան, որ մարդիկ բաժանվեն ցեղերի:

Անկախ մարդկանց ամբարշտությունից, Նեփին շարունակում էր վկայել նրանց մեղքերի դեմ և ապաշխարության կոչ անել նրանց (տես 3 Նեփի 7.15–20): Կարդացեք 3 Նեփի 7.21–22 և ընդգծեք մի քանի օրինակ, թե ինչպես էին մարդիկ օրհնվում Նեփիին հետևելով: Այս հատվածներից մենք սովորում ենք, որ եթե մենք ապաշխարում և հետևում ենք Տիրոջ ծառաներին, մենք վայելում ենք Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի ժամանակահատվածի մասին, երբ դուք ընտրել եք հետևել մարգարեի կամ քահանայության այլ առաջնորդների խորհրդին: Ինչպե՞ս եք օրհնվել այդպես անելով:

3 Նեփի 8.1–18

Հիսուս Քրիստոսի մահվան նշանը տրվում է մեծ ավերածությունների միջոցով

Պատկերացրեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան օրվա գալը: Ձեր կարծիքով ի՞նչ կզգայիք, երբ այդ ժամանակը գար: Նույն կերպ Նեփիացիները երկար ժամանակ սպասել են Հիսուս Քրիստոսի գալստյանը: Սամուել Լամանացին մարգարեացել էր այն նշանների մասին, որոնք հայտնվելու էին Հիսուս Քրիստոսի մահվան ժամանակ (տես Հելաման 14.20–27): Կարդացեք 3 Նեփի 8.3–4 և ուշադրություն դարձրեք այն տարբեր զգացմունքներին, որ որոշ Նեփիացիներ ունեին նշանների նկատմամբ:

Կարդացեք 3 Նեփի 8.5–7 և ուշադրություն դարձրեք, թե ինչ տեղի ունեցավ Փրկչի ծննդյան նշանից 34 տարի անց: Արագ կարդացեք 3 Նեփի 8.8–18` ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ այն քաղաքների բնակիչների հետ, որոնք տուժել էին փոթորիկից և դրան ուղեկցող երկրաշարժերից: Կարդացեք 3 Նեփի 10.11–12 և ընդգծեք, թե ովքեր կարողացան փրկվել այս ավերածությունից: Չնայած որ փրկվածները Նեփիացիների «առավել արդարակյաց մասն էր», նրանք ապաշխարելու և Հիսուս Քրիստոսի մոտ գալու կարիք ունեին:

  1. journal iconՕգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի մի էջը, որպեսզի ստեղծեք լրագրական մի հոդված` զեկուցելով 3 Նեփի 8.5–18-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ներառեք վերնագիր, մի նկար նկարեք և այնուհետև գրեք մի զեկույց կործանման մասին:

3 Նեփի 8.19–25

Խավարը ծածկում է երկիրը երեք օր

Խորհեք մի ժամանակահատվածի մասին, երբ դուք եղել եք մի ամբողջովին մութ վայրում, ինչպես օրինակ` քարանձավում կամ պատուհաններ չունեցող մի սենյակում, երբ ինչ-որ մեկը հանգցրել է լույսերը (կամ պատկերացրեք ինչպիսին կլիներ դա): Մթության մեջ լինելն ու տեսնել չկարողանալն ի՞նչպիսի զգացուղություն կտար: Կարդացեք 3 Նեփի 8.19–23 և տեսեք, թե ինչ եղավ փոթորիկների ու ավերածությունների դադարից հետո: (Դուք կարող եք ընդգծել ցանկացած բառ կամ արտահայտություն, որոնք ցույց են տալիս, թե որքան խիստ էր խավարը):

:Կարդացեք 3 Նեփի 8.24–25` ուշադրություն դարձնելով, թե ինչ ասացին Նեփիացիները, որը կկանխեր այդքան շատ մարդկանց մահն ու կործանումը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞վ են մեղքի հետևանքները նման խավարի մեջ լինելուն:

    2. Ինչո՞վ է ապաշխարությունը նման մութ սենյակում լույսը միացնելուն:

3 Նեփի 9.1–14

Խավարի մեջ Հիսուս Քրիստոսի ձայնը հրավիրում է ավերածությունից փրկվածներին ապաշխարել և գալ Իր մոտ:

Խավարի երեք օրվա ընթացքում Փրկչի ձայնը խոսեց նրանց հետ, ովքեր խնայվել էին: Կարդացեք 3 Նեփի 9.1–2, 7 և ուշադրություն դարձրեք, թե համաձայն Փրկչի ինչու այս ավերածությունը տեղի ունեցավ մարդկանց մեջ: Այնուհետև կարդացեք 3 Նեփի 9.13–14 և ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց Փրկիչը տառապանքի մեջ գտնվող մարդկանց մխիթարելու համար: Դուք կարող եք ընդգծել այս հատվածնեից որոշ մասեր, որոնք նշանակալից են ձեզ համար:

Յոթանասունից Երեց Ս. Սքոթ Գրոուն վկայել է, որ Փրկիչը մեզ բոլորիս հրավիրում է գալ Իր մոտ և ապաքինվել.

Երեց Ս. Սքոթ Գրոու

«Հիսուս Քրիստոսը մեր հոգիների Մեծ Բժիշկն է: Բացի աններելի մեղքից, չկա այնպիսի մեղք կամ մեղսագործություն, ցավ կամ վիշտ, որը Նրա Քավության բժշկող զորությունից դուրս է:

Երբ մենք մեղք ենք գործում, Սատանան մեզ ասում է, որ մենք կորած ենք: Ի տարբերություն, մեր Քավիչը բոլորին` ներառյալ ձեզ և ինձ, փրկագնում է պարգևում, անկախ նրանից, թե ինչ սխալ ենք մենք գործել» («Քավության հրաշքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 109):

3 Նեփի 9.13-ում Փրկչի հրավերքը` գալ դեպի Նա և ստանալ Իր բուժիչ զորությունը, վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին: Որպեսզի Փրկիչը մեզ բուժի, մենք պետք է ընդունենք Նրա հրավերքը և գանք դեպի Նա, ապաշխարենք մեր մեղքերից և դարձի գանք:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր կյանքի ոլորտներից մեկի մասին, որի համար Փրկչի բուժիչ ուժը կարող էր օգտակար լինել: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի հրավիրեք Նրան բժշկել ձեզ:

3 Նեփի 9.15–22

Փրկչի ձայնը հայտարարում է, որ Իր զոհաբերությամբ Մովսեսի օրենքը կատարվում է

Որպես Մովսեսի օրենքի մաս, որով Նեփիացիներն էին ապրում մինչև այդ պահը, Տերը պատվիրել էր Իր ժողովրդին կատարել կենդանու զոհաբերություններ` ի նմանություն վերջին զոհաբերմանը, որը Նա վերջիվերջո կատարելու էր Իր Քավությամբ: Կիրառեք 3 Նեփի 9.17-ում գրված Փրկչի խոսքերը, որպեսզի ավարտեք հետևյալ նախադասությունը. «Ինձանով է գալիս փրկագնումը, և ինձանում է »:

Փրկիչը հայտարարել է, որ Մովսեսի օրենքի բոլոր արարողությունները, օրենքները, ծեսերն ու խորհրդանիշները, որոնք տրվել էին, որպեսզի մարդկանց ուղղեին դեպի Նա, կատարվել են այն ժամանակ, երբ Նա կատարեց Իր քավիչ զոհաբերությունը: Կարդացեք 3 Նեփի 9.19 և պարզեք, թե համաձայն Փրկչի հայտարարման Նեփիացիներն էլ ինչ չպետք է առաջարկեին: Այնուհետև ուսումնասիրեք 3 Նեփի 9.20 և ընդգծեք, թե փոխարենը նրանք որպես զոհ ինչ պետք է մատուցեին:

Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում մատուցել «կոտրված սիրտ և փշրված հոգի»: Փշրված հոգին այն հոգին է, որը խոնարհ է, ուսանելի ու ապաշխարող: Որպեսի խորացնեք ձեր հասկացողությունը այն մասին, թե ինչ է նշանակում ունենալ կոտրված սիրտ ու փշրված հոգի, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը և ընդգծեք այն բառերը, որոնք նա կիրառել է «կոտրված սիրտ» ու «փշրված հոգի» արտահայտությունները սահմանելու համար:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Հին ժամանակներում, երբ մարդիկ ցանկանում էին երկրպագել Տիրոջը և փնտրել Նրա օրհնությունները, նրանք հաճախ նվեր էին բերում: … Երբ դուք փնտրեք դարձի գալու օրհնությունները, դուք որպես նվեր կարող եք Տիրոջն առաջարկել ձեր կոտրված կամ ապաշխարող սիրտն ու ձեր փշրված կամ հնազանդ հոգին: Իրականում, դուք եք նվերը` թե ով էք և ինչ եք դառնում:

«Կա՞ ինչ-որ բան ձեր մեջ կամ ձեր կյանքում, որն անմաքուր է կամ անարժան: Երբ դուք ազատվում եք դրանից, դա է ձեր նվերը Փրկչին: Կա՞ որևէ լավ սովորություն կամ որակ, որը բացակայում է ձեր կյանքում: Երբ դուք ընդունեք այն և դարձնեք այն ձեր բնավորության մի մասը, դուք Տիրոջը նվեր կմատուցեք» («Երբ դուք դարձի գաք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 12):

Կարդացեք 3 Նեփի 9.21–22 և փնտրեք, թե ըստ Փրկչի ուսմունքի ում պետք է նմանվենք, որպեսզի մոտենանք Նրան:

  1. journal iconՄտածեք փոքր երեխաների մասին, ում ճանաչում եք: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք փոքր երեխաների որակները, որոնք անհրաժեշտ են մեզ, որպեսզի մոտենանք Փրկչին:

Երբ նա իմացավ

Լրացրեք հետևյալ սկզբունքը համապատասխան բառերով կամ արտահայտություններով, որոնք կտեսնեք 3 Նեփի 9.13–14, 20–22 -ում: Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը կոտրված սրտով և փշրված հոգով, Նա . (Կան բազմաթիվ ճիշտ պատասխաններ):

  1. journal iconՈրպեսզի կարողանաք կիրառել այս ճշմարտությունը, պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպիսի՞ վերաբերմունքը կարող է կանխել ձեզ, որպեսզի Տիրոջը մատուցեք կոտրված սիրտ ու փշրված հոգի:

    2. Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ, երբ եկել եք դեպի Նա ապաշխարող սրտով ու հնազանդ հոգով:

    3. Ինչպե՞ս կարող եք ավելի լավ մատուցել Տիրոջը կոտրված սիրտ ու փշրված հոգի:

3 Նեփի 10

Տերը խոստանում է հավաքել Իր ժողովրդին այնպես, ինչպես հավն է հավաքում իր ճտերին

Քանի անգամ

Փրկչի ձայնը լսելուց հետո մարդիկ այնքան ապշած էին, որ մի քանի ժամ երկրում լռություն էր տիրում: Այնուհետև ձայնը կրկին խոսեց մարդկանց հետ (տես 3 Նեփի 10.1–3): Կարդացեք 3 Նեփի 10.4–6 և պարզեք, թե ինչ ասաց Փրկիչը, որ Նա փորձում էր անել, որպեսզի պաշտպաներ ու սնուցեր մարդկանց: Ընդգծեք այն խոստումը, որը 6-րդ հատվածում Փրկիչը տվեց նրանց, ովքեր սրտի ողջ նվիրվածությամբ ապաշխարում են և գալիս են դեպի Նա:

Փրկիչն օգտագործեց հավի` իր ճտերին վտանգից պաշտպանելու համար թևերի տակ հավաքելու փոխաբերությունը: Մտածեք, թե ինչով է Փրկիչը նմանվում հավին, որը փորձում է պաշտպանել իր ճտերին վտանգից: Ավելին, համաձայն 3 Նեփի 10.4–6, ինչո՞ւ Իսրայելի ողջ տունը չէր հավաքվում:

Կարդացեք 3 Նեփի 10.8–10 և ուշադրություն դարձրեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ մարդիկ լսեցին Փրկչի ձայնը:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 6–10 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.