Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 11: Օր 3, Մոսիա 4


Մաս 11. Օր 3

Մոսիա 4

Նախաբան

Բենիամին թագավորի ուսմունքները շատ մեծ ազդեցություն են ունեցել այն մարդկանց վրա, ովքեր լսել են նրան: Այս մարդիկ հավատացին Քավությանը, ապաշխարեցին և թողություն ստացան իրենց մեղքերի համար: Բենիամին թագավորն այնուհետև ուսուցանեց նրանց, թե ինչ պետք է նրանք անեին, որ պահպանեին իրենց մեղքերի թողությունը: Նա հայտարարեց, որ մենք նման ենք մուրացկանների, քանզի մեր փրկությունը լիովին կախված է Աստծուց: Բենիամին թագավորը նախազգուշացրեց, որ մենք պետք է միշտ հսկենք մեր մտքերը, գործերը և արարքները:

Մոսիա 4.1–8

Բազմությունը լցվում է Հոգով և ստանում թողություն մեղքերին

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը հարցնում է. Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, թե արդյոք ինձ ներվել է որոշակի մեղք: Ինչպե՞ս դուք կպատասխանեիք:

Ուսումնասիրեք Մոսիա 4.1–3 և փնտրեք մտքեր, որոնք կօգնեն ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին: Գրեք, թե ինչպես դուք կարող եք պատասխանել.

Այս հատվածներում ուսուցանված սկզբունքներից մեկը սա է. Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը և անկեղծորեն ապաշխարում ենք, մենք թողություն ենք ստանում մեր մեղքերին: Նման ապաշխարությունը կարևոր տարր է հանդիսանում ուրախություն և խղճմտանքի խաղաղություն ձեռք բերելու համար:

Սովորաբար, երբ մեկը մեզ հարց է տալիս, մենք ուզում ենք տալ պատասխանը: Այս անգամ, երբ դուք մտածում եք, թե ինչպես պատասխանել ձեր ընկերոջ հարցին, խորհեք, թե ինչպես դուք կարող եք պատասխանել հարցին հարցով: Խորհեք Մոսիա 4.1–3–ի և Յոթանասունի պատվավոր անդամ Երեց Ֆ. Բըրթն Հովարդի հետևյալ հայտարարության մասին. «Երբ դուք լիարժեք ձևով ապաշխարում եք, դուք զգում եք ներքին խաղաղություն: Ինչ-որ ձևով դուք իմանում եք, որ ներված եք, քանի որ բեռը, որը դուք կրել եք այնքան երկար ժամանակ, հանկարծակի անհայտանում է ձեր կյանքից: Այն այլևս չկա և դուք գիտեք, որ այն այլևս չկա» (“Repentance,” Ensign, May 1983, 59):

Մտածեք, թե ինչ հարց կարող եք տալ ձեր ընկերոջը, որպեսզի օգնեք նրան բացահայտել, թե ինչպես մենք կարող ենք իմանալ, թե արդյոք մենք ներվել ենք:

Մոսիա 4.1–3-ից երկու տերմիններ հասկանալը կարող է օգտակար լինել, մինչ դուք մտածում եք այն հարցի շուրջ, որը պիտի տաք: Մեր «մարմնական վիճակում» մեզ տեսնելը նշանակում է ընդունել մեր ընկած կամ աշխարհիկ վիճակը: Որպես «նույնիսկ ավելի չնչին, քան հողի փոշին» մեզ տեսնելը նշանակում է, որ հողի փոշին հնազանդվում է Աստծո հրամաններին (տես Հելաման 12.7–8), սակայն Աստծո զավակները միշտ չէ, որ հնազանդվում են Նրա հրամաններին:

Ձեր ընկերոջ հարցին հարցով պատասխանելու օրինակը կարող է լինել հետևյալը. Դուք զգո՞ւմ եք խղճմտանքի խաղաղություն, երբ դուք մտածում եք ձեր մեղքից ապաշխարելու մասին: Դուք լցվե՞լ եք ուրախությամբ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Բենիամին թագավորի մարդիկ ներվել էին «արտասովոր հավատքի շնորհիվ, որը նրանք ունեին Հիսուս Քրիստոսում» (Մոսիա 4.3): Մոսիա 4.1–2-ում արձանագրված ո՞ր արարքներն են ցուցադրել նրանց հավատքը: Ի՞նչ վերաբերմունք և զգացմունքներ դուք պետք է ունենաք, որոնք նման կլինեն Մոսիայի ժողովրդի ապրած զգացմունքներին:

    2. Ինչպե՞ս դուք կարող եք հավատք կիրառել առ Հիսուս Քրիստոսը, երբ թողություն եք փնտրում ձեր մեղքերին:

Իր ժողովրդի ապաշխարության մասին վկայող վերաբերմունքին ականատես լինելուց հետո Բենիամին թագավորն ուսուցանեց նրանց որոշ բաներ, որ նրանք պետք է անեին փրկություն ձեռք բերելու համար: Երբ դուք կարդաք Մոսիա 4.4–8, փնտրեք, թե ինչ պետք է մենք անենք, որ փրկություն ստանանք:

Բացատրեք կամ բերեք օրինակներ, թե ինչպես եք դուք փորձում անել այն բաները, որոնք նկարագրել է Բենիամին թագավորը.

«Դնել [ձեր] վստահությունը Տիրոջ վրա».

«Ջանասեր լինել նրա պատվիրանները պահելիս».

«Շարունակել հավատքով, մինչև իսկ [ձեր] կյանքի վերջը».

Մոսիա 4.9-30

Բենիամին թագավորն ուսուցանում է, թե ինչպես ձեռք բերել մեղքերի թողություն

Երբ նեփիացիները թողություն ստացան իրենց մեղքերից, Բենիամին թագավորն ուսուցանեց նրանց, թե ինչպես պահպանել այդ մաքուր և անարատ վիճակը: Ուսումնասիրեք Մոսիա 4.9–11, 26, 28, 30, փնտրելով, թե ինչին մենք պետք է հավատանք և ինչ պետք է անենք, որպեսզի պահպանենք մեր մեղքերի թողությունը: Հետևյալ աղյուսակում գրեք այն, ինչ դուք բացահայտել եք.

Պահպանել մեղքերի թողությունը

Հավատալ

Գործել

Բենիամին թագավորը շատ բաներ ուսուցանեց իր ժողովրդին, որոնք գրված են Մոսիա 4.9–30-ում, սակայն նրա ուսուցանած ամենակարևոր սկզբունքներից մեկը հետևյալն է. Եթե մենք խոնարհեցնում ենք մեզ Աստծո առաջ և ձգտում ենք զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ, մենք կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը:

  1. journal iconԲենիամին թագավորն ուսուցանել է, որ մենք պետք է «հավատանք Աստծուն» (Մոսիա 4.9) և միշտ հիշենք «Աստծո մեծությունը» (Մոսիա 4.11): Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարագրեք, թե ինչ փորձառություն եք ունեցել դուք կամ մեկը, ում դուք ճանաչում եք, որն օգնել է ձեզ գիտակցել, որ Աստված իրական է, որ Նա զորեղ է և որ Նա սիրում է ձեզ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք հասկանանք և հիշենք Աստծո ուժը, բարությունը և սերը: Երբ դուք հիշում եք այս բաները, ինչպե՞ս են դրանք ազդում ձեր կյանքի վրա:

Բենիամին թագավորը նկարագրեց այն մարդկանց գործողությունները, ովքեր փորձում են պահպանել իրենց մեղքերի թողությունը: Ուսումնասիրեք Մոսիա 4.12–16, որպեսզի սովորեք որոշ գործողություններ, որոնք ներկայացրել է Բենիամին թագավորը: (Սատարել բառը Մոսիա 4.16 -ում նշանակում է օգնություն կամ աջակցություն ցուցաբերել կարիքի պահին:)

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այն մասին, թե ինչպես են Բենիամին թագավորի կողմից նկարագրված գործողությունները ցույց տալիս, որ մարդը ձգտում է պահպանել իր մեղքերի թողությունը: Կարո՞ղ եք գրել մի քանի այլ գործողություններ, որոնք ցույց կտան, որ մարդը ձգտում է պահպանել մեղքերի թողությունը: Գրեք մեկ կամ ավելի միջոցներ, որոնց օգնությամբ դուք սատարել եք կարիքի մեջ գտնվողներին:

Բենիամին թագավորը մեզանից յուրաքանչյուրին համեմատել է մուրացկանի հետ, քանի որ մեզանից յուրաքանչյուրն ամբողջությամբ կախում ունի Աստծուց մեր ունեցած ամեն բանի համար: Այս այլաբանությունը կարող է օգնել մեզ գնահատել օրհնությունները, որոնք մենք ստացել ենք Տիրոջից: Կարդացեք Մոսիա 4.19–21, փնտրելով, թե ինչպես է մեզանից յուրաքանչյուրը մուրացկան հանդիսանում Աստծո աչքում:

Մտածեք Աստծուց ունեցած ձեր կախվածության մասին: Ո՞րն է այն օրհնությունը, որի համար դուք կարող եք շնորհակալություն հայտնել Երկնային Հորն այս պահին:

Սովորեցնելուց հետո, որ մենք մշտապես ունենք Աստծո օգնության կարիքը, Բենիամին թագավորը խնդրեց մեզ մտածել այն մասին, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք նրանց, ովքեր օգնություն են խնդրում մեզանից: Ուսումնասիրեք Մոսիա 4.26–27, փնտրելով, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք կարիքի մեջ գտնվողներին:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք հետևյալ հարցի ձեր պատասխանը. Մոսիա 4-ում Բենիամին թագավորի ուսմունքները հիշելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ լինել ավելի կարեկցող հոգևոր կամ նյութական կարիքներ ունեցողների հանդեպ:

  2. journal iconՄի պահ տրամադրեք այսօր ուսումնասիրած սուրբ գրությունների մասին խորհելու համար: Դուք զգացե՞լ եք տպավորություն Սուրբ Հոգու կողմից այն մասին, թե ինչ պետք է դուք անեք` հենվելով Բենիամին թագավորի ուսմունքներից սովորածի վրա: Այս տպավորությունը գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Հիշեք, որ Տերը շատ մեծ սեր ունի ձեր հանդեպ: Երբ դուք ապաշխարեք ցանկացած սխալ արարքի համար և անեք լավագույնը Փրկչի օրինակին հետևելու համար, դուք կարող եք պահպանել ձեր մեղքերի թողությունը:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն. Մոսիա 4.30

Բարձրաձայն կարդացեք Մոսիա 4.30: Ի՞նչ կապ կա ձեր մտքերի, ձեր խոսքերի և ձեր արարքների միջև:

մտքերի գծապատկեր

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը նկարագրել է այս կապը. «Ունեցեք մաքուր մտքեր: Նրանք, ովքեր ունեն մաքուր մտքեր, չեն գործում անպարկեշտ արարքներ: Դուք Աստծո առաջ ոչ միայն պատասխանատու եք ձեր արարքների, այլ նաև ձեր մտքերը կառավարելու համար: Հին ասացվածքը շարունակում է ճշմարիտ լինել, որ դուք ցանում եք մտքեր և հնձում եք արարքներ, դուք ցանում եք արարքներ և հնձում եք սովորություններ, դուք ցանում եք սովորություններ և հնձում եք բնավորություն, և ձեր բնավորությունն է որոշում ձեր հավերժական ճակատագիրը: «Մարդն այնպիսին է, ինչպես մտածում է» (տես Առակաց ԻԳ.7:) » (Conference Report, Oct. 1964, 60):

  1. journal iconԵրբ դուք սովորեք կառավարել ձեր մտքերը, դուք կհնձեք ձեր խոսքերում և արարքներում ավելի Քրիստոսանման լինելու օրհնությունը: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մեկ կամ ավելի եղանակներ, որոնցով դուք կարող եք կառավարել ձեր մտքերը և դարձնել դրանք ավելի Քրիստոսանման:

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 4 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.