Սեմինարիա
Մաս 27. Օր 2, 3 Նեփի 24–26


Մաս 27. Օր 2

3 Նեփի 24–26

Նախաբան

3 Նեփի 24–25-ում Հիսուս Քրիստոսն իրականացրեց Երկնային Հոր պատվիրանը, որն էր ժողովրդին Մաղաքիայի որոշ մարգարեություններից տալը: Մաղաքիան հայտնել էր Իսրայելի տան ապաշխարելու և Տիրոջ մոտ վերադառնալու անրհաժեշտությունը` ի պատրաստում Փրկչի գալստին: Ինչպես հիշատակված է 3 Նեփի 26.3-ում` Հիսուս Քրիստոսը ժողովրդին մեկնաբանեց «բոլոր բաները, նույնիսկ սկսած սկզբից, մինչև այն ժամանակը, երբ նա պիտի գա իր փառքով»: Մորմոնն այնուհետև ուսուցանեց, որ նրանց, ովքեր հավատում են Մորմոնի Գրքին, ավելի մեծ բաներ հայտնի կդարձվեն (տես 3 Նեփի 26.9):

3 Նեփի 24.1–6

Հիսուս Քրիստոսը մեջ է բերում Երկրորդ Գալստի վերաբերյալ Մաղաքիային տրված խոսքերը

Երկրորդ Գալուստը

Երբ Նեփիացիներին պատմեց Մաղաքիայի մարգարեություններից, Հիսուս Քրիստոսը դրանք բացատրեց կրակի ու օճառի պատկերներով: Պատկերացրեք հրաբորբոք կրակ և օճառի կտոր: Մտածեք, թե այս երկու առարկան ինչ ընդհանուր բան կարող են ունենալ որպես մաքրող ու զտող գործոններ:

Կարդացեք 3 Նեփի 24.2–3: 3 Նեփի 24.2-ում Հիսուս Քրիստոսը համեմատվում է զտիչի կրակի ու թափիչի օճառի հետ այն պատճառով, ինչ Նա անելու է Իր Երկրորդ Գալստյան ժամանակ: 3 Նեփի 24.3-ում Նա համեմատվում է արծաթ զտողի հետ, ով մաքրում է արծաթը: Այս հատվածները հասկանալու համար օգտակար է իմանալ, որ արծաթ զտելու գործընթացը պահանջում է զտողից պահել արծաթի կտորը կրակի ամենաթեժ մասում` խառնույթն այրելով մաքրելու համար: Զտողը պետք է ուշադիր հետևի արծաթին, քանի որ եթե արծաթը նույնիսկ մի րոպե երկար մնա կրակի վրա, այն կկորցնի իր հատկությունը: Թափիչն այն անձնավորությունն է, ով մաքրում է հագուստը կամ սպիտակեցնում է դրանք օճառով: «Ղևիի որդիները» նրանք էին, ովքեր քահանայություն ունեին հին Իսրայելում; այս տերմինն այսօր կարող է վերագրվել Տիրոջ բոլոր մարդկանց:

Մտածեք, որ այն, ինչ առաջարկում է այս պատկերավորումը, տեղի է ունենալու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ: Ձեր սուրբ գրություններում`3 Նեփի 24.2–3-ի կողքին կարող եք գրել. Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Հիսուս Քրիստոսը զտելու է Իր ժողովրդին:

Կարդացեք 3 Նեփի 24.5–6 և պարզեք, թե ով է ոչնչանալու կամ կործանվելու Փրկչի գալուստի ժամանակ: (Ուշադրություն դարձրեք, որ այս հատվածում «Հակոբի որդիներ»-ը Իսրայելի տան Տիրոջ ուխտյալ ժողովուրդն են): Այս հատվածներն ուսուցանում են սկզբունքը. Հիսուս Քրիստոսը Իր գալստյան ժամանակ դատելու է ամբարիշտներին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալը. Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի պատրաստվեմ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Երբ շարունակեք ուսումնասիրել 3 Նեփի 24–26, այս վերնագրի տակ թվարկեք այն, ինչ կսովորեք, որը կօգնի ձեզ պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին:

3 Նեփի 24.7–18

Մաղաքիան ուսուցանում է Իսրայելի տանն ինչպես վերադառնալ Տիրոջ մոտ

Պատկերացրեք, որ ձեր մտերիմ ընկերը կամ ընտանիքի անդամը, կարծես, չի մտահոգվում այն մասին, թե ինչպես մարդու գործողությունները կարող են ազդել իր վրա Դատաստանի, Երկրորդ Գալստի կամ հավերժության ժամանակ: Մտածեք, թե ինչ կարող եք ասել, որպեսզի փորձեք օգնել այդ անձնավորությանը: Կարդացեք 3 Նեփի 24.7 և պարզեք, թե Տերն ինչ ասաց Հակոբի որդիներին, ովքեր սկսել էին հեռանալ Նրանից: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ մարդիկ «հեռու [են] գնացել» Տիրոջ արարողություններից:

Եկեղեցում արարողությունը սրբազան, պաշտոնական գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ: Որոշ արարողություններ էական են մեր վեհացման համար: Այդ արարողությունները կոչվում են «փրկարար արարողություններ»: Դրանք են` մկրտությունը, հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը (տղամարդկանց համար), տաճարային օժտումը և ամուսնության կնքումը: Այս արարողություններից յուրաքանչյուրով մենք Տիրոջ հետ մտնում ենք կարևոր ուխտի մեջ: Դուք կարող եք այս փրկարար արարողությունները թվարկել ձեր օրագրում` հանձնարարություն 1-ի վերնագրի տակ: Մտածեք, թե ինչպես են այս արարողությունները մեզ օգնում նախապատրաստվել Երկրորդ Գալստին:

Չնայած Տիրոջ ժողովուրդը հեռացել էր ավետարանի արարողություններից և ուխտերից, ուշադրություն դարձրեք 3 Նեփի 24.7-ում տրված խոստումին, որը Տերը կտար նրանց, եթե նրանք վերադառնային դեպի Նա: Դուք կարող եք ընդգծել այս խոստումը ձեր սուրբ գրություններում, որպեսզի հիշեք, որ եթե մենք վերադառնանք դեպի Տերը, Նա կդառնա դեպի մեզ:

Կարդացեք 3 Նեփի 24.8–10 և ուշադրություն դարձրեք եղանակներից մեկին, որի միջոցով Տերը ցույց տվեց Հակոբի որդիներին, որ նրանք կարող են վերադառնալ դեպի Նա և այսպիսով պատրաստվել Երկրորդ Գալստին: Դուք կարող եք տասանորդ վճարելը ներառել ձեր օրագրում հանձնարարություն 1-ի վերնագրի տակ:

Կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խորհուրդը տասանորդ վճարելու մասին. «Մենք կարող ենք վճարել մեր տասանորդը: Դա այնքան գումարի հարց չէ, որքան՝ հավատքի» (“Let Us Move This Work Forward,” Ensign, Nov. 1985, 85):

Մի պահ խորհեք, թե ինչպես է Տիրոջը տասանորդ և ընծաներ վճարելու ձեր պատրաստակամությունը վկայում Նրա հանդեպ ձեր հավատքի մասին: Կարդացեք 3 Նեփի 24.10–12 և ուշադրություն դարձրեք նրանց օրհնություններին, ովքեր վճարում են լրիվ ու ազնիվ տասանորդ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպիսի՞ օրհնություններ եք ստացել տասանորդի օրենքի նկատմամբ հնազանդ լինելուց:

    2. Ձեր կարծիքով, ձեր տասանորդն ու նվիրատվությունները վճարելու պատվիրանը պահելն ինչպե՞ս է օգնել ձեզ, որպեսզի ինքներդ հոգեպես նախապատրաստվեք Երկրորդ Գալստին:

Հին Իսրայելում որոշ մարդիկ դժգոհում էին, որ Տիրոջ պատվիրանները պահելը ոչ մի լավ բան չի արել իրենց համար: Նրանք զգում էին, որ իրենց ջանքերն իզուր էին կամ անիմաստ (տես 3 Նեփի 24.14): Մյուս կողմից, նրանք վիճում էին, որ հպարտներն ու ամբարիշտները «երջանիկ», «հաջողակ» և «[ազատված]» էին (3 Նեփի 24.15): Այլ կերպ ասած, այս մարդիկ պնդում էին, որ ամբարիշտներն ավելի լավ էին, քան արդարները: Տերն արձագանքեց այս բողոքներին` ասելով, որ նրանք, ովքեր երկյուղում են Տիրոջից և պատկառում են Նրա անունից, և նրանք, ովքեր հաճախ հավաքվում են միասին, որպեսզի խոսեն մեկը մյուսի հետ, կտեսնեն իրենց անունները գրված «հիշատակի [գրքում]» (3 Նեփի 24.16): Նրանք կլինեն նրանք, ովքեր պատրաստ են եղել Տիրոջ գալստին, և կխնայվեն, ինչպես Նրա սեփական փայփայած «գոհարները» (տես 3 Նեփի 24.16–17): Նրանց, ովքեր դժգոհում էին, Տերը հրավիրեց սպասել և տեսնել վերջնական արդյունքը, երբ նրանք հետո կկարողանան «ետ [դառնալ] ու [զանազանել] արդարի ու ամբարիշտի միջև» (3 Նեփի 24.18): Նրանք կտեսնեն, որ վերջում արդարները շատ ավելի լավ են լինելու:

3 Նեփի 25

Հիսուս Քրիստոսը մեջ է բերում Մաղաքիայի մարգարեությունը, որ Եղիան վերադառնալու է նախքան Երկրորդ Գալուստը

Եղիան քահանայության կնքման զորության բանալիները վերականգնելիս

Կարդացեք 3 Նեփի 25.1–3 և ուշադրություն դարձրեք, թե ինչու է Երկրորդ Գալուստը օրհնություն լինելու նրանց համար, ովքեր հավատարիմ են Հիսուս Քրիստոսին: Արմատ բառը 1-ին հատվածում վերաբերում է նախնիներին, իսկ ճյուղը` սերունդներին: Այսպիսով, հաջորդ կյանքում ամբարիշտները չեն վայելելու իրենց նախնիների կամ իրենց սերունդների հետ կնքվելու օրհնությունները: Հորթերը, որոնք «[մեծանում են] … գոմում» խորհրդանշում են երեխաներին, ովքեր պաշտպանված են, խնամված և ունեն այն ամենը, ինչ հարկավոր է նրանց մեծանալու համար:

Փրկիչը Նեփիացիների հետ կիսվեց նրանով, ինչ Մաղաքիան գրել էր մի իրադարձության մասին, որը տեղի էր ունենալու նախքան Երկրորդ Գալուստը և կապված էր լինելու Հին Կտակարանի մարգարե Եղիայի հետ: Կարդացեք 3 Նեփի 25.5–6 և ուշադրություն դարձրեք, թե ըստ Մաղաքիայի ուսուցանածի ինչ էր Եղիան անելու է, որպեսզի օգներ աշխարհին նախապատրաստվել Տիրոջ գալստին:

Եղիայի երկիր վերադառնալն ավետարանի Վերականգնման էական մասն էր: 1836թ.-ի ապրիլի 3-ին Կիրթլանդի նոր նվիրագործված տաճարում Եղիան հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին (տես ՎևՈւ 110): Նա շնորհեց նրանց քահանայության կնքման զորությունը` հնարավոր դարձնելով ընտանիքների համար կնքվել սերնդեսերունդ: Ձեր կարծիքով, ի՞նչ են նշանակում «նա պիտի հայրերի սիրտը դարձնի դեպի զավակները և զավակների սիրտը` դեպի իրենց հայրերը» արտահայտությունները (3 Նեփի 25.6):

Այս հատվածներն ուսուցանում են, որ երբ մեր սրտերը դառնում են դեպի մեր հայրերը, մենք օգնում ենք նախապատրաստել երկիրը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի փորձառության մասին, որը դուք կամ ձեր ընտանիքի անդամներն ունեցել եք և որն օգնել է ձեզ դարձնել ձեր սիրտը դեպի ձեր նախնիները: Սա կարող է լինել սուրբ տաճարում կնքվելը, ձեր ընտանեկան պատմությունն ուսումնասիրելը կամ մահացածների համար մկրտություններին մասնակցելը: Եթե չեք կարող մտածել որևէ փորձառության մասին, գրեք մի կարճ պարբերություն այս աշխատանքին մասնակցելու ձեր ցանկության մասին: (Օրագում հանձնարարություն 1-ի տակ կարող եք գրել. Ստանալ տաճարային արարողությունները ձեզ և ձեր ընտանիքի համար, գնալ տաճար և հավաքել ընտանեկան պատմության տեղեկություններ:)

3 Նեփի 26

Ի՞նչ պետք է անել Հիսուս Քրիստոսի հայտնի դարձրած ավելի մեծ բաները ստանալու համար

Մենք սովորում ենք 3 Նեփի 26.3-ից, որ Փրկիչն ուսուցանել է Նեփիացիներին «բոլոր բաները, որոնք պիտի գան երկրի երեսին»: Կարդացեք 3 Նեփի 26.6–8` ուշադրություն դարձնելով, թե Փրկչի քարոզի որ մասը գրի առնվեց Մորմոնի Գրքում: Ուսումնասիրեք 3 Նեփի 26.9–11, որպեսզի պարզեք, թե ինչու Մորմոնը չի ներառել ամեն ինչ:

Տերը պատվիրեց Մորմոնին ներառել այդ ուսմունքների միայն մի փոքր մասը, որպեսզի փորձի մեր հավատքը: 3 Նեփի 26.1–21-ից մենք սովորում ենք, որ երբ մենք հավատում ենք նրան, ինչ Աստված հայտնի է դարձնում, մենք ինքներս նախապատրաստվում ենք ստանալու ավելի մեծ հայտնություն: Ձեր կարծիքով, ինչո՞ւ մեր արդեն ստացած ճշմարտություններին հավատալը կարևոր է նախքան հավելյալ ճշմարտություն ստանալը: (Տես Ալմա 12.9–11:) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք հավատում ենք այն ամենին, ինչ Տերը հայտնի է դարձնում:

  1. journal iconՈրպեսզի կիրառեք վերևում նշված պարզեցված սկզբունքը, ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ եք անում դուք ձեր կյանքում, որպեսզի դրսևորեք ձեր հավատքը Մորմոնի Գրքի նկատմամբ:

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 26-ի մնացած մասում, Մորմոնն ամփոփեց Փրկչի սպասավորումը և դրա ազդեցությունը Նեփիացիների վրա: Կարդացեք 3 Նեփի 26.13–21 և ընդգծեք, թե մարդիկ ինչպես կիրառեցին Հիսուս Քրիստոսի խոսքերը:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 24–26 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.