3 Նեփի 24
նախորդ հաջորդ

Գլուխ 24

Տիրոջ սուրհանդակը կպատրաստի ճանապարհը Երկրորդ Գալստի համար – Քրիստոսը կնստի դատաստանի – Իսրայելին պատվիրվում է վճարել տասանորդներ ու ընծաներ – Մի հիշատակի գիրք է պահվում – Համեմատեք Մաղաքիա Գ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ եղավ այնպես, որ նա պատվիրեց նրանց, որ նրանք գրեն այն խոսքերը, որոնք Հայրը տվել էր Մաղաքիային, որն ինքը պիտի ասեր նրանց: Եվ եղավ այնպես, որ հետո, երբ դրանք գրվեցին, նա մեկնաբանեց դրանք: Եվ սրանք են այն խոսքերը, որոնք նա հաղորդեց նրանց՝ ասելով. Այսպես ասաց Հայրը Մաղաքիային. Ահա, ես կուղարկեմ իմ ասուրհանդակին, և նա կպատրաստի ճանապարհն իմ առաջ, և Տերը, ում դուք փնտրում եք, հանկարծակի պիտի գա իր տաճարը, այսինքն՝ ուխտի սուրհանդակը, որով դուք հրճվում եք. ահա, նա պիտի գա, ասում է Զորաց Տերը:

2 Բայց ո՞վ կարող է ադիմանալ նրա գալստյան օրվան, և ո՞վ պիտի կանգնի, երբ նա հայտնվի: Քանզի նա նման է բզտիչի կրակին, և նման թափիչի օճառին:

3 Եվ նա պիտի նստի, իբրև արծաթ զտող և մաքրող. և նա պիտի սրբի Ղևիի աորդիներին և զտի նրանց ոսկու և արծաթի պես, որ նրանք կարողանան ընծա բմատուցել Տիրոջը՝ արդարության մեջ:

4 Այն ժամանակ Հուդայի և Երուսաղեմի ընծան հաճելի կլինի Տիրոջը, ինչպես հին օրերում, և ինչպես անցած տարիներում:

5 Եվ ես կգամ ձեզ մոտ՝ դատաստանի. և ես ժիր վկա կլինեմ հմայողների և շնացողների դեմ, և սուտ երդվողների դեմ, և նրանց դեմ, ովքեր հարստահարում են վարձկանին իր աշխատավարձում, որբևայրիին և ահայրազուրկին, և որ մի կողմ են շրջվում օտարականից և չեն վախենում ինձանից, ասում է Զորաց Տերը:

6 Քանզի ես եմ Տերը՝ ես չեմ փոխվում. հետևաբար, դո՛ւք, Հակոբի որդիներ, չեք այրվի:

7 Նույնիսկ ձեր հայրերի օրերից ի վեր, դուք հեռու եք ագնացել իմ արարողություններից, և չեք պահել դրանք: բԵտ դարձեք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ, ասում է Զորաց Տերը: Բայց դուք ասում եք. Ի՞նչ բանում ետ դառնանք:

8 Մի՞թե մարդ կկողոպտի Աստծուն: Սակայն դուք կողոպտել եք ինձ: Բայց դուք ասում եք. Ի՞նչ բանում ենք մենք կողոպտել քեզ: աՏասանորդներում և բընծաներում:

9 Դուք անիծված եք անեծքով, քանզի դուք կողոպտել եք ինձ, նույնիսկ այս ամբողջ ազգը:

10 Բերեք ձեր բոլոր ատասանորդները շտեմարան, որպեսզի իմ տանն ուտելիք լինի. և դրանով ստուգեք ինձ հիմա, ասում է Զորաց Տերը, թե արդյոք ձեր համար չե՞մ բացի երկնքի պատուհանները, և դուրս չե՞մ թափի ձեզ համար բօրհնություն, այնպես որ բավականաչափ տեղ չլինի՝ ընդունելու այն:

11 Եվ ես կկշտամբեմ խժռողին՝ ձեզ համար, և նա չպիտի փչացնի ձեր հողի պտուղները. ոչ էլ ձեր որթը ժամանակից շուտ կգցի իր պտուղը դաշտերում, ասում է Զորաց Տերը:

12 Եվ բոլոր ազգերը ձեզ պիտի կոչեն օրհնված, քանզի դուք պիտի լինեք մի սքանչելի երկիր, ասում է Զորաց Տերը:

13 Ձեր խոսքերը խիստ են եղել իմ դեմ, ասում է Տերը: Սակայն դուք ասում եք. Ի՞նչ ենք մենք խոսել քո դեմ:

14 Դուք ասել եք. Զուր է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ, որ մենք պահել ենք նրա արարողությունները, և որ մենք տրտմորեն ենք քայլել Զորաց Տիրոջ առջև:

15 Եվ այժմ մենք կոչում ենք հպարտին՝ երջանիկ. այո, նրանք, որ գործում են ամբարշտություն, հաջողակ են. այո, նրանք, որ մինչև անգամ փորձում են Աստծուն, ազատվում են:

16 Այն ժամանակ, նրանք, որ երկյուղում էին Տիրոջից, հաճախ ախոսեցին մեկը մյուսի հետ, և Տերն ականջ արեց ու լսեց. և հիշատակի բգիրք գրվեց նրա առաջ՝ նրանց համար, որ երկյուղում էին Տիրոջից, և որոնք պատկառում էին նրա անունից:

17 Եվ նրանք կլինեն իմը, ասում է Զորաց Տերը, այն օրը, երբ ես ակհավաքեմ իմ գոհարները. և ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ խնայում է իր սեփական որդուն, որը ծառայում է նրան:

18 Այն ժամանակ, դուք ետ կդառնաք ու ակզանազանեք արդարի և ամբարիշտի միջև, նրա միջև, որ ծառայում է Աստծուն, և նրա, որ չի ծառայում նրան: