3 Նեփի 30
նախորդ հաջորդ

Գլուխ 30

Վերջին օրերի հեթանոսներին պատվիրվում է ապաշխարել, գալ Քրիստոսի մոտ, և համարվել Իսրայելի տան հետ: Մոտ 34–35թթ. Ք.ծ.հ.:

1 Ակա՛նջ արեք, ով դո՛ւք, հեթանոսներ, և լսե՛ք Հիսուս Քրիստոսի՝ կենդանի Աստծո Որդու խոսքերը, որը նա ապատվիրել է ինձ, որ ես խոսեմ ձեր վերաբերյալ, քանզի ահա, նա պատվիրում է ինձ, որ ես գրեմ՝ ասելով.

2 Դարձե՛ք, դո՛ւք, բոլոր ահեթանոսներդ, ձեր ամբարիշտ ուղիներից. և բապաշխարե՛ք ձեր չար արարքներից, ձեր ստախոսություններից ու խաբեություններից, ձեր պոռնկություններից և ձեր գաղտնի պղծություններից, ձեր կռապաշտություններից և ձեր սպանություններից, ձեր քահանանենգումներից և ձեր նախանձություններից, ձեր կռիվներից և բոլոր ձեր ամբարշտությունից ու պղծություններից, և եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք ստանալ ձեր մեղքերին թողություն և լցվել Սուրբ Հոգով, որպեսզի դուք կարողանաք գհամարվել իմ ժողովրդի թվում, որոնք Իսրայելի տնից են: