3 Նեփի 4
նախորդ հաջորդ

Գլուխ 4

Նեփիացիների զորքերը պարտության են մատնում Գադիանթոնի ավազակներին – Գեդդիանին սպանվում է, և նրա հաջորդին՝ Զեմնարիային կախում են – Նեփիացիները փառաբանում են Տիրոջը՝ իրենց հաղթանակների համար: Մոտ 19–22թթ. Ք.ծ.հ.:

1 Եվ եղավ այնպես, որ տասնութերորդ տարվա ուշ վերջին ավազակների զորքերը պատրաստվել էին ճակատամարտի և սկսեցին վար գալ ու առաջ նետվել բլուրներից և սարերից և անապատից, իրենց բերդերից և իրենց թաքստոցներից, և սկսեցին վերցնել հողերի տիրապետությունը՝ ինչպես հարավային կողմի երկրում, այնպես էլ հյուսիսային կողմի երկրում, և սկսել էին վերցնել բոլոր հողերի տիրապետությունը, որոնք ալքվել էին Նեփիացիների կողմից, և քաղաքների, որոնք թողնվել էին ամայի:

2 Բայց ահա, այդ հողերում, որոնք լքվել էին Նեփիացիների կողմից, չկային ոչ վայրի գազաններ, ոչ էլ որս, և ավազակների համար որս չկար, բացի դա լիներ անապատում:

3 Եվ ավազակները չէին կարողանում գոյատևել, բացի դա լիներ անապատում, ուտելիքի պակասության պատճառով. քանզի Նեփիացիները թողել էին իրենց հողերն ամայի, և հավաքել էին իրենց հոտերն ու իրենց նախիրները, և բոլոր իրենց ստացվածքը, և նրանք միախմբված էին:

4 Հետևաբար, ավազակների համար հնարավորություն չկար թալանելու և ձեռք բերելու ուտելիք, բացի Նեփիացիների դեմ բաց ճակատամարտի դուրս գալուց. և Նեփիացիները՝ լինելով միախմբված, և ունենալով այդպիսի մեծ թիվ, և իրենց համար ունենալով պահեստավորած պարեն և ձիեր և անասուն և ամեն տեսակի հոտեր, որ նրանք կարողանային գոյություն պահպանել յոթ տարիների ընթացքում՝ այդ ժամանակաընթացքում հույս ունենալով բնաջնջել ավազակներին երկրի երեսից. և այսպես անցավ տասնութերորդ տարին:

5 Եվ եղավ այնպես, որ տասնիններորդ տարում Գեդդիանին գտավ, որ անհրաժեշտ էր, որ նա գնար՝ ճակատամարտելու Նեփիացիների դեմ, քանզի չկար ոչ մի միջոց, որ նրանք կարողանային գոյություն պահպանել, բացի դա լիներ թալանելը և կողոպտելը և սպանելը:

6 Եվ նրանք չհամարձակվեցին տարածվել երկրի երեսին, այնպես որ կարողանային հատիկ աճեցնել, որ չլիներ թե Նեփիացիները գային իրենց վրա և սպանեին իրենց. ուստի Գեդդիանին հրաման տվեց իր զորքերին, որ այս տարում նրանք գնային վեր՝ ճակատամարտելու Նեփիացիների դեմ:

7 Եվ եղավ այնպես, որ նրանք եկան ճակատամարտելու. և դա վեցերորդ ամսում էր. և ահա, ահռելի ու սոսկալի էր այն օրը, որ նրանք եկան վեր՝ ճակատամարտելու. և նրանք գոտևորված էին ավազակների ձևով. և նրանք ունեին մի գառան մորթի իրենց կոնքերի շուրջը, և նրանք ներկված էին արյունով, և նրանց գլուխներն ածիլված էին, և նրանք ունեին սաղավարտներ իրենց վրա. և ահռելի ու սոսկալի էր Գեդդիանիի զորքերի տեսքը՝ նրանց զրահների պատճառով, և արյունով ներկված լինելու պատճառով:

8 Եվ եղավ այնպես, որ Նեփիացիների զորքերը, երբ տեսան Գեդդիանիի զորքի տեսքը, բոլորն ընկան գետնին, և բարձրացրեցին իրենց աղաղակներն առ Տերը՝ իրենց Աստվածը, որ նա խնայեր իրենց և ազատեր իրենց թշնամիների ձեռքից:

9 Եվ եղավ այնպես, որ երբ Գեդդիանիի զորքերը տեսան այս, նրանք ուրախությունից սկսեցին գոռալ բարձր ձայնով, քանզի նրանք կարծեցին, թե Նեփիացիները վախից էին ընկել՝ իրենց զորքերից սարսափի պատճառով:

10 Բայց այս բանում նրանք հուսախաբվեցին, քանզի Նեփիացիները չէին վախենում նրանցից. այլ նրանք ավախենում էին իրենց Աստծուց և աղաչում էին նրան՝ պաշտպանության համար. հետևաբար, երբ Գեդդիանիի զորքերը նետվեցին նրանց վրա, նրանք պատրաստ էին հանդիպել նրանց. այո, Տիրոջ ուժով նրանք ընդունեցին նրանց:

11 Եվ ճակատամարտը սկսվեց այս վեցերորդ ամսում. և ահռելի ու սոսկալի էր նրանց ճակատամարտը, այո, ահռելի ու սոսկալի էր դրա կոտորածը, այնպես որ այդպիսի ահռելի մի կոտորած երբեք չէր իմացվել Լեքիի ողջ ժողովրդի մեջ՝ Երուսաղեմը թողնելուց ի վեր:

12 Եվ չնայած ասպառնալիքներին ու երդումներին, որոնք Գեդդիանին արել էր, ահա, Նեփիացիները ջարդեցին նրանց՝ այնպես, որ նրանք ետ ընկրկեցին նրանց առաջից:

13 Եվ եղավ այնպես, որ աԳեդգեդոնին հրամայեց, որ իր զորքերը հետապնդեն նրանց մինչև անապատի սահմանները, և որ նրանք չպիտի խնայեն որևէ մեկին, որը կընկներ իրենց ձեռքը ճանապարհին. և այսպես, նրանք հետապնդեցին նրանց մինչև անապատի սահմանները և սպանեցին նրանց, մինչև որ նրանք կատարեցին Գեդգեդոնիի հրամանը:

14 Եվ եղավ այնպես, որ Գեդդիանին, որը կանգնել ու կռվել էր համարձակորեն, հետապնդվեց, երբ փախչում էր. և հոգնած լինելով իր շատ կռվելու պատճառով, նրան բռնեցին ու սպանեցին: Եվ այսպես եղավ ավազակ Գեդդիանիի վախճանը:

15 Եվ եղավ այնպես, որ Նեփիացիների զորքերը կրկին վերադարձան իրենց ապաստանավայրը: Եվ եղավ այնպես, որ այս տասնիններորդ տարին անցավ, և ավազակներն այլևս չեկան՝ կրկին ճակատամարտելու. ոչ էլ նրանք եկան կրկին քսաներորդ տարում:

16 Եվ քսանևմեկերորդ տարում նրանք չեկան ճակատամարտելու, բայց նրանք եկան բոլոր կողմերից՝ պաշարում դնելու Նեփիի ժողովրդի շուրջբոլորը. քանզի նրանք կարծում էին, որ եթե իրենք կտրեին Նեփիի ժողովրդին իրենց հողերից, և շրջափակեին ամեն կողմից, և եթե նրանք կտրեին նրանց բոլոր իրենց դրսում գործելու արտոնություններից, ապա նրանք կկարողանային ստիպել նրանց անձնատուր լինել՝ ըստ իրենց ցանկության:

17 Արդ, նրանք նշանակել էին իրենց համար մեկ այլ առաջնորդ, որի անունը Զեմնարիա էր. ուստի Զեմնարիան էր, որ կարգադրել էր, որ այս պաշարումը տեղի ունենար:

18 Բայց ահա, սա առավելություն էր Նեփիացիների համար. քանզի ավազակների համար անհնար էր բավականաչափ երկար պաշարում դնել Նեփիացիների վրա՝ որևէ ազդեցություն ունենալու համար, նրանց մեծաքանակ մթերքի շնորհիվ, որը նրանք ունեին պաշարած՝ ամբարված,

19 Եվ ավազակների մթերքի սակավության պատճառով. քանզի ահա, նրանք չունեին ոչինչ, բացի մսից, իրենց գոյության համար, մսից, որը նրանք ձեռք էին բերում անապատում.

20 Եվ եղավ այնպես, որ ավայրի որսը դարձավ սակավ անապատում, այնպես որ ավազակները մոտ էին սովից կոտորվելուն:

21 Եվ Նեփիացիներն անընդհատ արշավում էին դուրս, ցերեկով ու գիշերով, և հարձակվում նրանց զորքերի վրա, և կոտորում նրանց հազարներով ու տասնյակ հազարներով:

22 Եվ այսպիսով, Զեմնարիայի մարդկանց փափագը դարձավ՝ հրաժարվել իրենց ծրագրից, այն մեծ կործանման պատճառով, որը եկավ նրանց վրա, գիշերով ու ցերեկով:

23 Եվ եղավ այնպես, որ Զեմնարիան հրաման տվեց իր ժողովրդին, որ նրանք ետ քաշվեն պաշարումից, և ընթանան դեպի հյուսիսային կողմի երկրի ամենահեռավոր մասերը:

24 Եվ այժմ, Գեդգեդոնին՝ տեղյակ լինելով նրանց ծրագրին, և իմանալով նրանց թուլությունը՝ ուտելիքի պակասության և մեծ կոտորածի պատճառով, որը եղել էր նրանց մեջ, ուստի նա գիշերով դուրս ուղարկեց իր զորքերը, և կտրեց նրանց նահանջի ճանապարհը, և դրեց իր զորքերը նրանց նահանջի ճանապարհին:

25 Եվ այս նրանք արեցին գիշերով, և սկսեցին իրենց արշավանքը՝ անցնելով ավազակներից, այնպես որ հաջորդ առավոտ, երբ ավազակները սկսեցին իրենց արշավանքը, նրանց դիմավորեցին Նեփիացիների զորքերը՝ ինչպես ճակատից, այնպես էլ թիկունքից:

26 Եվ ավազակները, ովքեր հարավում էին, նույնպես կտրվեցին իրենց նահանջի տեղերում: Եվ բոլոր այս բաներն արվեցին Գեդգեդոնիի հրամանով:

27 Եվ կային բազում հազարավորներ, ովքեր գերի հանձնվեցին Նեփիացիներին, իսկ նրանցից մնացածը սպանվեցին:

28 Եվ նրանց առաջնորդին՝ Զեմնարիային վերցրեցին ու կախեցին մի ծառից, այո, այսինքն՝ դրա գագաթից, մինչև որ նա մեռավ: Եվ երբ նրանք կախեցին նրան, մինչև որ նա մեռավ, նրանք տապալեցին ծառը գետնին և բղավեցին բարձր ձայնով՝ ասելով.

29 Թո՛ղ Տերը պահպանի իր ժողովրդին արդարության մեջ և սրտի սրբության մեջ, որ նրանք կարողանան գետնին տապալել բոլորին, ովքեր կջանան սպանել նրանց՝ իշխանության ու գաղտնի խմբակցությունների պատճառով, ճիշտ ինչպես այս մարդն է տապալվել գետնին:

30 Եվ նրանք կրկին ցնծացին և գոչեցին միաձայն՝ ասելով. Թող Աբրահամի աԱստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը պաշտպանի այս ժողովրդին արդարության մեջ, քանի դեռ նրանք բկկանչեն իրենց Աստծո անունը՝ պաշտպանության համար:

31 Եվ եղավ այնպես, որ նրանք պոռթկացին, միահամուռ, երգելով և ագովաբանելով իրենց Աստծուն այն մեծ բանի համար, որ նա արել էր իրենց համար՝ պահպանելով նրանց իրենց թշնամիների ձեռքն ընկնելուց:

32 Այո, նրանք գոչում էին. աՈվսա՛ննա Բարձրյալ Աստծուն: Եվ նրանք գոչում էին. Օրհնվա՜ծ լինի բԱմենազոր Տեր Աստծո՝ Բարձրյալ Աստծո անունը:

33 Եվ նրանց սրտերը լցված էին ուրախությամբ՝ դուրս հեղելով առատ արցունքներ, իրենց թշնամիների ձեռքից իրենց ազատելիս՝ Աստծո մեծ բարության պատճառով. և նրանք գիտեին, որ դա իրենց ապաշխարության և իրենց համեստության շնորհիվ էր, որ նրանք ազատվեցին մի հավիտենական կործանումից: