Սեմինարիա
Մաս 21․ Օր 4, Ալմա 59–63


Մաս 21. Օր 4

Ալմա 59–63

Նախաբան

Հելամանը նամակ գրեց զորապետ Մորոնիին, պատմելով բանակի հաջողությունների մասին, և խնդրեց օգնություն նեփիացիների կառավարությունից։ Զորապետ Մորոնին ուրախացավ Հելամանի հաջողությունների համար, սակայն նա բարկացավ կառավարության վրա, որ նրանք անտեսել էին ուղարկել համալրում։ Զորապետ Մորոնին նամակ գրեց Պաորանին` նկատողություն անելով նրան։ Դրան ի պատասխան Պաորանը պատմեց կառավարությունում տիրող ապստամբության մասին։ Մորոնին գնաց օգնության և կասեցրեց այդ ապստամբությունը։ Այնուհետև նեփիացիների բանակը միասին կարողացավ հաղթել լամանացիներին։ 14 տարի տևած պատերազմներից հետո նեփիացիները խաղաղություն ունեցան երկրում, այդպիսով թույլ տալով Հելամանին և իր եղբայրներին կենտրոնանալ Եկեղեցու ամրապնդման գործին։

Ալմա 59

Նեփիացիները կորցրեցին իրենց հենակետը և զորապետ Մորոնին վշտացավ ժողովրդի ամբարշտության պատճառով

Երբ զորապետ Մորոնին նամակ ստացավ Հելամանից նրա բանակի հաջողությունների մասին, Մորոնին և իր մարդիկ ուրախացան։ Այնուհետև, Մորոնին նամակ ուղարկեց Պաորանին՝Զարահեմլայում նեփիացիների ղեկավարին, խնդրելով նրան համալրում և պարեն ուղարկել Հելամանին։ Սակայն ոչինչ չուղարկվեց։ Այնպես որ, երբ լամանացիները հարձակվեցին Նեփիայի քաղաքի վրա, Նեփիայի ժողովուրդը ստիպված էր փախչել, և լամանացիները գրավեցին քաղաքը։

Կարդացեք Ալմա 59․9–12 և բացահայտեք Մորոնիի արձագանքը լամանացիների հաղթանակի նկատմամբ։ Ձեր սուրբ գրություններում նշեք Ալմա 59․9-ի այս արտահայտությունը․ «ավելի հեշտ էր պաշտպանել քաղաքը լամանացիների ձեռքն ընկնելուց, քան ետ վերցնել այն նրանցից»։ Այս արտահայտությունից մենք սովորում ենք․ Ավելի հեշտ է ու լավ մնալու հավատարիմ, քան թե վերադառնալ հավատքին մոլորվելուց հետո։

  1. Ուսումնասիրեք Ալմա 59․9 հատվածի ձեր նշած արտահայտությունը և նախորդ պարբերության թավատառ սկզբունքը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է ավելի հեշտ խուսափել վնասակար նյութերի հակվածությունից, քան թե հաղթահարել հակվածությունը։

    2. Ինչո՞ւ է ավելի հեշտ պահել վկայությունը, քան կրկին այն գտնել կորցնելուց հետո։

    3. Ինչո՞ւ հեշտ կլինի ինչ-որ մեկի համար մնալ ակտիվ Եկեղեցում, քան քիչ ակտիվ լինելուց կրկին դառնալ ակտիվ։

Նկար
երիտասարդ տղան կռացած դարակի վրա

Ալմա 60–62

Մորոնին Պաորանին հարցնում է կառավարության անուշադրության պատճառը

Այն բանից հետո, երբ լամանացիները գրավեցին Նեփիայի քաղաքը, զորապետ Մորոնին որոշեց բողոք գրել Պաորանին՝ Զարահեմլայի գլխավոր դատավորին։ Կարդացեք Ալմա 60․17–24 և ուշադրություն դարձրեք այն մեղադրանքներին, որոնք Մորոնին ներկայացրեց Պաորանին և Զարահեմլայի ժողովրդին։

Կրկին կարդացեք Ալմա 60․23 հատվածը և ուշադրություն դարձրեք զորապետ Մորոնիի արտահայտությունը, որ նախ «անոթի ներսը» պետք է մաքրվի։ Նա նկատի ուներ վերացնել կաշառակերությունը նեփիացիների կառավարության և նրա ժողովրդի մեջից։ Այնուամենայնիվ, այդ հատվածը կարելի է նաև կիրառել մեր կյանքում։ Պատկերացրեք, որ բաժակի ներսը պատում եք կեղտով կամ ցեխով։ Նույնիսկ բաժակի դուրսը լվանալով, արդյո՞ք դուք կցանկանաք խմել այդ բաժակով։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Եթե մենք ինքներս մեզ համարենք «անոթներ», ձեր կարծիքով, ի՞նչ կնշանակի մաքրել անոթի ներսը։

    2. Ինչո՞ւ մեր անոթի ներսը մաքրելով, մենք կարող ենք ունենալ մեծ ծառայություն Տիրոջ թագավորությունում։

Ինչպես գրված է Ալմա 60․33–36, զորապետ Մորոնին Պաորանին կարգադրեց անմիջապես մարդիկ և պարեն ուղարկել իր և Հելամանի բանակներին։ Եթե Պաորանը դա չաներ, Մորոնին զորքով կգար Զարահեմլա և կստիպեր նրանց անելու դա։ Պաորանը ստացավ Մորոնիի նամակը և անմիջապես պատասխանեց նրան։ Կարդացեք Ալմա 61․1–5, որպեսզի բացահայտեք, թե ինչ էր կատարվում Զարահեմլայում։

Կարդացեք Ալմա 61․9–14 և մտածեք, թե ինչպես Պաորանը պատասխանեց Մորոնիի մեղադրանքներին։ Կարող եք նշել Պաորանի այն հատկանիշները, որոնք ցույց էին տալիս նրա բնավորության վեհությունը։ Վիրավորվելու փոխարեն Պաորանը Մորոնիին հորդորում է միանալ իրեն ուժով, որպեսզի կռվեն Տիրոջ թշնամու հետ։ Կարդացեք Ալմա 62․1, որպեսզի բացահայտեք, թե ինչ զգաց Մորոնին Պաորանի պատասխանը լսելուց հետո։

Հետևյալ ճշմարտությունը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․ Մենք կարող ենք որոշում կայացնել չվիրավորվելու ուրիշների խոսքերից կամ արարքներից։ Երբ մենք արդարակեցությամբ միավորվում ենք ուրիշների հետ, մենք ավելի ուժեղ ենք դառնում չարի դեմ մեր ճակատամարտերում։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Հիսուս Քրիստոսի Քավության ամրապնդող ուժի շնորհիվ դուք և ես կարող ենք օրհնվել վիրավորանքից խուսափելու և վիրավորանքը հաղթահարելու կարողությամբ։ «Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. Եւ գայթակղութիւն չþկայ նորանց համար» (Սաղմոս ՃԺԹ․165)։ …

… Մորոնին … Պաորանին գրեց «դատապարտության ձևով» (Ալմա 60․2) և խստորեն մեղադրեց նրան անհոգության, ծուլության և անփութության մեջ։ Պաորանը հեշտությամբ կարող էր վիրավորվել Մորոնիից և նրա նամակից, սակայն նա ընտրեց չվիրավորվել։ …

Մեր հոգևոր հասունության ամենամեծ ցուցանիշներից մեկը արտահայտված է նրանում, թե մենք ինչպես ենք արձագանքում ուրիշների թերություններին, անփորձությանը և վիրավորական արարքներին։ Մի բան, արարք, արտահայտություն կարող է վիրավորական լինել, սակայն դուք և ես կարող ենք ընտրել չվիրավորվել— և Պաորանի հետ միասին ասել` «դա նշանակություն չունի» [Ալմա 61․9]» (“And Nothing Shall Offend Them,” Ensign or Liahona, Nov. 2006, 90–91):

  1. Մտածեք այն մասին, երբ դուք չեք վիրավորվել ուրիշների խոսքերից կամ արարքներից։ Մի կարճ պարբերություն գրեք չվիրավորվելու կարևորության մասին։

Ինչպես գրված է Ալմա 62, զորապետ Մորոնին իր բանակը բերեց Զարահեմլա, օգնելու համար Պաորանին տապալելու թագավորասերներին`—նեփիացի այլախոհներին, ովքեր ցանկանում էին կարգել թագավոր և լամանացիների հետ մտնել դաշինքի մեջ։ Թագավորասերները խանգարում էին Պաորանին ուղարկել մարդկանց և պարագաներ Մորոնիի և Հելամանի համար։ Մորոնին և Պաորանը միավորում են իրենց ուժերը և ստանում են օգնություն այլ նեփիացի բանակից, որպեսզի լամանացիներին դուրս գցեն երկրից։ Այդ ընթացքում շատ լամանացիներ ապաշխարեցին և միացան Ամմոնի մարդկանց։

Նմանատիպ ճակատամարտից հետո պատկերացրեք մի քանի դժվարություններ, որոնք կարող են ծագել որոշ ընտանիքների կամ անհատների համար։ Կարդացեք Ալմա 62․39–41, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի հետևանքներ ունեցան ռազմական փորձությունները նեփիացիների համար։ Կարդալու ժամանակ այս հատվածներում բացահայտեք որոշ ճշմարտություններ։

Ձեր սուրբ գրություններում գրեք հետևյալ ճշմարտությունը Ալմա 62․39–41 հատվածների կողքին կամ սուրբ գրությունների ձեր օրագրում․ Մեր փորձությունների ժամանակ մենք ավելի ենք մոտենում Տիրոջը։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ ավելի մոտենում Տիրոջը փորձությունների ժամանակ, իսկ մյուսները հեռանում Նրանից։

    2. Պատերազմի մասին գլուխներն ի՞նչ են ձեզ ուսուցանել փորձության կամ դժվարության ժամանակ Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու մասին։

Ալմա 63

Շատ նեփիացիներ ճանապարհորդում են հյուսիսային կողմի երկիրը

Հելամանի մահից հետո (տես Ալմա 62․52) նրա եղբայր Սիբլոնը իր վրա է վերցնում սուրբ հիշատակարանների պահպանությունը։ Կարդացեք Ալմա 63․1–2, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի մարդ էր Սիբլոնը։ Ինչպես գրված է Ալմա 63-ում, Մորոնին և Սիբլոնը մահացան և Մորոնիի որդի Մորոնիան վերցրեց Նեփիացիների բանակի հրամանատարությունը։

Կարդացեք Ալմա 63․10–13։ Նախքան մահանալը Սիբլոնը Հելամանի որդի Հելամանին հանձնեց սուրբ հիշատակարանների պահպանությունը։ Հելամանը պահպանեց այն հիշատակարանները, որոնք արդեն գրվել էին և սկսեց գրել մի հիշատակարան, որը կոչվում էր Հելամանի գիրք։

Ալմա 63․5–8 հատվածներում ասվում է, որ շատ նեփիացիներ նավով ճանապարհորդեցին դեպի հյուսիսային կողմի երկիրը և նրանց մասին այլևս երբեք չլսեցին։ Նաև Ալմա 63 բացահայտում է, որ կրկին անգամ եղան որոշ հակառակություններ լամանացիների և նեփիացիների միջև, այսպիսով ավարտելով երկար և ոգևորիչ Ալմայի գիրքը։

  1. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 59–63 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.