Մաս 16. Օր 1
Ալմա 11
Նախաբան
Ամուղեկը պայքարի մեջ է մտնում Զիզրոմ անունով մի օրինագետի հետ, ով ցանկանում էր ստիպել նրան հերքել ճշմարիտ և կենդանի Աստծուն: Մինչ նա պաշտպանում էր իր հավատքը Զիզրոմի` նրան թակարդը գցելու փորձերից, Ամուղեկը վկայում էր, որ մեղքերից փրկություն գալիս է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Ամուղեկը հզոր վկայություն է բերում, որ ողջ մարդկությունը հարություն կառնի և կդատվի Աստծո կողմից: Փրկչի քավության շնորհիվ դուք հարություն կառնեք և մի օր կկանգնեք Աստծո առաջ և պատասխան կտաք երկրի վրա ձեր օրերի համար:
Ալմա 11.1–25
Ամուղեկը մերժում է Աստծո գոյությունը ժխտելու Զիզրոմի գայթակղությունը
Մտածեք ձեր ունեցած ինչ-որ արժեքավոր բանի մասին, որը դուք երբեք չեք վաճառի: Մտածեք, թե ինչու են այդ բաները արժեքավոր ձեզ համար: Ալմա 11-ում, մինչ Ալման և Ամուղեկը շարունակում էին ուսուցանել Ամմոնիայի ժողովրդին, Զիզրոմ անունով մի օրինագետ ընդհարվում է Ամուղեկի հետ և Ամուղեկի համար մի արժեքավոր բանի դիմաց առաջարկում գումար: Սուրբ գրությունները Զիզրոմին նկարագրում են որպես «մի մարդ, որը գիտակ էր դևի հնարքներին» (Ալմա 11.21), որը նշանակում էր, որ նա սովորել էր, թե ինչպես օգտագործեր նույն ռազմավարությունը, ծրագրերը, կեղծումները և հնարքները, որոնք Սատանան օգտագործում է` գրավելով ուրիշներին հեռու մնալու արդարությունից և ճշմարտությունից:
Ուսումնասիրեք Ալմա 11.21–22 և հայտնաբերեք, թե որքան գումար էր Զիզրոմը առաջարկել Ամուղեկին և թե ինչ էր ցանկանում, որ Ամուղեկը աներ դրա համար: «Օնթին» ամենաարժեքավորն էր նեփիացիների արծաթյա դրամներից (տես Ալմա 11.6, 11–13): Մեկ օնթին հավասար էր դատավորների մոտավորապես մեկ շաբաթվա աշխատավարձին (տես Ալմա 11.3):
Պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ե՞րբ եք երբևէ տեսել, որ ինչ-որ մեկը մերժել է աշխարհիկ գայթակղությունները, ինչպես օրինակ Ամուղեկի առաջարկը:
-
Ինչպե՞ս է դա ձեզ ոգեշնչել լինելու հավատարիմ:
Կարդացեք Ալմա 11.23–25, տեսնելու համար, թե ինչպես Ամուղեկը պատասխանեց Զիզրոմի առաջարկին: Այնուհետև ձեր ձեռնարկում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ չէր Ամուղեկը հետաքրքրված Զիզրոմի առաջարկով:
-
Ըստ Ալմա 11.25, ի՞նչն էր Զիզրոմի նպատակը Ամուղեկին վեց օնթի առաջարկելով:
-
Ինչպիսի՞ նմանություն ունի դա նրա հետ, ինչ Սատանան անում է, երբ մարդիկ տրվում են նրա գայթակղությանը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում լրացրեք հետևյալ վարժությունները.
-
Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես Ամուղեկը կարողացավ մերժել Զիզրոմի առաջարկը, կարդացեք Ալմա 11.22 և ավարտեք հետևյալ նախադասությունը. «Ես ոչինչ, ինչը հակասում է Տիրոջ Հոգուն: Այնուհետև գրեք երեք կամ չորս այլ բառեր, որոնք դուք կարող եք գրել մաքուր թղթի վրա, որոնք նույնպես կարող են ճիշտ նախադասություններ կազմել (օրինակ, անել, կարդալ, հագնել, դիտել և գրել):
-
Ալմա 11.22 –ի հիման վրա կազմեք նախադասություն, որը կօգնի ձեզ հիշել, թե ինչպես դուք կարող եք հաղթահարել գայթակղությունը Սուրբ Հոգու օգնությամբ: Այն, ինչ կգրեք ձեր իսկ բառերով, պետք է արտահայտի այն ճշմարտությունը, որ երբ մենք ապավինում ենք Սուրբ Հոգուն, մենք կարող ենք հաղթահարել գայթակղությունները:
-
Մի պահ դադար տվեք ձեր ուսումնասիրություններում և խորհեք հետևյալ հարցի շուրջ. Ինչպե՞ս կարող եմ այնպես ապրել, որ զգայուն լինեմ Սուրբ Հոգու և Նրա հուշումների հանդեպ, որոնք կօգնեն ինձ հաղթահարել գայթակղությունները:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խորհուրդը, որպեսզի տեսնեք, թե Սուրբ Հոգուն ապավինելը ինչպես կարող է ձեզ օգնել հաղթահարելու գայթակղությունները.
«Եթե դուք սայթաքում եք բաների մեջ, որոնց մեջ դուք չպիտի սայթաքեք, կամ ընկերակցում մարդկանց հետ, ովքեր քաշում են ձեզ սխալ ուղղությամբ, ապա ժամանակն է օգտագործել ձեր անկախությունը, ձեր ազատ կամքը: Լսեք Հոգու ձայնին և դուք չեք մոլորվի: …
… Որպես Տիրոջ ծառա, ես խոստանում եմ, որ դուք կպաշտպանվեք և կպատսպարվեք հակառակորդի հարձակումներից, եթե դուք կամենաք ուշադրություն դարձնել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց» («Խորհուրդ երիտասարդությանը» Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2011, 18):
-
Որպեսզի մտածեք հնարավոր տարբերակների մասին, թե ինչ եք դուք սովորել, պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում.
-
Որո՞նք են այն իրավիճակները, որոնց ժամանակ երիտասարդները գայթակղվում են հարցականի տակ դնելու իրենց վկայությունները կամ անտեսելու դրանք աշխարհիկ բաների համար:
-
Ինչպիսի՞ խորհուրդ կարող եք տալ սկսնակ ուսանողին, որը կօգնի նրան ապավինելու Սուրբ Հոգուն, երբ նա այդ տեսակ գայթակղությունների հանդիպի:
-
Հաջորդ անգամ, երբ դուք կգայթակղվեք հարցականի տակ դնել ձեր հավատքը կամ արժեքները, կիրառեք այն, ինչ դուք սովորել եք Ամուղեկի օրինակից: Հիշեք, որ դուք մեծ խաղաղություն և հավաստիացում կստանաք, եթե դուք ապրեք արժանի և հետևեք Սուրբ Հոգու հուշումներին:
Ալմա 11.26–40
Ամուղեկը վկայում է Աստծո Որդու մասին և դիմադրում է իր խոսքերը վարկաբեկելու Զիզրոմի փորձերին
Զիզրոմը հարձակվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ Ամուղեկի հավատքի վրա: Անձամբ հասկանալու համար, թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ Զիզրոմը չկարողացավ Ամուղեկին ստիպել ժխտելու Աստծո գոյությունը, մտածեք, թե երբևիցե մեկը ցանկացել է դեմ լինել ձեր համոզմունքներին: Կարդացեք Ամուղեկի և Զիզրոմի երկխոսությունը Ալմա 11.26–34-ում, իսկ հետո տեսեք, թե ինչպես է Զիզրոմը աղավաղում Ամուղեկի խոսքերը Ալմա 11.35-ում:
Կարդացեք, թե ինչպես Ամուղեկը ուղղեց իր կեղծիքը Ալմա 11.36–37 –ում: Ձեր սուրբ գրություններում կարող եք նշել տողատակի ծանոթագրություն 34ա և կարդալ Հելաման 5.10–11: Այնուհետև ձեր իսկ բառերով բացատրեք փրկագնվելու «մեր մեղքերիմեջ» և փրկագնվելու «մեր մեղքերից» արտահայտությունների տարբերությունը:
Կարդացեք Ալմա 11.40 և պարզեք այն առաջին քայլը, որը Ամուղեկի խոսքերով մարդիկ պետք է անեն իրենց մեղքերից փրկվելու համար: Կան որոշ մարդիկ, ովքեր ասում են, որ հավատում են Հիսուս Քրիստոսին, սակայն չեն ցանկանում փոխել իրենց վարքագիծը: Հավատալ Հիսուս Քրիստոսի անունին նշանակում է հավատք ունենալ Նրա հանդեպ:
Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է «նրա անունին հավատալը» (ունենալ հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ) բերում ապաշխարության, կարդացեք առաջին նախագահությունից Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ մեջբերումը. «Մենք առ Քրիստոս անսասան հավատքի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապաշխարել: Մեր հավատքը պետք է «ճիշտ ներկայացնի Աստծո բնավորությունը, կատարյալ արժանիքներն ու հատկանիշները» (Lectures on Faith [1985], 38): Եթե հավատանք, որ Աստված գիտի բոլոր բաները, սիրող և ողորմած է, մենք կկարողանանք անվարան վստահել Նրան մեր փրկության համար: Քրիստոսի հանդեպ հավատքը կփոխի մեր այն մտքերը, համոզմունքները և բնավորությունը, որոնք համահունչ չեն Աստծո կամքին» («Ապահով վերադարձի կետ» Ensign կամ Լիահոնա, Մայիս 2007, 100):
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը ոգեշնչել ձեզ փոխելու ձեր մտքերը, համոզմունքները և վարքագիծը:
-
Ինչո՞ւ մարդը ապաշխարության համար կարիք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքին: Կիրառելով այն, ինչ սովորել եք Ամուղեկից և Նախագահ Ուխդորֆից, սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք հետևյալ սկզբունքի ձեր մեկնաբանությունը.Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքը մեր մեղքերի քավության գործընթացի սկիզբն է:
Ալմա 11.41–46
Ամուղեկը ուսուցանում է ողջ մարդկության հարության և դատվելու մասին:
Նախքան Զիզրոմին ուղված Ամուղեկի ամփոփիչ վկայություն կարդալը, պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է որևէ մեկի արարքները փոփոխվել, եթե նա չհավատա մահից հետո կյանք լինելուն:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք Հարություն և դատաստան բառերը, որպես երկու սյունակների վերնագրեր: Այնոուհետև ուսումնասիրեք Ալմա 11.41–45, փնտրելով որքան հնարավոր է շատ տեղեկություն հարության ու դատաստանի վերաբերյալ, և ամեն մի վերնագրի տակ գրեք ձեր գտածը: Ձեր սուրբ գրությունների էջի ամենավերևում կամ ձեր սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրում կարող եք գրել. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով բոլորը հարություն կառնեն և կդատվեն համաձայն իրենց գործերի: Այդ հատվածները նաև ուսուցանում են, որ հարություն բառը նշանակում է մեր մարմինների և հոգիների վերամիավորումը «կատարյալ տեսքով» և «բնական կառուցվածքով» և երբեք այլևս չեն բաժանվի (տես Ալմա 11.43, 45):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.
-
Ի՞նչ մտքեր և զգացումներ եք ունենում, երբ դուք մտածում եք, որ պետք է հարություն առնեք կամ դատվեք:
-
Հարություն առնելու և դատվելու մասին ձեր հավատքը ինչպե՞ս է ազդում ամեն օր ապրելու ձեր որոշման վրա:
-
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ալմա 11 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.