Սեմինարիա
Մաս 7. Օր 4, 2 Նեփի 25


Մաս 7. Օր 4

2 Նեփի 25

Նախաբան

Եսայիայի մարգարեությունները գրի առնելուց հետո (2 Նեփի 12–24) Նեփի մարգարեն շեշտեց այս մարգարեությունների կարևորությունը և բացատրեց, որ նրանք, ովքեր ունեն մարգարեության հոգին, կարող են հասկանալ և գնահատել Եսայիայի խոսքերը (2 Նեփի 25): Նա բացատրեց, որ իր գրելու նպատակն էր «համոզել մեր զավակներին, և նաև մեր եղբայրներին, հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ» (2 Նեփի 25.23): Նա հրավիրում էր բոլորին հավատալ Հիսուս Քրիստոսին և ասում էր` «երկրպագեք նրան ձեր ողջ զորությամբ, մտքով, և ուժով, և ողջ ձեր հոգով» (2 Նեփի 25.29):

2 Նեփի 25.1–8

Նեփին սովորեցնում է, որ մենք կարող ենք հասկանալ Եսայիայի խոսքերը, երբ մենք ունենք մարգարեության ոգին

կողպեք և բանալի

Մարդիկ հաճախ կողպեքներ են օգտագործում արժեքավոր ունեցվածքներն ապահով պահելու համար: Նրանք կարող են պահել կողպեքի միայն մեկ բանալի, կամ նրանք կարող են տալ բանալու մի օրինակ վստահելի ընկերոջ կամ ընտանիքի անդամի: Նեփին գիտեր, որ Եսայիայի մարգարեությունները «մեծ արժեք» ունեն (2 Նեփի 25.8), և նա ուզում էր, որ յուրաքանչյուր ոք հասկանա դրանք: Նա պատրաստել է մի բանալի ցանկացածի համար, ով ուզում է բացել Եսայիայի խոսքերի իմաստը:

Կարդացեք 2 Նեփի 25.4–ի առաջին նախադասությունը և փնտրեք Եսայիայի խոսքերը հասկանալու բանալին: Ի՞նչ է նշանակում ունենալ «մարգարեության ոգին»: Ձեր կարծիքով, մարգարեության ոգին ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները, հատկապես Եսայիայի խոսքերը:

Մարգարեության ոգին վերաբերվում է հայտնության ոգուն: Սա նշանակում է, որ երբ դուք ջանասիրաբար և աղոթքով ուսումնասիրում եք սուրբ գրությունները և փնտրում հասկանալ դրանց իմաստը, դուք կարող եք ունենալ հայտնության ոգին, և Սուրբ Հոգին կլուսավորի ձեր միտքը և ձեր հասկացողությունը: Նաև սուրբ գրություններն ուսուցանում են, որ «Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է» (Հայտնություն ԺԹ.10): Երբ ձեր գիտելիքները և վկայությունը Փրկչի վերաբերյալ մեծանան, սուրբ գրությունների` ներառյալ Եսայիայի ուսմունքների ձեր հասկացողությունը կմեծանա, և դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչպես են այդ ուսմունքներն առնչվում ձեզ:

Նեփին կիսվել է այլ գաղափարներով, որոնք կարող են մեծացնել Եսայիայի խոսքերի մեր հասկացողությունը: Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները և ներկայացրեք ևս երեք բանալիներ` Եսայիայի խոսքերը հասկանալու համար.

Հիշեք, որ խորհրդանիշները և քնարական լեզուն հաճախ են օգտագործվել հին հրեական մարգարեություններում (տես 2 Նեփի 25.1): Նաև հին Իսրայելի մշակույթը, պատմությունը և աշխարհագրությունն ուսումնասիրելը կօգնի ձեզ հասկանալ Եսայիայի խոսքերը (տես 2 Նեփի 25.5–6): Վերջին օրերում ապրելը և շատ մարգարեությունների իրականանալը նույնպես օգնում են մեզ հասկանալ Եսայիային (տես 2 Նեփի 25.7–8):

2 Նեփի 25.9–19

Նեփին մարգարեանում է հրեաների մասին

Ինչպես գրված է 2 Նեփի 25.9–19, Նեփին մարգարեացել է հրեաների մասին և նրանց հայրենիքի մասին Երուսաղեմում և մոտակա տարածքների մասին: Նա ասել է, որ հրեաները, ովքեր գերի էին տարվել Բաբելոն Երուսաղեմի կործանումից հետո, կվերադառնան «իրենց ժառանգության հողը» (տես 2 Նեփի 25.9–11): Հիսուս Քրիստոսը` Մեսիան, ապրելու էր նրանց մեջ, սակայն շատերը մերժելու էին Նրան և խաչելու էին Նրան (տես 2 Նեփի 25.12–13): Փրկչի մահից ու Հարությունից հետո Երուսաղեմը կրկին պիտի կործանվեր և հրեաները պիտի ցրվեին և խարազանվեին այլ ազգերի կողմից (տես 2 Նեփի 25.14–15): Նրանք, ի վերջո, կհավատան Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը և Տերը կվերականգնի նրանց «իրենց կորած և ընկած վիճակից» (տես 2 Նեփի 25.16–19):

Երկրորդ Գալուստը

2 Նեփի 25.20–30

Նեփին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Մտածեք, թե ինչպես դուք կարող եք պատասխանել ինչ-որ մեկին, ով հայտարարում է, որ Վերջին Օրերի Սրբերը չեն հավատում Հիսուս Քրիստոսին: Մինչ դուք կուսումնասիրեք 2 Նեփի 25–ի մնացած մասը, փնտրեք հատվածներ, որոնք դուք կարող եք կիսել նման իրավիճակում:

Արագ վերանայեք 2 Նեփի 25.20–30 և խորհեք «Քրիստոս» անունը նշելու մասին, երբ ամեն անգամ այն հայտնվում է:

  1. journal iconԿարդացեք 2 Նեփի 25.28–29 և ներկայացրեք, թե ըստ Նեփիի ասածի, որն էր «ճիշտ ճանապարհը»: 2 Նեփի 25.23–26-ում փնտրեք պատճառներ, թե ինչու է Հիսուս Քրիստոսին հավատալը «ճիշտ ճանապարհը»: (Նշեք, որ 2 Նեփի 25.23, 26 սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնակի ձևով, որպեսզի դուք կարողանաք հետագայում գտնել այն:) Գրեք ձեր պատասխանները ձեր սուրբ գրությունների օրագրում:

Հաշտվել բառը 2 Նեփի 25.23–ում նշանակում է Աստծո հետ ներդաշնակության բերվել: Տիրոջ «շնորհի» միջոցով է, որ ի վերջո ի հայտ է գալիս Աստծո հետ հաշտությունը: Կարդացեք Տիրոջ շնորհի վերաբերյալ հետևյալ բացատրությունը.

«Շնորհ բառը, ինչպես օգտագործված է սուրբ գրքերում, հիմնականում վերաբերվում է աստվածային օգնությանն ու զորությանը, որը մենք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: …

… Շնորհի միջոցով, որը հնարավոր է դառնում Փրկչի քավող զոհաբերության միջոցով, բոլոր մարդիկ հարություն կառնեն և կստանան անմահություն: [Սակայն, եթե մենք ուզում ենք արժանանալ հավերժական կյանքին Աստծո ներկայության մեջ, մենք պետք է մաքրվենք մեր մեղքերից Նրա շնորհի միջոցով:]

«Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» [2 Նեփի 25.23] արտահայտությունը սովորեցնում է, որ մեր կողմից ջանք է պահանջվում Տիրոջ շնորհի լրիվությունը ստանալու և արժանի դառնալու` Նրա հետ բնակվելու: Տերը պատվիրել է մեզ հնազանդվել Իր ավետարանին, որը ներառում է հավատք ունենալ Նրա հանդեպ, ապաշխարել մեր մեղքերից, մկրտված լինել, Սուրբ Հոգու պարգևը ստանալ և մինչև վերջ համբերել: …

Բացի ձեր վերջնական փրկության համար պահանջվող շնորհից, դուք ձեր կյանքի յուրաքանչյուր օր այս ունակություն տվող զորության կարիքն ունեք: Երբ ջանասիրությամբ, համեստությամբ ու հեզությամբ մոտենաք ձեր Երկնային Հորը, Նա կբարձրացնի և կուժեղացնի ձեզ Իր շնորհի միջոցով» (Հավատքին Հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 158–160):

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ի՞նչ կապ կա Տիրոջ շնորհի և ավետարանով ապրելու մեր ջանքերի միջև:

    2. Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում փրկվել շնորհով:

    3. Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը:

Խորհեք հետևյալ ճշմարտության մասին. Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք փրկվել շնորհի միջոցով` այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել: Մտածեք այնպիսի մի ժամանակի մասին, երբ դուք արել եք այն ամենը, ինչ կարող էիք և օրհնվել եք աստվածային օգնությամբ և ուժով:

Նեփիի ուսուցանած մեկ այլ ճշմարտություններից է հետևյալը (տես 2 Նեփի 25.26). Փրկչի Քավության միջոցով մենք կարող ենք ստանալ թողություն մեր մեղքերին:

Խորհեք առ Հիսուս Քրիստոսը ձեր հավատքի մասին մի ընկերոջ կամ ընտանիքի անդամին նամակ գրելու մասին կամ ձեր հավատքի մասին վկայության ժողովում կամ այլ պատշաճ իրավիճակում վկայելու մասին:

  1. journal iconԿրկին կարդացեք 2 Նեփի 25.26 և այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին ձեր սուրբ գրությունների օրագրում.

    1. Ինչպե՞ս եք դուք երկրպագում կամ մեծարում Հիսուս Քրիստոսին: Ո՞ր գործողություններն են ուրիշներին ցույց տալիս, որ դուք հավատում և երկրպագում եք Հիսուս Քրիստոսին:

    2. Ի՞նչ կարող եք դուք անել, որ ավելի լավ երկրպագեք Փրկչին ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում—2 Նեփի 25.23, 26

Օգտագործեք հետևյալ ձևաչափը, որը կօգնի ձեզ անգիր սովորել 2 Նեփի 25.26.

«Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին,

մենք հրճվում ենք Քրիստոսով,

մենք քարոզում ենք Քրիստոսի մասին,

մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին,

և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն,

որ մեր զավակները կարողանան իմանալ,

թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել

իրենց մեղքերի թողության համար»:

Հատվածը մի քանի անգամ կրկնելուց հետո ձեռքով փակեք վերևի տողը և կրկին փորձեք: Ապա ծածկեք մեկ այլ տող և շարունակեք այնքան ժամանակ, մինչև կզգաք, որ հատվածն անգիր եք սովորել:

երիտասարդ կանայք վկայություն բերելիս
  1. journal iconԱնգիր ասեք 2 Նեփի 25.26 ընտանիքի մի անդամի, և գրեք ձեր սուրբ գրությունների օրագրում, որ դուք այն անգիր եք սովորել:

  2. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 25 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.