Սեմինարիա
Մաս 9. Օր 2, 2 Նեփի 33


Մաս 9. Օր 2

2 Նեփի 33

Նախաբան

Նեփին ավարտեց իր հիշատակարանը, հայտարարելով, որ իր գրած բառերը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և համոզում են մարդկանց անել բարիք և համբերել մինչև վերջ: Նա ասել է, որ չնայած ինքը գրել է «տկարության մեջ», իր ուղերձը «մեծ արժեք» ունի և իր խոսքերը «ուժեղ կդարձվեն» նրանց համար, ովքեր կկարդան դրանք (տես 2 Նեփի 33.3–4): Նա վկայել է, որ իր գրածները «Քրիստոսի խոսքերն են» և որ մարդիկ պատասխան կտան Աստծու առաջ` դրանց տված իրենց արձագանքի համար (տես 2 Նեփի 33.10–15):

Նեփին և ոսկե թիթեղները
  1. journal iconՆախորդ դասի ժամանակ ձեզ հրավիրել էին փորձել 24 ժամվա ընթացքում «միշտ աղոթել»: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք ձեր փորձառությունների մասին ձեր մտքերը և զգացմունքները:

2 Նեփի 33.1–15

Նեփին բացատրում է գրելու իր նպատակները

Մի պահ մտածեք պատճառների մասին, թե ինչու եք դուք կամենում, որ Սուրբ Հոգին ուղերձ բերի ձեր սրտին:

Ո՞րն է տարբերությունը, երբ ուղերձը տարվում է մինչև մեկի սիրտը և երբ ուղերձը տարվում է մեկի սրտի մեջ:

սրտիկ

Կարդացեք 2 Նեփի 33.1 և փնտրեք, թե որ բառն է Նեփին օգտագործել` մինչև, թեմեջ—, որպեսզի նկարագրեր, թե ինչպես է Սուրբ Հոգին մեզ ուղերձներ հասցնում: Դուք կարող եք նշել ձեր գտածը:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա կարևոր, որ Սուրբ Հոգին հասցնի ճշմարտությունը մինչև մեր սրտերը, սակայն ոչ մեր սրտերի մեջ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը 2 Նեփի 33.1–ի մասին արել է հետևյալ հայտարարությունը.«Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Հոգու զորությունը ուղերձը հասցնում մինչև մեր սրտերը, սակայն ոչ մեր սրտերի մեջ: Ուսուցիչը կարող է բացատրել, ցուցադրել, հավաստիացնել և վկայել, և անել դա հոգևոր մեծ ուժով և արդյունավետությամբ: Ինչևէ, վերջիվերջո ուղերձի բովանդակությունը և Սուրբ Հոգու վկայությունը ներթափանցում են սիրտ միայն այն ժամանակ, երբ ստացողը թույլ է տալիս դրանց ներս մտնել: Հավատքով սովորելը բացում է սրտի մեջ տանող ճանապարհը» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 61):

Երեց Ջերալդ Ն. Լանդ

Երեց Ջերալդ Ն. Լանդը, ով ժամանակին ծառայում էր որպես Յոթանասունի անդամ, բացատրել է, թե ինչու Սուրբ Հոգին կհասցնի խոսքը մինչև մեր սրտերը, սակայն ոչ մեր սրտերի մեջ. «Ինչո՞ւ ուղղակի մինչև սիրտը: Անձնական կամքն այնքան սրբազան է, որ Երկնային Հայրը, չնայած Իր անսահման զորությանը, երբեք չի պարտադրի մարդկային սրտին: Մարդը, հնարավոր է, փորձի այդպես անել, բայց Աստված` երբեք: Այլ խոսքով ասած, Աստված թույլ է տալիս մեզ լինել մեր սեփական սրտի պահապանները կամ դռնապանները: Մենք պետք է մեր իսկ ազատ կամքով բացենք մեր սրտերը Հոգու առջև, եթե ոչ` Նա ուժ չի գործադրի մեզ վրա» («Բացելով մեր սրտերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 33):

Ձեր կարծիքով, մարդիկ ի՞նչ պետք է անեն, որ բացեն իրենց սրտերը Հոգու համար:

Կարդացեք 2 Նեփի 33.2 և ներկայացրեք, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ ընտրում են կարծրացնել իրենց սրտերը: Կարող է օգտակար լինել իմանալը, որ «դատարկ բաներ» արտարայտությունը նշանակում է «արժեք չունեցող»:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչ հատկություններ և վերաբերմունք կցուցաբերի բաց սիրտ ունեցող անձը սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ընթացքում, սեմինարիայի տնային ուսումնասիրության ընթացքում և հաղորդության ժողովի ընթացքում:

2 Նեփի 33.1–2-ում մենք սովորում ենք այս սկզբունքը. Երբ մենք բացում ենք մեր սրտերը, Սուրբ Հոգու ուղերձները կարող են մտնել մեր սրտերը: Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ե՞րբ եք դուք զգացել, որ ավետարանի ուղերձը մտել է ձեր սիրտը: Որո՞նք էին հանգամանքները և որոնք էին հետևանքները:

    2. Ի՞նչ է սա ձեզ ասում այդ պահին ձեր սրտի վիճակի մասին:

Կարդացեք 2 Նեփի 33.3–7, փնտրելով, թե ինչ հույսեր ուներ Նեփին նրանց հետ կապված, ովքեր կկարդային իր խոսքերը: Ապա լրացրեք հետևյալ նախադասությունները` օգտագործելով ձեր իսկ բառերը կամ Նեփիի բառերը: Իմացեք, որ մի քանի արտահայտություններ ունեն մեկից ավելի պատասխաններ.

2 Նեփի 33.3— Ես շարունակ աղոթում եմ :

2 Նեփի 33.4—Ես գիտեմ :

2 Նեփի 33.6—Ես հրճվում եմ :

2 Նեփի 33.7—Ես ունեմ :

Երբ դուք ավարտեք 2 Նեփի 33-ի ուսումնասիրությունը, ձեր մտքում պահեք այն, որ այս հատվածները սուրբ գրություններում արձանագրված Նեփիի վերջին վկայությունն են: Կարդացեք 2 Նեփի 33.10–14 և պատկերացրեք, որ դուք լսում եք այս բառերն անձամբ Նեփիից: Դուք կարող եք ընդգծել արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար:

  1. journal iconՁեր սուրբ գրությունների օրագրում գրեք որոշ արտահայտություններ 2 Նեփի 33.10–14-ից, որոնք կարևոր են ձեզ համար և բացատրեք, թե ինչու: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նաև պատասխանեք հետևյալ հարցին. Եթե մարդիկ հավատում են Քրիստոսին, ի՞նչ զգացողություն նրանք կունենան Մորմոնի Գրքի հանդեպ (տես 2 Նեփի 33.10):

Կարդացեք 2 Նեփի 33.15 և խորհեք Նեփիի վերջին բառերի շուրջ. «Ես պետք է հնազանդվեմ»: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում որպես հղում գրել «1 Նեփի 3.7» 2 Նեփի 33.15-ի կողքին: Վերանայեք 1 Նեփի 3.7 և ներկայացրեք, թե ինչ կապ կա այս երկու հատվածների միջև:

  1. journal iconՄի քանի րոպե տրամադրեք 1 Նեփի և 2 Նեփի վերանայելու համար` ներկայացնելով Նեփիի հնազանդության օրինակները: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք ձեր գտած որոշ օրինակներ: Նաև փնտրեք ձեր սիրված կամ ձեզ համար կարևոր հատվածը, որը ստիպել է ձեզ բարիք գործել, լինել ավելի լավը կամ հավատալ Փրկչին, ինչպես ասել է Նեփին (տես 2 Նեփի 33.1): Գրեք այս հատվածը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Նեփիի վերջին վկայությունը և նրա նախազգուշացումը նրանց, ովքեր, կարող է, մերժեն նրա խոսքերը, ավելացնում են մեր պատասխանատվությունը նրա հանդեպ, թե ինչպես ենք մենք վերաբերվում Մորմոնի Գրքին: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ որպես Եկեղեցու անդամներ, մենք պարտականություն ունենք ուսումնասիրելու Մորմոնի Գիրքը.

«Ինձ թվում է, որ այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամ երբեք չի բավարարվի, եթե ժամանակ առ ժամանակ կրկին չկարդա Մորմոնի Գիրքը և խորապես չխորհի դրա մասին, որպեսզի կարողանա վկայել, որ այն իսկապես գրված է Ամենազորի ներշնչմամբ, և որ դրա պամությունը ճշմարիտ է: …

… Այս Եկեղեցու ոչ մի անդամ չի կարող արդարացված կանգնել Աստծո ներկայության մեջ, եթե լրջությամբ և ուշադրությամբ չի կարդացել Մորմոնի Գիրքը» (in Conference Report, Oct. 1961, 18):

Դուք հնարավորություն ունեք որոշելու, թե ինչպես կվերաբերվեք Նեփիի խոսքերին և Մորմոնի Գրքին:

  1. journal iconԳնահատեք Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու ձեր ջանքերը և ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մի եղանակ, որով կարող եք բարելավել ձեր ուսումնասիրությունը:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Որպես այս դասի վերջաբան կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի խոստումը բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար ուսումնասիրում են Մորմոնի գիրքը. «Անկախ այն բանից, թե դուք նախկինում քանի անգամ եք կարդացել Մորմոնի Գիրքը, ձեր կյանքում և ձեր տներում դուք ավելի շատ կզգաք Տիրոջ Հոգին, Նրա պատվիրաններով քայլելու ամուր որոշում կունենաք և Աստծո Որդու իրական լինելու ավելի ամուր վկայություն ձեռք կբերեք» (“A Testimony Vibrant and True,” Ensign, Aug. 2005, 6):

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 33 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

սուրբ գրություններում նշումներ կատարող երիտասարդ տղա