Սեմինարիա
Մաս 2. Օր 3, 1 Նեփի 3–4


Մաս 2. Օր 3

1 Նեփի 3–4

Նախաբան

Տերը պատվիրում է Լեքիին ուղարկել իր որդիներին հետ՝ Երուսաղեմ՝ձեռք բերելու արույրե թիթեղները Լաբանից: Մինչդեռ Լամանն ու Լեմուելը չէին հասկանում, թե ինչպես կարող էին կատարել այս պատվիրանը, Նեփին հավատում էր, որ Տերը ուղիներ կնախապատրաստեր Իր պահանջը ավարտին հասցնելու համար: Չնայած բազմաթիվ դժվարությունների, Նեփին հավատարմորեն շարունակում է անել այն, ինչ Տերը պատվիրել է իրեն: Արդյունքում նա առաջնորդվում է Սուրբ Հոգու կողմից և հաջողությամբ ձեռք է բերում թիթեղները: Նեփիի փորձը ցույց է տալիս, որ կայուն հնազանդությունը թուլ է տալիս մեր դժվարին իրավիճակներում ապավինել Տիրոջ օգնությանը:

1 Նեփի 3.1–9, 19–20

Լեքիի որդիները վերադառնում են Երուսաղեմ

Երբևէ հանդիպե՞լ եք դժվարին իրավիճակի և մտածել, թե ինչպես այն կարող է լուծվել: Այսօրվա դասը կամրապնդի ձեր հավատքը և վճռականությունը՝ մնալու հնազանդ դժվարին իրավիճակներում: Սկսեք կարդալով 1 Նեփի 3.1–6, և ընդգծեք ձեր սուրբ գրություններում Լեքիին տված Տիրոջ պատվիրանը` նրա որդիների կատարման համար: Նաև ուշադրություն դարձրեք Տիրոջ պատվիրանին Լամանի ու Լեմուելի պատասխանի վրա՝ ի տարբերություն Նեփիի պատասխանի:

Տիրոջ պատվիրածի դժվարությունը հասկանալու համար, օգտակար է իմանալ, որ Երուսաղեմից դեպի Կարմիր ծով (Ագաբա ծոց) ընկած հեռավորությունը կազմում է 180 մղոն`տաք, ամայի և գողերով լի երկրի միջով: Լեքին և իր ընտանիքն արդեն ճանապարհորդել էին երեք օր, դուրս գալով այդ կետից (տես 1 Նեփի 2.5–6), և այժմ Տերը ասում էր, որ նրա որդիները պետք է վերադառնային Երուսաղեմ: Կարդացեք 1 Նեփի 3.7–8 և գտեք պատճառը, թե ինչու Նեփին տվեց Տիրոջ պատվիրանին հնազանդվելու իր համաձայնությունը:

Նեփին հաստատեց այն սկզբունքը, որ եթե մենք անենք այնպես, ինչպես Տերն է պատվիրում, ապա Նա ուղի կնախապատրաստի դա իրագործելու համար: Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 3, մտածեք, թե Նեփիի խիզախության և վճռականության օրինակը ինչպես կարող է ոգեշնչել ձեզ լինել ավելի հնազանդ և արտահայտել ավելի մեծ հավատք Տիրոջ հանդեպ: Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչպես էր Նեփին գործում դժվարությունների ժամանակ: Նույնիսկ, երբ Նեփին չարության էր հանդիպում, երբ նա և իր եղբայրները փորձում էին ձեռք բերել արույրե թիթեղները, նա որոշում էր չտրտնջալ (տես` 1 Նեփի 3.6):

Արույրե թիթեղները պարունակում էին «հրեաների հիշատակարանը» (1 Նեփի 3.3), որը նրանց սուրբ գրություններն էին: Նրանք պարունակում էին այսօրվա Հին Կտակարանի որոշ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև այլ մարգարեական գրություններ: Կարդացեք 1 Նեփի 3.19–20, և ընդգծեք այն կարևոր բաները, որոնք պարունակում էին արույրե թիթեղները և որոնք արժեքավոր էին Լեքիի ընտանիքի և սերունդների համար:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում— 1 Նեփի 3.7

Երեք անգամ կարդացեք 1 Նեփի 3.7 (կարող եք կարդալ այն ինչպես, որ ցանկանում եք`բարձրաձայն կամ մտքում): Փակեք ձեր սուրբ գրությունները և փորձեք պատասխանել հետևյալ հարցերին առանց հատվածին նայելու.

  • Ո՞ւմ էր դիմում Նեփին:

  • Ի՞նչ Նեփին պարտավորվեց անել:

  • Ի՞նչ, ըստ Նեփիի, Տերը կաներ:

Բացեք ձեր սուրբ գրությունները և վերանայեք 1 Նեփի 3.7-ը և ձեր պատասխանները:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է.«Ես դարձնում եմ սա օրենք`Երբ Տերը պատվիրում է, ապա արա դա» (Եկեղեցու պատմություն 2.170): Կարող եք գրել այս արտահայտությունը ձեր սուրբ գրքերում 1 Նեփի 3.7-ի կողքին:

1 Նեփի 3.10-31

Լաբանը կողոպտում է Լեքիի ունեցվածքը և փորձում սպանել Նեփիին և նրա եղբայրներին

Աստված բազմաթիվ ձևերով օրհնում է մեզ, երբ մենք պահում ենք Նրա պատվիրանները: Արույրե թիթեղների ձեռքբերման Նեփիի փորձը վկայում է, որ Աստված նախատեսում է ուղիներ Իր պատվիրանների կատարման համար (տես 1 Նեփի 3.7): Օգտագործեք հետևյալ աղյուսակը ուսումնասիրելու համար արույրե թիթեղները ձեռք բերելու Լեքիի որդիների առաջին երկու փորձերը: Պատասխանները գրեք յուրաքանչյուր փորձի համապատասխան սյունակում կամ կատարեք այս հանձնարարությունը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Նշում. Նեփիի ժամանակներում վիճակ գցելը (տես 1 Նեփի 3.11) համարվում էր ընտրություն կատարելու սովորական ձև: Վիճակ գցելով Նեփին և իր եղբայրները փնտրում էին Տիրոջ առաջնորդությունը՝ կատարելու համար արույրե թիթեղները ձեռք բերելու պատվիրանը (տես Առակաց 16.33; Աստվածաշնչյան բառարան, «Վիճակ գցել»):

Հարցեր

Առաջին փորձ
(1 Նեփի 3.10–18)

Երկրորդ փորձ
(1 Նեփի 3.21–31)

  1. Ո՞վ գնաց:

  1. Նրանք ի՞նչ արեցին:

  1. Ինչպե՞ս եղբայրները արձագանքեցին, երբ փորձը ձախողվեց:

  1. Արույրե թիթեղների ձեռք բերման առաջին փորձի ձախողումից հետո, Նեփին և իր եղբայրները «չափազանց վշտացան» (1 Նեփի 3.14): Վերանայեք 1 Նեփի 3.15–16և ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարագրեք առաջին ձախողումից հետո Նեփիի պատասխանի տարբերությունը իր եղբայրների պատասխանից:

  2. Երկրորդ փորձի մասին խորհելուց հետո (տես 1 Նեփի 3.21–31), սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. «Ի՞նչ կերպով են զայրույթը, տրտունջը և անհավատությունը խանգարում լսել Աստծուն»:

1 Նեփի 4.1–26

Նեփին ձեռք է բերում արույրե թիթեղները

Սովորեք Լամանի և Լեմուելի հարցերը 1 Նեփի 3.31-ում: Եթե դուք Նեփին լինեիք, ինչպե՞ս կպատասխանեիք նրանց հարցերին: Կարդացեք 1 Նեփի 4.1–3, ուշադրություն դարձնելով իր եղբայրների հարցերին Նեփիի պատասխաններին: Ի՞նչ եք կարծում, ինչու Նեփին ընտրեց Մովսեսի և Կարմիր ծովի օրինակը այս հարցերին պատասխանելիս: Այդ պատասխաններից գրեք այն արտահայտությունը, որը ձեզ ավելի է ոգեշնչել.

Մովսեսը նույնպես հայտնվել էր անհնարին թվացող խնդրի առաջ, երբ պատվիրվեց Իսրայելի ժողովրդին դուրս բերել Եգիպտոսից: Չնայած բազմաթիվ փորձերին, նա չկարողացավ համոզել Փարավոնին բաց թողնել Իսրաելացիներին: Սակայն Մովսեսը շարունակեց անել այն, ինչ Տերը պատվիրել էր իրեն, և Տերը օգնեց նրան ազատել Իսրաելացիներին:

Նկար
Կարմիր ծովի անցումը

Նեփին կիրառեց Մովսեսի օրինակը իր անձնական հանգամանքներում և վստահ էր, որ Աստված նույնպես կպատրաստեր ուղի ինչ-որ ձևով արույրե թիթեղների ձեռբերման համար: Երբ կարդաք մնացածը, փնտրեք Նեփիի հնազանդ լինելու հաստատակամության և վճռականության օրինակները անկախ նախնական անհաջողություններից:

Դուք երբևէ անհրաժե՞շտ եք գտել անել մի բան, կամ զգացել եք ոգեշնչված անելու մի բան, որը սկզբում չգիտեիք թե ինչու, երբ և ինչպես անեիք: Նախագահ Հարոլդ Բ. Լին նկատել է, որ հաճախ այդ իրավիճակներում «հենց սկզբից մենք ցանկանում ենք տեսնել վերջը» նախքան մենք կհետևենք Տիրոջ ուղղությանը, և նա տվել է հետևյալ խորհուրդը. «Դուք պետք է սովորեք քայլել լույսի եզրով, իսկ հետո մի քանի քայլ անել խավարի ուղղությամբ, դրանից հետո լույսը կերևա և ձեր ճանապարհը ցույց կտա» (մեջբերում, Boyd K. Packer, “The Edge of the Light,” BYU Today, Mar. 1991, 23):

Կարդացեք 1 Նեփի 4.4–7 և գտեք, թե ինչպես Նեփին հավատքով քայլ արեց դեպի խավարը (անորոշը):

Ի՞նչն է հատկանշական «Այնուամենայնիվ ես առաջ գնացի» արտահայտության մեջ (1 Նեփի 4.7):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք մի իրավիճակ, որտեղ երիտասարդ տղամարդը կամ կինը կարող են ինչ-որ բան անել կամ Սուրբ Հոգու կողմից առաջնորդվել ինչ-որ բան անել նախօրոք չիմանալով հետևանքների մասին: Հավանաբար եղել է ժամանակ, երբ դուք առաջ եք գնացել նախօրոք չիմանալով, թե ինչպես կամ երբ Աստված կօգնի: Եթե դա պատահել է, ապա այդ փորձառության մասին նշում արեք ձեր օրագրում: Դուք կարող եք նաև կիսվել դասարանի հետ:

Նեփին իմացավ, թե ինչու, երբ և ինչպես Տերը կօգներ իրեն ավարտին հասցնել արույրե թիթեղները ձեռք բերելու պատվիրանը միայն այն բանից հետո, երբ նա թույլ տվեց, որ Սուրբ Հոգին առաջնորդեր իրեն, և այն բանից հետո, երբ նա որոշեց հավատքով առաջ գնալ: Կարդացեք 1 Նեփի 4.8–26 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Տերը օգնեց նրան ձեռք բերել արույրե թիթեղները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք Սուրբ Հոգու կողմից Նեփիին տրված Լաբանին սպանելու պատճառները (տես 1 Նեփի 4.8–13):

  2. Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. «Ի՞նչ սովորեցիք Նեփիի արույրե թիթեղների ձեռքբերման համար արված վերջնական ջանքերի մասին, որը կօգնի ձեզ դիմակայել կյանքում հանդիպած դժվարություններին»:

Եթե ձեր կյանքում հանդիպում են պահեր, երբ չգիտեք, թե ինչպես, ինչու և երբ, հիշեք Նեփիի կյանքից ներկայացված սկզբունքները. Երբ մենք հավատք ենք կիրառում Աստծո նկատմամբ և փնտրում ենք Նրա կամքը, նույնիսկ երբ մենք չենք կարող տեսնել արդյունքը, Նա Սուրբ Հոգու միջոցով կառաջնորդի մեզ:

Նկար
Նեփին և Լաբանը

Մեկնաբանություն և պատմական տեղեկություն

Լաբանին սպանելու հրամանը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որը Տերն է սահմանում ճիշտ ու սխալի չափորոշիչները. «Աստված ասել է՝մի սպանիր» [Ելից 20.13], մեկ ուրիշ անգամ Նա ասել է՝ «Ամբողջապես ոչնչացրեք» [Երկրորդ Օրինաց 20.17]: Սա այն սկզբունքն է, ըստ որի երկինքները կառավարվում են հայտնության միջոցով ըստ արքայության զավակների հանգամանքների: Այն, ինչ Աստված պահանջում է, ճիշտ է, անկախ նրանից, թե ինչ է դա, թեև մենք չենք տեսնում պատճառը մինչև որ իրադարձությունը տեղի է ունենում: Եթե առաջին հերթին մենք փնտրենք Աստծո արքայությունը, ամեն լավ բան կավելացվի» (Եկեղեցու պատմություն 5.135):

Մեզ ավելի հեշտ կհասկանանք, թե ինչու էր Տերը պահանջել սպանել Լաբանին, եթե հաշվի առնենք հետևյալը. Տերը Լաբանին տվել էր առնվազն երկու հնարավորություն կամավոր կերպով հանձնելու արույրե թիթեղները, բայց Լաբանը «չէր ցանկանում ականջ դնել Տիրոջ պատվիրաններին» (1 Նեփի 4.11): Լաբանը գող և ստախոս էր, և նա փնտրում էր Լամանի և Լեքիի մյուս չորս որդիների մահը, որը Մովսեսի օրենքով պատժվում էր մահով (տես Ելից 21.14): Տերը գիտեր, որ կարևոր էր Լեքիի և նրա սերունդների համար ունենալ սուրբ գրությունների հիշատակարանը, նույնիսկ, եթե հանուն դրա «մեկ մարդ պատժվի» (1 Նեփի 4.13):

Արույրե թիթեղները ոչ միայն օրհնել են Մորմոնի Գրքի մարդկանց և ազգերին, այլ նաև պահպանել և փոխանցել են մեր օրեր հնագույն մարգարեների ուսմունքները, որոնց մի մասը արտագրվել է ոսկյա թիթեղների վրա, որտեղից էլ Մորմոնի Գիրքը թարգմանվել է (ինչպես օրինակ Եսայիայի մեջբերումները և Զենոսի այլաբանությունը): Մորմոնի Գրքի միջոցով արույրե թիթեղների այս ուսմունքները օրհնել են և շարունակում են օրհնել միլիոնավոր մարդկանց և ազգերի կյանքը ամբողջ աշխարհով մեկ: Ի վերջո, այս ամենը տեղի ունեցավ, երբ Նեփին կանգնած Լաբանի գլխավերևում հետևեց Հոգու հուշումներին:

Նկար
Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն առաջարկել է «երեք կարճ թեսթեր», որոնք կօգնեն մեզ չխաբվել դժվարին պահերին.

«1. Ի՞նչ են ասում ստանդարտ աշխատությունները այդ մասին: «Օրենքին ու վկայության թող հարցնեն, Եթե այս խօսքին համաձայն չխօսին, անոնք ամենևին լույս չունին», - ասել է Եսայիան: (Եսայիա 8.20:) …

Մենք պետք է ջանասիրաբար ուսումնասիրենք սուրբ գրությունները: Մեզ համար շատ կարևոր են Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը: …

2. Երկրորդ ցուցումը. Ի՞նչ են ասում այս մասին Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահները, մասնավորապես՝ ապրող Նախագահը: …

Երկրի վրա կա միայն մեկ մարդ, ով խոսում է Եկեղեցու անունից: (Տես ՎևՈւ 132.7; 21.4:) Այդ մարդը [Եկեղեցու] Նախագահն է: Քանի որ նա մեզ է փոխանցում Տիրոջ խոսքը մեր օրերում, նրա խոսքերը ավելի անմիջական կարևորություն ունեն մեզ համար, քան մահացած մարգարեների խոսքերը: Երբ նա խոսում է Սուրբ Հոգու ազդեցության տակ, նրա խոսքերը դառնում են սուրբ գրություններ: (Տես ՎևՈւ 68.4:) …

Նախագահը կարող է խոսել ցանկացած թեմայով, որը նա, զգում է, կարևոր է Սրբերի համար: …

3. Երրորդ և վերջին թեսթը դա Սուրբ Հոգին է՝ Սուրբ Հոգու թեսթը: Հոգու միջոցով մենք «…կարող ենք իմանալ բոլոր բաների ճշմարտության մասին» (Մորոնի 10.5): Այս թեսթը կարող է արդյունավետ լինել միայն այնդեպքում, եթե այդ անձի մոտ Աստծո հետ հաղորդակցվելու ուղիները մաքուր են, առաքինի են և մեղքից չաղտոտված» (in Conference Report, Oct. 1963, 16–17):

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 3–4 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.