Սեմինարիա
Ենովս


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԵնովս

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Ենովսի գիրքը լուսաբանում է մարդկանց մեղքից մաքրելու և նրանց ողջ դարձնելու Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը: Ենովսը գոտեմարտեց Աստծո առաջ զորեղ աղոթքով, մինչև որ նրա մեղքերը ներվեցին: Նա հետո աղոթեց նեփիացիների և լամանացիների հոգևոր բարեկեցության համար: Նա անցկացրեց իր կյանքի մնացած մասը նրանց փրկության համար աշխատելով: Երբ դուք ուսումնասիրեք Ենովսի գիրքը, դուք կարող եք բացահայտել կարևոր դասեր աղոթքի, ապաշխարության և հայտնության մասին: Դուք նաև կարող եք սովորել, որ երբ անհատները ստանում են Քավության օրհնությունները, նրանք ցանկանում են կիսել այդ օրհնությունները ուրիշների հետ:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Ենովսը` Հակոբի որդին և Լեքիի և Սարիայի թոռը, հանդիսանում է այս գրքի հեղինակը: Ենովսը գրել է, որ իր հայրն ուսուցանել է իրեն «Տիրոջ խրատով ու ուսմունքով» (Ենովս 1.1): Իր կյանքի մայրամուտին Ենովսը գրել է, որ նա հայտարարել է «խոսքը` համաձայն ճշմարտության, որը Քրիստոսում է» (Ենովս 1.26) իր ողջ կյանքի ընթացքում: Նախքան իր մահը Ենովսը փոխանցեց Նեփիի փոքր թիթեղները իր որդի Հարոմին: Ենովսն ավարտեց իր հիշատակարանը, հրճվելով այն օրվա համար, երբ նա պիտի կանգներ իր Քավչի առջև: Նա հայտարարել է. «Այն ժամանակ կտեսնեմ ես նրա երեսը հաճույքով, և նա կասի ինձ. Արի ինձ մոտ, դու, օրհնված, քեզ համար իմ Հոր ապարանքներում տեղ կա պատրաստված» (Ենովս 1.27):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Ենովսն ավարտեց իր հիշատակարանը՝ հայտարարելով, որ 179 տարիներ էին անցել այն ժամանակից ի վեր, երբ Լեքին թողեց Երուսաղեմը (տես Ենովս 1.25): Սրանից ելնելով կարող ենք եզրակացնել, որ նա գրել է մոտավորապես Ք.ա. 544թ. (երբ Հակոբն ավարտեց իր հիշատակարանը) և Ք.ա. 420թ. միջև, և Ենովսը գրել է այս հիշատակարանը մինչ ապրում էր Նեփիի երկրում: