Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 23. Օր 4, Հելաման 15–16


Մաս 23. Օր 4

Հելաման 15–16

Նախաբան

Երբ Սամուել Լամանացին Զարահեմլա քաղաքի պատի վրայից դիմեց Նեփիացիներին, Նա մարգարեացավ, որ եթե նրանք չապաշխարեն, Աստված «լիովին [կկործանի] նրանց» (Հելաման 15.17): Նա հայտնեց, որ Լամանացիներն ավելի արդարակյաց են դարձել, քան Նեփիացիները, և որ Տերը երկարացնելու է Լամանացիների օրերը: Որոշ Նեփիացիներ հավատացին Սամուելի ուսմունքներին և մկրտվեցին Նեփիի կողմից: Մյուսները, ովքեր չհավատացին Սամուելին, փորձեցին սպանել նրան: Նա պաշտպանված էր Աստծո զորությամբ և վերադարձավ իր սեփական երկիրը:

Հելաման 15

Սամուելը զգուշացնում է Նեփիացիներին և բացատրում է, թե ինչու են Լամանացիները դարձել խոստումի ժողովուրդ

Հետևյալները վարկածային իրավիճակներ են երկու երիտասարդ տղամարդկանց մասին.

Մի երիտասարդ տղամարդ դաստիարակվել էր ծնողների կողմից, ովքեր Եկեղեցու անդամ չէին և չէին շեշտում Հիսուս Քրիստոսի ուսմունքները: Նրանք թույլ էին տալիս նրան խմել ալկոհոլ` սովորություն, որ նա շարունակեց քոլեջում: Ավելի ուշ նա հանդիպեց Վերջին Օրերի Սուրբ միսիոներներին: Միսիոներների հետ մի քանի անգամ հանդիպելուց հետո նա խոստացավ հրաժարվել ալկոհոլից: Մի քանի օր անց նա ընկերների խմբի հետ էր: Նրանք առաջարկեցին նրան ալկոհոլային խմիչք:

Մեկ այլ երիտասարդ տղամարդ դաստիարակվել էր Վերջին Օրերի Սուրբ ընտանիքում: Նրա ծնողները պարբերաբար անցկացնում էին ընտանեկան երեկո և սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն: Նա զարգացրել էր ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիության և անձնական աղոթքի սովորություն: Նա հաճախել էր Երեխաների Միություն, ծառայել էր Ահարոնյան Քահանայության քվորումներում և ավարտել էր սեմինարիան: Նա գիտեր և հասկանում էր Հիսուս Քրիստոսի ավետարանը և Աստծո պատվիրանները: Հաճախելով քոլեջ` նա ձեռք բերեց նոր ընկերություն: Մի երեկո մի քանի ընկերներ առաջարկեցին նրան խմել ալկոհոլային խմիչք:

Խորհեք հոգևոր ուժի աստիճանի մասին, որն ակնկալվում է այս երկու երիտասարդ տղամարդկանցից իրենց իրավիճակներում, և ինչպես է այն համեմատվում Լամանացիների և Նեփիացիների հետ, որ դուք ուսումնասիրում եք Հելաման 15-ում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Համաձայն Հելաման 15.3, 17-ի` ինչպիսի՞ն էր Նեփիացիների հոգևոր վիճակը:

    2. Համաձայն Հելաման 15.4–8-ի` ինչպիսի՞ն էր Լամանացիների հոգևոր վիճակը: (Զգուշորեն բառը Հելաման 15.5-ում նշանակում է «շրջահայացորեն» կամ «աչալրջորեն»):

Չնայած Լամանացիներն ունեին ամբարշտության երկար պատմություն «նրանց հայրերի ավանդությունների անօրինության պատճառով», երբ նրանք բերվեցին ճշմարտության իմացությանը, նրանք ապաշխարեցին ու դարձան «կայուն ու հաստատուն հավատքում» (Հելաման 15.4, 7): Նեփիացիներն, ի տարբերություն, լցվեցին հպարտությամբ ու մերժեցին ավետարանի ճշմարտությունները:

Ուշադիր կարդացեք Հելաման 15.7–8 և լրացրեք հետևյալ նախադասության մեջ բաց թողնված տեղերը. ճշմարտության իմացությունը և սուրբ գրությունների նկատմամբ հավատքն առաջնորդում են և որը բերում է հետևաբար, նրանք, ովքեր բերվում են .

Երբ Լամանացիներն, ուսումնասիրելով և հավատալով սուրբ գրություններին, իմացան ճշմարտությունը, նրանք զարգացրեցին հավատք առ Հիսուս Քրիստոս և առաջնորդվեցին դեպի ապաշխարություն: Նրանք զգացին սրտի փոփոխություն և դարձան ամուր և հաստատուն հավատքում:

երիտասարդ տղամարդը օրագրում գրելիս
  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.

    1. Ե՞րբ է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել ձեզ կատարել անհրաժեշտ փոփոխություններ ձեր կյանքում:

    2. Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների հավատարմորեն ուսումնասիրության սովորությունն օգնել անձնավորությանը ունենալ սրտի փոփոխություն:

Սամուելի ուսմունքներն օգնում են մեզ հասկանալ մեր ձեռք բերած գիտելիքին ու հավատքին հավատարիմ մնալու կարևորությունը: Կարդացեք Հելաման 15.14–17 և ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք ցույց են տալիս ավետարանի հետևյալ սկզբունքը. երբ մարդիկ ավետարանի լրիվությունն ունենալուց հետո դառնում են անհավատ, նրանք ավելի մեծ անեծք կունենան: Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում` հատվածների կողքին: Դուք նաև ձեր սուրբ գրությունների լուսանցքում կարող եք գրել ՎևՈւ 82.3` որպես խաչաձև համեմատություն:

Ինչպիսի՞ գործառնություն ունի այս սկզբունքը ձեր կյանքում: Եղել են պահեր, երբ դուք գիտակցաբար դեմ եք գործել այն բանին, ինչն իմացել եք, որ ճիշտ է: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ամրացնեք ձեր հավատքն առ Փրկիչ, ապաշխարեք և լինեք ամուր ու հաստատուն ավետարանի ճշմարտություններում:

Հելաման 16

Նրանք, ովքեր հավատում են Սամուելին, մկրտվում են; մյուսները կարծրացնում են իրենց սրտերը

Խորհեք, թե ինչպես եք սովորաբար արձագանքում կենդանի մարգարեների ու առաքյալների խոսքերին: Նեփիացիներին հնարավորություն էր տրվել լսել Լամանացի մարգարե Սամուելի խոսքերը: Այն ամենը, ինչ կսովորեք Հելաման 16.1–7-ում կիրառեք հետևյալ սխեմայում, որպեսզի նշեք, թե որ ժողովուրդն էր հավատում, և ինչպես էին արձագանքում Նեփիացիները:

Հելաման 16

Նեփիացիների այս խումբը հավատո՞ւմ էր:

Ինչպե՞ս էին այս մարդիկ արձագանքում մարգարե Սամուելի խոսքերին:

Այո

Ոչ

Հատված 1

Հատված 2

Հատվածներ 3–5

Հատվածներ 6–7

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով ինչո՞ւ այսօր որոշ երիտասարդ տղամարդիկ կարող են զայրանալ ու մերժել մարգարեների խորհուրդները:

    2. Ե՞րբ եք տեսել ինչ-որ մեկին, ով ընտրել է հետևել մարգարեի խորհուրդին, նույնիսկ երբ մյուսները մերժել են այն:

    3. Ե՞րբ եք դուք ընտրել հետևել մարգարեի խորհրդին, թեև ձեզ շրջապատողները հրաժարվել են:

    4. Հելաման 16.13–14-ում ի՞նչ եք սովորում մարգարեների խոսքերի մասին:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

Խորհեք Նախագահ Էզրա Թավթ Բենսոնի հետևյալ խոսքերի մասին այն բանի վերաբերյալ, թե ինչպես են աշխարհի մարդիկ արձագանքում ժամանակակից մարգարեներին. «Միշտ չէ, որ մարգարեն ճանաչված է աշխարհում կամ աշխարհիկ մարդկանց կողմից: Երբ մարգարեն բացահայտում է ճշմարտությունը, նա բաժանում է մարդկանց: Սրտով ազնիվները լսում են նրա խոսքերը, բայց անարդարները կամ արհամարհում են մարգարեին, կամ պայքարում են նրա դեմ: Երբ մարգարեն ցույց է տալիս աշխարհի մեղքերը, կենսասեր մարդիկ իրենց մեղքերից ապաշխարելու փոխարեն ցանկանում են կամ լռեցնել մարգարեին, կամ իրենց այնպես պահել, որ իբր մարգարեն գոյություն չունի: Ժողովրդականությունը երբեք ճշմարտության ցուցիչ չէ: Շատ մարգարեներ սպանվել են կամ հեռացվել: Քանի որ մենք ավելի ենք մոտենում Տիրոջ երկրորդ գալստին, և աշխարհի մարդիկ ավելի ամբարիշտ են դառնում, կարող եք ակնկալել, որ մարգարեն ավելի քիչ կճանաչվի նրանց կողմից» (The Teachings of Ezra Taft Benson [1988], 133):

Կարդացեք Հելաման 16.16–21, որպեսզի բացահայտեք, թե ինչպես էին անհավատներն արդարացնում իրենց մերժումը մարգարեությունների իրականացման ու երկնքի նշանների մասին: Ձեր սուրբ գրություններում դուք կարող եք նշել, թե մարգարեների դեմ ուղղված այս պատճառաբանումներից կամ փաստարկներից որն է ավելի հաճախ հանդիպում մեր օրերում:

Կարդացեք Հելաման 16.23 և գրեք ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում այն հետևանքների մասին, որոնք առաջանում են նրանց մոտ, ովքեր մերժում են Տիրոջ վկաներին: Ձեր արտահայտությունը կարող է նման լինել հետևյալ սկզբունքին. երբ մենք մերժում ենք Տիրոջ վկաներին, մենք թույլ ենք տալիս Սատանային տիրել մեր սրտերը:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը և ընդգծեք նրա բառերից ցանկացածը, որը հաստատում է այն, ինչ սովորել եք Հելաման 16-ում. «Երբ մենք մերժում ենք Աստծուց եկող խորհուրդը, մենք չենք ընտրում արտաքին ազդեցությունից ազատ լինել: Մենք ընտրում ենք այլ ազդեցություն: Մենք հրաժարվում ենք կատարյալ սեր ունեցող, ամենահզոր, ամենագետ Երկնային Հոր պաշտպանությունից, ում, ինչպես նաև Իր Սիրելի Որդու, ողջ նպատակն է տալ մեզ հավերժական կյանք, տալ մեզ այն ամենը, ինչ Նա ունի, և ետ բերել մեզ տուն կրկին ընտանիքներով` Իր սիրո գրկի մեջ: Հրաժարվելով Նրա խորհրդից` մենք ընտրում ենք մեկ այլ զորության ազդեցությունը, ում նպատակն է դարձնել մեզ թշվառ, և ում շարժառիթը ատելությունն է: Մենք ունեք բարոյական ընտրություն` որպես Աստծո պարգև: Սա ազդեցությունից ազատ լինելու ընտրության իրավունք չէ, այլ մեր ընտրած զորություններից մեկին ենթարկվելու անօտարելի իրավունքն է» (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25):

Համաձայն Նախագահ Այրինգի` ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք մերժում ենք Աստծո ազդեցությունը մեր կյանքում: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ երբ մենք մերժում ենք Աստծո ազդեցությունը, մենք ընկնում ենք Սատանայի ազդեցության տակ:

Խորհեք, արդյոք երբևիցե կարծրացրել եք ձեր սիրտը մարգարեների և Առաքյալների տված խորհրդի նկատմամբ: Օգտակար կլինի վերանայել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը, երբ մտածեք, թե ինչ են նրանք ուսուցանում, և ինչպես եք դուք ընդունում Տիրոջ մարգարեների խորհուրդները:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հելաման 15–16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.