Հելաման 15
նախորդ հաջորդ

Գլուխ 15

Տերը խրատում էր Նեփիացիներին, որովհետև նա սիրում էր նրանց – Դարձի եկած Լամանացիները կայուն են և հաստատուն հավատքում – Վերջին օրերին Տերը ողորմած կլինի Լամանացիների հանդեպ: Մոտ 6թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, ահա, ես հայտարարում եմ ձեզ, որ եթե դուք չապաշխարեք, ձեր տները պիտի աավերված թողնվեն ձեզ:

2 Այո, եթե դուք չապաշխարեք, ձեր կանայք մեծ պատճառ պիտի ունենան սգալու այն օրը, երբ նրանք կուրծք կտան. քանզի դուք կփորձեք փախչել, և ապաստանի համար տեղ չի լինի. այո, և վա՜յ նրանց, ովքեր ահղի են, քանզի նրանք ծանր կլինեն և չեն կարող փախչել. ուստի, նրանք ոտնակոխ կարվեն և կթողվեն մեռնելու:

3 Այո, վա՜յ այս ժողովրդին, ովքեր կոչվում են Նեփիի ժողովուրդ, եթե նրանք չապաշխարեն, երբ նրանք կտեսնեն բոլոր այս նշաններն ու հրաշքները, որոնք ցույց կտրվեն նրանց. քանզի ահա, նրանք Տիրոջ մի ընտրյալ ժողովուրդ են եղել. այո, Նեփիի ժողովրդին սիրել է նա, և նաև նրանց ախրատել է նա. այո, նրանց անօրինությունների օրերին է նա խրատել նրանց, որովհետև նա սիրում է նրանց:

4 Բայց ահա, իմ եղբայրնե՛ր, Լամանացիներին ատել է նա, որովհետև նրանց գործերը շարունակ չար են եղել, և դա՝ նրանց հայրերի աավանդությունների անօրինության պատճառով: Բայց ահա, Նեփիացիների քարոզելու միջոցով փրկություն է եկել նրանց. և այդ նպատակով է Տերը բերկարացրել նրանց օրերը:

5 Եվ ես կկամենայի, որ դուք տեսնեք, որ նրանցից ամեծ մասն իրենց պարտականության ուղու վրա են, և նրանք քայլում են զգուշորեն Աստծո առջև և պահում-պահպանում են նրա պատվիրանները և նրա կանոններն ու նրա դատաստաններն ըստ Մովսեսի օրենքի:

6 Այո, ես ասում եմ ձեզ, որ նրանց մեծ մասն անում է այս, և նրանք ձգտում են անխոնջ ջանասիրությամբ, որ նրանք կարողանան բերել իրենց եղբայրների մնացածին ճշմարտության իմացությանը. հետևաբար, կան շատերը, ովքեր ավելանում են նրանց թվին ամեն օր:

7 Եվ ահա, դուք ինքներդ գիտեք, քանզի դուք ականատես եք եղել դրան, որ բոլոր նրանք, ովքեր բերվել են ճշմարտության իմացությանը, և գիտենալու իրենց հայրերի ամբարիշտ ու պիղծ ավանդությունների մասին, և առաջնորդվում են հավատալու սուրբ գրություններին, այո, սուրբ մարգարեների մարգարեություններին, որոնք գրված են, որոնք առաջնորդում են նրանց դեպի հավատքն առ Տերը, և ապաշխարություն. հավատք ու ապաշխարություն, որը սրտի ափոփոխություն է բերում նրանց համար,

8 Ուստի, բոլոր նրանք, ովքեր եկել են սրան, դուք ինքներդ գիտեք, ակայուն ու հաստատուն են հավատքում, և այն բանում, որի միջոցով իրենք դարձել են ազատ:

9 Եվ դուք գիտեք նաև, որ նրանք աթաղել են իրենց պատերազմի զենքերը և սոսկում են վերցնել դրանք, որ չլինի թե ինչ-որ ձևով իրենք մեղանչեն. այո, դուք կարող եք տեսնել, որ նրանք սոսկում են մեղանչել, քանզի ահա, նրանք թույլ կտան իրենց, որ իրենք ոտնակոխ լինեն ու սպանվեն իրենց թշնամիների կողմից, և չեն բարձրացնի իրենց սրերը նրանց դեմ, և դա՝ Քրիստոսում իրենց հավատքի շնորհիվ:

10 Եվ այժմ, իրենց հաստատունության շնորհիվ, երբ նրանք հավատում են այն բանին, ինչին հավատում են, քանզի իրենց կայունության շնորհիվ, երբ նրանք մեկ անգամ լուսավորվում են, ահա, Տերը կօրհնի նրանց և կերկարացնի նրանց օրերը, չնայած իրենց անօրինությանը,

11 Այո, նույնիսկ, եթե նրանք ընկնեն անհավատության մեջ, Տերը ակերկարացնի նրանց օրերը, մինչև որ կգա ժամանակը, որը խոսվել է մեր հայրերի կողմից, և նաև բԶենոս մարգարեի, և շատ ուրիշ մարգարեների կողմից, մեր եղբայրներին՝ Լամանացիներին, կրկին ճշմարտության իմացությանը գվերականգնելու վերաբերյալ,

12 Ահա, ես ասում եմ ձեզ, որ վերջին ժամանակներում Տիրոջ ախոստումները կհասնեն մեր եղբայրներին՝ Լամանացիներին. և չնայած բազում չարչարանքներին, որ նրանք կունենան, և չնայած նրանք բկքշվեն այստեղ-այնտեղ՝ երկրի երեսին, և կհետապնդվեն և կզարկվեն ու կցրվեն ամենուրեք, չունենալով տեղ ապաստանի համար, Տերը գողորմած կլինի նրանց հանդեպ:

13 Եվ դա՝ մարգարեության համաձայն է, որ նրանք պիտի կրկին աբերվեն ճշմարիտ իմացությանը, որն իմացությունն է իրենց Քավչի, և իրենց մեծ ու ճշմարիտ բհովվի, և համարվեն նրա ոչխարների թվում:

14 Այդ պատճառով ես ասում եմ ձեզ՝ աավելի լավ կլինի նրանց համար, քան ձեզ համար, եթե դուք չապաշխարեք:

15 Քանզի ահա, եթե այն զորեղ գործերը ցույց ատրվեին նրանց, որոնք ցույց են տրվել ձեզ, այո, նրանց, ովքեր ընկել են անհավատության մեջ իրենց հայրերի ավանդությունների պատճառով, դուք ինքներդ կարող եք տեսնել, որ նրանք երբեք կրկին չէին ընկնի անհավատության մեջ:

16 Հետևաբար, ասում է Տերը. Ես լիովին չեմ կործանի նրանց, այլ ես կանեմ այնպես, որ այն օրը, որ իմաստուն կհամարեմ, նրանք կրկին կվերադառնան դեպի ինձ, ասում է Տերը:

17 Եվ այժմ ահա, ասում է Տերը, Նեփիացիների վերաբերյալ. Եթե նրանք չապաշխարեն և չհետևեն կատարել իմ կամքը, ես լիովին ակկործանեմ նրանց, ասում է Տերը, իրենց անհավատության պատճառով, չնայած այն բազում զորեղ գործերին, որոնք ես արել եմ նրանց մեջ. և այնպես, անկասկած, ինչպես կենդանի է Տերը, այս բաները պիտի լինեն, ասում է Տերը: