Հելաման 14
նախորդ հաջորդ

Գլուխ 14

Սամուելը կանխագուշակում է լույս՝ գիշերվա ընթացքում, և մի նոր աստղ՝ Քրիստոսի ծննդյան ժամանակ – Քրիստոսը փրկագնում է մարդկանց ժամանակավոր և հոգևոր մահից – Նրա մահվան նշանները ներառում են՝ երեք օրվա խավար, ժայռերի ճեղքվելը, և բնության մեծ տեղաշարժեր: Մոտ 6թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ աՍամուել Լամանացին շատ ավելի մեծ բաներ մարգարեացավ, որոնք չեն կարող գրվել:

2 Եվ ահա, նա ասաց նրանց. Ահա, ես տալիս եմ ձեզ մի նշան. քանզի կանցնի ևս հինգ տարի, և ահա, հետո գալիս է Աստծո Որդին՝ փրկագնելու բոլոր նրանց, ովքեր կհավատան նրա անունին:

3 Եվ ահա, սա կտամ ես ձեզ որպես անշան նրա գալստի ժամանակ. քանզի ահա, պիտի լինեն մեծ լույսեր երկնքում, այնպես որ չպիտի լինի խավար, այնպես որ մարդուն պիտի թվա, կարծես ցերեկ է:

4 Հետևաբար, պիտի լինի մեկ ցերեկ, և մի գիշեր ու մի ցերեկ, կարծես թե դա մեկ օր էր և գիշեր չէր եղել, և դա պիտի լինի ձեզ՝ որպես նշան. քանզի դուք կիմանաք արևի ծագելու և նաև նրա մայր մտնելու մասին. հետևաբար, նրանք, անկասկած, կիմանան, որ կլինի երկու ցերեկ ու մի գիշեր. այնուամենայնիվ, գիշերը չի մթնեցվի. և դա կլինի անրա ծնվելու նախորդ գիշերը:

5 Եվ ահա, մի նոր աաստղ պիտի ծագի, այնպիսին, որ դուք երբեք չեք տեսել. և դա նույնպես նշան պիտի լինի ձեզ համար:

6 Եվ ահա, սա բոլորը չէ, պիտի լինեն շատ նշաններ ու հրաշքներ երկնքում:

7 Եվ կլինի այնպես, որ դուք բոլորդ կլինեք ապշած ու զարմացած, այնքան, որ դուք պիտի աընկնեք գետնին:

8 Եվ պիտի լինի այնպես, որ ով որ ահավատա Աստծո Որդուն, նույնը պիտի ունենա հավիտենական կյանք:

9 Եվ ահա, այսպես է Տերը պատվիրել ինձ, իր հրեշտակների միջոցով, որ ես գամ ու ասեմ ձեզ այս բանը. այո, նա պատվիրել է, որ ես մարգարեանամ ձեզ այս բաները. այո, նա ասել է ինձ. Աղաղակի՛ր այս ժողովրդին՝ ապաշխարե՛ք ու պատրաստե՛ք Աստծո ճանապարհը:

10 Եվ այժմ, քանի որ ես Լամանացի եմ և ասել եմ ձեզ այն խոսքերը, որոնք Տերն է պատվիրել ինձ, և քանի որ դրանք ծանր են ձեզ համար, դուք բարկացած եք ինձ վրա ու ջանում եք կործանել ինձ, և ադուրս եք գցել ինձ ձեր միջից:

11 Եվ դուք պիտի լսեք իմ խոսքերը, քանզի այս նպատակով եմ ես բարձրացել քաղաքի պատերի վրա, որ դուք կարողանաք լսել ու իմանալ Աստծո դատաստանների մասին, որոնք սպասում են ձեզ, ձեր անօրինությունների պատճառով, և նաև, որպեսզի դուք կարողանաք իմանալ ապաշխարության պայմանները.

12 Եվ նաև, որպեսզի դուք կարողանաք իմանալ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու, երկնքի ու երկրի աՀոր, ի սկզբանե բոլոր բաների Ստեղծողի գալստի մասին. և որպեսզի դուք կարողանաք իմանալ նրա գալստի նշանները՝ այն նպատակով, որ դուք կարողանաք հավատալ նրա անունին:

13 Եվ եթե դուք ահավատաք նրա անունին, դուք կապաշխարեք ձեր բոլոր մեղքերից, որ այդպիսով, դուք կարողանաք ունենալ դրանց մի թողություն՝ նրա բարժանիքների միջոցով:

14 Եվ ահա, բացի դրանից, մեկ ուրիշ նշան եմ ես տալիս ձեզ, այո, նրա մահվան մի նշան:

15 Քանզի ահա, նա, անշուշտ, պիտի մահանա, որ ափրկություն կարողանա գալ. այո, դա հարկավոր է նրան, և դառնում է անհրաժեշտ, որ նա մեռնի՝ իրագործելու մեռելների բհարությունը, որպեսզի դրա միջոցով մարդիկ կարողանան բերվել Տիրոջ ներկայության մեջ:

16 Այո, ահա, այս մահն իրագործում է հարությունը, և ափրկագնում է բոլոր մարդկությանն առաջին մահից՝ այն հոգևոր մահից. քանզի ողջ մարդկությունը, Ադամի բանկումով գկտրված լինելով Տիրոջ ներկայությունից, համարվում է դմեռած, ինչ վերաբերում է թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր բաներին:

17 Բայց ահա, Քրիստոսի հարությունը ափրկագնում է մարդկությանը, այո, նույնիսկ ողջ մարդկությանը, և բերում նրանց ետ՝ դեպի Տիրոջ ներկայությունը:

18 Այո, և դա իրագործում է ապաշխարության պայմանը, որպեսզի ով որ ապաշխարի, նա չկտրվի և չգցվի կրակը. բայց ով որ չապաշխարի, կկտրվի և կգցվի կրակը. և գալիս է նրանց վրա կրկին մի հոգևոր մահ, այո, մի երկրորդ մահ, քանզի նրանք կրկին կտրված են, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին:

19 Հետևաբար, ապաշխարե՛ք, ապաշխարե՛ք, որ չլինի թե, իմանալով այս բաներն ու չանելով դրանք, դուք դատապարտության տակ ընկնեք, և վար բերվեք դեպի այս երկրորդ մահը:

20 Բայց ահա, ինչպես ես ասացի ձեզ մեկ այլ անշանի վերաբերյալ՝ նրա մահվան նշանի, ահա այն օրը, երբ նա մահվան կենթարկվի, արևը պիտի բխավարեցվի և հրաժարվի իր լույսը տալ ձեզ. և նաև լուսինը և աստղերը. և լույս չպիտի լինի այս երկրի երեսին, գերեք օրվա ընթացքում, այսինքն՝ այն ժամանակից սկսած, որ նա կտանի մահ, մինչև այն ժամանակը, որ նա կրկին կբարձրանա մեռելներից:

21 Այո, այն պահին, երբ նա հոգին կտա, շատ ժամերի ընթացքում կլինեն աորոտներ ու կայծակներ, և հողը կցնցվի ու կդողա. և ժայռերը, որոնք այս երկրի երեսին են, որոնք, թե՛ հողի վրա են, թե՛ տակը, որոնք դուք գիտեք՝ այս պահին կարծր են, կամ դրա մեծ մասը մեկ կարծր զանգված է, պիտի բջարդուփշուր լինեն.

22 Այո, դրանք պիտի ճեղքվեն մասերի, և հետո պիտի ընդմիշտ ամնան ճաքած ու ճեղքված, և ջարդված բեկորներով՝ ողջ երկրի երեսին, այո, թե՛ հողի վրա, թե՛ տակը:

23 Եվ ահա, պիտի լինեն մեծ փոթորիկներ, և շատ լեռներ պիտի ցածրացվեն, ինչպես հովիտ, և պիտի լինեն շատ վայրեր, որոնք այժմ կոչվում են հովիտներ, որոնք պիտի դառնան լեռներ, որոնց բարձրությունը վիթխարի է:

24 Եվ շատ մայրուղիներ պիտի քանդվեն, և շատ աքաղաքներ պիտի դառնան ամայի:

25 Եվ շատ ագերեզմաններ պիտի բացվեն և դուրս հանեն իրենց մեռելներից շատերին. և շատ սրբեր պիտի հայտնվեն շատերին:

26 Եվ ահա, այսպես խոսեց ահրեշտակն ինձ հետ. քանզի նա ասաց ինձ, որ պիտի լինեն որոտներ ու կայծակներ շատ ժամերի ընթացքում:

27 Եվ նա ասաց ինձ, որ մինչդեռ որոտն ու կայծակը, և փոթորիկը կշարունակվեն, որ այս բաները պիտի լինեն, և որ ախավարը պիտի պատի ամբողջ երկրի երեսը երեք օրվա ընթացքում:

28 Եվ հրեշտակն ասաց ինձ, որ շատերը կտեսնեն ավելի մեծ բաներ, քան սրանք, այն նպատակով, որ նրանք կարողանան հավատալ, որ աայս նշաններն ու այս հրաշքները պիտի տեղի ունենան այս երկրի ողջ երեսին, այն նպատակով, որ անհավատության ոչ մի պատճառ չլինի մարդկանց զավակների մեջ,

29 Եվ դա՝ այն նպատակով, որ ով որ կամենա հավատալ, կարողանա փրկվել, և ով որ չկամենա հավատալ, մի արդար ադատաստան գա նրանց վրա. և նաև, եթե նրանք դատապարտվում են, իրենք են իրենց վրա բերում իրենց իսկ դատապարտությունը:

30 Եվ այժմ հիշեք, հիշեք, իմ եղբայրնե՛ր, որ ով կործանվում է, իր պատճառով է կործանվում, և ով անօրինություն է անում, իրեն է անում. քանզի ահա, դուք աազատ եք. ձեզ թույլատրված է, որ գործեք ինքներդ ձեզ համար. քանզի ահա, Աստված տվել է ձեզ բգիտելիք և դարձրել է ձեզ ազատ:

31 Նա տվել է ձեզ, որ դուք կարողանաք բարին ատարբերել չարից, և նա տվել է ձեզ, որ դուք կարողանաք բընտրել կյանք կամ մահ. և դուք կարող եք բարին անել և գվերականգնվել դեպի այն, ինչը բարի է, կամ բարին կվերադարձվի ձեզ, կամ կարող եք անել չարիք, և չարը կվերադարձվի ձեզ: