Սեմինարիա
Մաս 26. Օր 1, 3 Նեփի 17


Մաս 26. Օր 1

3 Նեփի 17

Նախաբան

Երբ Նեփիացիների հետ անցկացրած Իր առաջին օրը մոտենում էր ավարտին, Հիսուս Քրիստոսը հասկացավ, որ շատ մարդիկ լիովին չէին հասկացել այն, ինչ Նա ուսուցանում էր նրանց: Հետևաբար, Նա ուսուցանեց նրանց ինչպես ընդարձակել հասկացողությունը: Մարդիկ արտասվում էին, երբ Նա հեռանում էր: Լցված լինելով կարեկցանքով` Փրկիչն ավելի երկար մնաց նրանց հետ: Նա բուժեց նրանց հիվանդներին, օրհնեց նրանց երեխաներին և աղոթեց նրանց համար: Փրկչի հետ առնչվելուց հետո բազմությունը մեծ ուրախություն և սեր զգաց Նրա նկատմամբ:

3 Նեփի 17.1–3

Հիսուսը պատվիրում է մարդկանց խորհել Իր խոսքերի շուրջ և աղոթել հասկացողության համար

Ինչպե՞ս եք արձագանքում, երբ սուրբ գրություններում կամ Եկեղեցու առաջնորդի կողմից առաջադրված մի ուսմունքի եք հանդիպում, որը դուք չեք հասկանում: Շրջանի մեջ վերցրեք այն, որը վերաբերում է.

  • Պարզապես անտեսում եմ ուսմունքը:

  • Խնդրում եմ մեկ ուրիշին օգնել ինձ հասկանալ:

  • Ուշադիր խորհում եմ ուսմունքի մասին:

  • Խնդրում եմ Երկնային Հորը օգնել ինձ հասկանալ:

3 Նեփի 17-ում հիշատակված իրադարձությունները տեղի ունեցան Հիսուս Քրիստոսի Նեփիացի բազմությանն այցելելու առաջին օրվա վերջում: Կարդացեք 3 Նեփի 17.1–3 և ընդգծեք, թե Փրկիչն ինչ ասաց, որ Նեփիացիներն անեն, որպեսզի ավելի լավ հասկանան այն, ինչ Նա ուսուցանել է նրանց: Մտածեք, թե ինչպես կարող է խորհելու համար ձեր տուն գնալն ու աղոթելն օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ավետարանի ճշմարտությունները:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է, թե ինչ է նշանակում խորհել: Կարդացեք հետևյալ խոսքերը և ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ է նշանակում խորհել. «Կարդալը, ուսումնասիրելը և խորհրդածելը նույնը չեն: Մենք կարդում ենք խոսքեր և կարող ենք գաղափարներ ստանալ: Մենք ուսումնասիրում ենք և հայտնաբերում օրինակներ և կապեր սուրբ գրքերում: Բայց երբ մենք խորհրդածում ենք, մենք հրավիրում ենք հայտնություն Հոգու միջոցով: Խորհրդածելն ինձ համար մտածելն ու աղոթելն է, որոնք ես անում եմ կարդալուց և ուշադիր սուրբ գրությունները ուսումնասիրելուց հետո» («Ծառայեք Հոգով», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 60):

Ուշադիր ուսումնասիրեք 3 Նեփի 17.3 և նկատեք, որ Փրկիչը պատվիրում է մարդկանց «պատրաստել [իրենց] մտքերը» Իր հետ հաջորդ փորձառության համար: Նախքան ձեր ուսումնասիրությունը շարունակելը, մտածեք, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին՝ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի պատրաստեք ձեր միտքը նախքան եկեղեցի գնալը; նախքան սեմինարիայի դասին գնալը; նախքան գերագույն համաժողովը լսելը; նախքան սուրբ գրություններն ուսումնասիրելը: Ձեր կարծիքով, ձեր միտքը պատրաստելն ինչ՞ով կփոխեր այն ամենը, ինչ դուք ստանում եք սովորելու այս հնարավորություններից:

Սկզբունքներից մեկը, որ սովորում ենք այս հատվածներից, հետևյալն է. խորհելով ու աղոթելով Հորը մենք կարողանում ենք ընդարձակել մեր հասկացողությունը: (Դուք սա կարող եք գրել ձեր սուրբ գրություններում` 3 Նեփի 17.1–3 -ի կողքին:)

  1. journal iconՈրպեսզի կարողանաք կիրառել այս սկզբունքը, ընտրեք ներքևում ներկայացված կետերից մեկը կամ երկուսն էլ և գալիք շաբաթվա ընթացքում այդ գործողությունը ներառեք ձեր կյանքում: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այն ամենն, ինչ արեցիք: Նաև գրեք, թե ինչպես այդ գործողությունը մեծացրեց այն, ինչ սովորեցիք եկեղեցում, սեմինարիայում, գերագույն համաժողովից կամ սուրբ գրություններից: Պատրաստ եղեք ձեր օրագրում գրանցված այս վարժությամբ կիսվել ձեր ուսուցչի հետ: Նաև ծրագիր կազմեք, որպեսզի շարունակեք բարելավվել այս ոլորտներից մեկում գալիք շաբաթների ընթացքում:

    1. Ես կպատրաստեմ իմ միտքը նախքան կգնամ եկեղեցի կամ սեմինարիա:

    2. Ես կխորհեմ ու կաղոթեմ այն մասին, ինչ կլսեմ եկեղեցում կամ սեմինարիայում:

3 Նեփի 17. 4–25

Փրկիչը բուժում է Նեփիացիների մեջ եղած հիվանդներին և օրհնում է նրանց երեխաներին

Քրիստոսը Նեփիացի երեխաներին օրհնելիս

Խորհեք մի ժամանակահատվածի մասին, երբ դուք ձեզ այնքան վեհացած ու ուրախությամբ լի եք զգացել, որ չեք ցանկացել, որ այդ փորձառությունն ավարտվի: Կարդացեք 3 Նեփի 17.4–5, որպեսզի պարզեք, թե Նեփիացիներն ինչպես արձագանքեցին, երբ Փրկիչն ասաց, որ գնում է Իր Հոր մոտ:

Փրկիչը մեծ կարեկցանքով արձագանքեց Նեփիացիների արդար ցանկություններին: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ ավելի լիովին հասկանալ այն սերը, որ Հիսուս Քրիստոսն ունի բոլորիս հանդեպ: Այն նաև կարող է օգնել ձեզ բացահայտել հոգևոր ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի բնավորության ու էության մասին:

  1. journal iconՀետևյալ սուրբ գրությունների հղումները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. 3 Նեփի 17.6–10; 3 Նեփի 17.11–18; 3 Նեփի 17.19–25: Ուսումնասիրեք սուրբ գրությունների այս հատվածներից յուրաքանչյուրը, գտնելով Փրկչի բնավորության մասին ճշմարտություններ՝ ինչպիսին է Նա: Գտեք առնվազն երեք ճշմարտություն` մեկ ճշմարտություն յուրաքանչյուր հղման համար, և գրառեք դրանք համապատասխան հղման ներքևում:

Մորմոնի Գրքում նկարագրված ամենաքնքուշ ու ամենահուզիչ իրադարձություններից մեկն այն է, երբ Հիսուսն օրհնում է փոքր երեխաներին, ովքեր ներկա են այդ իրադարձությանը: Այս միջադեպն օգնում է մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի էությունն ու բնավորությունը: Նախքան 3 Նեփի 17.11–12, 21–25-ից Փրկչի ու երեխաների մասին պատմությունը մեջբերելը, Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է. «Նեփիացիների մոտ Փրկչի սպասավորման պատմության մեջ մենք կարող ենք ավելի խորապես տեսնել Նրա հոգու խորքը, քան որևէ այլ տեղում» (“Teach the Children,” Ensign, Feb. 2000, 16–17):

Ուշադրություն դարձրեք, որ բազմությունը Փրկչի մոտ բերեց նրանց, ովքեր հիվանդ ու չարչարված էին, ներառյալ նրանց, ովքեր «չարչարված էին ինչ-որ ձևով» (3 Նեփի 17.9): Այս չարչարանքները կարող էին լինել ֆիզիկական, էմոցիոնալ կամ մտավոր: Խորհեք, թե ինչ ձևով կարող եք «չարչարված» լինել: Ինչպե՞ս կարող է Փրկիչն օգնել ձեզ ձեր չարչարանքներում, եթե Նա անհատապես օրհներ ձեզ:

  1. journal iconՎերհիշեք խորհելու մասին սկզբունքը, որը դուք սովորեցիք այս դասի սկզբում: Խորհելու եղանակներից մեկը ձեզ սուրբ գրության մեջ նկարագրված պատմության նույն իրավիճակում պատկերացնելն է: Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե դուք 3 Նեփի 17-ում հիշատակված իրադարձությունների մասնակիցը լինեիք: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, թե ձեր կարծիքով ինչ կլսեիք, կտեսնեիք և կզգայիք այդ իրադարձության ժամանակ և ինչ կսովորեիք Փրկչից: Դուք նաև կարող եք նկարագրել այն օրհնությունը, որ ձգտել եք ստանալ Փրկչից:

Մտածեք ճշմարտությունը նկարագրող մի նախադասության մասին, որը սովորել եք 3 Նեփի 17.6–25–ում: Գրեք այդ նախադասությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում` այդ հատվածների մոտ: Այս հատվածների մասին ճշմարտություններից մեկը հետևյալն է. Փրկիչը մեծ կարեկցանք է զգում մեր նկատմամբ: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ Փրկչի բնավորության ճշմարտությունների մասին, որոնք դուք սովորեցիք այս հատվածներից:

Կարդացեք հավատքի մասին հետևյալ խոսքերը. «Որպեսզի ձեր հավատքը ձեզ առաջնորդի դեպի փրկություն, այն պետք է կենտրոնացած լինի Տեր Հիսուս Քրիստոսի վրա:… Դուք կարող եք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս, երբ ունենաք վստահություն, որ Նա գոյություն ունի, ունենաք ճիշտ գաղափար Նրա բնավորության մասին, և գիտելիք, որ դուք ձգտում եք ապրել համաձայն Նրա կամքի» ( Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 54):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին՝ Ինչպե՞ս կարող է Փրկչի կարեկցող էությունը հասկանալն օգնել ձեզ հավատք գործադրել առ Նա:

  2. journal iconՄեկ ուրիշի հետ կիսվեք ինչ-որ բանով, որ սովորեցիք Փրկչի մասին 3 Նեփի 17-ում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրանցեք այդ անձնավորության անունը և ամփոփեք այն, ինչ ասացիք նրան:

Չնայած մենք չենք ունեցել այն փորձառությունը, ինչ ունեցել են Նեփիացիները Հիսուս Քրիստոսի հետ, բոլորիս համար կգա այն օրը, երբ մենք կտեսնենք ու կլսենք Նրան: Հաջորդ մեկ կամ երկու օրվա ընթացքում խորհեք այս դասի մասին: Մտածեք Փրկչի կարեկծանքի մասին, երբ աղոթեք ձեր ցանկությունների, թուլությունների, վշտի և փորձությունների համար:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 17 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.