Սեմինարիա
Մաս 14. Օր 4, Ալմա 1–4


Մաս 14. Օր 4

Ալմա 1–4

Նախաբան

Ալմայի գլխավոր դատավոր դառնալուց հետո շատ չանցած Նեոր անունով մի մարդ սկսում է ուսուցանել կեղծ վարդապետություն և նեփիացիների նկատմամբ քահանանենգություն է անում: Նա սպանում է մի արդարակյաց մարդու և իր հանցագործության համար մահվան է դատապարտվում: Մի քանի տարի անց Ամղիկին ցանկանում է դառնալ նեփիացիների թագավորը, և անհաջողության է մատնվում: Երբ մարդիկ չեն ընտրում նրան որպես թագավոր, նա հավաքում է իր աջակիցներին, ովքեր —կոչվում էին ամղիկիացիներ,— որպեսզի պատերազմեն նեփիացիների դեմ: Նեփիացիները հաղթում են, բայց տասնյակ հազարավոր մարդիկ սպանվում են: Պատերազմի հետևանքով խոնարհեցված լինելով` շատ նեփիացիներ հիշում են իրենց պարտականությունը և հազարավոր մարդիկ միանում են Եկեղեցուն: Այնուամենայնիվ, մեկ տարվա ընթացքում Եկեղեցու շատ անդամներ հպարտանում են և հալածում ուրիշներին: Ալման որոշում է թողնել գլխավոր դատավորի իր աթոռը և կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ իր վկայությունը բերելու վրա:

Նկար
Նեորը քարոզում է

Ալմա 1

Եկեղեցու անդամները բարգավաճում են` անկախ քահանանենգությանը և հալածանքին:

Մարդիկ երբեմն ձգտում են հանրաճանաչության: Մի պահ մտածեք այդ ցանկության հնարավոր վտանգների մասին: Ի՞նչ է պատահում, երբ դուք ավելի շատ եք մտահոգված, թե ձեր ընկերները ինչ են մտածում ձեր մասին, այլ ոչ թե այն ամենով, թե Աստված ինչ է մտածում ձեր մասին:

Ինչպես գրված է Ալմա 1-ում, Նեոր անունով մի մարդ դառնում է շատ հանրաճանաչ որոշ մարդկանց մեջ: Կարդացեք Ալմա 1.2–6 և տեսեք, թե Նեորը ինչ ուսուցանեց և թե մարդիկ ինչպես արձագանքեցին դրան:

Ալմա 1.12 առաջին տողում փնտրեք այն բառը, որով Ալման փորձում է նկարագրել այն, թե ինչ էր նեփիացիներին ուսուցանում Նեորը: Այնուհետև նայեք տողատակի ծանոթագրությունների 12ա: Կարդացեք 2 Նեփի 26.29, տողատակի ծանոթագրության առաջին հղումը և բացահայտեք, թե քահանանենգություն անողները ինչ են անում և ինչ չեն անում:

Քահանանենգությունն այն է, երբ մարդիկ քարոզում են «կեղծ վարդապետություններ…հանուն հարստությունների ու փառքի» և «իրենք իրենց բարձր են դնում՝ իբրև մի լույս աշխարհի համար» (Ալմա 1․16, 2 Նեփի 26․29)։ Իրենց քարոզով նրանք չեն ցանկանում կառուցել Աստծո թագավորությունը։ Այլ նրանք ցանկանում են ստանալ շահ (ինչպես օրինակ հարստություն, սոցիալական առավելություն կամ զորություն ուրիշների հանդեպ) և այլ մարդկանց գովքը։ Նրանք ցանկանում են ուշադրությունը շեղել իրենց կողմը, այլ ոչ թե Աստծո կամ Նրա վարդապետության։ Քահանանենգությունը Աստծո աչքում լուրջ մեղք է, ինչպես Ալման դա պարզ ձևով ասել է Նեորին` «եթե քահանանենգություն հարկադրվի այս ժողովրդի մեջ, դա լիակատար կործանման կհասցնի նրանց» (Ալմա 1․12

Քանի դեռ Նեորը ցանկանում էր «հեռու տանել եկեղեցու մարդկանց», Գեդեոն անունով մի արդարակյաց մարդ «ընդդիմացավ նրան՝ խրատելով նրան Աստծո խոսքերով» (Ալմա 1․7)։ Ի պատասխան դրա Նեորը քաշեց իր սուրը և զարկեց Գեդեոնին։ Նեորը դատվեց իր կատարած հանցագործության համար և սպանվեց։ Կարդացեք Ալմա 1․16, որպեսզի բացահայտեք, թե արդյո՞ք Նեորի մահը վերջ դրեց քահանանեգությանը նեփիացիների մեջ։

Կարդացեք Ալմա 1․26–27 և պարզեք, թե ինչպես գործեցին Աստծո նեփիացի քահանաները հակառակ Նեորի և այլոց, ովքեր կիրառում էին քահանանենգությունը։

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրում գրեք, թե ինչ արեցին նեփիացի քահանաները։ Ինչպե՞ս էին նեփիացի քահանաների արարքները տարբերվում նրանց արարքներից, ովքեր կիրառում էին քահանանենգությունը։

Երբ քահանանենգությունը տարածվեց երկրով մեկ, շատ մարդիկ սկսեցին հալածել Եկեղեցու հավատարիմ անդամներին։ Ալմա 1-ի մյուս կեսը ուսումնասիրելու համար մտածեք այն մասին, թե ինչպես եք տեսել այլ մարդկանց, ովքեր ծաղրում կամ հալածում են նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները:

Կարդացեք Ալմա 1․19–20 և տեսեք, թե ինչու էին որոշ մարդիկ հալածում Եկեղեցու անդամներին։ Ալմա 1․21–31 գրված է, թե ինչպես արձագանքեցին Եկեղեցու անդամները այդ հալածանքներին։ Կարդացեք հետևյալ հատվածները և լրացրեք աղյուսակը․

Ալմա 1․21–24

Ալմա 1․25, 27–31

Ինչպե՞ս որոշ անդամներ արձագանքեցին հալածանքներին:

Ինչպե՞ս ապրեցին Եկեղեցու մյուս անդամները, անկախ հալածանքին:

Որո՞նք էին նրանց արարքների հետևանքները։

Ի՞նչ օրհնություններ են նրանք ստացել:

Գրեք այն սկզբունքները, որոնք դուք սովորեցիք այս աղյուսակից։

Ձեր նշած սկզբունքներից մեկը կարող է լինել․ Երբ մենք ապրում ենք ավետարանով, մենք կարող ենք ունենալ խաղաղություն մեր կյանքում, նույնիսկ, երբ մենք հալածվում ենք:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք, թե ինչպես կարող է օգնել վերոնշյալ ավետարանչական սկզբունքը, երբ հանդիպում եք հալածանքի կամ պատվիրաններին չհնազանդվելու ճնշմանը։ Այնուհետև պատասխանեք հետյալ հարցերից մեկին․

    1. Ե՞րբ եք պահել պատվիրաններն անկախ հալածանքին կամ այն չանելու ճնշմանը և ի՞նչ օրհնություններ եք ստացել։

    2. Ինչպե՞ս կպատասխանեք ձեր հակառակորդներին։

Ալմա 2

Ամղիկիացիները և լամանացիները միավորվում են նեփիացիների դեմ ճակատամարտում

Ալմա 2 պատմում է նեփիացիների հետագա չարչարանքները։ Կարդացեք գլխի վերնագիրը, իմանալու համար, թե ինչպես Ամղիկի անունով մի մարդ և նրան հետևողները ընդդիմանում են նեփիացիներին։ Ամղիկին ցանկանում էր դառնալ նեփիացիների թագավորը, սակայն նեփիացիները նրան մերժեցին և շարունակեցին դատավորների իրենց համակարգը։ Ամղիկիի հետևորդները հավաքվեցին և դարձրեցին նրան իրենց թագավոր։ Ամղիկին հրամայում է իր հետևորդներին գնալ ճակատամարտելու նեփիացիների դեմ, և շատ չանցած լամանացիները միանում են ամղիկիացիներին նեփիացիների դեմ ճակատամարտում։

Քանի որ նեփիացիները հավատարիմ էին Տիրոջը, Տերը օգնեց նրանց ամղիկիացիների և լամանացիների դեմ իրենց ճակատամարտում։ Կարդացեք Ալմա 2․18, 28–31, 36 և նշեք զորացնել և զորեղացված բառերը ամեն անգամ, երբ նրանք հանդիպում են։ Կարդացեք, թե ինչպես Տերը զորացրեց նեփիացիներին։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք այն մասին, թե երբ եք զգացել, որ Տերը զորացնում է ձեզ ամեն անգամ, երբ դուք ցանկանում եք անել այն, ինչը ճիշտ է։

Ալմա 3

Ամղիկիացիները իրենց առանձնացնում են Աստծուց

Մտածեք այն մասին, թե մարդիկ երբեմն ինչպիսի ուղերձ կարող են փոխանցել իրենց մասին իրենց հագուստի, սանրվածքի, ականջօղերի և այլ զարդերի, դաջվածքների և մարմնի պիրսինգների միջոցով։

Նկար
Ամղիկիացիները ճակատներին նշան են անում

Կարդացեք Ալմա 3․4 և բացահայտեք, թե ինչպես ամղիկիացիները փոխեցին իրենց արտաքինը։

Ո՞ւմից էին ամղիկիացիները «տարբերվում»։

Ո՞ւմ էին նրանք ցանկանում նմանվել։

Ամղիկիացիների տեսքի փոփոխությունը ապստամբության դրսևորում էր: Ինչպես գրված է Ալմա 3-ում, Մորմոնը հիշեցնում է մեզ անեծքի և նշանի մասին, որոնք եկել էին լամանացիների վրա հարյուրավոր տարիներ առաջ` Աստծո հանդեպ նրանց ապստամբության պատճառով (տես Ալմա 3.6–10, տես նաև 2 Նեփի 5.20–24): Ամղիկիացիները իրենք էին նշան արել իրենց ճակատների վրա, սակայն այդ նշանները նման էին նրան, ինչ Տերը դրել էր լամանացիների վրա:

Նշեք Ալմա 3.18 հատվածը, որը նկարագրում է Ամղիկիացիների վերաբերմունքը Աստծո նկատմամբ: Նաև նշեք Ալմա 3.19, որը ցույց է տալիս, թե ամղիկիացիները ինչ բերեցին իրենց գլխին ապստամբության պատճառով:

Ի՞նչ եք սովորում Ալմա 3.18–19 հատվածներից նրանց մասին, ովքեր անիծված էին Աստծո կողմից: (Նրանք, ովքեր դուրս են գալիս Աստծո դեմ բացահայտ ապստամբության, բերում են բացասական հետևանքներ իրենց վրա): Կարևոր է հասկանալ, որ անեծքը «Տիրոջ ներկայությունից կտրված» լինելու մի շրջան էր (2 Նեփի 5.20): Իրենց արարքների պատճառով ամղիկիացիները իրենց առանձնացրել էին Աստծուց:

Ամղիկիացիների օրինակից մենք սովորում ենք, որ Աստծուց առանձնանալը մեր ընտրությունն է: Նրանք, ովքեր դուրս էին եկել «բացահայտ ապստամբության ընդդեմ Աստծո» (Ալմա 3.18), կտրել էին իրենց Աստծո ներկայությունից կամ, այլ խոսքերով ասած, բերել էին անեծք իրենց վրա:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին. Ամղիկիացիներին հակառակ, ի՞նչ կարող եք դուք անել ձեր կյանքում այժմ, որպեսզի ձեզ չհեռացնեք Աստծո ներկայությունից:

Ալմա 3.20–25-ում ասվում է, թե ինչպես նեփիացիները պաշտպանվեցին այլ մարտում, սակայն երկու կողմից էլ շատերը սպանվեցին: Կարդացեք Ալմա 3.26–27, ուշադրություն դարձնելով այն կարևոր դասին, որը Մորմոնը ցանկանում էր, որ մենք սովորեինք ամղիկիացիների պատմությունից և նեփիացիների ու լամանացիների միջև եղած ճակատամարտերից:

Հետևյալ սկզբունքը ավարտեք ըստ Ալմա 3.26–27 ձեր սովորածի: Մենք ստանում ենք ուրախություն կամ թշվառություն կախված նրանից

Մի րոպե մտածեք այն մասին, թե ում եք ընտրում հետևել ձեր կյանքում: Անդրադարձեք հետևյալ հարցերին. Ինպիսի՞ պարգևներ կամ վարձատրություն է Սատանան առաջարկում նրանց, ովքեր նրան են հետևում: (Սովորաբար սկզբում դրանք շատ գայթակղող են, սակայն վերջում դրանք կբերեն դժբախտություն և կախվածություն): Ի տարբերություն դրա, ի՞նչ վարձատրություն եք ստանում Տիրոջից, երբ ընտրում եք հետևել Նրան:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք այն ժամանակաշրջանի մասին, երբ Տիրոջը հետևելը ձեզ երջանկություն է բերել:

Ալմա 4

Եկեղեցու աճման ընթացքում Եկեղեցու անդամները դառնում են հպարտ, և Ալման հրաժարվում է գլխավոր դատավորի իր աթոռից, որպեսզի ապաշխարության կանչի նրանց:

Ամղիկիացիների և լամանացիների հետ մղած ճակատամարտից հետո նեփիացիները «զարթնեցվեցին ի հիշողություն իրենց պարտականությունների» և նրանք «ավելի լիովին սկսեցին հաստատել եկեղեցին» (Ալմա 4.3–4): Արդյունքում 3500 մարդ միացավ Եկեղեցուն (տես Ալմա 4.5): Ցավոք, կարճ ժամանակ չանցած Եկեղեցուց շատերը սկսեցին հպարտանալ: Կարդացեք Ալմա 4.8–12 և բացահայտեք այն անբարիշտ բաները, որոնք տեղի ունեցան Եկեղեցու անդամների հպարտության պատճառով: Այս հատվածից սովորած սկզբունքն այն է, որ եթե մենք ոչ ճիշտ օրինակ ենք ցույց տալիս, մեր արարքները կարող են խանգարել ուրիշներին ընդունելու ավետարանը:} (Տես Ալմա 4.10:)

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք մեկ ամբարիշտ արարքի կամ վերաբերմունքի մասին, որը ցույց են տվել նեփիացիները Ալմա 4.8–12-ում: Բացատրեք, թե այսօր ինչու է կարևոր զերծ մնալ այդ արարքից կամ վերաբերմունքից, որպես Եկեղեցու անդամներ:

Եկեղեցու ամբարշտությունների պատճառով Ալման նշանակում է մեկ այլ մարդու, փոխարինելու իրեն որպես գլխավոր դատավոր, որպեսզի նա իր ողջ ժամանակը կարողանա նվիրել Եկեղեցու նախագահող քահանայապետի իր կոչմանը և օգնել անդամներին հաղթահարել իրենց հպարտությունը և մեղքերը` «պարզ վկայությամբ հակադրվելով»: (Ալմա 4.19): Կարդացեք Ալմա 4.19 և ընդգծեք, թե ինչ էր Ալման ցանկանում անել իր ժողովրդին օգնելու համար:

Ալմա 4.19 լուսաբանում է այս սկզբունքը. Մեր հոգևոր պարտականությունները կատարելիս կարող է պահանջվել զոհաբերություն: Տիրոջ ծառաները բերում են իրենց վկայությունները և մեղավորներին կանչում ապաշխարության: Պարզ վկայություն բերելը օգնում է ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն:

Կարո՞ղ եք պատկերացնել մեկին, ով իր հայտնի քաղաքական պաշտոնը ցած է դնում, ինչպես օրինակ` երկրի նախագահի պաշտոնը, որպեսզի ծառայի միսիայում: Ալման դա արեց:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, «պարզ վկայությամբ հակադրվելով» (Ալմա 4.19) արտահայտությունը ինչ է հուշում այն մասին, թե ինչպես էր Ալման ուսուցանում: Նաև գրեք, թե փոխվելու կամ ավելի լավը դառնալու ինչպիսի ազդեցություն է ձեզ վրա թողել ինչ-որ մեկի ավետարանի հանդեպ բերած վկայությունը:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 1–4 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ: