Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մաս 17. Օր 2, Ալմա 19–20


Մաս 17. Օր 2

Ալմա 19–20

Նախաբան

Ըստ Ալմա 19–20, թագավոր Լամոնին սրտի մեծ փոփոխություն ապրեց, որը նրա ժողովրդից շատերին դարձի բերեց: Ամմոնը և թագավոր Լամոնին ճամփորդում են Միդդոնի` Ամմոնի բանտարկված եղբայրներին ազատելու համար: Ճանապարհին նրանք հանդիպում են Լամոնիի հորը, ով թագավորն էր բոլոր լամանացիների: Ամմոնի համառ վկայությունը և Լամոնիին սիրով պաշտպանելու ձգտումը փափկեցնում է թագավոր Լամոնիի հոր սիրտը և համաձայնվում է ազատել Ամմոնիի եղբայրներին: Ամմոնի օրինակի և վկայության շնորհիվ շատերը զգում են Սուրբ Հոգու ազդեցությունը և նրանց ուսուցանվում է ավետարանը և դարձի են գալիս:

Ալմա 19

Թագավոր Լամոնին և իր ժողովրդից շատերը ապաշխարում են ու մկրտվում

Մտածեք ալիքի ծփանքի դուրս տարածման ազդեցության մասին, երբ դուք ջրավազանի մեջ քար եք գցում:

Ինչպե՞ս կարող են մարդու արարքները նման լինեն ջրի մեջ գցված քարին:

Գրեք Ամմոն բառը հետևյալ դիագրամի կենտրոնում (օվալաձև):

ծփանքի դիագրամ

Կարդացեք Ալմա 19.1, 6, որպեսզի իմանաք, թե առաջինը ով փոխվեց Ամմոնի վկայությունից և անունը գրեք դիագրամի առաջին օղակի մեջ: Այս հատվածներից ընտրեք արտահայտություններ, որոնք ձեր կարծիքով լավագույն ձևով են նկարագրում, թե ինչ էր կատարվում Լամոնիի հետ: Գրեք արտահայտությունը և դրա նշանակությունը ձեր բառերով.

Ուսումնասիրեք Ալմա 19.7–10 գտնելու համար հաջորդ մարդուն, ով փոխվեց Ամմոնի վկայությունից և անվանակոչեք դիագրամի երկրորդ օղակը: Ըստ Ալմա 19.10, ի՞նչն էր արտասովոր Լամոնիի կնոջ հավատքի մեջ:

Ըստ Ալմա 19․11–13, ինչպիսի՞ ազդեցություն թողեց Լամոնիի կնոջ վրա իր ամուսնու վկայությունը։

  1. journal iconԿարդացեք Ալմա 19․13–14 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ձեր կարծիքով, ի՞նչ են նշանակում «Հոգուց աղթված» կամ «ընկավ ուրախությունից» արտահայտությունները։ Ե՞րբ եք ձեր կյանքում զգացել Սուրբ Հոգու ազդեցությունն այդքան ուժեղ։

Կարդացեք Ալմա 19․15, ուշադրություն դարձնելով նրան, թե ով էր հաջորդ մարդը, ով փոխվեց Ամմոնի վկայությունից և անվանակոչեք դիագրամի երրորդ օղակը։

Կարդացեք Ալմա 19․16–17, որպեսզի իմանաք, թե ով էր հաջորդ մարդը, ով փոխվեց և անվանակոչեք դիագրամի չորրորդ օղակը։

Մտածեք, թե ինչպես թագավորի բոլոր ծառաները Ամմոնի, Լամոնիի և Լամոնիի կնոջ հետ կատարվածից հետո փոխվեցին։ Ալմա 19․15–17, նշեք այն բոլոր բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ Լամոնիի բոլոր ծառաները շրջվեցին Աստծո կողմը։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս ազդեցին Աբիսի վրա Լամոնիի և նրա ընտանիքի հոգևոր փորձառությունները, որ նա որոշեց իր վկայությամբ կիսվել ուրիշների հետ՝ երկար տարիներ «երբեք դա հայտնի դարձրած չլինելով» (Ալմա 19․17

Կարդացեք Ալմա 19․18–22, որպեսզի տեսնեք, թե թագավորի տան մոտ հավաքված մարդիկ ինչպես մեկնաբանեցին իրենց տեսածը։ Պատկերացրեք ձեզ Աբիսի տեղում։ Ի՞նչ կանեիք դուք ժողովրդի հակառակությունները տեսնելուց հետո։ Իմանալու համար, թե Աբիսն ինչ արեց, կարդացեք Ալմա 19․23–29։

Կարդացեք Ալմա 19․30–36 և մտածեք ուրիշների վրա ունեցած Ամմոնի վկայության ազդեցության մասին։

  1. journal iconՆկատի ունեցեք, որ բոլոր մարդիկ ազդվեցին Ամմոնի վկայությունից և հետևյալ արտահայտությունը շարունակեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․ Կիսվելով իմ վկայությամբ և լավ օրինակ ծառայելով` ես կարող եմ …

Իր վկայության և օրինակի միջոցով Ամմոնը օգնեց Լամոնիին և ուրիշներին շրջվելու դեպի Տերը։ Մտածեք այն մարդկանց մասին, ովքեր կարևոր դեր են խաղացել ձեր կյանքում` ձեր հոգևոր զարգացման համար։ Մտածեք ինչ-որ մեկի մասին, ում արդարակյաց օրինակը և վկայությունը փոխել է ձեզ։ Կարո՞ղ եք նաև մտածել այլ եղանակների մասին, որոնցով այդ փոխել է նաև այլ մարդկանց դեպի լավը։

  1. journal iconՄտածեք այն մասին, թե ինչպես կարող եք կիրառել այն, ինչ սովորեցիք Ամմոնի օրինակից՝ սուրբ գրությունների ձեր օրագրում պատասխանելով հետևյալ հարցերին․

    1. Ինչպե՞ս կարող են ձեր ընտանիքի անդամներն ու ընկերները օրհնվել, եթե դուք հետևեք Ամմոնի օրինակին` ապրելով արդարակյաց, ծառայելով ուրիշներին և կիսվելով ձեր վկայությամբ։

    2. Ինչպե՞ս կարող է ձեր օրինակն ու վկայությունն առաջացնել «ալիքներ» անկախ այն բանից, ինչ-որ կատարվում է ներկա պահին ընտանիքի, ընկերների և ծանոթների հետ։

Ալմա 20

Թագավոր Լամոնիի հայրը ունեցավ սրտի փոփոխություն և ցանկացավ սովորել ավետարանի մասին

Կարդացեք հետևյալ երեք իրավիճակները և մտածեք, թե դուք ինչպես կարձագանքեիք․

  • Սպորտային մրցաշարում դատավորը կամ մրցավարը մի քանի վատ կանչ է անում և կարծես թե ձեզ հետ անարդար է վարվում։

  • Ուսուցիչը ողջ դասարանի առջև մեղադրում է ձեզ թեսթը արտագրելու մեջ այն դեպքում, երբ դուք դա չէիք անում։

  • Ձեր ծնողները մեղադրում են ձեզ մի բանում, որը իրականում ձեր եղբայրը կամ քույրն են արել։

Ինչպես գրված է Ալմա 20, Ամմոնը և Լամոնին հայտնվում են այնպիսի իրավիճակում, որտեղ նրանք կարող էին բարկությամբ արձագանքել։ Այս գլուխը ուսումնասիրելիս ձեզ պատկերացրեք Ամմոնի կամ Լամոնիի դերում։

Կարդացեք Ալմա 20․1–7, որպեսզի տեսնեք, թե ինչ պատահեց, երբ Լամոնին ցանկացավ Ամմոնին ծանոթացնել իր հոր հետ, ով ողջ լամանացիների թագավորն էր։ Այնուհետև կարդացեք հետևյալ հատվածների խմբերը և մտածեք տրված հարցերի ձեր պատասխանների մասին։

Ալմա 20․8–13

Եթե դուք լինեիք Ամմոնի դերում և ինչ-որ մեկը սխալ մեղադրեր ձեզ խաբելու և գողություն անելու մեջ, ինչպե՞ս դուք կզգայիք։

Ալմա 20․14–16

Ի՞նչը իր հորն ուղված Լամոնիի պատասխանի մեջ ձեզ տպավորեց։

Ալմա 20․17–25

Ինչպե՞ս Ամմոնը արձագանքեց Լամոնիի հոր բարկությանը։ Ինչպե՞ս Ամմոնը ցուցադրեց սեր Լամոնիի հանդեպ։

Կարդացեք Ալմա 20․26–27, որպեսզի տեսնեք Ամմոնի պատասխանների հետևանքը։ Ի՞նչ էր ցանկանում Լամոնիի հայրը սովորել այն բանից հետո, երբ տեսավ Ամմոնի ցուցադրած սերը։

ի՞նչ կարող ենք մենք սովորել Լամոննի հոր բարկությանն ուղղված Ամմոնի պատասխանից։

Հետևյալ ճշմարտությունը գրեք ձեր սուրբ գրություններում Ալմա 20․26–27 հատվածների կողքին կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում․ Եթե մենք սիրով գործենք, ապա դա կհանգեցնի ուրիշներին մեղմելու իրենց սրտերը և ձգտելու իմանալ ճշմարտությունը։ Մտածեք այն մասին, թե երբ կարող եք հնարավորություն ունենալ ձեր տանը, ընկերների միջավայրում կամ դպրոցում սիրով պատասխանել այլ մարդկանց բարկությանը։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակի մասին, նկարագրելով, թե ինչպես դուք կարող եք ավելի լավ պատասխանել սիրով բարկությանը, ինչպես որ Ամմոնը արեց լամանացիների թագավորի դեպքում։

  2. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 19–20 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.