Սեմինարիա
Մաս 28: Օր 4, Մորմոն 7.1–8.11


Մաս 28. Օր 4

Մորմոն 7.1–8.11

Նախաբան

Նեփիացիների և Լամանացիների միջև վերջին ճակատամարտից հետո Մորմոնը գրեց Մորմոնի Գրքի ժողովրդի ապագա սերունդներին, թե որքան կարևոր է իմանալ` ովքեր են իրենք և ինչ պետք է անեն փրկվելու համար: Իր թշնամիների ապագա սերնունդների հանդեպ լցված խորը սիրով Մորմոնն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանին հետևելու կարևորությունը, որ «ձեզ համար լավ լինի դատաստանի օրը» (Մորմոն 7.10): Երբ Մորմոնը մահացավ, Մորոնին միայնակ շարունակեց գրել իր ժողովրդի կործանման մասին:

Մորմոն 7

Մորմոնի վերջին վկայության մեջ նա հորդորում է Լամանացիների մնացորդին` հավատալ Հիսուս Քրիստոսին և հետևել Նրա ավետարանին

Նկար
Մորմոնը մնաս բարով է մաղթում մի ժամանակ մեծ մի ազգի

Մորմոն 6-ում դուք իմացաք, որ եղան 230 000 Նեփիացի զոհեր Լամանացիների հետ վերջին ճակատամարտում: Պատկերացրեք, որ դուք կենդանի եք մնացել նման մի մեծ ճակատամարտից հետո, սակայն ձեր ընկերները և ընտանիքը չկան: Ի՞նչ կզգայիք այն մարդկանց սերունդների հանդեպ, ովքեր սպանել են ձեր սիրելիներին և հաղթել ձեր ազգին: Կարդացեք Մորմոն 7.1–4, և գտեք, թե ինչ է Մորմոնը գրել Լամանացիների սերունդներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ էր Մորմոնը ցանկանում, որ Լամանացիներն ու իրենց սերունդներն իմանային:

    2. Ինչպե՞ս կհամեմատեիք դա ձեր զգացմունքների հետ, որ կարող եք տածել այն ժողովրդի սերունդների հանդեպ, ովքեր ենթադրենք սպանել են ձեր ընկերներին և ընտանիքին:

    3. Փրկչի ո՞ր գիծն եք տեսնում իր թշնամիներին ուղղված Մորմոնի խոսքում:

Մորմոնը շարունակեց գրել Լամանացիների սերունդներին: Կարդացեք Մորմոն 7.5–7, և նշեք առնվազն երեք ճշմարտություն, որ Մորմոնը հորդորում էր Լամանացիների սերունդներին հավատալ Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

  1. Ընտրեք ձեր գտած Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտություններից մեկը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է առ այդ վարդապետություն հավատքն ազդել ձեր կյանքի վրա:

Մորմոնը գուցե արդար համարեր դատապարտող խոսքեր գրել Լամանացիների հասցեին, ովքեր սպանել էին իր ժողովրդից շատերին, սակայն ճշմարտության մասին գիտելիքի շնորհիվ նա գրեց, որպեսզի ուսուցանի նրանց, թե ինչ նրանք (և մենք) պետք է անենք, որպեսզի դատաստանի օրն անմեղ կանգնենք Աստծո առաջ: Կարդացեք Մորմոն 7.8–10, և գտեք, ըստ Մորմոնի վկայության, ինչ պետք է մարդն անի: Ձեր սուրբ գրություններում կարող եք ընդգծել դա:

Այդ հատվածներն ուսուցանում են, որ Տերն առաջարկում է փրկություն բոլորին և կփրկագնի նրանց, ովքեր ընդունում են Իր ավետարանի սկզբունքները և ծեսերը: Կարող եք այդ սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում: Ուշադրություն դարձրեք, որ Մորմոնն ուսուցանում էր, որ այս սկզբունքով ապրելու գիտելիքը ստանում ենք ուսումնասիրելով սուրբ գրությունները (տես Մորմոն 7.8): Օգտակար կլինի հասկանալը, որ «այս հիշատակարանը» վերաբերում է Մորմոնի Գրքին, իսկ «հիշատակարանը, որը պիտի գա Հեթանոսներին Հրեաներից», վերաբերում է Աստվածաշնչին: Նմանապես, Մորմոն 7.9-ում «այս» բառը վերաբերում է Մորմոնի Գրքին, իսկ «այն» վերաբերում է Աստվածաշնչին: Կարող եք այդ տարբերությունը ընդգծել ձեր սուրբ գրություններում:

Ավարտելով Մորմոն 7-ը, մի պահ խորհեք գթասիրտ և Քրիստոսանման կարեկցանք դրսևորելու Մորմոնի օրինակի շուրջ, երբ նա հույսի և խրախուսանքի ուղերձ գրեց իր ոխերիմ թշնամիների սերունդներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր մտքերը հետևյալ հարցերի շուրջ. Ինչպե՞ս կարող եմ հետևել Մորմոնի օրինակին և այնպես վերաբերվել մյուսներին, ներառյալ նրանց, ովքեր վատ են վերաբերվել ինձ, ինչը կարտացոլի նրանց հավերժական արժեքը:

Մորմոն 8.1–11

Մորոնին գրում է իր հոր մահվան, իր ժողովրդի կործանման և միայնակ մնալու մասին

Հիշեք այն պահերը, երբ դուք միայնակ եք եղել: Ինչպե՞ս եք այդ ժամանակ ձեզ զգացել: Պատկերացրեք, երկար տարիներ միայնակ եք:

Ուշադրություն դարձրեք Մորմոն 7 և 8 գլուխների խորագրերում նշված տարեթվերին: Քանի տարի էր անցել այն ժամանակից, երբ Մորմոնը գրեց իր վերջին խոսքերը գլուխ 7-ում, և երբ Մորոնին սկսեց գրել հիշատակարանները գլուխ 8-ում:

Նկար
Մորոնին սգում է Մորմոնի մահը

Կարդացեք Մորմոն 8.1–2, գտեք, թե ինչ պատահեց մեծ ճակատամարտից հետո Կումորայում: Այնուհետև կարդացեք Մորմոն 8.3–9 և նշեք արտահայտությունները, որոնք ներկայացնում են Մորոնիի պայմանները` իր ժողովրդի կործանումից հետո: Խորհեք, թե ինչպես կզգայիք, եթե նման պայմաններում հայտնվեիք:

Հիշեք այն պահերը, երբ միայնակ եք ձեզ զգացել ձեր համոզմունքների կամ չափանիշների առումով: Այդ դեպքում Փրկչին հետևելու և Նրա պատվիրանները պահելու ձեր վճռականությունը մեծացե՞լ է, մնացել է նույնը, թե՞ նվազել է: Ինչո՞ւ:

Կրկին կարդացեք Մորմոն 8.1, 3 և գտեք, թե ինչ էր Մորոնին որոշել անել` անկախ իր պայմաններից: Մորոնիի օրինակը ցույց է տալիս, որ անգամ երբ դու միայնակ ես, կարող ես հավատարիմ մնալ: Կարող եք այդ ճշմարտությունը գրի առնել ձեր սուրբ գրություններում:

Մորմոնի Գրքում կան շատերը, ովքեր Մորոնիի պես անգամ միայնակ լինելով հավատարիմ են մնում: Աբինադին միայնակ կանգնեց և վկայեց Նոյ թագավորի և նրա քահանաների առաջ (տես Մոսիա 12–17): Ալման միակ քահանան էր, որ հավատաց Աբինադիի խոսքերին և փորձեց պաշտպանել իրեն (տես Մոսիա 17.1–4):

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը պատմել է հետևյալ պատմությունը մի երիտասարդի մասին, ով նախընտրեց հավատարիմ մնալ անգամ միայնակ լինելով.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Դիտարկենք այս երիտասարդի օրինակը: Տարիներ շարունակ ես տեսել եմ, ինչպես են նրան ծնողները մանկուց ուսուցանել՝ անսասան ապրել Աստծո պատվիրաններով: Օրինակով և ցուցումով նրանք դաստիարակում էին նրան ճշմարտության մեջ` իրենց մյուս երեխաների հետ միասին: Նրանք խրախուսում էին կարգապահություն և զոհաբերություն` արժանավայել նպատակներին հասնելու համար: Իր բնավորության մեջ այդ արժանիքները արմատավորելու համար այդ երիտասարդը ընտրեց լողը: Վաղ առավոտյան պարապունքները պահանջում էին կարգապահություն և զոհաբերություն: Ժամանակի ընթացքում նա հաջողության հասավ այդ մարզաձևում:

Ապա ի հայտ եկան մարտահրավերները, օրինակ` լողի առաջնություն կիրակի օրը: Կմասնակցե՞ր արդյոք, բացառություն կատարելով կիրակի օրը չլողանալու իր օրենքի համար, որպեսզի օգներ իր թիմին հաղթել առաջնությունը: Ոչ, նա տեղի չտվեց, անգամ հասակակիցների ճնշման ներքո: Նրան մականուններով էին կոչում, անգամ ֆիզիկապես ճնշում: Բայց նա չհանձնվեց: Ընկերներին մերժելու, միայնակության և ճնշման արդյունքում եկան թախծի և արցունքների ժամանակներ: Բայց նա չհանձնվեց: Նա իր մաշկի վրա էր զգում այն, ինչ մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի, Տիմոթեոսին ուղղված Պողոսի խորհրդի իսկությունը. «Ամենը որ կամենում են աստվածապաշտութեամբ ապրիլ Քրիստոս Հիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմ. 3.12): Տարիներ շարունակ այս արդարակյաց հետևողական ապրելակերպը հարյուրավոր ճիշտ որոշումներով միահյուսված, որոնցից շատերը մարտահրավերներ պարունակող, զարգացրեցին ուժ և ունակություն: Այժմ, որպես միսիոներ, նրան գնահատում են իր հասկակիցները աշխատելու ունակության, ճշմարտության մասին իր գիտելիքի, իր տոկուն նվիրվածության և ավետարանով կիսվելու նրա վճռականության համար: Նախկինում իր հասակակիցների կողմից մերժված լինելով նա այժմ դարձել է իր հասկակաիցների կողմից հարգված առաջնորդ» (“First Things First,” Ensign, May 2001, 8):

Կարդացեք Մորմոն 8.10–11, և գտեք, ինչպես Տերը հաստատեց Մորոնիին և Մորմոնին (նախքան սպանվելը) դժվար իրավիճակներում: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ հորդորը կօգնի ձեզ վճռականորեն հավատարիմ մնալ, անգամ երբ միայնակ եք.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Մեր կյանքում ամեն օր անխուսափելիորեն մեր հավատքը կփորձարկվի: Երբեմն մենք մյուսներով շրջապատված` դեռևս կկանգնենք փոքրամասնության մեջ կամ անգամ միայնակ կլինենք այն առումով, թե ինչն է ընդունելի և ինչը` ոչ: Արդյոք բարոյական խիզախություն ունե՞նք անվարան պաշտպանելու մեր համոզմունքները, անգամ եթե դա անելով մենք պետք է կանգնենք միայանակ: …

… Թող որ մենք միշտ լինենք խիզախ և պատրաստ պաշտպանելու մեր համոզմունքները, և եթե այդ ընթացքում մենք պետք է միայնակ մնանք, թող որ դա անենք քաջաբար, գիտելիքով զորացած, որ իրականում մենք երբեք միայնակ չենք, երբ կանգնած ենք մեր Երկնային Հոր կողքին» (“Dare to Stand Alone,” Ensign and Liahona, Nov. 2011, 60, 67).

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Էլ ո՞ւմ եք դուք ճանաչում, ով հավատարիմ կանգնելու օրինակ է, անգամ եթե նա պետք է միայնակ կանգնի:

    2. Ինչպե՞ս է Նախագահ Մոնսոնի հորդորն օգնում ձեզ` որոշել հավատարիմ մնալ, անգամ եթե դուք միայնակ եք:

  2. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մորմոն 7.1–8.11 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.