Սեմինարիա
Հակոբ


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՀակոբ

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Ուսումնասիրելով Հակոբի գիրքը` դուք կարող եք սովորել կարևոր դասեր մի մարդուց, ով անխախտ հավատք ուներ առ Հիսուս Քրիստոսը: Հակոբը բազմիցս վկայել է Փրկչի մասին և հրավիրել է իր ժողովրդին և նրանց, ովքեր կկարդան իր խոսքերը, ապաշխարել: Նա սովորեցրել և ցույց է տվել Տիրոջ կոչումները ջանասիրաբար կատարելու կարևորությունը: Նա նախազգուշացրել է իր ժողովրդին հպարտության, հարստությունների և անբարոյականության վտանգների մասին: Հակոբը նաև մեջբերել և մեկնաբանել է Զենոսի այլաբանությունը ձիթենիների վերաբերյալ, որը լուսաբանում է Փրկչի անխոնջ ջանքերը` Աստծո բոլոր զավակների փրկությունն իրագործելու համար: Սերեմի` հակաքրիստոսի հետ հանդիպման ժամանակ Հակոբը ցույց է տալիս, թե ինչպես արդարությամբ պատասխանել նրանց, ովքեր հարցականի տակ են դնում կամ քննադատում են մեր հավատքը:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Այս գիրքը գրել է Հակոբը` Սարիայի և Լեքիի հինգերորդ որդին: Նա ծնվել է անապատում` դեպի խոստումի երկիր կատարած իր ընտանիքի ճամփորդության ժամանակ: Իր մանկության տարիներին Հակոբը «տարել [է] չարչարանքներ և շատ վիշտ` [իր] եղբայրների կոպտության պատճառով» (2 Նեփի 2.1): Այնուամենայնիվ, Լեքին խոստացել էր նրան, որ Աստված «կնվիրագործի [Հակոբի] չարչարանքները [իր] օգտի համար» և որ նա կանցկացներ իր օրերը «[իր] Աստծո ծառայության մեջ» (2 Նեփի 2.2–3): Իր երիտասարդ տարիներին Հակոբը տեսել է Փրկչի փառքը (տես 2 Նեփի 2.3–4): Նեփին նվիրաբերում է Հակոբին լինելու քահանա և ուսուցիչ նեփիացիների համար (տես 2 Նեփի 5.26) և հետագայում հանձնում է նրան Նեփիի փոքր թիթեղները (տես Հակոբ 1.1–4): Որպես հավատարիմ քահանայության ղեկավար և ուսուցիչ Հակոբը ջանասիրաբար աշխատում էր համոզել իր ժողովրդին հավատալ Քրիստոսին (տես Հակոբ 1.7): Նա ստացավ հայտնություններ Փրկչի վերաբերյալ, հրեշտակների ծառայության փորձառությունն ունեցավ և լսեց Տիրոջ ձայնը (տես Հակոբ 7.5), և տեսավ իր Քավչին (տես 2 Նեփի 11.2–3): Հակոբը Ենովսի հայրն էր, ում նա հանձնեց թիթեղներն իր մահից առաջ:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հակոբի գիրքը սկսվում է մոտավորապես Ք. ծ. ա. 544թ., երբ Նեփին Հակոբին հանձնեց փոքր թիթեղները: Այն ավարտվում է մոտավորապես Հակոբի կյանքի վերջին մոտ, երբ նա փոխանցեց թիթեղները իր որդի Ենովսին: Հակոբը գրեց այս հիշատակարանը, մինչ ապրում էր Նեփիի երկրում: