Սեմինարիա
Մաս 9. Օր 3, Հակոբ 1–2


Մաս 9. Օր 3

Հակոբ 1–2

Նախաբան

Նեփիի մահից հետո նեփիացիները սկսեցին «իրենց թույլ տալ որոշ չափով ամբարիշտ արարքներ» նոր թագավորի թագավորության ներքո (Հակոբ 1.15): Նեփիի երկու փոքր եղբայրները` Հակոբը և Հովսեփը, նվիրագործվել էին Նեփիի կողմից որպես ժողովրդի քահանաներ և ուսուցիչներ, և նրանք ջանասիրաբար աշխատում էին՝ համոզելով ժողովրդին ապաշխարել և գալ դեպի Քրիստոսը: Հակոբը հնազանդվեց փոքր թիթեղների վրա սրբազան ուսմունքներ, հայտնություններ և մարգարեություններ գրառելու Նեփիի պատվիրանին: Հավատարիմ մնալով իր աստվածատուր պատասխանատվությանը` Հակոբը ապաշխարության կանչեց իր ժողովրդին` նախազգուշացնելով նրանց հպարտության մեղքերի, հարստություններ սիրելու և սեռական անբարոյականության մասին: Նա ուսուցանեց այս երեք գերակշռող մեղքերի վտանգների և հետևանքների մասին:

Հակոբ 1.1–2.11

Հակոբը նախազգուշացնում է մարդկանց իրենց ամբարշտության մասին

Խորհեք, թե ինչ կասեիք դուք հետևյալ իրավիճակում. Ձեր ընկերներից մեկը Եկեղեցում արտահայտում է բացասական վերաբերմունք իր քահանայության ղեկավարների հանդեպ և ասում. «Կարծես, թե նրանք այս աշխարհից չեն: Նրանք շարունակ նախազգուշացնում են ընտրությունների մասին, որոնք այդքան էլ կարևոր չեն: Կցանկանայի, որ նրանք այդքան շատ ժամանակ չտրամադրեին այն բոլոր վատ բաներն ասելու համար, ինչից մենք պետք է խուսափենք: Նրանք պետք է միայն խոսեն դրական բաների մասին»:

Նկար
Հակոբն ուսուցանում է

Խորհեք այն մասին, թե ինչու են քահանայության ղեկավարները երբեմն նախազգուշացնում մեղքի մասին: Հակոբը գրել է, որ Նեփիի մահից հետո (տես Հակոբ 1.9) մարդիկ սկսեցին թույլ տալ որոշ ամբարիշտ արարքներ: Կարդացեք Հակոբ 1.15–16 և ներկայացրեք, թե ինչ էին անում մարդիկ, որը մտահոգում էր Հակոբին:

Դուք կարող եք շրջանի մեջ առնել սկսեցին բառը Հակոբ 1.15–16-ում: Ինչո՞ւ է օրհնություն քահանայության ղեկավարներ ունենալը, ովքեր նախազգուշացնում են մեզ խնդիրների մասին, երբ դրանք սկսվում են կամ նույնիսկ դրանից առաջ:

Կարդացեք Հակոբ 1.6–8 և գտեք, թե ինչու էին Հակոբը և նրա ընկեր ղեկավարները նախազգուշացնում Նեփիի ժողովրդին մեղքի մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են քահանայության ղեկավարները ձեր ընտանիքում, ինչպես նաև տեղական և գերագույն քահանայության ղեկավարները, նախազգուշացնում ձեզ մեղքի մասին և ուսուցանում ձեզ ավետարանը մեծ ջանասիրությամբ: Դուք կարող եք նշել արտահայտություններ Հակոբ 1.7–ում, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Քահանայության ղեկավարները ջանասիրաբար աշխատում են օգնել մեզ գալ Քրիստոսի մոտ:

Կարդացեք Հակոբ 1.17–19 և փնտրեք ցանկացած այլ պատճառ, թե ինչու էին Հակոբը և նրա եղբայր Հովսեփը մեծ ջանասիրությամբ աշխատում ուսուցանել մարդկանց:

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ստանալ «հանձնարարություն Տիրոջից» (Հակոբ 1.17):

Դուք կարող եք նշել ցանկացած այլ արտահայտություններ, որոնք օգնում են սովորեցնել հետևյալ սկզբունքը. Քահանայության ղեկավարները ունեն աստվածատուր պատասխանատվություն սովորեցնելու Աստծո խոսքը և նախազգուշացնելու մեղքի մասին:

Խորհեք մի պահ այն մասին, թե ինչու է կարևոր հասկանալը, որ Եկեղեցու ղեկավարները պատասխանատու են իրենց ջանքերի համար, որ ուսուցանեն մեզ այն, ինչ Տերն ուզում է, որ մենք իմանանք:

Երբ դուք կարդաք Հակոբ 2.1–3, 6–7, 10–11, փնտրեք արտահայտություններ, որոնք նշում են, թե ինչ էր Հակոբը զգում իր ժողովրդին ապաշխարության կանչելու դժվարին հանձնարարության վերաբերյալ:

  1. Խորհեք այն մասին, թե ինչ են ձեզ ուսուցանում հետևյալ արտահայտությունները իր դժվարին հանձնարարությունը կատարելու Հակոբի դրդապատճառների մասին. «Այսօր ես նեղված եմ ձեր հոգիների բարօրության համար, շատ ավելի մեծ ցանկությամբ և մտահոգությամբ» (Հակոբ 2.3) և «Ես պետք է անեմ Աստծո խիստ հրամանների համաձայն» (Հակոբ 2.10): Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները:

    1. Ե՞րբ եք դուք զգացել քահանայության ղեկավարի սերը և մտահոգությունը ձեր հանդեպ:

    2. Ե՞րբ եք դուք զգացել, որ քահանայության ղեկավարի խոսքերը կամ գործերը ներշնչված են եղել Աստծո կողմից` ձեզ օգնելու համար:

Կրկին անդրադարձեք այն իրավիճակին, որը ներկայացվեց դասի սկզբում: Մտածեք այն մասին, թե ինչպես դուք կպատասխանեիք ձեր ընկերոջը, հիմնվելով այն բանի վրա, ինչ սովորեցիք այսօր:

Հակոբ 2.12–21

Հակոբը նախատում է իր ժողովրդին հպարտության համար

Որպես օգնություն նախապատրաստվելու համար ուսումնասիրել այն, ինչ Տերը պատվիրեց Հակոբին ուսուցանել, մտածեք այն օրհնությունների մասին, որոնք Տերը ձեզ տվել է հետևյալ ոլորտներում. ընտանիք, ընկերներ, Եկեղեցու ղեկավարներ և ուսուցիչներ, նկարչական և երաժշտական ունակություններ, մարմնամարզական հմտություններ, տաղանդներ, կրթություն, զարգանալու հնարավորություններ, ավետարանի իմացություն և նյութական բարիքներ: Մտածեք այլ ուղիների մասին, որոնցով Տերն օրհնել է ձեզ:

Կարդացեք Հակոբ 2.12–13 և գտեք, թե ինչ էին որոնում նեփիացիները: Նշեք, որ Հակոբն ուսուցանել է, որ «նախախնամության ձեռքն» օրհնել էր նեփիացիներին հարստություններով: Այս արտահայտությունը վերաբերվում է մեր Երկնային Հորը:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչու է ձեզ համար կարևոր հիշելը, որ Տերն է ձեզ տվել օրհնությունները և ունակությունները, որոնք դուք ունեք:

Եթե մենք զգույշ չլինենք, մենք կարող ենք թույլ տալ, որ մեր անձերը բարձրամտանան հպարտությունից այն բանից հետո, երբ ստանանք մեր որոնած օրհնությունները, ինչպես դա պատահեց նեփիացիների հետ: Նախատեսված տեղում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչ է նշանակում «բարձրամտացել եք ձեր սրտի հպարտությունից»:

Ինչպես գրված է Հակոբ 2.13-ում, ի՞նչ է ասել Հակոբը նեփիացիների հպարտության մի քանի պատճառների մասին:

Մտածեք մեր ժամանակների մի մարդու կամ մի խումբ մարդկանց մասին, ովքեր վատ են վերաբերվում, արհամարհում կամ հալածում են ուրիշներին, քանի որ նրանք «ձեռք են բերել ավելի առատորեն», քան նրանք, ում հանդեպ նրանք վատ են վերաբերվում (Հակոբ 2.13): Օրինակ, քանի որ որոշ մարդիկ ունեն ավելի շատ փող, ավելի շատ ընկերներ, ավելի շատ մարմնամարզական ունակություն կամ նույնիսկ ավետարանի ավելի մեծ իմացություն, քան մեկ ուրիշը, նրանք կարող են սխալմամբ մտածել, թե իրենք ավելի լավն են, քան ուրիշները կամ նույնիսկ հալածել նրանց: Խորհեք, թե արդյոք եղել է ժամանակ ձեր կյանքում, երբ դուք ունեցել եք հպարտ վերաբերմունք:

Կարդացեք Հակոբ 2.17–21 և նշեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել հպարտությունը:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք երկու կամ ավելի արտահայտություններ, որոնք դուք գտել եք Հակոբ 2.17–21-ում, և բացատրեք, թե ինչպես կարող են այս արտահայտություններն օգնել ձեզ հաղթահարել հպարտությունը: Հետևյալ հարցերից ոմանց շուրջ խորհելը կարող է օգտակար լինել, երբ դուք կատարեք հետևյալ առաջադրանքը. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում փնտրել Աստծո արքայությունը, հույս ձեռք բերել Քրիստոսում: Աստծո արքայությունը փնտրելը և Քրիստոսում հույս ձեռք բերելը ինչպե՞ս կարող են ազդել ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Պատկերացրեք, որ ձեր մայրը, հայրը կամ ղեկավարը հարցրել է ձեզ, թե ինչ եք դուք սովորել այսօր: Գրեք մեկ սկզբունք Հակոբ 2.17–21–ից, որը դուք կարող եք օգտագործել նրանց պատասխանելու համար:

Հակոբ 2.17–21-ի սկզբունքներից մեկն է. Մենք պետք է փնտրենք Աստծո արքայությունը բոլոր բաներից առավել:

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում գրի առեք մի եղանակ, որով դուք կարող եք օգտագործել օրհնությունները և հնարավորությունները, որոնք Աստված տվել է ձեզ, որպեսզի օգնեք կառուցել Աստծո արքայությունը և օրհնեք ուրիշների կյանքը:

Հակոբ 2.22–30

Հակոբը խրատում է իր ժողովրդին սեռական անբարոյականության համար

Հետևյալ հայտարարությունը կատարվել է Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի կողմից: Կռահեք, թե ինչ երկու բառեր են բացթողնված.

«Այս սերնդի անհանգստացնող մեղքը … » (“Cleansing the Inner Vessel,” Ensign, May 1986, 4; տես դասի վերջում ճիշտ պատասխանը):

Կարդացեք Հակոբ 2.22–23, 28 և նշեք արտահայտությունները, որոնք Հակոբն օգտագործել է սեռական անբարոյականության լրջությունը նկարագրելու համար: Կարող է օգտակար լինել հասկանալը, որ պոռնկություններ բառը վերաբերվում է սեռական մեղքերին:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է որոշ գործողություններ, որոնք խախտում են Տիրոջ մաքրաբարոյության օրենքը. «Ամուսնական կապից դուրս ցանկացած սեռական հարաբերություն, ես ի նկատի ունեմ ցանկացած միտումնավոր շփում մեկ ուրիշի մարմնի սրբազան, անձնական մասերի հետ` հագուստով կամ առանց հագուստի, մեղք է և արգելված է Աստծո կողմից: Նաև օրինազանցություն է միտումնավոր կերպով այս զգացմունքները ձեր սեփական մարմնում առաջացնելը» (“Making the Right Choices,” Ensign, Nov. 1994, 38):

Համասեռամոլությունը և պոռնոգրաֆիա դիտելը նունպես խախտում են Տիրոջ մաքրաբարոյության օրենքը:

Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչպես էին նեփիացիները փորձում արդարացնել իրենց մեղքերը, ինչպես գրված է Հակոբ 2.23–24-ում: Մի պահ մտածեք այն մասին, թե ինչպես են մարդիկ փորձում արդարացնել իրենց սեռական անբարոյականությունն այսօր:

Նեփիացիների մեղքերից մեկը բազմակնության անօրինական կիրառումն էր: Հակոբն ուսուցանեց Տիրոջ պատվիրանը, որ մարդը պետք է ամուսնանա միայն մեկ կնոջ հետ (տես Հակոբ 2.27): Մեկից ավելի կին ունենալը, առանց Տիրոջ թույլտվության Իր կարգած քահանայության ղեկավարների միջոցով, սեռական մեղքի օրինակ է: Աստծո աչքում սեռական մեղքերը շատ լուրջ են (տես Ալմա 39.5):

Տիրոջ ժողովրդին թույլատրվում է բազմակնություն կիրառել միայն այն ժամանակ, երբ Տերն է պատվիրում այն (տես Հակոբ 2.30): Աշխարհի պատմության ընթացքում որոշակի ժամանակաշրջաններում Տերը պատվիրել է Իր ժողովրդին կիրառել բազմակնություն: Օրինակ, բազմակնություն կիրառվել է Հին Կտակարանի ժամանակաշրջանում Աբրահամի և Սարայի կողմից (տես Ծննդոց ԺԶ.1–3, ՎևՈՒ 132.34–35, 37) և նրանց թոռան` Հակոբի կողմից (տես ՎևՈՒ 132.37), և այն որոշ ժամանակով կիրառվել է վերականգնված Եկեղեցու վաղ շրջանում, սկսած Մարգարե Ջոզեֆ Սմիթից (տես ՎևՈՒ 132.32–33, 53): Այնուամենայնիվ, Աստված պատվիրել է Իր մարգարե Վիլֆորդ Վուդրուֆին վերջ դնել բազմակնության կիրառմանը (տես Պաշտոնական Հայտարարություն 1 Վարդապետություն և Ուխտերում):

Կարդացեք Հակոբ 2.31–35 և նշեք արտահայտությունները, որոնք ցույց են տալիս սեռական մեղքի որոշ բացասական հետևանքները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ըստ Հակոբի, ինչպե՞ս է սեռական անբարոյականությունն ազդում ընտանիքների վրա:

    2. Որոշ երիտասարդներ կարող են պատճառաբանել, որ մաքրաբարոյության օրենքն իրենց չի վերաբերվում, քանի որ նրանք դեռևս չեն ամուսնացել, ուստի, անհավատարմություն չեն գործում ամուսնու հանդեպ, և նրանք չունեն երեխաներ: Ինչպե՞ս կարող է անբարոյականությունն ազդել դեռահասի և նրա ընտանիքի վրա:

    3. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը անբարոյականությունը համարում շատ լուրջ մեղք:

Վերանայեք Հակոբ 2.28-ի սկիզբը և նշեք, թե ինչով է հիանում Տերը: (Նշեք, որ չնայած այս հատվածում Հակոբը հատկապես նշել է կանանց, ճիշտ նույն ձևով էլ Տերը հիանում է տղամարդկանց մաքրաբարոյությամբ:) Այս հատվածն ուսուցանում է այս սկզբունքը. Տերը հիանում է մաքրաբարոյությամբ:

Հիմնվելով ձեր այսօրվա սովորածի վրա` խորհեք, թե ինչու է Տերը հիանում Իր զավակների մաքրաբարոյությամբ: Մտածեք ձեր ընտանիքի մասին, ինչպես նաև այն ընտանիքի մասին, որը դուք հույս ունեք ունենալ ապագայում: Տիրոջ մաքրաբարոյության օրենքին համաձայն ապրելն ինչպե՞ս կօրհնի ձեզ և նրանց: Խորհեք, թե ինչպես են մաքրաբարո և արդար լինելու համար ձեր կատարած ընտրությունները հիացնում Տիրոջը:

Դուք կարող եք մաքուր մնալ: Եթե դուք արդեն իսկ մեղք եք գործել մաքրաբարոյության օրենքի դեմ, դուք կարող եք ապաշխարել և դառնալ մաքուր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, մտածելով մեկ կամ ավելի եղանակների մասին, որոնցով կարող եք ավելի լավ պաշտպանել ձեզ մաքրաբարոյության օրենքը խախտելուց: Եթե դուք գործել եք որևէ սեռական օրինազանցություն, արեք ամեն անհրաժեշտ բան, ներառյալ ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ հանդիպելը, որ խոստովանեք, թե ինչ եք դուք արել ի հակադրություն Տիրոջ մաքրաբարոյության օրենքի:

Նկար
Օ, Հայր իմ
  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հակոբ1-2-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Լրացրեք այս դասի սկզբում գտնվող մեջբերման բացթողնված բառերը. Նախագահ Բենսոնն ասել է. «Այս սերնդի անհանգստացնող մեղքը սեռական անբարոյականությունն է»: