Մաս 22. Օր 3
Հելաման 5
Նախաբան
Նեփիացիները շարունակում էին գործել ամբարշտություն, մինչև նրանցից շատերն արդարության փոխարեն ընտրեցին չարիքը: Ոգեշնչված իրենց հոր խոսքերով` Նեփին ու Լեքին նվիրվեցին ավետարանը քարոզելուն: Իրենց հայրը` Հելամանը, ուսուցանել էր նրանց իրենց կյանքը Փրկչի վեմի վրա կառուցելու կարևորության մասին: Նեփիացիներին ուսուցանելուց հետո Լեքին ու Նեփին քարոզեցին Լամանացիներին և գցվեցին բանտ: Երբ Տերը հրաշքով ազատեց Նեփիին ու Լեքիին բանտից, Լամանացիների մեծամասնությունը դարձի եկան դեպի ավետարանը:
Հելաման 5.1–13
Հելամանն իր որդիներին` Նեփիին ու Լեքիին ուսուցանեց հիշել Աստծո պատվիրանները և Հիսուս Քրիստոսի զորությունը, որը կօգնի նրանց
Կարդացեք հետևյալ վեց բառերն ու արտահայտությունները: Որպեսզի կարողանաք ավարտել հաջորդ վարժությունը, փորձեք հիշել դրանցից յուրաքանչյուրը: Ձեզանից կխնդրվի հիշելով գրել դրանք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. ընտանիք, ծնողներ, Հիսուս Քրիստոսի Քավությունը, մարգարեներ, ապաշխարությունը տանում է դեպի փրկություն, պահել պատվիրանները:
-
Փակեք այս ձեռնարկը և հիշելով գրեք այդ վեց բառերն ու արտահայտությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ձեռնարկներում:
Ստուգեք ձեր պատասխանները: Մի պահ մտածեք, արդյոք հեշտ էր, թե դժվար հիշել այս արտահայտությունները: Ձեր կարծիքով, տարբերություն կա՞ր, երբ ձեզ ասվեց, որ ձեզանից կխնդրվի գրել դրանք հիշելով:
Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքը և խորհեք, թե ինչու է հիշելը այդքան կարևոր բառ, երբ մենք փորձում ենք ապրել ավետարանով. «Երբ բառարանում փնտրում եք ամենակարևոր բառը, գիտե՞ք որն է դա: Դա կարող է լինել հիշելը: Քանի որ դուք բոլորդ ուխտ եք կապել, դուք գիտեք ինչ անել և գիտեք ինչպես անել դա—մեր ամենամեծ պահանջը հիշելն է» («Վեհացման շրջանները» [ուղղված է ԵԿՀ-ի կրոնի ուսուցիչներին, Հունիս 28, 1968], 5, si.lds.org):
Այսօր դուք կսովորեք երկու մարդկանց մասին, ովքեր տարբերություն են մտցրել հազարավոր մարդկանց կյանքում, որովհետև նրանք հիշել են այն ճշմարտությունները, որոնք ուսուցանել են նրանց իրենց հայրերը: Այսօրվա դասի ընթացքում մտածեք, ձեր կարծիքով, Տերն ինչ է ուզում, որպեսզի դուք հիշեք:
Ինչպես բացատրվում է Հելաման 5.1–4-ում, Նեփին հրաժարվեց գլխավոր դատավոր լինելուց, որովհետև մարդիկ դարձել էին ամբարիշտ: Նա և նրա եղբայր Լեքին ուզում էին նվիրել իրենց ողջ ժամանակը Աստծո խոսքը քարոզելուն: Երբ նրանք սկսեցին իրենց ծառայությունը, նրանք հիշեցին իրենց հոր` Հելամանի ուսմունքները: Կարդացեք հետևյալ հատվածները և բաց թողնված տեղերում ամփոփեք, թե Հելամանն ինչ խնդրեց հիշել իր որդիներին: Դուք նաև կարող եք ամեն անգամ նշել հիշել բառը, երբ տեսնեք այն այս հատվածներում:
-
Որպեսզի ավելի լավ հասկանաք այն, ինչ նոր կարդացիք, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող է ուրիշների արդար օրինակները հիշելն օգնել ձեզ ընտրել «[անել] այն, ինչ բարի է» (Հելաման 5. 7):
-
Ի՞նչ եք անում Հիսուս Քրիստոսի Քավությունը հիշելու համար:
-
Կրկին կարդացեք Հելաման 5.12` ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք հիմնավորում են այս սկզբունքը. եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա, Սատանան զորություն չի ունենա մեր վրա: (Հելաման 5.12-ը սուրբ գրությունների սերտման հատված է: Դուք կարող եք նշել այն այլ կերպ, որպեսզի հետագայում կարողանանք գտնել այն):
Պատկերացրեք, որ ձեզ խնդրվել է նախագծել մի կառույց, որը երբեք չի փլվելու: Հետևյալ հարցերի համար պատասխաններ մտածեք.
-
Ինչպիսի՞ հիմք պետք է ունենա նման կառույցը:
-
Ինչպ՞ես է ամուր հիմքն օգնում կառույցին դիմակայել եղանակին, բնական աղետներին կամ այլ դժվարին իրավիճակներին:
-
Հելաման 5.12-ի ո՞ր բառերն ու արտահայտություններն են առաջարկում, որ Հիսուս Քրիստոսի` մեր Քավիչի վեմի վրա կառուցելը չի կանխի հակառակորդի հարձակումները, բայց այն ձեզ ուժ կտա, որպեսզի հաղթահարեք դրանք:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել ձեր կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա: Ինչպե՞ս եք ձգտում անել սա ձեր կյանքում:
-
Ե՞րբ եք կարողացել դիմակայել գայթակղություններին կամ փորձություններին ձեր կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսը լինելու պատճառով:
-
Ինչպե՞ս կարող եք կատարելագործվել Փրկչին ձեր կյանքի հիմքը դարձնելու հարցում:
-
Հելաման 5.14–52
Տերը պաշտպանում է Նեփիին ու Լեքիին բանտում և հեռացնում է խավարը նրանց բանտարկողներից, երբ նրանք աղաղակում են առ Նա և ապաշխարում են:
Ինչպես հիշատակված է Հելաման 5.14–19-ում, Նեփին ու Լեքին զորությամբ քարոզեին ավետարանը Զարահեմլայի երկրում և այնտեղ մկրտեցին հազարավոր մարդկանց: Այնուհետև նրանք ճամփորդեցին դեպի Նեփիի երկիրը, որը Լամանացիների երկիրն էր: Հետևյալ վարժությունը նախատեսված է, որպեսզի օգնի ձեզ հասկանալ Նեփիի ու Լեքիի հրաշալի փորձառությունները Լամանացիների մեջ:
-
Գծեք հետևյալ աղյուսակը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի ողջ էջի վրա: Այնուհետև կարդացեք յուրաքանչյուր սյունակի մեջ գրված հատվածները և նկարեք մի պարզ նկար կամ հակիրճ ամփոփեք, թե ինչ է նկարագրում հատվածների յուրաքանչյուր խումբը:
Նեփին ու Լեքին Լամանացիների մեջ
Այս փորձառության մեջ խավարի ամպը կարող է խորհրդանշել մեղքը, իսկ ամեն հոգու օղակած կրակի սյունը կարող է խորհրդանշել Սուրբ Հոգին:
Վերանայեք 28 և 34 հատվածները և գրեք, թե ինչպես էին իրենց զգում մարդիկ, երբ նրանք խավարի ամպի մեջ էին.
Վերանայեք 43 և 44 հատվածները և գրեք, թե ինչպես էին իրենց զգում մարդիկ, երբ նրանք օղակված էին կրակի սյունով.
Վերանայեք 41 և 42 հատվածները և գրեք, թե ինչ արեցին մարդիկ, որպեսզի հեռացնեին խավարի ամպը, կամ, այլ կերպ ասած, ապաշխարեին իրենց մեղքերից.
Կարդացեք Հելաման 5.45–47 և խորհեք, թե այս փորձառությունից ինչպիսի ճշմարտություններ եք սովորում ապաշխարության մասին: Սկզբունքներից մեկն է. երբ մենք գործադրում ենք հավատք առ Հիսուս Քրիստոս և ապաշխարում ենք մեր մեղքերից, Սուրբ Հոգին լցնում է մեր սրտերը խաղաղությամբ և ուրախությամբ:
Հելաման 5.48–52-ում մենք սովորում ենք, որ մոտ 300 Լամանացի կազմում էին այս հրաշքի մաս և ամբողջովին դարձի էին եկել դեպի ավետարանը: Նրանք գնացին առաջ և սպասավորեցին իրենց ժողովրդին, մինչև «Լամանացիների մեծ մասը» նույնպես դարձի եկան» (Հելաման 5.50): Այս նորադարձներն այնուհետև «վար դրեցին իրենց պատերազմի զենքերը» (Հելաման 5.51) և «Նեփիացիներին հանձնեցին նրանց պատկանող հողերը» (Հելաման 5.52): Մորմոնի Գրքում շատ դեպքերում մարդիկ հետ էին վերադարձնում իրենց հողերը պատերազմի միջոցով, բայց այս դեպքում Նեփիացիներն իրենց հողերը վերագտան, քանի որ իրենց թշնամիներն ապաշխարեցին և ընդունեցին ավետարանը:
-
Մտածեք, արդյոք դուք զգում եք խաղաղություն և ուրախություն ձեր կյանքում: Մտածեք որևէ խավարի ամպի մասին, որ կարող է լինել ձեր կյանքում, ինչպես օրինակ չապաշխարած մեղքը, հակառակությունը ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, կամ պարզապես ձախողվելը որոշ բաներ անելու հարցում, ինչպես օրինակ`պարբերաբար սուրբ գրություններ կարդալը և աղոթելը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք սրանցից մեկը կամ մի քանիսը: Մտածեք, ինչ կարող եք անել, որպեսզի հետևեք Հելաման 5-ի Լամանացիների օրինակին և գրեք, ինչ կարող եք անել, որպեսզի հրավիրեք Փրկչին հեռացնելու խավարի ամպերը, որոնք կարող են լինել ձեզ վրա: Ինչպե՞ս կարող է ապաշխարությունը լինել ձեր փնտրած լուծման մի մասը: Ինչպե՞ս է ապաշխարությունն օգնելու ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա:
Սուրբ գրության սերտում Հելաման 5.12
Կարդացեք Հելաման 5.12 և նշեք այն բառերը, որոնք ձեզ մոտ առաջացնում են տեսողական պատկերներ (օրինակ` վեմ, հիմք, քամի, կարկուտ, փոթորիկ): Որպեսզի կարողանաք հիշել այս հատվածը, վերցրեք թղթի մի կտոր և վրան գրեք այս հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը, եթե այդ բառը չի ներկայացնում տեսողական պատկեր: Այնուհետև, տառի փոխարեն, նկարեք այդ բառը ներկայացնող մի պարզ նկար: Անգիր ասացեք հատվածը` օգտվելով միայն ձեր թղթի կտորից: Դրեք ձեր թուղթը մի այնպիսի տեղ, որ հաճախ տեսնեք, որպեսզի այն օգնի ձեզ հիշել այս հատվածի ճշմարտությունների մասին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Հելաման 5 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.