Մաս 6. Օր 3
2 Նեփի 9
Նախաբան
Հակոբի քարոզի ձեր ուսումնասիրությունը, որը սկսվել էր 2 Նեփի 6–8, շարունակվում է 2 Նեփի 9: 2 Նեփի 6–8-ում դուք ուսումնասիրել եք Հակոբի ուսմունքները Փրկչի ողորմածության և իրենց կորած և ցրված վիճակից Իսրայելի տանը ազատելու Նրա զորության մասին: Գլուխ 9-ում դուք կուսումնասիրեք Հակոբի վկայությունը Փրկչի Քավության զորության վերաբերյալ, ազատելու մեզ Անկման ազդեցություններից, ներառելով ֆիզիկական և հոգևոր մահը, ինչպես նաև մեր մեղքերի հետևանքները: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ 2 Նեփի 9-ը «քավության վերաբերյալ երբևիցե տրված ամենալուսավորող զեկույցն է: Այն պետք է ուշադիր կարդա ամեն ոք, ով փնտրում է փրկություն» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 4:57):
2 Նեփի 9.1–9
Հակոբն ուսուցանում է, որ Անկումը ֆիզիկական և հոգևոր մահ բերեց ողջ մարդկության վրա
Ի՞նչ եք պատկերացնում, երբ մտածում եք հրեշ բառի մասին:
Հրեշ բառը սովորաբար վերաբերվում է մի բանի, ինչը վախեցնող է և կարող է մեծ վնաս պատճառել: Չնայած, որ շատ մարդիկ պատկերացնում են միայն երևակայական էակներ, երբ նրանք մտածում են հրեշի մասին, խորհեք, թե կա արդյոք մի բան, որն իրականում կարող է տևական վնաս պատճառել ձեզ և, ուստի, չափազանց վախեցնող է: Հակոբն օգտագործել է հրեշի կերպարը, որպեսզի ներկայացնի վախեցնող վիճակը, որին մահկանացու կյանքում բոլորս էլ հանդիպում ենք: Կարդացեք 2 Նեփի 9.10 և ներկայացրեք հրեշի երկու բաղադրամասերը, որոնք նկարագրել է Հակոբը: Ապա լրացրեք ստորև գտնվող աղյուսակը:
|
Սարսափելի հրեշ | |
|---|---|
|
Մ |
Դ |
|
«մ մ» |
«մ հ» |
Կարևոր է հասկանալը, որ երբ Հակոբն ուսուցանում էր «մահը հոգու», նա ի նկատի չուներ, որ մեր հոգիները բառացիորեն կմահանային, այլ այն, որ մենք հոգևորապես առանձնացված ենք կամ կտրված Աստծո ներկայությունից (տես 2 Նեփի 9.6): Այս առանձնացմանը հաճախ սուրբ գրություններում անվանում են հոգևոր մահ: Դուք կարող եք գրել կտրված Աստծո ներկայությունից արտահայտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում` 2 Նեփի 9.10-ի «մահը հոգու» արտահայտության կողքին:
Կարդացեք 2 Նեփի 9.6 և ուշադրություն դարձրեք, որ Հակոբը նաև խոսեց մարմնի մահվան մասին և վերջում քննարկեց Աստծո ներկայությունից կտրված լինելը: Ուշադրությամբ քննեք այս հատվածը: Ո՞ր իրադարձությունը մարդկության վրա բերեց ֆիզիկական մահ և հոգևոր մահ:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք մի քանի արտահայտություններ, որոնք գտել եք 2 Նեփի 9.7–9–ում, որ նկարագրում են, թե ինչ կպատահեր մեր մարմինների հետ, եթե չլիներ Քավությունը:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը, որպեսզի պարզաբանեք, թե ինչպիսին կլիներ մեր հավատքը` առանց Հիսուս Քրիստոսի Քավության. «Եթե մեր բաժանումն Աստծուց և մեր ֆիզիկական մահը լինեին հարատև, բարոյական ազատությունը ոչ մի նշանակություն չէր ունենա: Այո, մենք ազատ կլինեինք ազատ ընտրություններ կատարելու, սակայն ո՞րը կլիներ դրա նպատակը: Վերջնական արդյունքը միշտ նույնը կլիներ` անկախ մեր գործողություններից. մահ առանց հարության հույսի և երկնքի ոչ մի հույս: Որքան էլ լավը կամ վատը մենք ընտրեինք լինելու` մենք բոլորս էլ վերջում կդառնայինք «դևի հրեշտակներ»» (“Moral Agency,” Ensign, June 2009, 50):
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մի նախադասություն, ձեր իսկ բառերով բացատրելով, թե ձեր կարծիքով ինչ էր ասում Երեց Քրիստոֆերսոնը մեր ընկած վիճակի մասին: Ավելացրեք հակիրճ բացատրություն, թե ձեր կարծիքով ինչու էր Հակոբը համեմատում ֆիզիկական մահը և Աստծուց բաժանված լինելը «սարսափելի հրեշի» հետ:
2 Նեփի 9.10–27
Հակոբն ուսուցանում է, թե ինչպես է Փրկչի տառապանքն ազատում մեզ անկման ազդեցություններից և մեղքի հետևանքներից
Աստված մեզ մենակ չի թողել, որ տառապենք «այն հրեշի` մահի ու դժոխքի» բոլոր ազդեցություններից: Կարդացեք 2 Նեփի 9.10 և նշեք, թե ինչ է Աստված պատրաստել մեզ համար:
Կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ համանմանությունը, որը լուսաբանում է մեր Փրկիչ ունենալու անհրաժեշտությունը:
«Մի մարդ, որ քայլում էր ճամփեզրով, հանկարծ ընկավ մի այնպիսի խորը և մութ փոսի մեջ, որ նա չի կարողանում բարձրանալ և կրկին ազատ լինել: Ինչպե՞ս նա կարող է ազատել իրեն իր անախորժ վիճակից: Սեփական ջանքերով դա հնարավոր չէ, քանի որ ազատվելու միջոցներ փոսի մեջ չկան: Նա օգնություն է կանչում և մի բարի անձնավորություն, լսելով, թե ինչպես է նա օգնության կանչում, շտապում է օգնության հասնել և սանդուղք իջեցնելով նրան հնարավորություն է տալիս կրկին բարձրանալ:
Սա հենց այն իրավիճակն է, որում Ադամը դրեց իրեն և իր սերունդներին, երբ նա ճաշակեց արգելված պտղից: Բոլորը միասին լինելով փոսում, ոչ մեկը չէր կարող հասնել գետնի մակերեսին և ազատել ուրիշներին: Փոսը Տիրոջ ներկայությունից վտարվելը և ֆիզիկական մահն էր, մարմնի ապականությունը: Եվ բոլորը ենթակա լինելով մահվան, ոչ մեկը չէր կարող ազատման միջոցներ պատրաստել:
Ուստի, իր անսահման ողորմածությամբ, Հայրը լսեց իր զավակների աղաղակները և ուղարկեց Իր Միածին Որդուն, ով ենթակա չէր մահվան և ոչ էլ մեղքի, պատրաստելու միջոցներ ազատման համար: Սա նա արեց իր անսահման քավության և հավիտենական ավետարանի միջոցով» (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:126–27):
Հակոբի ուղերձի մեծ մասը գլուխ 9-ում կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես Տերը ուղի պատրաստեց մեզ համար, որ ազատվենք ֆիզիկական և հոգևոր մահվան կապանքներից և այն վստահեցնում է մեզ, որ մենք կարող ենք ազատվել:
-
Ուսումնասիրեք 2 Նեփի 9.5, 19–21 և ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Համաձայն 2 Նեփի 9.5, 21, ինչի՞ միջով անցավ Փրկիչը, որպեսզի մենք կարողանանք ազատվել մահից և դժոխքից:
-
Ո՞ւմ համար տառապեց Փրկիչը` համաձայն 2 Նեփի 9.21–ի:
-
Մտածեք այն մասին, թե քանի մարդ է «պատկանում Ադամի ընտանիքին» (2 Նեփի 9.21): Այն ներառում է բոլոր նրանց, ովքեր ապրել են, այժմ ապրում են և դեռևս կապրեն երկրի վրա` ներառյալ դուք: Դուք կարող եք գրել ձեր անունը 2 Նեփի 9.21–ի կողքին, որպեսզի հիշեք, որ Փրկչի զոհաբերությունը կատարվել է ձեզ համար:
Հակոբն ուսուցանեց, որ Փրկչի տառապանքը կօգներ մեզ ազատվել սարսափելի հրեշից` ֆիզիկական մահից և Աստծո ներկայությունից հավիտյան կտրված լինելուց: Կարդացեք 2 Նեփի 9.22 և ներկայացրեք արտահայտություն, որը հավաստում է, որ մենք կկարողանանք հաղթահարել ֆիզիկական մահը և արտահայտություն, որ ցույց է տալիս, որ մենք կրկին կլինենք Աստծո ներկայության մեջ: Ձեր ներկայացրածը գրեք ներքևում գտնվող նախադասություններում.
Անկման պատճառով մեր մարմինները կմահանան, սակայն Քրիստոսի չարչարանքի շնորհիվ մեր մարմինները :
Անկման պատճառով մենք կտրված ենք Աստծո ներկայությունից, սակայն Քրիստոսի չարչարանքի շնորհիվ բոլորը կրկին կկանգնեն :
Հակոբի ուսմունքներից մենք սովորում ենք վարդապետություն. Հիսուս Քրիստոսի Քավությունը ազատում է ողջ մարդկությանը ֆիզիկական և հոգևոր մահից, որ առաջ էր եկել Անկման արդյունքում:
Ի լրացում հույսի այս ուղերձի` Հակոբն ուսուցանեց, որ Փրկչի տառապանքը կարող է մեզ նաև ազատել հոգևոր մահից, որի պատճառը մեր սեփական մեղքերն են: Կարդացեք 2 Նեփի 9.27 և ներկայացրեք, թե ինչպես Հակոբը նկարագրեց նրանց վիճակը, ովքեր զանց են առնում օրենքը կամ մեղք են գործում: Կարդացեք 2 Նեփի 9.15–16 և նշեք հոգևոր տառապանքը կամ տանջանքը, որ մեր մեղքերը կբերեն մեզ վրա, եթե մենք չապաշխարենք:
Բացի այս տառապանքից ուշադրություն դարձրեք 2 Նեփի 9.16–ի «նրանք կգնան» արտահայտության վրա: Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կվերադառնա Աստծո ներկայություն` դատվելու համար: Այնուամենայնիվ, եթե մենք չենք ապաշխարել մեր մեղքերից, մենք կրկին կհեռանանք Աստծո ներկայությունից: Մինչդեռ Անկումից ազատվելը պարգև է ողջ մարդկության համար, մեր անձնական մեղքերի հետևանքներից ազատվելը կախված է մեր ցանկություններից և գործերից: Կարդացեք 2 Նեփի 9.21, 23–24: Քավության շնորհիվ ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի փրկվենք մեր մեղքերի հավերժական հետևանքներից:
Հակոբի խոսքերը կարդալուց հետո լրացրեք հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք հաղթահարել մեր մեղքերի հետևանքները, եթե մենք :
Մի պահ անդրադարձեք այն բանին, թե ինչ կարող եք դուք անել, որ ավելի լիարժեք կերպով զգաք Փրկչի Քավության մաքրագործող զորությունը: Կա՞ն բաներ, որոնց համար Աստված ուզում է, որ դուք ապաշխարեք: Խորհեք, թե ինչպես կարող եք ապաշխարել այդ բաների համար: Ինչպե՞ս դուք կարող եք ավելի լավ լսել Նրա ձայնը:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք հակիրճ պարբերություն, արտահայտելով, թե ինչ եք դուք զգում ձեզ համար կատարած Փրկչի քավող զոհաբերության մասին:
-
Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 9 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.