Սեմինարիա
Մաս 23: Օր 3, Հելաման 13–14


Մաս 23: Օր 3

Հելաման 13–14

Նախաբան

Փրկչի ծնունդից մի քանի տարի առաջ Տերն ուղարկեց Սամուել անունով մի Լամանացի մարգարեի Զարահեմլայում Նեփիացիներին ապաշխարություն քարոզելու համար: Նեփի մարգարեի հետ մեկտեղ մարգարե Սամուելը Հիսուս Քրիստոսի երկրորդ վկան էր: Նա նախազգուշացրեց Նեփիացիներին իրենց կործանման մասին, եթե նրանք չապաշխարեին: Սամուելը նրանց ներկայացրեց մարգարեներին մեժելու իրենց տրամադրվածության և ամբարշտություն անելու մեջ երջանկություն փնտրելու իրենց հակվածության մասին: Նա հայտնեց նշանների մասին, որոնք ցույց էին տալու Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահը: Նա նաև ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի փրկագնման միջոցով ողջ մարդկությունը ետ կբերվի դեպի Աստծո ներկայությունը դատաստանի համար:

Հելաման 13

Սամուելը զգուշացնում է Նեփիացիներին իրենց կործանման մասին, եթե նրանք չապաշխարեն

Նկար
Սամուել Լամանացին պատի վրա

Երբ դուք ինչ-որ սխալ եք արել և ուղղվելու կարիք եք ունեցել ծնողի կամ այլ ղեկավարի կողմից, ինչպե՞ս եք արձագանքել:

Հելաման 13–16-ում մարգարեի մասին հիշատակված պատմությունը, ով կոչ է անում ժողովրդին ապաշխարել, եզակի է, քանի որ դա առաջին օրինակն է Մորմոնի Գրքում, երբ Լամանացի մարգարեն կոչ է անում Նեփիացիներին ապաշխարել:

Կարդացեք Հելաման 13.1–8, 11, որպեսզի հասկանաք, թե ինչու էր Սամուելը քարոզում Նեփիացիներին, և ինչ էր Տերը պատվիրում նրան ասել: Այս հատվածները ցույց են տալիս հետևյալ սկզբունքը. մարգարեները ստանում և ասում են այն ուղերձները, որ Աստված է դնում իրենց սրտերի մեջ: Ինչպիսի՞ ուղերձ դրեց Աստված Սամուելի սրտում: Համաձայն Հելաման 13.7-ի` Սամուելն ինչպիսի ազդեցություն էր ակնկալում, որ իր ուղերձը կունենար Նեփիացիների վրա:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի ժամանակահատվածի մասին, երբ դուք զգացել եք, որ ծնողը կամ Եկեղեցու ղեկավարը ոգեշնչված է եղել հաղորդել հատուկ ուղերձ: Ինչպե՞ս է այդ ուղերձը ներգործել ձեզ վրա:

Հետևյալ սխեմաների մեջ բաց թողնված տեղերում գրեք հարցերի պատասխանները, երբ ուսումնասիրեք Հելաման 13.17–23 և Հելաման 13.24–30:

Հելաման 13.17–23

Սկզբունք. երբ մենք չենք հիշում Տիրոջը, մենք ավելի շատ ենք ընկալունակ հպարտությանն ու անօրինությանը:

Ձեր կարծիքով, ո՞ր հատվածներն են ուսուցանում վերևում նշված սկզբունքը:

Սամուելն ի՞նչ անեծք ասաց, որ գալու էր Նեփիացիների վրա:

Համաձայն Սամուելի` ի՞նչ չէին անում Նեփիացիները, երբ նրանք դրեցին իրենց սրտերն իրենց հարստությունների վրա:

Որո՞նք են այն ուղիները, որոնք կարող են հանգեցնել հպարտության ու անօրենության, եթե այսօր երիտասարդները դնեն իրենց սրտերը հարստությունների, ունեցվածքների, սովորությունների և ցանկությունների վրա:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ «[հիշել] Տիրոջը` ձեր Աստծուն, այն բաների համար, որոնցով նա օրհնել է ձեզ» (հատված 22):

Հելաման 13.24–30

Սկզբունք. եթե մենք մերժենք Տիրոջ մարգարեի խոսքերը, մենք կզգանք ափսոսանք ու վիշտ:

Ձեր կարծիքով ո՞ր հատվածներն են ուսուցանում վերևում նշված սկզբունքը:

Ըստ Սամուելի` ինչպիսի՞ արդարացումներ էին բերում Նեփիացիները Տիրոջ մարգարեներին մերժելու համար:

Ձեր կարծիքով ինչո՞ւ են մարդիկ հաճախ ընդունում կեղծ մարգարեներին այնպես, ինչպես Սամուելն էր նկարագրում:

Պատասխանեք հետևյալ երկու հարցերին` ուսումնասիրելով ամենավերջին գերագույն համաժողովի ելույթները Ensign -ում կամ Լիահոնայում.

Որո՞նք են մեր կենդանի մարգարեների ու առաքյալների որոշ հատուկ ուսմունքները:

Որո՞նք են այն որոշ հատուկ խնդիրները, որոնցից մարգարեները և առաքյալները զգուշացրել են մեզ խուսափել:

Վերանայեք Հելաման 13.26–28` ուշադրություն դարձնելով, թե ինչպես էին Նեփիացիներն արձագանքում կեղծ մարգարեներին: Նախագահ Էզրա Թավթ Բենսոնը հայտարարել է. «Թե ինչպես ենք մենք արձագանքում կենդանի մարգարեի խոսքերին, երբ նա ասում է մեզ այն, ինչ պետք է իմանանք, բայց, ավելի շուտ, կնախընտրեինք չլսել, հանդիսանում է մեր հավատարմության ստուգումը» (The Teachings of Ezra Taft Benson [1988], 140):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ո՞րն է մարգարեական խորհրդի օրինակներից մեկը, որին դուք ընտրել եք հետևել:

    2. Ինչպե՞ս եք օրհնվել այս խորհրդին հետևելով:

    3. Ինչպե՞ս կարող եք կատարելագործվել կենդանի մարգարեների խորհուրդը լսելու հարցում:

Սամուելը մարգարեացավ, որ Նեփիացիները կկործանվեն 400 տարի անց, եթե նրանք չապաշխարեն (տես Հելաման 13.9–10) և նա ուսուցանեց, որ միակ պատճառը, որի համար նրանք դեռ չեն կործանվել, արդար մարդիկ էին, ովքեր ապրում էին նրանց մեջ (տես Հելաման 13.12–14):

Կարդացեք Հելաման 13.38, որպեսզի պարզեք, թե Սամուելի օրոք որքան շատ Նեփիացիներ էին դարձել այդքան ամբարիշտ:

Սամուելը հայտնել է, որ անօրինություն անելով մենք չենք կարող ձեռք բերել երջանկություն, որն օգնում է մեզ հասկանալ, որ ճշմարիտ երջանկությունը գալիս է միայն, երբ մենք պահում ենք Աստծո պատվիրանները: Սերտման սուրբ գրության հատվածներից նաև ո՞րն է ուսուցանում այս ճշմարտությունը: (Տես ծանոթագրություն գ Հելաման 13.38-իհամար):

Նկար
Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնն օգնեց մեզ հասկանալ այս սկզբունքը, երբ նա ասաց. «Կա մի հին ասացվածք, որն ասում է. ավելի լավ է պատրաստվել ու կանխել, քան նորոգել ու ապաշխարել: Որքա՜ն ճիշտ է սա: … Մեզ բարոյապես մաքուր պահելու համար պաշտպանության առաջին գիծը գայթակղությանը դիմակայելն ու մեզ վտանգի մեջ ընկնելուց կանխելն է» (“The Law of Chastity,” in Brigham Young University 1987–88 Devotional and Fireside Speeches [1988], 51; speeches.byu.edu):

Սամուելն ուսուցանել է, որ ապաշխարությունն ուշացնելու մասին Նեփիացիների որոշումը հանգեցնելու էր իրենց թշվառությանն ու կործանմանը: Մորմոնի Գրքի այլ պատմություններ ուսուցանում են, որ անհատները կարող են շարունակել ապստամբության ու ամբարշտության մեջ, մինչև ապաշխարության հոգին լքում է նրանց: Օրինակ` Լամանն ու Լեմուելը չէին լսում Աստծուն և «անզգայացած» էին (1 Նեփի 17.45): Նման օրինակները ցույց են տալիս, թե ինչու է մեզ համար այդքան կարևոր չհետաձգել մեր ապաշխարությունը: Ապաշխարության միջոցով դուք կարող եք ուղղել բաները և խուսափել, որ մեղքն ու գայթակղությունը հաղթեն Աստծուն հետևելու ձեր ցանկությանը:

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքը, որպեսզի ավելի լավ հասկանաք, որ դուք կարող եք վերագտնել կյանքի ճիշտ ուղղին, եթե նույնիսկ գնացել եք սխալ ուղղով.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Օդաչու դառնալու համար իմ ուսուցման ժամանակ ես սովորեցի ինչպես վարել օդանավը երկար տարածությունների վրա: Ահռելի մեծության օվկիանոսների, լայն անապատների վրայով և մայրցամաքների միջև թռիչքները մանրակրկիտ պլանավորում էին պահանջում, որպեսզի հնարավոր լիներ ապահով հասնել նախատեսված վայրը: Առանց կանգառի այդ թռիչքները կարող էին երբեմն տևել մինչև 14 ժամ և անցնել 14,500 կմ տարածություն:

Այդ երկարատև թռիչքների ժամանակ կա որոշիչ մի կարևոր կետ, որը կոչվում է ապահով վերադարձի կետ: Մինչև այդ կետը օդանավը ունի բավական վառելիք, որպեսզի շրջվի և ապահով վերադառնա թռիչքի ելման օդանավակայան: Ապահով վերադարձի այդ կետն անցնելուց հետո օդանավի հրամանատարը կորցնում է այդ հնարավորությունը և պետք է շարունակի թռիչքը: Այդ պատճառով է այդ կետը հաճախ կոչվում կետ, որից ետադարձ չկա:

…Սատանան ցանկանում է մենք մտածենք, որ երբ մեղք ենք գործում, մենք անցնում ենք «կետը, որից ետադարձ ուղի չկա», այսինքն, որ շատ ուշ է փոխել մեր ուղղությունը: …

… Որպեսզի մենք կորցնենք մեր հույսը, նրա պես թշվառ զգանք մեզ և հավատանք, որ մեզ համար այլևս ներում չկա, սատանան կարող է անգամ սխալ օգտագործել սուրբ գրությունների խոսքերը, որոնք ընդգծում են Աստծո արդարադատությունը, որպեսզի հասկացնի, որ ողորմածություն գոյություն չունի: …

Քրիստոսն եկավ մեզ փրկելու: Եթե մենք սխալ ուղի ենք բռնում, Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ հավաստիացում է տալիս, որ մեղքը անդառնալի կետ չէ: Անվտանգ վերադարձ հնարավոր է, եթե մենք հետևենք մեր փրկության Աստծո ծրագրին» («Անվտանգ վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 99):

Ինչպե՞ս կարող են Նախագահ Ուխդորֆի նշումները հույս տալ նրանց, ովքեր կարծում են, որ այնքան են մեղք գործել, որ անցել են «կետը, որից ետադարձ չկա»:

Հելաման 14

Սամուելը մարգարեանում է Փրկչի ծննդի ու մահվան նշանների մասին

Մտածեք մի իրադարձության մասին, որը վերջերս է տեղի ունեցել ձեր երկրից դուրս և ստացել է համաշխարհային ուշադրություն: Ինչպե՞ս են մարդիկ իմանում աշխարհի այլ մասերում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպիսիք են բնական աղետները և պատերազմները: Ինչո՞ւ են մարդիկ ուզում իմանալ իրադարձությունների մասին, որոնք կատարվում են աշխարհի տարբեր մասերում:

Սամուելը մարգարեացավ Փրկչի ծննդյան ու մահվան մասին` իրադարձություններ, որոնք տեղի էին ունենալու Զարահեմլայից շատ հեռու: Ուսումնասիրեք Հելաման 14.3–6 և ձեր սուրբ գրություններում ընդգծեք նշանները, որոնք ուղեկցելու էին Հիսուս Քրիստոսի ծնունդին: Ուսումնասիրեք Հելաման 14.20–27 և ընդգծեք նշանները, որոնք ուղեկցելու էին Նրա մահվանը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կարծիքով ինչպես կարձագանքեիք, եթե այնտեղ լինեիք և լսեիք, թե ինչպես է Սամուելը մարգարեանում: Տրված բոլոր նշաններից ձեր կարծիքով ո՞ր մեկը կներշնչի ձեր մեջ ապաշխարության կարիքի մասին:

Այս նշանները և՛ խրատական են, և՛ խորհրդանշական: Երբ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, լույսը շատացավ: Երբ Նա մահացավ, խավարը շատացավ: Նույնը տեղի է ունենում մեր կյանքում, երբ մենք կամ թույլ ենք տալիս Նրան մտնել մեր սիրտ, կամ արգելում ենք Նրան մտնել:

Կարդացեք Հելաման 14.11–13 և նշեք Սամուելի մտադրությունը կամ նպատակը Նեփիացիներին քարոզելիս: Ձեր սուրբ գրություններում կարող եք համարակալել, թե ինչ էր ուզում Սամուելը, որ Նեփիացիները իմանային և անեին: (13 հատվածում «Նրա արժանիքների միջոցով» արտահայտությունը նշանակում է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով): Այս հատվածներից մենք սովորում ենք, որ հավատքն առ Հիսուս Քրիստոս տանում է ապաշխարության ու մեղքերի թողության:

Կարդացեք Հելաման 14.28–29 և ուշադրություն դարձրեք, թե ինչու է Տերը ցույց տալիս նշաններ ու հրաշքներ: Ճշմարտություններից մեկը, որ սովորում ենք, հետևյալն է. Տերը ցույց է տալիս նշաններ ու հրաշքներ, որպեսզի օգնի մարդկանց հավատալ Իրեն: Խորհեք նշանների (ապացույցների) մասին, որոնք զգում եք, որ օգնում են ձեզ հավատալ Հիսուս Քրիստոսին:

Երբ սովորեք Սամուելի մարգարեացած նշանների մասին, կարևոր է հիշել, որ Տերը ցույց է տալիս նշաններ, որպեսզի օգնի արդար մարդկանց հավատալ և ապաշխարել, մինչ ամբարիշտները փնտրում կամ պահանջում են նշաններ իրենց եսասիրական նկատառումներով (տես ՎևՈւ 46.9): Մինչ Տիրոջ մահվան կամ Նրա Երկրորդ Գալուստի նշանների մասին իմանալը կարևոր է, Հիսուս Քրիստոսի մահվանն ու Հարությանը վերաբերող ուսմունքներն անհրաժեշտ են իմանալ:

Ուշադիր կարդացեք Հելաման 14.15–19 և այնուհետև ուսումնասիրեք ներքևի սխեման:

Նկար
երկիրն ու Աստծո ներկայությունը

Հելաման 14.15–19 կարդալուց և սխեման ուսումնասիրելուց հետո ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին.

  • Մահկանացու կյանքում ծնվելը կարելի է անվանել հոգևոր մահ, քանի որ մենք բաժանվում ենք Մեր Երկնային Հոր ներկայությունից:

  • Իր մահվան ու Հարության միջոցով Հիսուս Քրիստոսը ողջ մարդկությանը փրկում է Անկումից, այնպես որ մենք կարող ենք վերադառնալ Աստծո ներկայություն:

  • Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ողջ մարդկությունը ետ է բերվում դեպի Աստծո ներկայությունը, որպեսզի դատվի:

  • Վերջին դատաստանի ժամանակ, մարդիկ, ովքեր շարունակեն հրաժարվել ապաշխարել, կճաշակեն ևս մեկ հոգևոր մահ` հավերժ կտրվելով Աստծո ներկայությունից:

  • Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ հոգևոր մահից` ապաշխարության պայմանով:

Ընդգծեք Հելաման 14.15–19-ի արտահայտությունները, որոնք համընկնում են այն հստակեցված վարդապետությունների հետ, որ դուք նոր կարդացիք: Ամփոփեք` կարդալով Հելաման 14.30–31:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես կկիրառեիք Հելաման 14.30–31` ընկերներից մեկին բացատրելիս, թե ինչու են այս կյանքում մեր ընտրություններն այդքան կարևոր:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հելաման 13–14 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.