Սուրբ գրություններ
Հելաման 13


Սամուել Լամանացու մարգարեությունը Նեփիացիներին:

Ընդգրկելով 13–15 գլուխները ներառյալ:

Գլուխ 13

Սամուել Լամանացին մարգարեանում է Նեփիացիների կործանումը, եթե նրանք չապաշխարեն – Նրանք և նրանց հարստություններն անիծված են – Նրանք մերժում ու քարկոծում են մարգարեներին, շրջապատված են չարքերով, և փնտրում են երջանկություն՝ անօրինություն անելու մեջ: Մոտ 6թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ եղավ այնպես, ութսունևվեցերորդ տարում, Նեփիացիները դեռ մնում էին ամբարշտության մեջ, այո՝ մեծ ամբարշտության, մինչդեռ աԼամանացիները խստորեն պահում-պահպանում էին Աստծո պատվիրանները՝ համաձայն Մովսեսի օրենքի:

2 Եվ եղավ այնպես, որ այս տարում կար ոմն Սամուել՝ մի Լամանացի, որը եկել էր Զարահեմլայի երկիրը, և սկսել էր քարոզել ժողովրդին: Եվ եղավ այնպես, որ նա ապաշխարություն քարոզեց ժողովրդին շատ օրեր, և նրանք դուրս գցեցին նրան, և նա պատրաստվում էր վերադառնալ իր սեփական երկիրը:

3 Բայց ահա, Տիրոջ ձայնը եկավ նրան, որ ինքը պիտի կրկին վերադառնար, և մարգարեանար ժողովրդին՝ ինչ բաներ որ կգար նրա ասիրտը:

4 Եվ եղավ այնպես, որ նրանք թույլ չէին տալիս, որ նա մտներ քաղաքը. ուստի, նա գնաց ու բարձրացավ այնտեղի պատի վրա, և առաջ մեկնեց իր ձեռքն ու բարձր ձայնով գոչեց, և մարգարեացավ ժողովրդին՝ ինչ բաներ որ Տերը դրեց նրա սրտում:

5 Եվ նա ասաց նրանց. Ահա, ես՝ Սամուելս, մի Լամանացի, խոսում եմ Տիրոջ խոսքերը, որոնք նա դրել է իմ սրտում. և ահա, նա դրել է իմ սրտում՝ ասելու այս ժողովրդին, որ արդարադատության ասուրը կախված է այս ժողովրդի վրա. և չորս հարյուր տարի չի անցնի, բայց արդարադատության սուրն ընկնելու է այս ժողովրդի վրա:

6 Այո, ծանր ակործանում է սպասվում այս ժողովրդին, և այն, անկասկած, գալիս է այս ժողովրդին, և ոչինչ չի կարող փրկել այս ժողովրդին, բացի ապաշխարությունից և հավատքից առ Տեր Հիսուս Քրիստոսը, ով, անկասկած, պիտի գա աշխարհ, և պիտի տանի շատ բաներ ու պիտի սպանվի իր ժողովրդի համար:

7 Եվ ահա, Տիրոջ մի ահրեշտակ է հայտարարել դա ինձ, և նա բավետիք բերեց իմ հոգուն: Եվ ահա, ես ուղարկվեցի ձեզ մոտ՝ հայտարարելու դա ձեզ նույնպես, որ դուք կարողանաք ունենալ ավետիք. բայց ահա դուք չկամեցաք ընդունել ինձ:

8 Հետևաբար, այսպես է ասում Տերը. Նեփիացի ժողովրդի սրտերի կարծրության պատճառով, եթե նրանք չապաշխարեն, ես կվերցնեմ իմ խոսքը նրանցից, և ես աետ կքաշեմ իմ Հոգին նրանցից, և ես այլևս չեմ հանդուրժի նրանց, և ես կդարձնեմ նրանց եղբայրների սրտերն իրենց դեմ:

9 Եվ աչորս հարյուր տարիներ չեն անցնի մինչև ես նրանց զարկել կտամ. այո, ես կայցելեմ նրանց սրով և սովով ու ժանտախտով:

10 Այո, ես կայցելեմ նրանց իմ կատաղի բարկության մեջ, և նրանք կլինեն աչորրորդ սերնդից, ովքեր պիտի ապրեն, ձեր թշնամիներից, տեսնելու ձեր լիակատար կործանումը. և դա, անկասկած, պիտի գա, եթե դուք չապաշխարեք, ասում է Տերը. և նրանք՝ չորրորդ սերնդից, պիտի այցելեն ձեզ կործանումով:

11 Բայց եթե դուք կամենաք ապաշխարել ու ավերադառնալ դեպի Տերը՝ ձեր Աստվածը, ես մեկդի կդարձնեմ իմ բարկությունը, ասում է Տերը. այո, այսպես է ասում Տերը՝ օրհնված են նրանք, ովքեր կապաշխարեն ու կդառնան դեպի ինձ, բայց վա՜յ նրան, ով չի ապաշխարում:

12 Այո, ավա՜յ Զարահեմլայի այս մեծ քաղաքին. քանզի ահա, դա արդարների շնորհիվ է, որ այն փրկվում է. այո, վա՜յ այս մեծ քաղաքին, քանզի ես զգում եմ, ասում է Տերը, որ կան շատերը, այո, նույնիսկ մեծ մասն այս մեծ քաղաքի, որ կկարծրացնեն իրենց սրտերն իմ դեմ, ասում է Տերը:

13 Բայց օրհնված են նրանք, ովքեր կապաշխարեն, քանզի նրանց ես կխնայեմ: Բայց ահա, եթե չլինեին արդարները, ովքեր այս մեծ քաղաքում են, ահա, ես կկարգադրեի, որ ակրակ թափվեր երկնքից ու կործաներ այն:

14 Բայց ահա, դա ի սեր արդարների է, որ այն խնայվում է: Բայց ահա, ժամանակը գալիս է, ասում է Տերը, որ երբ դուք դուրս գցեք արդարներին ձեր միջից, այն ժամանակ դուք հասուն կլինեք կործանման համար. այո, վա՜յ լինի այս մեծ քաղաքին՝ այն ամբարշտության ու պղծությունների համար, որ նրանում են:

15 Այո, և վա՜յ լինի Գեդեոն քաղաքին, այն ամբարշտության ու պղծությունների համար, որ նրանում են:

16 Այո, և վա՜յ լինի բոլոր քաղաքներին, որոնք շրջակա երկրում են, որոնք պատկանում են Նեփիացիներին՝ այն ամբարշտության ու պղծությունների համար, որ դրանցում են:

17 Եվ ահա, մի աանեծք պիտի գա երկրի վրա, ասում է Զորաց Տերը, ժողովրդի արարքների պատճառով, ովքեր երկրի վրա են, այո, նրանց ամբարշտության ու նրանց պղծությունների պատճառով:

18 Եվ կլինի այնպես, ասում է Զորաց Տերը, այո, մեր մեծ ու ճշմարիտ Աստվածը, որ ովքեր որ գանձեր աթաքցնեն հողում, այլևս չպիտի գտնեն նորից, երկրի մեծ անեծքի պատճառով, եթե նա չլինի մի արդար մարդ և չթաքցնի այն Տիրոջ համար:

19 Քանզի ես կամենում եմ, ասում է Տերը, որ նրանք թաքցնեն իրենց գանձերն ինձ համար. և անիծված լինեն նրանք, ովքեր չեն թաքցնում իրենց գանձերն ինձ համար. քանզի ոչ ոք չի թաքցնում իր գանձերն ինձ համար, բացի արդարից. և նա, ով չի թաքցնում իր գանձերն ինձ համար, անիծված է նա և նաև գանձը, և ոչ մեկը չի փրկի այն՝ երկրի անեծքի պատճառով:

20 Եվ օրը պիտի գա, երբ նրանք կթաքցնեն իրենց գանձերը, որովհետև նրանք դրել են իրենց սրտերը հարստությունների վրա. և որովհետև նրանք դրել են իրենց սրտերը հարստությունների վրա, և կթաքցնեն իրենց գանձերը, երբ իրենք փախչեն իրենց թշնամիների առաջից. քանի որ նրանք չեն կամենում թաքցնել դրանք ինձ համար՝ անիծված լինեն նրանք, և նաև նրանց գանձերը. և այն օրը նրանք պիտի զարկվեն, ասում է Տերը:

21 Տեսեք, դո՛ւք, այս մեծ քաղաքի ժողովուրդ, և աականջ արեք իմ խոսքերին. այո՛, ականջ արեք խոսքերին, որոնք Տերն է ասում. քանզի ահա, նա ասում է, որ դուք անիծված եք ձեր հարստությունների պատճառով, և նաև ձեր հարստություններն են անիծված, որովհետև դուք դրել եք ձեր սրտերը դրանց վրա, և ականջ չեք արել նրա խոսքերին, ով տվել է դրանք ձեզ:

22 Դուք չեք հիշում Տիրոջը՝ ձեր Աստծուն, այն բաների համար, որոնցով նա օրհնել է ձեզ, բայց դուք միշտ հիշում եք ձեր ահարստությունները, ոչ թե գոհություն հայտնելու Տիրոջը՝ ձեր Աստծուն, դրանց համար. այո, ձեր սրտերն ուղղված չեն առ Տերը, այլ դրանք փքվում են մեծ բհպարտությունից՝ ի պարծենկոտություն, և ի մեծ ամբարտավանություն, գնախանձություններ, կռիվներ, ոխ, հալածանքներ, և սպանություններ, և ամեն ձևի անօրինություններ:

23 Այս պատճառով է Տեր Աստված կարգադրել, որ մի անեծք գա երկրի վրա, և նաև ձեր հարստությունների վրա, և դա՝ ձեր անօրինությունների համար:

24 Այո, վա՜յ այս ժողովրդին, այս ժամանակի պատճառով, որը եկել է, որ դուք ադուրս եք գցում մարգարեներին և ծաղրում եք նրանց, քարեր եք նետում նրանց վրա և սպանում եք նրանց, և անում եք ամեն ձևի անօրինություն նրանց հանդեպ, ճիշտ ինչպես հին ժամանակներում էին անում:

25 Եվ այժմ, երբ դուք խոսում եք, դուք ասում եք. Եթե մեր օրերը եղած լինեին հնում, մեր ահայրերի օրոք, մենք չէինք սպանի մարգարեներին. մենք չէինք քարկոծի նրանց և դուրս չէինք գցի նրանց:

26 Ահա, դուք ավելի վատն եք, քան նրանք. քանզի, ինչպես կենդանի է Տերը, եթե մի ամարգարե է գալիս ձեր մեջ ու հայտարարում ձեզ Տիրոջ խոսքը, որը վկայում է ձեր մեղքերի ու անօրինությունների մասին, դուք բբարկանում եք նրա վրա, և դուրս եք գցում նրան ու փնտրում ամեն ձևի ուղիներ՝ կործանելու նրան. այո, դուք կասեք, որ նա կեղծ գմարգարե է, և որ նա մեղսագործ է, և դևից է, որովհետև նա դվկայում է, որ ձեր գործերը չար են:

27 Բայց ահա, եթե մի մարդ գա ձեր մեջ, և ասի. Արե՛ք այս, և ոչ մի անօրինություն չկա. արեք այն և դուք չեք տառապի. այո՛, նա կասի. Քայլե՛ք ձեր իսկ սրտերի հպարտության համաձայն. այո, քայլեք ձեր աչքերի հպարտության համաձայն, և արեք, ինչ որ ձեր սիրտն է փափագում. և եթե մի մարդ գա ձեր մեջ և ասի այս, դուք կընդունեք նրան, և կասեք, որ նա ամարգարե է:

28 Այո, դուք կբարձրացնեք նրան, և դուք կտաք նրան ձեր ստացվածքից. դուք կտաք նրան ձեր ոսկուց, և ձեր արծաթից, և դուք կհագցնեք նրան թանկարժեք հանդերձով. և քանի որ նա խոսում է աշողոքորթող խոսքեր ձեր համար, և նա ասում է, որ ամեն ինչ լավ է, այդ դեպքում հանցանք չեք գտնի նրանում:

29 Ո՜վ դո՛ւք, ամբարիշտ, և դո՛ւք, խոտորյալ սերունդ. դո՛ւք, կարծրացած, և դո՛ւք, խստապարանոց ժողովուրդ, որքա՞ն ժամանակ եք կարծելու, որ Տերը կհանդուրժի ձեզ: Այո՛, որքա՞ն ժամանակ եք թույլ տալու՝ առաջնորդվելու ահիմար ու բկույր առաջնորդների կողմից: Այո, որքա՞ն ժամանակ եք խավարն ավելի գնախընտրելու, քան դլույսը:

30 Այո, ահա, Տիրոջ բարկությունն արդեն բռնկվել է ձեր դեմ. ահա, նա անիծել է երկիրը ձեր անօրինության պատճառով:

31 Եվ ահա, ժամանակը գալիս է, որ նա անիծելու է ձեր հարստությունները, որ դրանք դառնան ասպրդուն, որ դուք չկարողանաք բռնել դրանք. և ձեր աղքատության օրերին դուք չեք կարող պահել դրանք:

32 Եվ ձեր աղքատության օրերին, դուք կաղաղակեք առ Տերը. և իզուր պիտի աղաղակեք, քանզի ձեր աղետն արդեն եկել է ձեր վրա, և ձեր կործանումը դարձել է անտարակուսելի. և այդ ժամանակ դուք պիտի լացեք ու ոռնաք այն օրը, ասում է Զորաց Տերը: Եվ այն ժամանակ դուք կողբաք ու կասեք.

33 Ա՜խ, աերանի՜ թե ես ապաշխարեի, և չսպանեի մարգարեներին, և բչքարկոծեի նրանց, և դուրս չգցեի նրանց: Այո՛, այդ օրը դուք պիտի ասեք. Ա՜խ, երանի՜ մենք հիշեինք Տիրոջը, մեր Աստծուն, այն օրը, երբ նա տվեց մեզ մեր հարստությունները, և այդ դեպքում դրանք չէին դառնա սպրդուն, որ մենք կորցնեինք դրանք. քանզի ահա, մեր հարստությունները գնացել են մեզանից:

34 Ահա, մենք մի գործիք դնում ենք այստեղ և հաջորդ օրն այն չկա. և ահա, մեր սրերը վերցված են մեզանից այն օրը, երբ մենք փնտրում ենք դրանք ճակատամարտի համար:

35 Այո, մենք թաքցրել ենք մեր գանձերը, և դրանք հեռու են սպրդել մեզանից, երկրի անեծքի պատճառով:

36 Ա՛խ, երանի՜ մենք ապաշխարեինք այն օրը, երբ Տիրոջ խոսքը եկավ մեզ. քանզի ահա երկիրն անիծված է, և ամեն ինչ դարձել է սպրդուն, և մենք չենք կարող բռնել դրանք:

37 Ահա, մենք շրջապատված ենք չարքերով, այո, մենք օղակված ենք շուրջանակի հրեշտակներով նրա, ով ջանացել է կործանել մեր հոգիները: Ահա, մեր անօրինությունները մեծ են: Ո՛վ Տեր, քո բարկությունը մեկդի չէի՞ր դարձնի մեզանից: Եվ ա՛յս կլինի ձեր խոսելաձևն այն օրերին:

38 Բայց ահա, ձեր փորձության աօրերն անցած են. դուք բձգձգել եք ձեր փրկության օրը, մինչև դա առհավետ չափազանց ուշ է, և ձեր կործանումը դարձել է անտարակուսելի. այո, քանզի դուք փնտրել եք ձեր կյանքի բոլոր օրերում այն, ինչը դուք չէիք կարող ձեռք բերել. և դուք փնտրել եք գերջանկություն անօրինություն անելու մեջ, մի բան, որը հակառակ է այն արդարության էությանը, որը մեր մեծ ու Հավերժական Գլխավորի մեջ է:

39 Օ՜հ, դո՛ւք, երկրի ժողովուրդ, երանի՜ թե կամենայիք լսել իմ խոսքերը: Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ բարկությունը մեկդի դարձվի ձեզանից, և որ դուք կամենաք ապաշխարել ու փրկվել: