Մաս 6. Օր 1
2 Նեփի 4–5
Նախաբան
2 Նեփի 4-ում դուք կկարդաք, թե ինչպես Լեքին իր շուրջը հավաքեց իր ժառանգներին` մահանալուց առաջ իր վերջին խորհուրդները և օրհնությունը նրանց տալու համար: Լեքիի մահից հետո Լամանը և Լեմուելը բարկացած էին Նեփիի վրա, քանի որ նա քարոզում էր նրանց «Տիրոջ խրատները» (տես 2 Նեփի 4.13–14): Անհանգստացած իր եղբայրների վերաբերմունքից և արարքներից և իր սեփական ամբարշտությունից և մեղքերից, Նեփին գրեց իր զգացմունքները արտահայտիչ և պոետիկ լեզվով (տես 2 Նեփի 4.15–35): Ինչպես գրված է 2 Նեփի 5-ում, Տերը նախազգուշացրեց Նեփիին և նրանց, ովքեր աջակցում էին նրան, փախչել Լամանից, Լեմուելից և Իսմայելի որդիներից: Այս բաժանումից հետո Նեփիացիները ապրում էին արդարակեցության մեջ և երջանիկ էին, մինչդեռ նրանք, ովքեր մնացին Լամանի և Լեմուելի հետ, իրենց հոգևորապես կտրեցին Տիրոջից: Տիրոջ հանդեպ Նեփիի նվիրվածությունը ամրացրեց նրան` օգնելով հաղթահարել մեղքը և հուսահատությունը: Նեփին այնուհետև գրում է, թե ինչպես նա և իր ժողովուրդը «ապրեցին երջանիկ» (2 Նեփի 5.27):
2 Նեփի 4.3–11
Լեքին խորհուրդներ է տալիս և օրհնում է իր ընտանիքին
Մտածեք այնպիսի մի ժամանակի մասին, երբ դուք խորհուրդ եք ստացել ձեր մորից, հորից կամ ղեկավարից: Դուք հետևե՞լ եք խորհրդին: Ինչո՞ւ եք դուք հետևել կամ ինչո՞ւ չեք հետևել խորհրդին: Դուք զղջո՞ւմ եք: 2 Նեփի 4.1–11-ում Նեփին գրառել է իր ընտանիքին տրված Լեքիի վերջին խորհուրդը և օրհնությունը: Կարդացեք 2 Նեփի 4.4–5 և ներկայացրեք իր զավակներին տված Լեքիի խորհուրդը, որը նաև կարող է ձեզ վերաբերվել: Ձեր ծնողները, ընտանիքի անդամները կամ ղեկավարները երբևէ ձեզ տվե՞լ են նմանատիպ խորհուրդ:
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում կազմեք որոշ օրհնությունների ցանկ, որոնք ստացել եք ձեր կյանքում նրանց խորհրդին լսելու արդյունքում, ովքեր հոգում են ձեզ համար: Ի՞նչ օրհնություններ եք ստացել Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու արդյունքում:
2 Նեփի 4.12–35
Նեփին իր վստահությունն է արտահայտում Տիրոջ հանդեպ և ընդունում է իր տկարությունները
2 Նեփի 4.12–35-ում Նեփին գրել է «[իր] հոգու բաները» (2 Նեփի 4.15): Կարդացեք 2 Նեփի 4.15–16 և փնտրեք, թե ինչով էր հրճվում Նեփին:
Մտածեք օգտակար բաների մասին, որոնք մեծ ուրախություն են բերում ձեր հոգուն: Հետևյալ արտահայտությունը լրացրեք մի քանի պատասխաններով. Իմ հոգին հրճվում է :
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ձեր կարծիքով, ինչ է նշանակում հրճվել Տիրոջ բաներով:
Նեփին նշել է, որ իր «սիրտը խորհում է» (2 Նեփի 4.15) սուրբ գրությունների մասին: Խորհելը նշանակում է ոչ միայն ներանձնանալ և խորությամբ մտածել սուրբ գրությունների մասին, այլ նաև բացել մեր սրտերը հայտնության և հասկացողության համար:
Նեփին ունեցավ մեծ ուրախության պահեր իր կյանքում. այնուամենայնիվ, նա նաև հանդիպեց դժվար պահերի: Կրկին անդրադարձեք 2 Նեփի 4.12–13` բացահայտելու որոշ դժվար մարտահրավերներ, որոնց Նեփին հանդիպեց իր կյանքի այդ ժամանակահատվածում:
Կարդացեք 2 Նեփի 4.17–18 և գտեք, թե էլ ինչն էր վշտացնում Նեփիին: Մինչ դուք կարդում եք, ձեր մտքում պահեք հետևյալ սահմանումները. Թշվառ նշանակում է դժբախտ կամ անպետք: Մարմինը վերաբերվում է մեր մահկանացու վիճակի թուլությանը: Նեղել նշանակում է շրջապատել կամ սեղմել բոլոր կողմերից, անհանգստացնել կամ զայրացնել: Չնայած Նեփին վշտանում էր իր մեղքերի պատճառով, սա չպետք է սխալ հասկացվի, թե նա մեղավոր էր որևէ մեծ օրինազանցության մեջ:
Խորհեք ձեր կյանքի այն պահի մասին, երբ դուք կարող եք ասել, որ զգացել եք այն, ինչ Նեփին է զգացել (ինչպես օրինակ, երբ կորցրել եք սիրած մեկին, ոմանք բարկացել են ձեզ վրա Տիրոջը հետևելու համար, դուք հանդիպել եք դժվարության կամ հուսահատության, կամ դուք վշտացել եք ձեր մեղքերի, թուլությունների և գայթակղությունների պատճառով): Կարդացեք 2 Նեփի 4.19 և ներկայացրեք արտահայտությունը, որն արտահայտում է Նեփիի հույսը` չնայած իր վշտերին: Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նեփին, երբ նա ասում էր. «Ես գիտեմ` ում եմ ապավինել»: Ինչպե՞ս դուք կարող եք ավելի շատ ապավինել Աստծուն:
Երբ դուք շարունակեք ձեր ուսումնասիրությունը, փնտրեք փաստեր ավետարանի այն սկզբունքի վերաբերյալ, որ Աստված աջակցում է նրանց, ովքեր դնում են իրենց վստահությունը Նրա վրա:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ աղյուսակի հարցերին.
|
Սուրբ գրության հղումներ |
Ինչպես են այս հատվածները վերաբերվում Նեփիին |
Ինչպես կարող են այս հատվածները վերաբերվել ձեզ |
|---|---|---|
|
| |
|
| |
|
|
Կարդացեք 2 Նեփի 4.34–35 և նշեք արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Տիրոջ հանդեպ Նեփիի վստահությունը:
-
Գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, թե ինչ եք սովորել 2 Նեփի 4.17–35 ուսումնասիրելիս և ուղիներ, որոնցով դուք կցանկանաք մեծացնել ձեր վստահությունը Տիրոջ հանդեպ:
2 Նեփի 5.1–8
Տերը նեփիացիներին բաժանում է լամանացիներից
Երբ դուք ուսումնասիրեք 2 Նեփի 5, մտածեք դժվարին խնդիրների և որոշումների մասին, որոնք դուք ունեք կամ ունեցել եք: Այս գլխում Նեփին բացատրել է, որ իր եղբայրները «ջանում էին խլել իմ կյանքը» (2 Նեփի 5.2): Ուշադրություն դարձրեք 2 Նեփի 5.1-ում, թե ինչ արեց Նեփին խնդրի լուծումը գտնելու համար: Ապա նշեք ձեր սուրբ գրություններում, թե ինչ արեց Տերը Նեփինն օգնելու համար 2 Նեփի 5.5–ում:
Այս նախազգուշացման արդյունքում Նեփին և «բոլոր … նրանք, ովքեր հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին», (2 Նեփի 5.6) հեռացան իրենց առաջին ժառանգության հողից: Նրանք ճամփորդեցին «շատ օրերի ընթացքում» (2 Նեփի 5.7) և հաստատվեցին մի վայրում, որը կոչեցին Նեփի: Այս փորձառությունը լուսաբանում է, որ ապահովություն է գալիս Աստծո հայտնություններին հնազանդվելուց:
Կարդացեք Յոթանասունից Երեց Փոլ Վ. Ջոնսոնի հետևյալ միտքը. «Զարմանալի չէ, որ մեծ չարիքի և գայթակղությունների հանդիպելիս Տերը չի թողնում, որ մենք միայնակ գտնենք մեր ուղին: Իրականում կա ավելի քան բավականաչափ առաջնորդություն, որը հասանելի է մեզանից յուրաքանչյուրի համար, եթե մենք լսենք: Դուք ստացել եք Սուրբ Հոգու պարգևը ձեզ առաջնորդելու և ոգեշնչելու համար: Դուք ունեք սուրբ գրություններ, ծնողներ, Եկեղեցու ղեկավարներ և ուսուցիչներ: Դուք նաև ունեք մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերը, ովքեր ապրում են մեր օրերում: Բազմաթիվ առաջնորդություններ և ուղղորդումներ են հասանելի, որպեսզի դուք չկատարեք մեծ սխալներ ձեր կյանքում, եթե միայն դուք դիտավորյալ կերպով չանտեսեք ձեր ստացած առաջնորդությունը» (“The Blessings of General Conference,” Ensign, Nov. 2005, 51):
-
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք մի նախազգուշացում, որը ստացել եք Տիրոջից, Նրա մարգարեներից կամ Եկեղեցու այլ ղեկավարներից: Ի՞նչ եք դուք անում այդ նախազգուշացմանը լսելու համար: Ինչպե՞ս է այդ նախազգուշացմանը լսելն օգնել ձեզ ձեր կյանքում և ինչպե՞ս այն կօգնի ձեզ ապագայում:
2 Նեփի 5.9–18, 26–27
Նեփիացիները ապրում են երջանիկ
Լեքիի ընտանիքին բաժանման տանող պայմանները շարադրելուց հետո Նեփին նկարագրում է, թե ինչպիսին էր «Նեփիի ժողովրդի» (2 Նեփի 5.9) կյանքը: Կարդացեք 2 Նեփի 5.27 և նշեք արտահայտությունը, որը շեշտում է, թե ինչպես էին ապրում նեփիացիները: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապրել «երջանիկ»:
-
Ուշադիր կարդացեք 2 Նեփի 5.10–18, 26 և նշեք ձեր սուրբ գրություններում, թե ինչ ունեին նեփիացիները կամ ինչ էին անում երջանիկ լինելու համար: Ընտրեք այս բաներից մեկը և գրեք սուրբ գրությունների ձեր օրագրում, թե ինչպես է այդ արարքը կամ վերաբերմունքն օգնում ձեզ երջանիկ լինել: Օրինակ, եթե դուք ընտրել եք այն փաստը, որ նեփիացիները տաճար կառուցեցին (տես 2 Նեփի 5.16), դուք կարող եք գրել, թե ինչպես է տաճարը ավելի մեծ երջանկություն բերել ձեզ կամ ձեր ընտանիքին:
Ձեր ներկայացրած արարքները և վերաբերմունքը Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու մի մասն են կազմում: Դուք կարող եք հետևյալ սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում 2 Նեփի 5.27–ի կողքին. Երբ Հիսուս Քրիստոսի ավետարանը դառնում է մեր ապրելակերպը, մենք ավելի երջանիկ ենք դառնում: Սա ճշմարիտ էր նեփիացիների համար նույնիսկ մեծ դժվարության ժամանակներում: Քննեք ձեր կյանքը և որոշեք մի բան, որ կանեք ավելի լիարժեք կերպով երջանիկ լինելու համար: Գրեք այն ձեր անձնական օրագրում կամ ձեր սուրբ գրություններում: Սկզբունքները, որոնք դուք սովորեցիք այսօր, տանում են դեպի երջանկություն:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 4–5 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.