Ալմա 39
նախորդ հաջորդ

Ալմայի պատվիրանները՝ իր որդի Կորիանթոնին:

Ընդգրկելով 39–42 գլուխները ներառյալ:

Գլուխ 39

Սեռական մեղքը պղծություն է – Կորիանթոնի մեղքերը խանգարեցին Զորամացիներին ընդունել խոսքը – Քրիստոսի փրկագնումը հետադարձաբար փրկում է հավատարիմներին, ովքեր նախորդել էին դրան: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, որդի՛ս, ես քեզ ավելի շատ բան ունեմ ասելու, քան այն, ինչ ասացի քո եղբորը. քանզի ահա, մի՞թե դու չնկատեցիր քո եղբոր կայունությունը, նրա հավատարմությունը, և նրա ջանասիրությունն Աստծո պատվիրանները պահելիս: Ահա, մի՞թե նա լավ օրինակ չի հանդիսացել քեզ համար:

2 Քանզի դու շատ ուշադրություն չդարձրեցիր իմ խոսքերին, ինչպես ուշադիր էր քո եղբայրը աԶորամացիների մեջ: Այժմ սա է այն, ինչ ես ունեմ քո դեմ. դու շարունակեցիր քո ուժով և քո իմաստությամբ պարծենալ:

3 Եվ դա բոլորը չէ, որդի՛ս: Դու արեցիր այն, ինչ ցավալի էր ինձ համար, քանզի դու լքեցիր ծառայությունը, և գնացիր անցար Սիրոնի երկիրը՝ Լամանացիների սահմաններից ներս, ապոռնիկ Իզաբելի ետևից:

4 Այո, նա շատերի սրտերը ագողացավ, բայց դա արդարացում չէր քեզ համար, որդի՛ս: Դու պիտի հոգ տանեիր ծառայության համար, որ վստահվել էր քեզ:

5 Չգիտե՞ս, որդիս, որ աայս բաները պղծություն են Տիրոջ աչքում. այո, ամենապիղծը՝ բոլոր մեղքերից, բացի դա լինի անմեղ արյուն թափելը կամ Սուրբ Հոգին ուրանալը:

6 Քանզի ահա, եթե դու աուրանաս Սուրբ Հոգին, երբ այն մի ժամանակ տեղ է ունեցել քո մեջ, և դու իմանաս, որ ուրանում ես այն, ահա, դա մեղք է, որն բաններելի է. այո, և ով որ սպանում է Աստծո լույսի և գիտելիքի դեմ, նրա համար գներում ստանալը հեշտ չէ, այո, ես ասում եմ քեզ, որդի՛ս, որ հեշտ չէ նրա համար ներում ստանալը:

7 Եվ այժմ, որդի՛ս, ես կամենում եմ Աստծուց, որ դու ամեղավոր չլինես այսպիսի մեծ հանցանքի մեջ: Ես կանգ չէի առնի քո հանցանքների վրա՝ տակնուվրա անելու քո հոգին, եթե դա չլիներ քո օգտի համար:

8 Բայց ահա, դու չես կարող թաքցնել քո հանցանքներն Աստծուց. և եթե դու չապաշխարես, դրանք կկանգնեն, որպես վկայություն քո դեմ վերջին օրը:

9 Այժմ որդի՛ս, ես կկամենայի, որ դու ապաշխարեիր և թողնեիր քո մեղքերը և այլևս չգնայիր քո աչքերի ատենչանքների ետևից, այլ բխաչ քաշեիր բոլոր այդ բաների վրա. քանզի եթե դու չանես այս, դու չես կարող ոչ մի կերպ ժառանգել Աստծո արքայությունը: Օ՜հ, հիշի՛ր, և հանձն առ, և խաչ քաշիր այս բաների վրա:

10 Եվ ես պատվիրում եմ քեզ, որ դու հանձն առնես խորհրդակցել քո ավագ եղբայրների հետ քո ձեռնարկումներում. քանզի ահա, դու քո երիտասարդության մեջ ես, և դու կարիք ունես սնուցվելու քո եղբայրների կողմից: Եվ ո՛ւշք դարձրու նրանց խորհրդին:

11 Քեզ թույլ մի տուր տարվել որևէ ունայն կամ հիմար բանով. թույլ մի տուր դևին կրկին մոլորեցնել քո սիրտն այն ամբարիշտ պոռնիկների ետևից: Ահա, Օ՜, որդիս, ինչպիսի մեծ անօրինություն դու բերեցիր աԶորամացիների վրա. քանզի երբ նրանք տեսան քո բվարքը, նրանք չկամեցան հավատալ իմ խոսքերին:

12 Եվ այժմ Տիրոջ Հոգին ասում է ինձ. աՊատվիրիր քո զավակներին բարիք անել, որպեսզի նրանք չմոլորեցնեն բազում մարդկանց սրտերն ի կործանում. հետևաբար, ես պատվիրում եմ քեզ, որդի՛ս, Աստծո երկյուղով, որ դու ետ կանգնես քո անօրինություններից.

13 Որպեսզի դու դառնաս դեպի Տերը քո բոլոր մտքով, կարողությամբ և ուժով. որպեսզի դու այլևս սրտեր չմոլորեցնես՝ ամբարշտություն գործելու. այլ, ավելի շուտ, վերադարձիր նրանց մոտ և աընդունիր քո սխալները և այն անիրավությունը, որ դու արել ես:

14 Մի ափնտրիր հարստություններ, ոչ էլ աշխարհի ունայն բաները. քանզի, ահա, դու չես կարող տանել դրանք քեզ հետ:

15 Եվ այժմ, որդի՛ս, ես կկամենայի քեզ որոշ բան ասել Քրիստոսի գալստի վերաբերյալ: Ահա, ես ասում եմ քեզ, որ այդ նա է, որ հաստատ պիտի գա՝ վեր առնելու աշխարհի մեղքերը, այո, նա գալիս է՝ իր ժողովրդին փրկության ավետիք հայտարարելու:

16 Եվ արդ, որդի՛ս, այս էր ծառայությունը, որին դու կանչվել էիր՝ հայտարարելու այս ավետիքն այս ժողովրդին, պատրաստելու նրանց միտքը. կամ, ավելի շուտ, որպեսզի փրկություն կարողանա գալ նրանց, որպեսզի նրանք կարողանան պատրաստել իրենց ազավակների մտքերը՝ լսելու խոսքը նրա գալստյան ժամանակ:

17 Եվ այժմ, ես փոքր-ինչ կհանգստացնեմ քո միտքն այս հարցի կապակցությամբ: Ահա, դու զարմանում ես, թե ինչո՞ւ այս բաները պետք է իմացվեն այդքան շատ առաջ: Ահա, ես ասում եմ քեզ, մի՞թե մի հոգին այնքան արժեքավոր չէ Աստծո համար այս ժամանակ, ինչքան կլինի մի հոգին նրա գալստյան ժամանակ:

18 Մի՞թե այս ժողովրդին փրկագնման ծրագիրը հայտնի դարձնելը նույնքան անհրաժեշտ չէ, որքան նրանց զավակներին:

19 Մի՞թե այս ժամանակ, Տիրոջ համար իր հրեշտակին ուղարկելը՝ այս ավետիքը հայտարարելու մեզ, նույնքան հեշտ չէ, որքան մեր զավակներին, կամ որքան նրա գալստի ժամանակից հետո: