Ալմա 9
նախորդ հաջորդ

Ալմայի խոսքերը, և նաև խոսքերն Ամուղեկի, որոնք հայտարարվեցին ժողովրդին, որոնք Ամմոնիա երկրում էին: Եվ նաև նրանք գցվում են բանտ ու ազատվում Աստծո հրաշագործ զորությամբ, որը նրանց մեջ էր, համաձայն Ալմայի հիշատակարանի:

Ընդգրկելով 9–14 գլուխները ներառյալ:

Գլուխ 9

Ալման պատվիրում է Ամմոնիայի ժողովրդին ապաշխարել – Տերը ողորմած կլինի Լամանացիների հանդեպ վերջին օրերում – Եթե Նեփիացիները լքեն լույսը, նրանք կկործանվեն Լամանացիների կողմից – Աստծո Որդին կգա շուտով – Նա կփրկագնի նրանց, ովքեր ապաշխարում են, մկրտվում են և ունեն հավատք առ նրա անունը: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

1 Եվ բացի դրանից, ես՝ Ալմաս, պատվիրված լինելով Աստծուց, որ ես պետք է վերցնեի Ամուղեկին և գնայի առաջ ու քարոզեի նորից այս ժողովրդին, կամ այն ժողովրդին, ովքեր Ամմոնիա քաղաքում էին, եղավ այնպես, երբ ես սկսեցի քարոզել նրանց, նրանք սկսեցին վիճել ինձ հետ՝ ասելով.

2 Ո՞վ ես դու: Կարծում ես, որ մենք կհավատա՞նք ամեկ մարդու վկայությանը, թեև նա մեզ քարոզի, որ երկիրը պիտի անցնի:

3 Արդ, նրանք չէին հասկանում խոսքերը, որ նրանք խոսում էին, քանզի նրանք չգիտեին, որ երկիրը պիտի անցներ:

4 Եվ նրանք ասացին նաև. Մենք չենք հավատա քո խոսքերին, թեև դու մարգարեանաս էլ, որ այս մեծ քաղաքն իբրև թե պիտի կործանվի ամեկ օրում:

5 Արդ, նրանք չգիտեին, որ Աստված կարող էր անել այդպիսի զարմանալի գործեր, քանզի նրանք մի կարծրասիրտ ու խստապարանոց ժողովուրդ էին:

6 Եվ նրանք ասացին. աՈ՞վ է Աստված, որ ուղարկում է բոչ ավելի հեղինակություն, քան մեկ մարդ այս ժողովրդի մեջ, հայտարարելու նրանց ճշմարտությունն այդպիսի մեծ ու զարմանալի բաների մասին:

7 Եվ նրանք առաջ կանգնեցին ձեռք բարձրացնելու ինձ վրա. բայց ահա նրանք չարեցին: Եվ ես կանգնեցի՝ համարձակությամբ հայտարարելու նրանց, այո, ես համարձակորեն վկայեցի նրանց՝ ասելով.

8 Ահա, ո՛վ դուք, ամբարիշտ ու խոտորյալ ասերունդ, ի՞նչպես մոռացաք ձեր հայրերի ավանդությունը. այո, որքա՜ն շուտ դուք մոռացաք Աստծո պատվիրանները:

9 Չե՞ք հիշում դուք, որ մեր հայր Լեքին դուրս էր բերվել Երուսաղեմից՝ Աստծո աձեռքով: Չե՞ք հիշում դուք, որ նրանք բոլորն առաջնորդվում էին նրա կողմից անապատի միջով:

10 Եվ մի՞թե դուք մոռացել եք այդքան շուտ, թե քանի՜-քանի անգամ է նա ազատել մեր հայրերին իրենց թշնամիների ձեռքից, և պահպանել նրանց կործանվելուց, նույնիսկ իրենց սեփական եղբայրների ձեռքից:

11 Այո, և եթե չլիներ նրա անզուգական զորությունը, և նրա ողորմությունը, և նրա երկայնամտությունը մեր հանդեպ, մենք պետք է անխուսափելիորեն ջնջված լինեինք երկրի երեսից այս ժամանակից շատ առաջ, և գուցե հանձնված լինեիք աանվերջ թշվառության ու վայի մի վիճակի:

12 Ահա, այժմ ես ասում եմ ձեզ, որ նա հրամայում է ձեզ ապաշխարել, և մինչև դուք չապաշխարեք, դուք ոչ մի կերպ չեք կարող ժառանգել Աստծո արքայությունը: Բայց ահա, սա բոլորը չէ, նա պատվիրել է ձեզ ապաշխարել, այլապես նա լիովին ակբնաջնջի ձեզ երկրի երեսից. այո, նա կայցելի ձեզ իր բարկության մեջ, և իր բկատաղի բարկությունը մեկդի չի դարձնի:

13 Ահա, դուք չե՞ք հիշում խոսքերը, որ նա խոսեց Լեքիի հետ՝ ասելով, որ. աՈրքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրում: Եվ բացի այդ ասվել է, որ. Որքան որ դուք չեք պահի իմ պատվիրանները, դուք կկտրվեք Տիրոջ ներկայությունից:

14 Արդ, ես կկամենայի, որ դուք հիշեիք, որ որքան որ Լամանացիները չեն պահել Աստծո պատվիրանները, նրանք ակտրված են եղել Տիրոջ ներկայությունից: Արդ, մենք տեսնում ենք, որ Տիրոջ խոսքը հաստատվել է այս բանում, և Լամանացիները կտրված են եղել նրա ներկայությունից, երկրում իրենց օրինազանցությունների սկզբից ի վեր:

15 Սակայն ես ասում եմ ձեզ, որ նրանց համար ավելի ատանելի կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար, եթե դուք մնաք ձեր մեղքերի մեջ, այո, և նույնիսկ ավելի տանելի նրանց համար այս կյանքում, քան ձեզ համար, եթե դուք չապաշխարեք:

16 Քանզի կան շատ խոստումներ, որոնք ատարածվում են Լամանացիների վրա. քանզի դա իրենց հայրերի բավանդությունների պատճառով է, որը նրանց ստիպեց մնալ իրենց գանգիտության վիճակում. հետևաբար Տերը ողորմած կլինի նրանց հանդեպ և դկերկարացնի նրանց գոյությունը երկրում:

17 Եվ ինչ-որ մի ժամանակի ընթացքում, նրանք ակբերվեն հավատալու նրա խոսքին, և իմանալու իրենց հայրերի ավանդությունների անճշտության մասին. և նրանցից շատերը կփրկվեն, քանզի Տերը ողորմած կլինի բոլորի հանդեպ, ովքեր բկանչում են նրա անունը:

18 Բայց ահա ես ասում եմ ձեզ, որ եթե դուք շարունակեք ձեր ամբարշտության մեջ, որ ձեր օրերը չեն երկարացվի երկրում, քանզի աԼամանացիները կուղարկվեն ձեզ վրա. և եթե դուք չապաշխարեք, նրանք կգան այնպիսի մի ժամանակ, երբ դուք չգիտեք, և ձեզ կայցելեն բլիակատար կործանումով. և դա կլինի համաձայն Տիրոջ կատաղի գբարկության:

19 Քանզի նա թույլ չի տա ձեզ, որ դուք ապրեք ձեր անօրինությունների մեջ՝ կործանելու իր ժողովրդին: Ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ, ավելի շուտ նա թույլ կտար, որ Լամանացիները ակործանեին բոլոր իր ժողովրդին, ովքեր կոչվում են Նեփիի ժողովուրդ, եթե պատահեր այնպես, որ նրանք բընկնեին մեղքերի և օրինազանցությունների մեջ, Տիրոջից՝ իրենց Աստծուց, այդքան շատ լույս և այդքան շատ գիտելիք նրանց տրվելուց հետո.

20 Այո՛, Տիրոջ այդպիսի մեծապես արտոնյալ ժողովուրդ լինելուց հետո. այո, յուրաքանչյուր ուրիշ ազգից, ցեղից, լեզվից կամ ժողովրդից առավել հովանավորված լինելուց հետո. բոլոր բաներն իրենց հայտնի ադարձված լինելուց հետո, ըստ իրենց իղձերի և իրենց հավատքի և աղոթքների, այն մասին, ինչ եղել է, ինչ կա և ինչ պիտի գա.

21 Աստծո Հոգին այցելած լինելով. հրեշտակների հետ զրուցած լինելով և Տիրոջ ձայնը նրանց հետ խոսացած լինելով. ունենալով մարգարեության ոգին և հայտնության ոգին, և նաև շատ պարգևներ՝ լեզուներով խոսելու պարգևը և քարոզելու պարգևը, Սուրբ Հոգու պարգևը և աթարգմանելու պարգևը.

22 Այո, և Աստծո կողմից աազատված լինելուց հետո՝ Երուսաղեմի հողից դուրս, Տիրոջ ձեռքով. փրկված լինելով սովից, և տկարությունից, և ամեն ձևի ամեն տեսակի հիվանդություններից. և նրանք, ճակատամարտում դարձած լինելով ուժեղ, որպեսզի չկործանվեին, դուրս բերված լինելով բճորտությունից ժամանակ առ ժամանակ, և պահված ու պահպանված լինելով մինչև այժմ. և նրանք բարգավաճել են, մինչև որ նրանք հարուստ են բոլոր ձևի բաներով,

23 Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, որ եթե այս ժողովուրդը, որը ստացել է այսքան շատ օրհնություններ Տիրոջ ձեռքից, օրինազանցի այն լույսի ու գիտության դեմ, որ նա ունի, ես ասում եմ ձեզ, եթե այնպես լինի, որ նա ընկնի օրինազանցության մեջ, ապա ավելի ահեշտ կլինի Լամանացիների համար, քան նրանց համար:

24 Քանզի ահա, Տիրոջ ախոստումները տարածվում են Լամանացիների վրա, բայց դրանք ձեզ համար չեն, եթե դուք օրինազանցում եք. քանզի արդյոք Տերը չխոստացա՞վ որոշակիորեն ու հրատարակեց վճռականորեն, որ եթե դուք ապստամբեք նրա դեմ, պիտի լիովին բնաջնջվեք երկրի երեսից:

25 Եվ արդ, այս պատճառով, որպեսզի դուք չլինի թե կործանվեիք, Տերն ուղարկել է իր հրեշտակին, այցելելու իր ժողովրդից շատերին, հայտարարելով նրանց, որ նրանք պետք է առաջ գնան և ուժգնորեն աղաղակեն այս ժողովրդին՝ ասելով. աԱպաշխարե՛ք, քանզի երկնքի արքայությունը մոտ է՝ առ ձեռն.

26 Եվ այս ժամանակից աոչ շատ օրեր հետո, Աստծո Որդին պիտի գա իր փառքով. և նրա փառքը պիտի լինի փառքը Հոր բՄիածնի, որը լի է գշնորհով, անաչառությամբ ու ճշմարտությամբ, որը լի է համբերությամբ, դողորմությամբ ու երկայնամտությամբ, որն արագ է իր ժողովրդի աղաղակները ելսելիս և նրանց աղոթքներին պատասխանելիս:

27 Եվ, ահա նա գալիս է ափրկագնելու նրանց, ովքեր բկմկրտվեն ապաշխարության համար, նրա անվան հանդեպ հավատքի միջոցով:

28 Հետևաբար, պատրաստեք Տիրոջ ճանապարհը, քանզի ժամանակը մոտենում է, որ բոլոր մարդիկ պիտի հնձեն իրենց ագործերի մի վարձք՝ համաձայն նրա, ինչ նրանք եղել են, եթե նրանք եղել են արդար, նրանք բկհնձեն փրկությունն իրենց հոգիների, համաձայն Հիսուս Քրիստոսի զորության ու ազատման. իսկ եթե նրանք եղել են չար, նրանք պիտի հնձեն գդատապարտությունն իրենց հոգիների, համաձայն դևի զորության ու գերության:

29 Այժմ, ահա այս է ձայնը հրեշտակի՝ աղաղակելով առ ժողովուրդը:

30 Եվ արդ, իմ ասիրելի՛ եղբայրներ, քանզի դուք իմ եղբայրներն եք, և դուք պարտավոր եք սիրված լինել, և պարտավոր եք առաջ բերել գործեր, որոնք վայել են ապաշխարությանը՝ տեսնելով, որ ձեր սրտերը ծայրաստիճան կարծրացած են Աստծո խոսքի հանդեպ, և տեսնելով, որ դուք մի բկորած ու մի ընկած ժողովուրդ եք:

31 Արդ եղավ այնպես, որ երբ ես՝ Ալմաս, խոսեցի այս խոսքերը, ահա, ժողովուրդը զայրացավ ինձ վրա, որովհետև ես ասացի նրանց, որ նրանք մի կարծրասիրտ ու ախստապարանոց ժողովուրդ էին:

32 Եվ նաև, որովհետև ես ասացի նրանց, որ նրանք մի կորած ու ընկած ժողովուրդ էին, նրանք զայրացան ինձ վրա և ջանացին ձեռք բարձրացնել ինձ վրա, որ կարողանան ինձ բանտ գցել:

33 Բայց եղավ այնպես, որ Տերը թույլ չտվեց նրանց, որ նրանք վերցնեին ինձ այդ ժամանակ ու բանտ գցեին:

34 Եվ եղավ այնպես, որ Ամուղեկը գնաց ու առաջ կանգնեց, և նույնպես սկսեց քարոզել նրանց: Եվ այժմ Ամուղեկի բոլոր ախոսքերը գրված չեն, այնուամենայնիվ, մի մասը նրա խոսքերի գրված են այս գրքում: