Սուրբ գրություններ
Մոսիա 3


Գլուխ 3

Բենիամին թագավորը շարունակում է իր խոսքը – Ամենակարող Տերը կծառայի մարդկանց մեջ կավե տաղավարում – Արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, մինչ նա կքավի աշխարհի մեղքերը – Նրանն է միակ անունը, որով փրկություն է գալիս – Մարդիկ կարող են հանել իրենց միջից բնական մարդուն և դառնալ Սրբեր՝ Քավության միջոցով – Ամբարիշտների տանջանքը կլինի կրակի և ծծմբի լճի պես: Մոտ 124թ. Ք.ծ.ա.:

1 Եվ կրկին, իմ եղբայրնե՛ր, ես կկամենայի հրավիրել ձեր ուշադրությունը, քանզի ես էլի ինչ-որ բան ունեմ ձեզ ասելու. քանզի ահա, ես ասելու բաներ ունեմ ձեզ նրա վերաբերյալ, ինչ պետք է գա:

2 Եվ բաները, որոնք ես կասեմ ձեզ, հայտնի են դարձվել ինձ Աստծո ահրեշտակի կողմից: Եվ նա ասաց ինձ. Արթնացի՛ր. և ես արթնացա, և, ահա, նա կանգնած էր իմ առջև:

3 Եվ նա ասաց ինձ. Զարթնի՛ր և լսի՛ր այն խոսքերը, որոնք ես կասեմ քեզ. քանզի ահա, ես եկել եմ՝ հայտնելու քեզ մեծ աուրախության ավետիքը:

4 Քանզի Տերը լսել է քո աղոթքները և գնահատել է քո արդարությունը, և ուղարկել է ինձ հայտնելու քեզ, որ դու կարող ես ուրախանալ, և որ դու կարող ես հայտարարել քո ժողովրդին, որ նրանք նույնպես կարողանան լցվել ուրախությամբ:

5 Քանզի ահա, ժամանակը գալիս է և հեռու հեռվում չէ, երբ Ամենակարող աՏերը, որն իշխում է զորությամբ, որն էր, և է, ողջ հավերժությունից ողջ հավերժություն, կիջնի ներքև երկնքից՝ մարդկանց զավակների մեջ և կբնակվի կավե բտաղավարում, և առաջ կգնա մարդկանց մեջ, գործելով հզոր գհրաշքներ, ինչպես՝ բժշկելով հիվանդներին, բարձրացնելով մեռածներին, իրականացնելով կաղերի քայլելը, կույրերին շնորհելով իրենց տեսողությունը, խուլերին՝ լսելը, և բուժելով ամեն ձևի հիվանդություններ:

6 Եվ նա ադևեր կամ չար ոգիներ դուրս կգցի, որոնք բնակվում են մարդկանց զավակների սրտերում:

7 Եվ ահա, նա կտանի ափորձություններ և մարմնի ցավ, բքաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելին, քան մարդ կարող է գտանել և չմահանալ. քանզի ահա, դարյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա ետվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար:

8 Եվ նա կկոչվի աՀիսուս Քրիստոս, Աստծո բՈրդի, երկնքի և երկրի գՀայր, բոլոր բաների Ստեղծող ի սկզբանե. և նրա դմայրը կկոչվի եՄարիամ:

9 Եվ ահա, նա գալիս է յուրայինների մոտ, որպեսզի ափրկություն գա մարդկանց զավակներին, միայն առ նրա անունը բհավատքի միջոցով. և նույնիսկ այս բոլորից հետո, նրանք մարդ կհամարեն նրան և կասեն, որ նա գդև ունի և դկխարազանեն ու եկխաչեն նրան:

10 Եվ աերրորդ օրը նա պիտի բհարություն առնի մեռելներից. և ահա, նա կանգնում է՝ գդատելու աշխարհը. և ահա, բոլոր այս բաներն արվում են, որպեսզի մի արդար դատաստան գա մարդկանց զավակների վրա:

11 Քանզի, ահա, նրա աարյունը բքավում է նաև նրանց մեղքերը, որոնք գընկել են Ադամի օրինազանցության պատճառով, որոնք մահացել են՝ չիմանալով Աստծո կամքն իրենց վերաբերյալ, կամ ովքեր դանգիտակցորեն են մեղք գործել:

12 Բայց, վա՜յ, վա՜յ նրան, ով գիտի, որ աապստամբում է Աստծո դեմ: Քանզի փրկությունն այդպիսիներից ոչ մեկին չի գա, բացի դա լինի ապաշխարհության և առ բՏեր Հիսուս Քրիստոսը հավատքի միջոցով:

13 Եվ Տեր Աստված ուղարկել է իր սուրբ մարգարեներին բոլոր մարդկանց մեջ, հայտարարելու այս բաներն ամեն ցեղի, ազգի և լեզվի, որ այդպիսով, ով որ հավատա, որ Քրիստոսը պիտի գա, նույնը կարողանա ստանալ իր մեղքերին աթողություն և անչափ մեծ ուրախությամբ հրճվի, նույնիսկ այնպես, բկարծես նա արդեն եկել էր իրենց մեջ:

14 Սակայն Տեր Աստված տեսավ, որ իր ժողովուրդը մի խստապարանոց ժողովուրդ էր, և նա նշանակեց նրանց համար մի օրենք, հենց Մովսեսի աօրենքը:

15 Եվ նա ցույց տվեց նրանց շատ նշաններ, հրաշքներ, ախորհրդանիշներ և նմանություններ իր գալստի վերաբերյալ. և նաև սուրբ մարգարեներ խոսեցին նրանց հետ՝ նրա գալստի վերաբերյալ. և այնուամենայնիվ, նրանք կարծրացրեցին իրենց սրտերն ու չհասկացան, որ Մովսեսի բօրենքը ոչ մի բանի պիտանի չէ, բացի դա լիներ նրա արյան քավության միջոցով:

16 Եվ նույնիսկ, եթե դա հնարավոր լիներ, որ փոքր աերեխաները կարողանային մեղանչել, նրանք չէին կարողանա փրկվել. բայց ես ասում եմ ձեզ, նրանք բօրհնված են. քանզի ահա, ինչպես Ադամով կամ բնությամբ նրանք ընկնում են, ճիշտ նույնպես Քրիստոսի արյունը քավում է նրանց մեղքերը:

17 Եվ դեռ ավելին, ես ասում եմ ձեզ, որ տրված չի լինի աո՛չ ուրիշ անուն, ո՛չ ուրիշ ճանապարհ, ո՛չ էլ միջոց, որի շնորհիվ կարող է բփրկություն գալ մարդկանց զավակներին. միայն գՔրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով:

18 Քանզի ահա, նա դատում է, և նրա դատաստանն արդար է. և մանուկը, որ մահանում է իր մանկության մեջ, չի կորչում. բայց մարդիկ նզովք են խմում իրենց սեփական հոգիների համար, եթե չեն խոնարհեցնում իրենց ու չեն ադառնում փոքր երեխաների պես, և չեն հավատում, որ փրկությունը եղել է և կա ու պիտի լինի Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ բքավիչ արյամբ և միջոցով:

19 Քանզի աբնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի բանկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա գչենթարկվի Սուրբ դՀոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա եսուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի զերեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը:

20 Եվ դեռ ավելին, ես ասում եմ ձեզ, որ պիտի գա ժամանակը, երբ մի Փրկչի մասին ագիտելիքը պիտի տարածվի ամենուր՝ բամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ:

21 Եվ, ահա, երբ գա այդ ժամանակը, փոքր երեխաներից բացի ոչ ոք աանմեղ չի համարվի Աստծո առաջ, բացառությամբ ապաշխարության և հավատքի միջոցով՝ առ անունն Ամենակարող Տեր Աստծո:

22 Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ դու սովորեցրած կլինես քո ժողովրդին այն բաները, որոնք Տերը՝ քո Աստվածը, պատվիրել է քեզ, նույնիսկ այդ ժամանակ էլ նրանք չեն համարվի անմեղ՝ Տիրոջ աչքում, միայն համաձայն այն խոսքերի, որոնք ես ասացի ձեզ:

23 Եվ այժմ ես ասացի այն խոսքերը, որոնք Տեր Աստված պատվիրել է ինձ:

24 Եվ այսպես է ասում Տերը. Դրանք պիտի կանգնեն որպես մի վառ վկայություն այս ժողովրդի դեմ, դատաստանի օրը. որոնց համար նրանք պիտի դատվեն, յուրաքանչյուր մարդ՝ համաձայն իր գործերի, լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար:

25 Եվ եթե դրանք լինեն չար, նրանք հանձնվում են իրենց սեփական ահանցանքի և պղծությունների մի ահավոր ըմբռնման, որը ստիպում է նրանց ընկրկել Տիրոջ ներկայությունից դեպի բթշվառության և անվերջ տանջանքի մի վիճակի, որտեղից նրանք չեն կարող այլևս վերադառնալ. հետևաբար, նրանք խմել են նզովք առ իրենց սեփական հոգիները:

26 Հետևաբար, նրանք խմել են Աստծո ցասման գավաթից, որի արդարադատությունը չէր կարող այլևս չեղյալ հայտարարվել նրանց համար, ինչպես չէր կարող չեղյալ հայտարարվել այն, որ աԱդամը պետք է ընկներ՝ արգելված բպտղից ճաշակելու պատճառով. ուստի, գողորմությունն այլևս չէր կարող պահանջ ունենալ նրանց վրա հավիտյան:

27 Եվ նրանց ատանջանքը կրակի և ծծմբի բլճի պես է, որի բոցերն անմար են, և որի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից: Այսպե՛ս է Տերը պատվիրել ինձ: Ամեն: