Մոսիա 21
նախորդ հաջորդ

Գլուխ 21

Լիմքիի ժողովուրդը զարկվում է և պարտվում Լամանացիներին – Լիմքիի ժողովուրդը հանդիպում է Ամմոնին և դարձի գալիս – Նրանք Ամմոնին պատմում են քսանչորս Հարեդական թիթեղների մասին: Մոտ 122–121թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ Լիմքին և իր ժողովուրդը վերադարձան Նեփի քաղաքը, և կրկին սկսեցին խաղաղությամբ բնակվել երկրում:

2 Եվ եղավ այնպես, որ շատ օրեր հետո, Լամանացիները սկսեցին կրկին բարկության դրդվել ընդդեմ Նեփիացիների, և նրանք սկսեցին ներխուժել երկրի շրջակա սահմաններից ներս:

3 Այժմ նրանք չէին համարձակվում սպանել նրանց՝ այն երդման պատճառով, որը նրանց թագավորն արել էր Լիմքիին. բայց նրանք զարկում էին նրանց աայտերին և իշխանություն գործադրում նրանց վրա. և նրանք սկսեցին ծանր բբեռներ դնել նրանց մեջքին և քշել նրանց, ինչպես կանեին մի անխոս էշի,

4 Այո, այս բոլորը կատարվում էր, որպեսզի Տիրոջ խոսքն իրականանար:

5 Եվ այժմ, Նեփիացիների չարչարանքները մեծ էին, և չկար ոչ մի միջոց, որ նրանք կարողանային ազատվել նրանց ձեռքից, քանզի Լամանացիներն ամեն կողմից շրջապատել էին նրանց:

6 Եվ եղավ այնպես, որ ժողովուրդը սկսեց տրտնջալ թագավորին իրենց չարչարանքների համար. և նրանք սկսեցին փափագել՝ գնալ ճակատամարտելու նրանց դեմ: Եվ նրանք շատ էին չարչարում թագավորին իրենց բողոքներով. հետևաբար, նա թույլ տվեց նրանց, որ նրանք վարվեին ըստ իրենց ցանկությունների:

7 Եվ նրանք ի մի հավաքվեցին կրկին, և հագան իրենց զենք ու զրահը, և գնացին առաջ՝ Լամանացիների դեմ՝ քշելու նրանց իրենց երկրից դուրս:

8 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները ջարդեցին նրանց, և ետ մղեցին նրանց և սպանեցին նրանցից շատերին:

9 Եվ արդ, մեծ ասուգ ու շիվան կար Լիմքիի ժողովրդի մեջ, այրին սգում էր իր ամուսնու համար, որդին ու դուստրը սգում էին իրենց հոր համար, և եղբայրները՝ իրենց եղբայրների համար:

10 Արդ, մեծ թվով այրիներ կային երկրում, և նրանք օրեցօր սաստիկ ողբում էին, քանզի Լամանացիներից մի մեծ վախ էր եկել նրանց վրա:

11 Եվ եղավ այնպես, որ նրանց անընդհատ ողբերը Լիմքիի ժողովրդի մնացածին բարկության դրդեցին Լամանացիների դեմ. և նրանք նորից գնացին ճակատամարտելու, բայց կրկին ետ քշվեցին՝ տալով մեծ կորուստներ:

12 Այո, նրանք կրկին գնացին, նույնիսկ երրորդ անգամ և տուժեցին նույն ձևով. և նրանք, ովքեր չէին սպանվել, նորից վերադարձան Նեփիի քաղաքը:

13 Եվ նրանք խոնարհեցրին իրենց, նույնիսկ մինչև փոշին, հպատակվելով ճորտության լծին, անձնատուր լինելով իրենց թշնամիների քմահաճույքներին՝ զարկվելու և այս ու այն կողմ քշվելու և բեռնվելու:

14 Եվ նրանք ախոնարհեցրին իրենց, մինչև իսկ համեստության խորքերը. և նրանք ուժգին կանչում էին առ Աստված. այո, մինչև իսկ ողջ օրվա ընթացքում նրանք կանչում էին առ իրենց Աստված, որ նա ազատի նրանց իրենց չարչարանքներից:

15 Եվ արդ, Տերը ադանդաղ էր նրանց աղաղակը լսելիս՝ նրանց անօրինությունների պատճառով. այնուամենայնիվ, Տերը լսեց նրանց աղաղակները և սկսեց փափկացնել Լամանացիների սրտերը, այնպես որ նրանք սկսեցին թեթևացնել նրանց բեռները. սակայն Տերը հարմար չէր տեսնում ազատել նրանց ճորտությունից:

16 Եվ եղավ այնպես, որ նրանք սկսեցին աստիճանաբար բարգավաճել երկրում և սկսեցին ավելի առատորեն հատիկ աճեցնել, և հոտեր, և նախիրներ, որ չտանջվեին քաղցից:

17 Արդ, կային մեծ թվով կանայք՝ ավելի շատ, քան տղամարդիկ. հետևաբար, թագավոր Լիմքին պատվիրեց, որ ամեն մարդ աբաժին հաներ ի օժանդակություն բայրիների ու նրանց զավակների, որ նրանք չմեռնեին քաղցից. և այս նրանք արեցին նրանց թվի մեծության պատճառով, ովքեր սպանվել էին:

18 Արդ, Լիմքիի ժողովուրդը մնում էր այնքան համախմբված, որքան դա հնարավոր էր և ապահովում էր իրենց հատիկի և իրենց հոտերի անվտանգությունը.

19 Եվ թագավորն իրեն թույլ չէր տալիս լինել քաղաքի պատերից դուրս, մինչև նա չվերցներ իր պահակախումբն իր հետ՝ վախենալով, որ ինչ-որ ձևով նա կարող է ընկնել Լամանացիների ձեռքը:

20 Եվ նա կարգադրեց, որ իր ժողովուրդը հսկի շրջակա երկիրը, որպեսզի ինչ-որ ձևով նրանք կարողանային վերցնել այն քահանաներին, որոնք փախել էին անապատ, որոնք առևանգել էին Լամանացիների ադուստրերին, և որոնք պատճառ էին դարձել, որ այդպիսի մեծ ավերում գար իրենց վրա:

21 Քանզի նրանք ուզում էին բռնել նրանց, որ պատժեն. քանի որ նրանք գիշերով եկել էին Նեփիի երկիրն ու տարել նրանց հատիկը և նրանց արժեքավոր բաներից շատերը. հետևաբար, նրանք դարան էին դրել նրանց համար:

22 Եվ եղավ այնպես, որ այլևս որևէ խռովություն չկար Լամանացիների ու Լիմքիի ժողովրդի միջև, նույնիսկ մինչև այն ժամանակը, երբ աԱմմոնն ու նրա եղբայրները եկան այդ երկիրը:

23 Եվ թագավորը, իր պահակախմբի հետ լինելով քաղաքի պատերից դուրս, հայտնաբերեց Ամմոնին ու նրա եղբայրներին. և կարծելով, թե նրանք Նոյի քահանաներն են, ուստի կարգադրեց, որ նրանց բռնեն և կապեն ու աբանտ գցեն: Եվ եթե նրանք Նոյի քահանաները լինեին, նա կկարգադրեր, որ նրանք մահվան դատապարտվեին:

24 Բայց երբ նա պարզեց, որ այդ նրանք չեն, այլ, որ նրանք իր եղբայրներն են և եկել են Զարահեմլայի երկրից, նա լցվեց անչափ մեծ ուրախությամբ:

25 Արդ, թագավոր Լիմքին, նախքան Ամմոնի գալը, ուղարկել էր ափոքր թվով մարդկանց՝ բփնտրելու Զարահեմլայի երկիրը. բայց նրանք չէին կարողացել գտնել այն, և նրանք անապատում կորել էին:

26 Այնուամենայնիվ, նրանք գտել էին մի երկիր, որը բնակեցված էր եղել. այո, մի երկիր, որը ծածկված էր չոր աոսկորներով. այո, մի երկիր, որը բնակեցված էր եղել և որը կործանվել էր. և նրանք ենթադրած լինելով, որ այն Զարահեմլայի երկիրն է, վերադարձել էին Նեփիի երկիրը, հասնելով երկրի սահմաններին՝ Ամմոնի գալուց ոչ շատ օրեր առաջ:

27 Եվ նրանք իրենց հետ բերել էին մի հիշատակարան, այսինքն՝ այն ժողովրդի հիշատակարանը, որոնց ոսկորները նրանք գտել էին. և դա փորագրված էր մետաղյա թիթեղների վրա:

28 Եվ այժմ, Լիմքին կրկին ուրախությամբ լցվեց՝ իմանալով Ամմոնի բերանից, որ թագավոր Մոսիան Աստծուց ապարգև ուներ, որով նա կարող էր թարգմանել այդպիսի փորագրություններ. այո, և Ամմոնը նույնպես ուրախացավ:

29 Սակայն Ամմոնն ու նրա եղբայրները լցված էին վշտով, որովհետև նրանց եղբայրներից այնքան շատերը սպանվել էին.

30 Եվ նաև, որ թագավոր Նոյն ու նրա քահանաները պատճառ էին դարձել, որ ժողովուրդն այդքան շատ մեղքեր ու անօրինություններ գործեր Աստծո դեմ. և նրանք նաև սգում էին Աբինադիի ամահվան համար. և նաև Ալմայի ու ժողովրդի բհեռանալու համար, որոնք գնացել էին նրա հետ, որոնք հիմնել էին Աստծո եկեղեցին Աստծո ուժով ու զորությամբ, և հավատքով այն խոսքերի հանդեպ, որոնք խոսվել էին Աբինադիի կողմից:

31 Այո, նրանք սգում էին նրանց հեռանալու համար, քանզի նրանք չգիտեին, թե ուր էին նրանք փախել: Այժմ, նրանք ուրախությամբ կմիանային նրանց, քանզի նրանք իրենք էին ուխտի մեջ մտել Աստծո հետ՝ ծառայելու նրան և պահելու նրա պատվիրանները:

32 Եվ այսպիսով, Ամմոնի գալուց ի վեր թագավոր Լիմքին ևս ուխտի մեջ էր մտել Աստծո հետ, և նաև նրա ժողովրդից շատերը, որ կծառայի նրան և կպահի նրա պատվիրանները:

33 Եվ եղավ այնպես, որ թագավոր Լիմքին ու նրա ժողովրդից շատերը ցանկանում էին մկրտվել. բայց չկար ոչ մեկը երկրում, որ Աստծուց աիշխանություն ունենար: Եվ Ամմոնը հրաժարվեց այս բանն անել՝ իրեն համարելով մի անարժան ծառա:

34 Հետևաբար, նրանք այդ ժամանակ որպես եկեղեցի չկազմավորվեցին՝ սպասելով Տիրոջ Հոգուն: Այժմ նրանք ցանկանում էին դառնալ ճիշտ ինչպես Ալման ու նրա եղբայրները, որոնք փախել էին անապատ:

35 Նրանք ուզում էին մկրտվել՝ որպես ապացույց և վկայություն, որ նրանք հոժար են ծառայել Աստծուն իրենց ողջ սրտով. սակայն, նրանք հետաձգեցին ժամանակը. և նրանց մկրտության մի պատմություն ակտրվի հետագայում:

36 Եվ այժմ Ամմոնի ու իր մարդկանց, և թագավոր Լիմքիի ու նրա ժողովրդի ողջ մտահոգությունը Լամանացիների ձեռքից և ճորտությունից ազատվելն էր: