Մոսիա 19
նախորդ հաջորդ

Գլուխ 19

Գեդեոնը ջանում է սպանել Թագավոր Նոյին – Լամանացիները ներխուժում են երկիր – Թագավոր Նոյը կրակով մահվան է ենթարկվում – Լիմքին կառավարում է՝ որպես հարկատու միապետ: Մոտ 145–121թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ թագավորի զորքը վերադարձավ՝ իզուր որոնած լինելով Տիրոջ ժողովրդին:

2 Եվ այժմ ահա, թագավորի ուժերը՝ նվազած լինելով, փոքր էին և մնացած ժողովրդի մեջ սկսվեց մի բաժանում տեղի ունենալ:

3 Եվ առավել փոքր մասը սկսեց սպառնալիքներ թափել թագավորի դեմ, և այնտեղ սկսվեց մի մեծ հակառակություն նրանց մեջ:

4 Եվ արդ նրանց մեջ կար մի մարդ, որի անունը Գեդեոն էր, և նա, լինելով ուժեղ և թագավորին թշնամի մի մարդ. հետևաբար, նա քաշեց իր սուրը և իր ցասման մեջ երդվեց, որ սպանելու է թագավորին:

5 Եվ եղավ այնպես, որ նա կռվեց թագավորի հետ. և երբ թագավորը տեսավ, որ նա քիչ էր մնում իրեն հաղթեր, փախավ, և վազեց ու բարձրացավ աաշտարակի վրա, որը մոտ էր տաճարին:

6 Եվ Գեդեոնը հետապնդեց նրան և քիչ էր մնում աշտարակի վրա հասներ, սպաներ թագավորին, և թագավորն աչք ածեց շուրջբոլորը՝ դեպի Սեմլոնի երկիրը, և ահա, Լամանացիների զորքերը երկրի սահմանների ներսում էին:

7 Եվ արդ, թագավորը գոռաց իր հոգու տվայտանքի մեջ՝ ասելով. Գեդեո՛ն, խնայի՛ր ինձ, քանզի Լամանացիները եկել են մեզ վրա, և նրանք կկործանեն մեզ. այո, նրանք կկործանեն իմ ժողովրդին:

8 Եվ արդ, թագավորն այնքան մտահոգված չէր իր ժողովրդի համար, որքան իր սեփական կյանքի համար. այնուամենայնիվ, Գեդեոնը խնայեց նրա կյանքը:

9 Եվ թագավորը հրամայեց ժողովրդին, որ նրանք փախչեն Լամանացիների առաջից, և նա ինքը գնաց նրանց առջևից, և նրանք իրենց կանանց ու երեխաների հետ փախան անապատ:

10 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները հետապնդեցին, և հասան նրանց, և սկսեցին սպանել նրանց:

11 Արդ, եղավ այնպես, որ թագավորը հրամայեց նրանց, որ բոլոր տղամարդիկ թողնեն իրենց կանանց ու երեխաներին, և փախչեն Լամանացիների առաջից:

12 Արդ, կային շատերը, որոնք չկամեցան թողնել նրանց, այլ նախընտրեցին մնալ ու մեռնել նրանց հետ: Իսկ մնացածը թողեցին իրենց կանանց ու երեխաներին, և փախան:

13 Եվ եղավ այնպես, որ նրանք, ովքեր մնացին իրենց կանանց ու երեխաների հետ, ստիպեցին, որ իրենց գեղեցիկ դուստրերն առաջ կանգնեն և աղաչեն Լամանացիներին, որ նրանք չսպանեն իրենց:

14 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները կարեկցանք ունեցան նրանց վրա, քանի որ նրանք հմայվեցին նրանց կանանց գեղեցկությամբ:

15 Հետևաբար, Լամանացիները խնայեցին նրանց կյանքը և նրանց գերի վերցրեցին ու ետ տարան Նեփիի երկիրը, և շնորհ արեցին նրանց, որ նրանք տիրեին երկրին այն պայմանով, որ նրանք հանձնեին թագավոր Նոյին Լամանացիների ձեռքը, և հանձնեին իրենց ունեցվածքը, մինչև անգամ բոլոր իրենց ունեցածի կեսը՝ իրենց ոսկու կեսը, իրենց արծաթի կեսը և բոլոր իրենց թանկարժեք բաները, և այսպիսով, նրանք տարեցտարի տուրք պետք է վճարեին Լամանացիների թագավորին:

16 Եվ արդ, կար թագավորի որդիներից մեկը նրանց մեջ, որոնց գերի էին վերցրել, որի անունը աԼիմքի էր:

17 Եվ արդ, Լիմքին չէր ուզում, որ իր հայրը կործանվի. այնուամենայնիվ, Լիմքին՝ ինքը լինելով մի արդար մարդ, անտեղյակ չէր իր հոր անօրինություններին:

18 Եվ եղավ այնպես, որ Գեդեոնը մարդիկ ուղարկեց անապատ՝ գաղտնի, փնտրելու թագավորին ու նրանց, ովքեր նրա հետ էին: Եվ եղավ այնպես, որ նրանք անապատում հանդիպեցին բոլոր այդ մարդկանց, բացի թագավորից ու նրա քահանաներից:

19 Արդ, նրանք երդվել էին իրենց սրտերում, որ նրանք վերադառնալու են Նեփիի երկիրը, և եթե իրենց կանայք ու երեխաները, և նաև նրանք, ովքեր մնացել էին նրանց հետ, սպանված լինեին, որ նրանք ձգտելու էին վրեժ լուծել, և նույնպես մեռնել նրանց հետ:

20 Եվ թագավորը հրամայել էր նրանց, որ չվերադառնան. և նրանք բարկացել էին թագավորի վրա և տառապանքի ենթարկել նրան, նույնիսկ կրակով ամահվան:

21 Եվ նրանք քիչ էր մնացել քահանաներին էլ բռնեին ու մահվան դատապարտեին, սակայն նրանք փախել էին նրանց մոտից:

22 Եվ եղավ այնպես, որ նրանք պատրաստվում էին Նեփիի երկիրը վերադառնալ, և հանդիպեցին Գեդեոնի մարդկանց: Եվ Գեդեոնի մարդիկ պատմեցին նրանց այն ամենի մասին, որ պատահել էր նրանց կանանց ու երեխաների հետ. և որ Լամանացիները շնորհ էին արել նրանց, որ նրանք տիրեն երկրին՝ իրենց ունեցվածքի կիսով չափ տուրք վճարելով Լամանացիներին:

23 Եվ ժողովուրդն ասաց Գեդեոնի մարդկանց, որ նրանք սպանել են թագավորին, իսկ նրա քահանաները փախել են նրանցից՝ դեպի հեռավոր անապատ:

24 Եվ եղավ այնպես, որ այդ իրադարձության ավարտից հետո, նրանք վերադարձան Նեփիի երկիրը, ուրախանալով, որովհետև իրենց կանայք ու երեխաները չէին սպանվել. և նրանք պատմեցին Գեդեոնին, թե ինչ էին արել թագավորի հետ:

25 Եվ եղավ այնպես, որ Լամանացիների թագավորը աերդում տվեց նրանց, որ իր ժողովուրդը չի սպանի նրանց:

26 Եվ նաև Լիմքին, լինելով թագավորի որդին, թագավորությունն իրեն շնորհված լինելով ժողովրդի ակողմից, երդում տվեց Լամանացիների թագավորին, որ իր ժողովուրդը պիտի տուրք վճարի նրան, մինչև իսկ իրենց ունեցվածքի կեսը:

27 Եվ եղավ այնպես, որ Լիմքին սկսեց հաստատել թագավորությունը և հաստատել խաղաղություն իր ժողովրդի մեջ:

28 Եվ Լամանացիների թագավորը պահակախմբեր դրեց երկրի շուրջբոլորը, որ կարողանար պահել Լիմքիի ժողովրդին երկրում, որ նրանք չկարողանային հեռանալ անապատ. և նա պահում էր իր պահակախմբերն այն տուրքով, որը նա ստանում էր Նեփիացիներից:

29 Եվ այսպիսով, թագավոր Լիմքին երկու տարիների ընթացքում իր թագավորության մեջ անընդհատ խաղաղություն ունեցավ, այնպես որ Լամանացիները նեղություն չտվեցին նրանց, ոչ էլ ջանացին կործանել նրանց: