Սուրբ գրություններ
Մոսիա 15


Գլուխ 15

Ինչպես է Քրիստոսը և՛ Հայրը, և՛ Որդին – Նա բարեխոսություն կանի և կկրի իր ժողովրդի օրինազանցությունները – Նրանք և բոլոր սուրբ մարգարեները նրա սերունդն են – Նա է իրագործում Հարությունը – Փոքր երեխաներն ունեն հավերժական կյանք: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

1 Եվ Աբինադին ասաց նրանց. Ես կուզենայի, որ դուք հասկանայիք, որ աԱստված ինքը պիտի գա ներքև՝ մարդկանց զավակների մեջ և պիտի բփրկագնի իր ժողովրդին:

2 Եվ քանի որ նա աբնակվում է մարմնում, նա կկոչվի Աստծո Որդի, և մարմինը ենթարկած լինելով բՀոր կամքին՝ լինելով Հայրը և Որդին,

3 Հայրը, աորովհետև նա բհղիացվել էր Աստծո զորությամբ. և Որդին՝ մարմնի պատճառով, այսպիսով դառնալով Հայրը և Որդի,

4 Եվ նրանք ամեկ Աստված են, այո, երկնքի և երկրի ճշմարիտ բՀավերժական գՀայրը:

5 Եվ այսպիսով, մարմինը ենթակա դառնալով Հոգուն, կամ Որդին՝ Հորը, լինելով մեկ Աստված, տանում է փորձություն, և անձնատուր չի լինում ափորձությանը, այլ հանդուրժում է ծաղրվելու և բխարազանվելու և դուրս գցվելու և իր ժողովրդի կողմից գչճանաչվելու:

6 Եվ այս բոլորից հետո մարդկանց զավակների մեջ բազմաթիվ զորեղ հրաշքներ գործելուց հետո, նա պիտի տարվի, այո, ճիշտ աինչպես Եսայիան է ասել՝ ինչպես մի ոչխար խուզողի առաջին է անմռունչ, այնպես էլ նա բչբացեց իր բերանը:

7 Այո, և նույն ձևով նա պիտի տարվի, ախաչվի, և սպանվի՝ մարմինը ենթարկելով մինչև իսկ մահվան, Որդու բկամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին:

8 Եվ այսպես Աստված ջարդում է մահվան ակապանքները՝ բհաղթանակ տանելով մահվան դեմ. Որդուն զորություն տալով՝ գբարեխոսելու մարդկանց զավակների համար,

9 Համբարձված լինելով երկինք, ունենալով գթասրտություն. լցված լինելով կարեկցանքով մարդկանց զավակների հանդեպ. կանգնելով նրանց և արդարադատության միջև. ջարդած լինելով մահվան կապանքները, աիր վրա վերցրած լինելով նրանց անօրինությունը և նրանց օրինազանցությունները, փրկագնած լինելով նրանց և բբավարարած լինելով արդարադատության պահանջները:

10 Եվ այժմ ես ասում եմ ձեզ, ո՞վ կհռչակվի նրա սերունդ: Ահա, ես ասում եմ ձեզ, որ երբ նրա հոգին մեղքի համար պատարագ մատուցվի, նա պիտի տեսնի իր ասերունդը: Եվ այժմ, ի՞նչ կասեք դուք: Եվ ո՞վ պիտի լինի նրա սերունդը:

11 Ահա, ես ասում եմ ձեզ, ովքեր որ լսել են ամարգարեների խոսքերը, այո, բոլոր սուրբ մարգարեների, ովքեր մարգարեացել են Տիրոջ գալստի վերաբերյալ, ես ասում եմ ձեզ, որ բոլոր նրանք, ովքեր ականջ են դրել նրանց խոսքերին, և հավատացել, որ Տերը փրկագնելու էր իր ժողովրդին, և իրենց մեղքերի թողության համար սպասել են այդ օրվան, ես ասում եմ ձեզ, որ սրա՛նք են նրա սերունդը, կամ նրանք են Աստծո բարքայության ժառանգները:

12 Քանզի այդ նրանք են, որոնց մեղքերը անա կրեց. այդ նրանք են, որոնց համար նա մեռավ՝ փրկագնելու նրանց իրենց օրինազանցություններից: Եվ այժմ, մի՞թե նրանք նրա սերունդը չեն:

13 Այո, և մի՞թե մարգարեները չեն՝ ամեն մեկը, որ բացել է իր բերանը՝ մարգարեանալու, որ չի ընկել օրինազանցության մեջ, ես ի նկատի ունեմ բոլոր սուրբ մարգարեներին՝ այն ժամանակից ի վեր, երբ աշխարհը եղավ: Ես ասում եմ ձեզ, որ նրանք են նրա սերունդը:

14 Եվ այդ նրանք են, ովքեր ահրատարակել են խաղաղություն, ովքեր բերել են բարի ավետիք, ովքեր հրատարակել են փրկություն. և ասել են Սիոնին՝ Քո Աստվածն է թագավորում:

15 Եվ, Օ՜հ, որքան գեղեցիկ էին սարերի վրա նրանց ոտքերը:

16 Եվ դարձյալ, որքա՜ն գեղեցիկ են սարերի վրա ոտքերը նրանց, որոնք դեռ հրատարակում են խաղաղություն:

17 Եվ դարձյալ, որքա՜ն գեղեցիկ են սարերի վրա ոտքերը նրանց, ովքեր ապագայում պիտի հրատարակեն խաղաղություն, այո, այս ժամանակից՝ այսուհետև և հավիտյան:

18 Եվ ահա, ես ասում եմ ձեզ, սա բոլորը չէ: Քանզի որքա՜ն գեղեցիկ են սարերի վրա աոտքերը նրա, որ բերում է ավետիք, որը հիմնադիրն է բխաղաղության, այո, այսինքն՝ Տերը, որը փրկագնել է իր ժողովրդին. այո, նրա, որն իր ժողովրդին փրկություն է շնորհել.

19 Քանզի, եթե չլիներ փրկագնումը, որը նա արել է իր ժողովրդի համար, որը պատրաստված էր աշխարհի ահիմնադրումից ի վեր, ես ասում եմ ձեզ, եթե չլիներ այս, ողջ մարդկությունը պիտի բկորչեր:

20 Բայց ահա մահվան կապանքները պիտի ջարդվեն, և Որդին թագավորում է և մեռելների վրա զորություն ունի. հետևաբար, նա իրագործում է հարությունը մեռելների:

21 Եվ գալիս է մի հարություն, այսինքն՝ մի աառաջին հարություն. այո, այսինքն՝ հարությունը նրանց, ովքեր եղել են, ովքեր կան և ովքեր կլինեն, նույնիսկ մինչև հարությունը Քրիստոսի, քանզի այսպես պիտի նա կոչվի:

22 Եվ արդ, հարությունը բոլոր մարգարեների և բոլոր նրանց, ովքեր հավատացել են նրանց խոսքերին, կամ բոլոր նրանք, ովքեր պահել են Աստծո պատվիրանները, պիտի դուրս գան առաջին հարության ժամանակ. հետևաբար, նրանք առաջին հարությունն են:

23 Նրանք բարձրացվել են՝ աապրելու Աստծո հետ, որը փրկագնել է նրանց. այսպիսով, նրանք ունեն հավերժական կյանք Քրիստոսի միջոցով, որը բջարդել է մահվան կապանքները:

24 Եվ այդ նրանք են, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ. և այդ նրանք են, ովքեր մահացել են մինչև Քրիստոսի գալը, իրենց անգիտության մեջ, ափրկությունը հայտարարված չլինելով իրենց: Եվ այսպես է Տերն իրականացնում նրանց վերականգնումը. և նրանք բաժին ունեն առաջին հարության մեջ, կամ հավերժական կյանք ունեն՝ փրկագնված լինելով Տիրոջ կողմից:

25 Եվ փոքր աերեխաները նույնպես ունեն հավերժական կյանք:

26 Բայց տեսե՛ք, և ավախեցե՛ք, և դողացե՛ք Աստծո առաջ, քանզի դուք պարտավոր եք դողալ. քանզի Տերը փրկագնում է ո՛չ թե այնպիսիներին, ովքեր բապստամբում են նրա դեմ և գմահանում իրենց մեղքերի մեջ. այո, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր մեռել են իրենց մեղքերի մեջ աշխարհի սկզբից ի վեր, որոնք հոժարակամ ապստամբեցին Աստծո դեմ, որոնք իմացել են Աստծո պատվիրանները և չեն կամեցել պահել դրանք. դայդ նրանք են, որ բաժին եչունեն առաջին հարության մեջ:

27 Հետևաբար, մի՞թե դուք պարտավոր չեք դողալ: Քանզի ոչ մի այդպիսիին փրկություն չի գալիս. քանզի Տերը ոչ մի այդպիսիին չի փրկագնել. այո, ոչ էլ կարող է Տերը փրկագնել այդպիսիին. քանզի նա չի կարող հակասել ինքն իրեն. քանզի նա չի կարող մերժել աարդարադատությունը, երբ այն իր հայցը ներկայացնի:

28 Եվ այժմ, ես ասում եմ ձեզ, որ ժամանակը պիտի գա, որ Տիրոջ փրկությունը պիտի ահայտարարվի ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի:

29 Այո՛, Տե՛ր, քո ապահապանները պիտի բարձրացնեն իրենց ձայնը. միասնական ձայնով պիտի նրանք երգեն. քանզի նրանք դեմ հանդիման կտեսնեն, երբ Տերը կրկին կբերի Սիոնը:

30 Պոռթկացեք ուրախությամբ, երգեք միասին, դո՛ւք Երուսաղեմի ամայացած վայրեր. քանզի Տերը մխիթարել է իր ժողովրդին, նա փրկագնել է Երուսաղեմը:

31 Տերը բոլոր ազգերի աչքերի առաջ մերկացրել է իր սուրբ բազուկը. և աշխարհի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստծո փրկությունը: