Սուրբ գրություններ
Մոսիա 13


Գլուխ 13

Աբինադին պաշտպանված է աստվածային զորությամբ – Նա սովորեցնում է Տասը Պատվիրանները – Փրկությունը չի գալիս միայն Մովսեսի օրենքի միջոցով – Աստված ինքը քավություն կանի և կփրկագնի իր ժողովրդին: Մոտ 148թ. Ք.ծ.ա.:

1 Եվ երբ թագավորը լսեց այս խոսքերը, նա ասաց իր քահանաներին. Հեռացրե՛ք այս մարդուն, և սպանե՛ք նրան. քանզի ի՞նչ ունենք մենք նրա հետ անելու, քանի որ նա խելագար է:

2 Եվ նրանք առաջ կանգնեցին և փորձեցին ձեռք ձգել նրա վրա. բայց նա ընդդիմացավ և ասաց նրանց.

3 Մի՛ դիպչեք ինձ, քանզի Աստված կզարկի ձեզ, եթե դուք ձեռք ձգեք ինձ վրա, քանզի ես չեմ հանձնել պատգամը, որը Տերն ուղարկել է ինձ հանձնելու. ոչ էլ ասացի ձեզ այն, ինչ դուք ահարցրեցիք, որ ես ասեմ. ուստի, Աստված չի հանդուրժի, որ ես կործանվեմ այս պահին:

4 Բայց ես պետք է կատարեմ պատվիրանները, որոնցով Աստված պատվիրել է ինձ. և քանի որ ես ասացի ձեզ ճշմարտությունը, դուք բարկացած եք ինձ վրա: Եվ բացի այդ, քանի որ ես խոսեցի Աստծո խոսքը, դուք դատապարտեցիք ինձ, որ ես խելագար եմ:

5 Այժմ եղավ այնպես, հետո, երբ Աբինադին ասաց այս խոսքերը, թագավոր Նոյի մարդիկ չհամարձակվեցին ձեռք ձգել նրա վրա, քանզի Տիրոջ Հոգին նրա վրա էր. և նրա դեմքը աշողում էր արտասովոր փայլով, ճիշտ ինչպես Մովսեսինն էր այն ժամանակ, երբ Սինայ սարում էր, Տիրոջ հետ խոսելիս:

6 Եվ նա խոսեց Աստծո կողմից՝ ազորությամբ և իշխանությամբ. և նա շարունակեց իր խոսքերն՝ ասելով.

7 Դուք տեսնում եք, որ զորություն չունեք՝ սպանելու ինձ, ուստի ես վերջացնում եմ իմ պատգամը: Այո՛, և ես զգում եմ, որ այն ախոցում է ձեզ, մինչև սիրտը, որովհետև ես ասում եմ ձեզ ճշմարտությունը ձեր անօրինությունների վերաբերյալ:

8 Այո՛, և իմ խոսքերը լցնում են ձեզ զարմանքով ու ապշանքով և բարկությամբ:

9 Բայց ես վերջացնում եմ իմ պատգամը. և հետո դա նշանակություն չունի, թե ուր ես կգնամ, եթե այնպես լինի, որ ես փրկվեմ:

10 Բայց այսքանն եմ ես ասում ձեզ՝ ինչ դուք անեք ինձ հետ, սրանից հետո, որպես աօրինակ և նմուշ պիտի լինեն այն բաների, որոնք պիտի գան:

11 Եվ այժմ ես կարդում եմ ձեզ Աստծո մնացած ապատվիրանները, քանզի ես զգում եմ, որ դրանք գրված չեն ձեր սրտերում. ես զգում եմ, որ ձեր կյանքի մեծ մասը դուք սովորել եք և սովորեցրել եք անօրինություն:

12 Եվ այժմ, դուք հիշում եք, որ ես ասացի ձեզ. Քեզ համար չպետք է շինես քանդակած պատկեր կամ նմանություն բաների, որոնք վերը՝ երկնքում են, կամ որոնք ցածը՝ երկրի վրա են, կամ որոնք երկրի տակ՝ ջրի մեջ են:

13 Եվ բացի այդ. Դու չպետք է վար խոնարհվես դրանց, ոչ էլ ծառայես դրանց. քանզի ես՝ Տերս, քո Աստվածը, նախանձոտ Աստված եմ, հայրերի անօրինությունները զավակների վրա պատժող, մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որ ատում են ինձ.

14 Եվ ողորմություն ցուցաբերող հազարավորների հանդեպ, որ սիրում են ինձ և պահում իմ պատվիրանները:

15 Դու չպետք է գործածես Տիրոջ՝ քո Աստծո անունն իզուր. քանզի Տերն անմեղ չի համարի նրան, որ իզուր է գործածում իր անունը:

16 Հիշիր ահանգստության օրը՝ սուրբ պահելով այն:

17 Վեց օր աշխատիր և արա քո բոլոր գործերը.

18 Բայց յոթերորդ օրը, Տիրոջ՝ քո Աստծո հանգստության օրը, դու որևէ գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո դուստրը, ո՛չ քո ծառան, ո՛չ էլ քո աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռան միջի օտարականը.

19 Քանզի ավեց օրում Տերն արարեց երկինքը և երկիրը և ծովը և բոլորը, ինչ դրանցում է. ուստի, Տերն օրհնեց հանգստության օրը և սրբագործեց այն:

20 աՊատվիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալիս է քեզ:

21 Մի՛ ասպանիր:

22 աՇնություն մի արա: բԳողություն մի արա:

23 Դու քո դրացու դեմ ասուտ վկայություն մի տուր:

24 Մի ացանկացիր քո դրացու տունը, ոչ էլ ցանկացիր քո դրացու կնոջը, ո՛չ նրա ծառային, ո՛չ նրա աղախնին, ո՛չ նրա եզը, ո՛չ նրա էշը, ո՛չ էլ որևէ բան, որ քո դրացունն է:

25 Եվ եղավ այնպես, որ երբ Աբինադին վերջ դրեց այս խոսքերին, նա ասաց նրանց. Սովորեցրե՞լ եք արդյոք այս ժողովրդին, որ նրանք հետևեն, որպեսզի կատարեն բոլոր այս բաները, որպեսզի պահեն այս պատվիրանները:

26 Ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. քանզի, եթե դուք անեիք, Տերն ինձ չէր ստիպի առաջ գալ և չարիք մարգարեանալ այս ժողովրդի վերաբերյալ:

27 Եվ այժմ դուք ասացիք, որ փրկությունը գալիս է Մովսեսի աօրենքի միջոցով: Ես ասում եմ ձեզ, որ անհրաժեշտ է, որ դուք առայժմ պահեք Մովսեսի օրենքը. բայց ես ասում եմ ձեզ, որ պիտի գա ժամանակը, երբ բայլևս անհրաժեշտ չի լինի պահել Մովսեսի օրենքը:

28 Եվ դեռ ավելին, ես ասում եմ ձեզ, որ ափրկությունը չի գալիս միայն բօրենքով. և եթե չլիներ գքավությունը, որն Աստված ինքը պիտի անի՝ իր ժողովրդի մեղքերի և անօրինությունների համար, ապա նրանք պետք է անխուսափելիորեն կորչեն, չնայած Մովսեսի օրենքին:

29 Արդ, ես ասում եմ ձեզ, որ անհրաժեշտ էր, որ լիներ մի օրենք, տրված Իսրայելի զավակներին, այո, նույնիսկ մի շատ ախիստ օրենք. քանզի նրանք խստապարանոց ժողովուրդ էին՝ բարագ անօրինություն գործելիս և դանդաղ Տիրոջը՝ իրենց Աստծուն հիշելիս.

30 Հետևաբար, աօրենք կար նրանց տրված, այո, մի օրենք՝ ծիսակատարությունների և բարարողությունների, օրենք, որը նրանք պետք է օրեցօր պահեին խստորեն՝ գպահպանելու դրանք ի հիշողություն Աստծո և նրա հանդեպ իրենց պարտականությունների:

31 Բայց ահա, ես ասում եմ ձեզ, որ այս բոլոր բաները գալիք բաների ախորհրդանիշներն էին:

32 Եվ արդ, նրանք հասկանո՞ւմ էին օրենքը: Ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ, նրանք բոլորն էլ չէին հասկանում օրենքը. և դա՝ նրանց սրտերի կարծրության պատճառով. քանզի նրանք չէին հասկանում, որ որևէ մարդ չի կարող փրկվել, ամինչև դա չլինի Աստծո քավության միջոցով:

33 Քանզի ահա, մի՞թե Մովսեսը նրանց չէր մարգարեացել Մեսիայի գալստյան վերաբերյալ, և որ Աստված պետք է փրկագներ իր ժողովրդին: Այո, և նույնիսկ աբոլոր մարգարեները, որոնք երբևէ մարգարեացել են, նույնիսկ աշխարհի արարումից ի վեր, մի՞թե նրանք չեն խոսել շատ կամ քիչ այս բաների վերաբերյալ:

34 Մի՞թե նրանք չեն ասել, որ աԱստված ինքը պիտի գա ներքև՝ մարդկանց զավակների մեջ, և մարդու կերպարանք վերցնի իր վրա, և առաջ գնա մեծ զորությամբ երկրի երեսին:

35 Այո, և մի՞թե նրանք չեն ասել նաև, որ նա պիտի իրագործի մեռնելների ահարությունը, և որ նա ինքը պիտի ճնշվի ու չարչարվի: