Սեմինարիա
Մաս 3. Օր 2, 1 Նեփի 8


Մաս 3. Օր 2

1 Նեփի 8

Նախաբան

1 Նեփի 8-ում մենք կարդում ենք կենաց ծառի Լեքիի տեսիլքը: Նա ուրախություն է զգում, երբ ճաշակում է ծառի պտղից, որը խորհրդանշում է Քավության օրհնությունները: Այնուհետև, նա տեսավ տարբեր խմբերի մարդկանց, ովքեր տարբեր կերպ էին վերաբերվում ծառին և պտուղներին: Օգնելու համար պատրաստվել այս դասին, դուք կարող եք երգել կամ կարդալ «Երկաթյա ձող» օրհներգը (Hymns, no. 274): Երբ ուսումնասիրում եք այս գլուխը, խորհեք, թե ինչ մեծ ուրախություն է Քավությունը պարգևել ձեզ և ինչ պետք է դուք անեք այժմ և հետագայում, որպեսզի ստանաք բոլոր դրա օրհնությունները: Մտածեք, թե ինչ խոչընդոտների կարող եք հանդիպել, որպեսզի արժանանաք այս օրհնություններին:

1 Նեփի 8.1–18

Լեքին ճաշակում է կենաց ծառի պտուղներից և հրավիրում իր ընտանիքին անել նույնը:

Մտածեք, թե երբ եք զգացել անձամբ ձեր հանդեպ Տիրոջ սերը: Մտածեք, թե ձեր արած ընտրությունները ինչպես են ազդում Տիրոջը մոտ լինելու և Նրա սերը զգալու ձեր ունակության վրա: 1 Նեփի 8 ուսումնասիրելիսմ տեսեք, թե ինչ է այն ուսուցանում ձեզ և թե ինչից պետք է խուսափեք Տիրոջը ավելի մոտ լինելու և նրա սերը ձեր կյանքում ավելի ուժեղ զգալու համար:

Կարդացեք 1 Նեփի 8.2 և պարզաբանեք, թե Լեքին անապատում ինչ փորձություն ունեցավ: Կարդացեք 1 Նեփի 8.5–12 և տեսեք թե որն էր Լեքիի երազի առանցքը կամ կենտրոնական կերպարը:

Նկար
Կենաց ծառի Լեքիի տեսիլքը

Կենտրոնական կերպարը գտնելուց հետո, թվեք մի քանի խոսք կամ արտահայտություն, որոնք Նեփին օգտագործեց նկարագրելու համար պտուղը 1 Նեփի 8.10–11-ում:

Տերը հաճախ օգտագործում է առարկաներ, որոնց մենք ծանոթ ենք, որպես խորհրդանիշեր, որպեսզի օգնի մեզ հասկանալ հավերժական ճշմարտությունները: Որպեսզի դուք ավելի հեշտ հասկանաք, թե ինչ են խորհրդանշում երազի միջի ծառը և պտուղները, կարդացեք հետևյալ ուղերձը գրված Տասներկու Առաքյալնեի Քվորումի անդամ Երեց Նիլ Ա. Մաքսվելի կողմից. «Կենաց ծառը … Աստծո սերն է (տես 1 Նեփի 11.25): Աստծո սերը իր զավակների հանդեպ առավել խորն արտահայտված է մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի պարգևի մեջ. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ.» (Հովհաննես 316): Աստծո սերը ճաշակելը նշանակում է ճաշակել Հիսուսի «Քավությունից և ազատություններից (ազատություն մեղքից և սահմանափակումներից) և ուրախություններ, որ այն կարող է բերել» (“Lessons from Laman and Lemuel,” Ensign, Nov. 1999, 8):

Պարզաբանելու համար ներկայացված ավետարանի սկզբունքը 1 Նեփի 8.10–12-ում, ընդգծեք ձեր սուրբ գրություններում, թե ինչ արեց Լեքին պտղի հետ 1 Նեփի 8.11-ում և ընդգծեք նաև 1 Նեփի 8.12-ի արդյունքները: Մտածեք, թե ինչպես կարող եք «ճաշակել» Քավությունից, ինչպես Լեքին «ճաշակեց» պտղից:

Լեքիի փորձը ցույց է տալիս, որ դեպի Հիսուս Քրիստոս գալը և Նրա Քավությունից ճաշակելը բերում է երջանկություն և ուրախություն:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. «Երբ է Փրկչի Քավությունը ձեզ պարգևել երջանկություն և ուրախություն:

Խորհեք, թե ինչու մենք Լեքիի նման պետք է ցանկանանք, որ մեր ընտանիքը և ընկերները նույնպես զգան Քավության օրհնությունները այն բանից հետո, երբ մենք զգացել ենք այն: Կարդացեք 1 Նեփի 8.3–4, 13–18 և տեսեք, թե Լեքիի ընտանիքից քանի հոգի ընդունեցին կենաց ծառի պտղից ճաշակելու Լեքիի հրավերը:

Մենք չենք կարող իմանալ, թե արդյոք ուրիշները կճաշակեն Աստծո սիրուց: Այնուամենայնիվ, Լեքիի նման, մենք կարող ենք հրավիրել և խրախուսել նրանց: Մտածեք, թե ինչպես կարող եք հրավիրել կամ խրախուսել ինչ-որ մեկին, ով ձեզ ծանոթ է, գալ դեպի Քրիստոսը և ստանալ Քավության օրհնությունները:

1 Նեփի 8.19–35

Լեքին տեսնում է ուրիշների հաջողությունը և անհաջողությունը, երբ նրանք առաջ են գնում դեպի կենաց ծառը, որպեսզի ճաշակեն պտուղը:

Ավելի ուշ 1 Նեփիում դուք կկարդաք, թե ինչպես Նեփիին նույնպես ցույց տրվեց կենաց ծառի տեսիլքը: Նա գրի առավ, թե տեսիլքի մեջ տարբեր խորհրդանիշներ և պատկերներ ինչ են նշանակում: Հետևյալ աղյուսակի մեջ գտեք խորհրդանիշերը և նրանց մեկնաբանությունը: Օգտագործեք ձեր սուրբ գրությունները հետևյալ վարժությունը անելու համար: Դուք արդեն սովորել եք առաջին երկու խորհրդանիշերի մեկնաբանությունը:

Լեքիի տեսիլքի խորհրդանիշներից մեկը

Խորհրդանիշերի մեկնաբանությունը, որը տրվեց Նեփիին

Ծառը (տես 1 Նեփի 8.10; որը կոչվում է կենաց ծառ 1 Նեփի 15.22-ում)

Աստծո սերը (տես 1 Նեփի 11.25)

Ծառի պտուղը (տես 1 Նեփի 8.10–12)

Աստծո պարգևներից ամենամեծը՝ —Հիսուս Քրիստոսի Քավությունն է (տես 1 Նեփի 15.36)

Ջրի (կեղտոտ) մի գետ (տես 1 Նեփի 8.13)

(տես 1 Նեփի 12.16; 15.27)

Երկաթյա ձող (տես 1 Նեփի 8.19)

(տես 1 Նեփի 11.25; 15.23–24)

Խավարի մեգ (տես 1 Նեփի 8.23)

(տես 1 Նեփի 12.17)

Մեծ ու ընդարձակ շենք (տես 1 Նեփի 8.26)

(տես 1 Նեփի 11.36; 12.18)

Կարող է նաև օգտակար լինել ձեր սուրբ գրություններում նշումներ անել ամեն մի խորհրդանիշի համար (պատասխանները գտնվում են վերոնշյալ աղյուսակի երկրորդ սյունակում), այն հատվածների դիմաց, որտեղ այդ խորհրդանիշերը գտնվում են (հատվածները գտնվում են աղյուսակի առաջին սյունակում):

Երբ դուք կարդաք հետևյալ մեջբերումները Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Բոյդ Կ. Փաքերի ուղերձից, ընդգծեք նրա ասածները, թե ինչու է այդքան կարևոր մեզ համար Լեքիի տեսիլքի ուսումնասիրությունը.

«Կարող է մտածեք, թե Լեքիի երազը կամ տեսիլքը կարևոր չէ ձեզ համար, բայց դա այդպես չէ: Դուք դրա մեջ եք, մենք բոլորս էլ դրա մեջ ենք: …

Լեքիի երազը կամ տեսիլքը երկաթյա ձողի մասին իր մեջ պարփակում է այն ամենը, ինչը Վերջին Օրերի Սրբերը պետք է հասկանան կյանքի քննության մասին» (“Finding Ourselves in Lehi’s Dream,” Ensign, Aug. 2010, 22):

Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 8-ի մնացած մասը, մտածեք, թե ինչպես ձեր սովորածը կօգնի ձեզ «հասկանալ կյանքի իմաստը»: Կարդացեք 1 Նեփի 8.21–33 և տեսեք, թե ինչպես են գետը, խավարի մեգը և մեծ ու ընդարձակ շենքը խոչընդոտ հանդիսանում Լեքիի տեսիլքի միջի մարդկանց համար՝ ճաշակելու կամ վայելելու կենաց ծառի պտուղը: Ձեր սուրբ գրությունների օրագրում նշեք այն կարևոր բառերը կամ արտահայտությունները, որոնք վերաբերվում են այդ խոչընդոտներին և մարդկանց վրա նրանց թողած ազդեցություններին:

Ւնչպիսի՞ն կարող են լինել Լեքիի տեսած խոչընդոտները մեր կյանքում այսօր: Ընդգծեք հետևյալ խոչընդոտներից յուրաքանչյուրը, որոնք կարող են խանգարել գալ դեպի Փրիկչը և ունենալ ուրախություն՝ պոռնոգրաֆիա, ձգտելը հավանության կամ գովասանքի արժանանալ ուրիշների կողմից, հակվածությունները, եսասիրությունը, ագահությունը, ուրիշներին նախանձելը, չաղոթելը և սուրբ գրություններ չուսումնասիրելը, չափից ավելի էլեկտրոնային խաղերի չարաշահումը, որևէ միջոցառման կամ սպորտի չարաշահումը, անազնվությունը, և ուրիշների արածները կրկնելը: Մտածեք այսօրվա նմանատիպ խոչընդոտների մասին:

Հետևյալ ավետարանչական սկզբունքը մի եղանակ է, որով դուք կարող եք ամփոփել այն, ինչ սովորել եք 1 Նեփի 8.21–33-ում խոչընդոտների մասին: Հպարտությունը, աշխարհամոլությունը և գայթակղություններին ենթարկվելը կարող են ձեզ հեռու պահել Քավության օրհնություններից:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք վերը նշվածի ամփոփումը և զգացմունքները դրա ճշմարտացիության և ձեր կյանքում դրա իրականացման եղանակների մասին:

Խորհեք, թե ինչպես աշխարհի աղտոտվածությունը, Սատանայի գայթակղությունները, և աշխարհի հպարտությունը կարող են կանխել կամ դանդաղեցնել ձեր հոգևոր աճը:

Քննեք կրկին 1 Նեփի 8.21–33 հատվածները: Այս անգամ գտեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Որքանո՞վ էր երկաթյա ձողը (Աստծո խոսքը, որը ներառում է սուրբ գրությունները, մարգարեների և Եկեղեցու ղեկավարների ոգեշնչված խոսքերը և անձնական հայտնությունը) կարևոր նրանց համար, ովքեր ճաշակեցին պտուղը:

  • 1 Նեփի 8.30-ում ո՞ր արտահայտությունն է նկարագրում այն, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի Աստծո խոսքը մեզ անվտանգ հասցնի կենաց ծառին:

  1. Սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչպես Աստծո խոսքը կարող է առաջնորդել մեզ և հեռու պահել գայթակղությունից:

Այս հատվածները ուսուցանում են ավետարանի հետևյալ սկզբունքները. Եթե մենք ամուր կառչենք Աստծո խոսքից, ապա դա կօգնի մեզ հաղթահարել գայթակղությունները և աշխարհիկ ազդեցությունները: Աստծո խոսքից ամուր կառչելը օգնում է մեզ ավելի մոտենալ Տիրոջը և ստանալ Քավության օրհնությունները:

  1. Ձեր կյանքում այս ապացույցները տեսնելու համար, ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ մեկ կամ երկու հարցերին.

    1. Ե՞րբ է Աստծո խոսքը ձեզ առաջնորդել և հեռու պահել գայթակղությունից, հպարտությունից կամ աշխարհամոլությունից:

    2. Ե՞րբ է Աստծո խոսքը օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին:

Լեքին հորդորեց իր ընտանիքին «սիրող ծնողի ողջ զգացումով, որ նրանք ականջ դնեն իր խոսքերին» (1 Նեփի 8.37): Նա ցանկանում էր, որպեսզի ինչպես ինքը, նրանք նույպես կարողանային զգալ Հիսուս Քրիստոսի Քավության ուրախությունը և օրհնությունները:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրի առեք մի նպատակ, որը կբարելավի Աստծո խոսքն ուսանելու ձեր ունակությունը:

Եթե դուք հետևեք և ամուր կառչեք Աստծո խոսքից, դուք կհաղթահարեք խոչընդոտները, որոնք կարող են թույլ չտալ ձեզ ճաշակել Քավությունից և իրական ուրախություն ստանալ:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 8 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.