Սեմինարիա
Մաս 4. Օր 3, 1 Նեփի 17


Մաս 4. Օր 3

1 Նեփի 17

Նախաբան

Անապատում ութ տարի ճամփորդելուց հետո, Լեքիի ընտանիքը ժամանում է ծովափնյա մի տեղ: Նրանք անվանում են այդ վայրը Լիառատ: Նեփին հնազանդվում է նավ կառուցելու Տիրոջ պատվիրանին: Նա նաև կշտամբում է իր եղբայրներին իրենց ամբարշտությունների համար, որոնք խոչընդոտում են նրանց Տիրոջից ոգեշնչում ստանալ: Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 17 և Նեփիի օրինակը, դուք կտեսնեք, որ հնազանդության միջոցով դուք կարող եք իրագործել այն, ինչ Աստված պատվիրել է: Դուք նաև ավելի լավ կլսեք այն մեղմ ու ցածր ձայնը, որով Տեը խոսում է ձեզ հետ:

1 Նեփի 17.1–51

Լեքիի ընտանիքը ուղևորվում է դեպի Լիառատ, որտեղ Նեփիին պատվիրվում է նավ կառուցել

Ձեր կյանքը կգնահատեք բարդ, թե՞ հեշտ: Ինչո՞ւ: Կարդացեք 1 Նեփի 17.1, 4, 6 և շրջանի մեջ վերցրեք այն բառերը, որոնք ցույց են տալիս, թե Նեփիի և նրա ընտանիքի համար անապատում անցկացրած ժամանակը հեշտ էր, թե դժվար:

Կարդացեք 1 Նեփի 17.3 և գտեք, թե ինչու էր, ըստ Նեփիի, իր ընտանիքը օրհնված դժվար պահերին. այն սկսվում է եթե բառով: Այս սկզբունքի մասին նշում արեք ձեր սուրբ գրություններում:

Ավետարանի սկզբունքը հաճախ սուրբ գրություններում սահմանվում է «եթե-ապա» ձևաչափով: Այս «եթե-ապա» ձևաչափը կարող է նաև երևալ անհատի, ընտանիքների կամ ամբողջ ազգի կյանքում: Եթեբառը նկարագրում է մեր գործողությունները, իսկ ապա բառը նկարագրում է հետևանքը կամ օրհնությունը, որը մենք կստանանք այդ գործողության կատարումից: Թեև 1 Նեփի 17.3-ում չկա ապա բառը, այն նկարագրում է գործողություն և նրան հետևող օրհնություն: Ձեր բառերով ինչպե՞ս կսահմանեիք Նեփիի վկայած սկզբունքը: Եթե, ապա:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այդ սկզբունքը ցուցադրված 1 Նեփի 17.2, 12–13-ում: Երբ դուք կարդաք այս հատվածները, նշեք մի քանի եղանակ, որոնց միջոցով Տերը զորացրել և օրհնել է Նեփիին և նրա ընտանիքին, երբ նրանք պահում էին պատվիրանները: Գտեք այս սկզբունքի ճշմարտացիության լրացուցիչ ապացույց, շարունակելով սովորել Նեփիի փորձառությունից:

  1. Ժամանակ հատկացրեք խորիմաստորեն պատասխանելու հետևյալ հարցերին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Այս վարժությունը կօգնի ձեզ տեսնել, որ Նեփին շարունակում է ապրել 1 Նեփի 17.3-ում սահմանած իր սկզբունքով, իսկ իր ընտանիքի անդամները՝ ոչ: Չմոռանաք նաև կիրառել այս սկզբունքը ձեր անձնական կյանքում:

    1. Ի՞նչ պատվիրեց Տերը Նեփիին անել (տես 1 Նեփի 17.7–8): Այս պատվիրանին հնազանդվելու համար, ի՞նչը կարող էր դժվար լինել:

    2. Այս պատվիրանին հնազանդվելու Նեփիի պատասխանի մեջ ի՞նչը ձեզ առավել տպավորեց (տես 1 Նեփի 17.9–11, 15–16): Ինչպե՞ս պատասխանեցին նրա եղբայրները (տես 2 Նեփի 17.17–21): Ի՞նչ կարող եք սովորել այս պատասխաններից:

    3. Նեփին պատասխանում է իր եղբայրներին, մեջբերելով Մովսեսի փորձը: Ինչպե՞ս Տերն օգնեց Մովսեսին կատարել իրեն պատվիրված առաջադրանքը (տես՝ 1 Նեփի 17.23–29): Ինչպե՞ս էին Նեփիի եղբայրները նման Իսրայելի զավակներին (տես՝ 1 Նեփի 17.30, 42):

    4. Կա՞ն պատվիրաններ, որոնք դժվար են ձեզ համար: Ինչպե՞ս կարող եք Նեփիի և Մովսեսի նման պատասխանել Տիրոջ բարդ առաջադրանքներին կամ պատվիրաններին:

Երբ ավարտեք վերը նշված առաջադրանքը, կարդացեք Նեփիի հավատքի արտահայտումը 1 Նեփի 17.50-ում:

Կարդացեք 1 Նեփի 17.51 և վերագրեք այս հատվածը ձեզ, ավելացնելով ձեր անունը «ինձ» բառի փոխարեն և փոխարինելով «կառուցել նավ» արտահայտությունը ձեր վերը նշած դ. պատասխանի պատվիրանով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք (ձեր կամ ձեր ծանոթի) փորձի մասին, որը ձեզ օգնել է հասկանալ, որ եթե դուք հավատարիմ եք Աստծուն, Նա կօգնի ձեզ կատարել այն, ինչ ձեզանից խնդրել է:

1 Նեփի 17-ում և ամբողջ կյանքի ընթացքում Նեփին մարմնավորել է այն սկզբունքը, որ եթե մենք պահենք պատվիրանները, ապա Տերը կզորացնի մեզ և միջոցներ կտրամադրի մեզ՝ իրագործելու այն, ինչ Նա պատվիրել է:

1 Նեփի 17.45–55

Նեփին կշտամբում է իր եղբայրներին իրենց ամբարշտությունների պատճառով

Կարդացեք 1 Նեփի 17.48, 53–54 և գտեք, թե ինչու Նեփին «առաջ մեկնեց [իր] ձեռքը դեպի [իր] եղբայրները»:

Համաձայն 1 Նեփի 17.53-ի, ի՞նչ արեց Տերը Նեփիի եղբայրներին: Ինչո՞ւ:

Նկար
Նեփին հնազանդեցնում է իր ըմբոստ եղբայրներին

Այն ցնցումը, որին ենթարկվեցին Նեփիի եղբայրները, եղանակներից մեկն էր, որի միջոցով Տերը փորձում էր հաղորդակցվել նրանց հետ: Կարդացեք 1 Նեփի 17.45 և բացահայտեք այլ եղանակներ, որոնց միջոցով Տերը փորձում էր հաղորդակցվել նրանց հետ:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ մեջբերման մասին. «Սուրբ Հոգին խոսում է այն ձայնով, որը դուք ավելի շուտ զգում եք, քան լսում»: Այն նկարագրվում է որպես «մեղմ, հանդարտ ձայն» [ՎևՈւ 85.6]: Երբ մենք խոսում ենք Հոգու շշնջոցը «լսելու» վերաբերյալ, շատ հաճախ հոգու հուշումները նկարագրվում են այս խոսքերով. «Ես զգում եմ …»» (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, Nov. 1994, 60):

Նշագրեք 1 Նեփի 17.45 հատվածը և հետևյալ սկզբունքը գրեք դրա դիմաց. Սուրբ Հոգին խոսում է մեղմ հանդարտ ձայնով, որը մենք ավելի շուտ զգում ենք, քան լսում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ե՞րբ եք զգացել, որ Տերը խոսում է մեղմ, հանդարտ ձայնով:

    2. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի զգաք և հասկանաք այդ մեղմ, հանդարտ ձայնը:

1 Նեփի 17.45-ում նշեք հետևյալ արտահայտությունը. «Նա խոսել է ձեզ հետ՝մեղմ, հանդարտ ձայնով, բայց դուք անզգայացած էիք, որպեսզի կարողանայիք զգալ նրա խոսքերը»: Կրկին դիտարկեք 1 Նեփի 17.45-ի առաջին նախադասությունը և գտեք Նեփիի եղբայրների «անզգայացած» լինելու պատճառը:

Ինչպե՞ս կարող է մեղքը հեռու պահել մեզ Սուրբ Հոգին զգալուց: Ի՞նչ այլ տեսակի բաներ կարող են մեզ շեղել Սուրբ Հոգին զգալուց:

Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից, օգտագործել է համանմանություն պարզելու համար, թե ինչպես մեղքը կարող է մեզ խանգարել զգալ Սուրբ Հոգին.

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Մեր օրերում բջջային հեռախոսները հիմնականում օգտագործվում են կապի համար: Սակայն, երբեմն, մենք հայտնվում ենք անհասանելի գոտում, երբ հեռախոս մուտք գործող ազդանշանը խափանվում է: Սա պատահում է, երբ բջջային հեռախոս օգտագործողը գտնվում է թունելի կամ ձորի մեջ, կամ այնտեղ, որտեղ առկա է որևէ խոչընդոտ:

«Այսպես է նաև աստվածային կապի ժամանակ:… Մենք հաճախ հայտնվում ենք հոգևոր անհասանելի գոտիներում՝ վայրերում և իրավիճակներում, որոնք արգելափակում են աստվածային հաղորդագրությունը: Այս անհասանելի գոտիներից են՝ զայրույթը, պոռնոգրաֆիան, մեղքը, եսասիրությունը և այլ իրավիճակներ, որոնք վիրավորում են Սուրբ Հոգուն» (”Did You Get the Right Message?” Ensign or Liahona, May 2004, 67):

  1. Խորհեք, թե որքան լավ եք լսել հաղորդագրությունները, երբ Տերը փորձել է կապ հաստատել ձեզ հետ վերջերս: Ձեր օրագրում թվեք ցանկացած «հոգևոր անհասանելի կետեր»՝ իրավիճակներ և վայրեր, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ ձեզ համար լսելու մեղմ, հանդարտ ձայնը, և թե ինչ կանեք, որպեսզի խուսափեք դրանցից:

Դուք կարող եք կապ ապահովել Տիրոջ հետ՝ մեղմ, հանդարտ ձայնի միջոցով, եթե ձգտեք լինել արժանի և ուշադիր այս մեղմ հուշումներին:

  1. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 17 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.