Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 85
նախորդ հաջորդ

Բաժին 85

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1832թ. նոյեմբերի 27-ին (History of the Church, 1.298–299): Այս բաժինը մի հատված է Մարգարեի նամակից՝ ուղղված Վ.Վ. Ֆելփսին, որն ապրում էր Ինդիփենդենսում, Միսսուրի: Այն գրվել էր ի պատասխան հարցերի, որոնք կապված էին այն Սրբերի հետ, որոնք տեղափոխվել էին Սիոն, բայց որոնք չէին ստացել իրենց ժառանգությունը՝ համաձայն Եկեղեցում հաստատված կարգի:

1–5՝ Սիոնում ժառանգությունները ստացվելու են նվիրաբերման միջոցով. 6–12՝ Հզոր և զորավոր մի մարդ Սրբերին կտա իրենց ժառանգությունը Սիոնում:

1 Տիրոջ գործավարի պարտականությունն է, որին նա նշանակել է, պատմություն և ընդհանուր եկեղեցական ագրանցում վարել, այն բոլոր բաների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում Սիոնում, և բոլոր նրանց մասին, ովքեր սեփականություն են բնվիրաբերում և օրինական ձևով ժառանգություն են ստանում եպիսկոպոսից.

2 Եվ նաև նրանց ապրելակերպի, նրանց հավատքի և գործերի. և նաև ուրացողների, ովքեր ուրացել են՝ իրենց ժառանգությունները ստանալուց հետո:

3 Աստծո կամքին և պատվիրանին հակառակ է, որ Աստծո ժողովրդի թվում իրենց անունները գրված ունենան նրանք, ովքեր չեն ստանում իրենց ժառանգությունը անվիրաբերումով, համաձայն իր օրենքի, որը նա տվել է, որ կարողանա բտասանորդել իր ժողովրդին, որպեսզի նրանց նախապատրաստի գվրեժխնդրության և այրման օրվա համար:

4 Ոչ էլ պետք է պահել նրանց տոհմաբանությունը կամ ունենալ, որ այն լինի եկեղեցու պատմության որևէ գրանցումներում:

5 Ո՛չ նրանց անունները, ո՛չ նրանց հայրերի, ո՛չ էլ երեխաների անունները, չպետք է Աստծո օրենքի ագրքում գրված լինեն, ասում է Զորաց Տերը:

6 Այո՛, այսպես է ասում ամեղմ հանդարտ ձայնը, որը շշնջում է և բթափանցում բոլոր բաների միջով, և հաճախ այն սարսռեցնում է ոսկորներս, երբ հայտնում է՝ ասելով.

7 Եվ կլինի այնպես, որ ես՝ Տեր Աստվածս, կուղարկեմ հզոր և զորավոր մի մարդու, իշխանության գայիսոնը ձեռքին, լույս հագած՝ որպես զգեստ, ում բերանը կարտաբերի խոսքեր՝ հավերժական խոսքեր. մինչդեռ, նրա որովայնը կլինի ճշմարտության աղբյուր, որ կարգի դնի Աստծո տունը, և բաժին առ բաժին կարգավորի այն սրբերի ժառանգությունները, որոնց անունները և իրենց հայրերի ու իրենց զավակների անունները գրված կլինեն Աստծո օրենքի գրքում.

8 Մինչդեռ այն մարդը, որը կանչված ու նշանակված է եղել Աստծուց, որն իր ձեռքը մեկնում է՝ Աստծո ատապանակը պահելու, պիտի ընկնի մահվան նետից, ինչպես մի ծառ, որը զարկվում է վառ կայծակի նետից:

9 Եվ բոլոր նրանք, ովքեր գրված չեն լինի հիշատակի ագրքում, ժառանգություն չեն գտնի այն օրը, այլ կտոր-կտոր կարվեն, և նրանց բաժինն անհավատների հետ կնշանակվի, որտեղ կլինի բլացն ու ատամների կրճտոցը:

10 Այս բաները ես ասում եմ ոչ ինձանից. ուստի, ինչպես որ Տերն ասում է, այնպես էլ նա կանի:

11 Եվ նրանք, ովքեր Բարձրագույն Քահանայությունից են, որոնց անունները գրված չեն լինի օրենքի ագրքում, կամ որոնք բուրացած են կամ եկեղեցուց գկտրված, ինչպես նաև փոքրագույն քահանայությունը կամ անդամները, այն օրը ժառանգություն չեն գտնի Բարձրյալի սրբերի մեջ.

12 Հետևաբար, նրա հետ պետք է վարվեն, ինչպես այն քահանայի երեխաների հետ, որն արձանագրված է Եզրասի երկրորդ գլխի վաթսունմեկ և վաթսուներկու հատվածներում: