Սեմինարիա
Մաս 2. Օր 4, 1 Նեփի 5–6, 9


Մաս 2. Օր 4

1 Նեփի 5–6; 9

Նախաբան

Մարգարե Լեքիի կինը` Սարիան, վախենում էր, որ իր որդիները Երուսաղեմից չեն վերադառնա: Լեքին մխիթարեց նրան, արտահայտելով իր հավատքը Տիրոջ նկատմամբ: Երբ նրա որդիները վերադարձան արույրե թիթեղներով, Սարիան ձեռք բերեց ուժեղ վկայություն այն մասին, որ Աստծո ձեռքը առաջնորդում և պահպանում էր իր ընտանիքին: Երբ Լեքին ուսումնասիրեց արույրե թիթեղները, նա «լցվեց Հոգով և սկսեց մարգարեանալ իր սերնդի վերաբերյալ» (1 Նեփի 5.17): Այս դասը ուսումնասիրելու ընթացքում մտածեք ձեր անձնական սուրբ գրությունների ուսումնասիության մասին և թե ինչ կարող եք անել, որպեսզի ստանաք այն զորությունը, որը գալիս է Աստծո խոսքը փնտրելուց:

1 Նեփի 5.1–9

Լեքիի որդիները անապատից ապահով վերադառնում են իրենց ընտանիք

Ճամփորդությունը դեպի Երուսաղեմ և վերադարձը, հավանաբար, Նեփիից և իր եղբայրներից պահանջեց մի քանի շաբաթ: Հիշեք այն ժամանակի մասին, երբ ձեր եղբայրը, քույրը, ծնողները կամ ձեզ ծանոթ մեկ ուրիշ անձնավորություն տնից հեռացել էր երկար ժամանակով՝ միսիայի, ուսման, կամ բանակային ծառայության նպատակով: Ինչպիսի՞ վերաբերմունք կամ մտահոգություններ եք դուք ունեցել (կամ, ձեր կարծիքով, ինչպիսի՞ մտահոգություններ են ունեցել ձեր ծնողները), երբ երկար ժամանակով բաժանված են եղել սիրելիներից: Կարդացեք 1 Նեփի 5.1–3 և բացահայտեք Լեքիի հանդեպ Սարիայի դժգոհությունները իր որդիների Երուսաղեմ վերադառնալու վերաբերյալ:

Կարդացեք 1 Նեփի 5.4–6 և տեսեք, թե ինչպես է Լեքին պատասխանում Սարիայի դժգոհություններին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ձեր բառերով վերարտադրեք Լեքիի պատասխանը իր կնոջը:

Անդրադարձեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչը ձեզ տպավորեց իր կնոջը` Սարիային ուղղված Լեքիի պատասխանում:

  • Ինչպե՞ս էին Լեքիի խոսքերը արտահայտում այն հավատքը և քաջությունը, որը նա ձեռք էր բերել իրենց տրված Աստծո հայտնություններից:

Համաձայն 1 Նեփի 5.6-ի, ի՞նչ ազդեցություն ունեցավ Լեքիի վկայությունը Սարիայի վրա:

Լեքիի և Սարիայի այս օրինակից մենք կարող ենք սովորել այն ճշմարտությունը, որ Տերը օրհնում է մեզ վստահությամբ, երբ մենք հետևում ենք Նրա ներշնչմանը, և մենք կարող ենք մխիթարել և ուժեղացնել ուրիշներին, արտահայտելով մեր հավատքը Աստծո հանդեպ:

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում նկարագրեք մի դեպք, երբ դուք զգացել եք Տիրոջ մխիթարիչ վստահությունը ձեր դժվարին ժամանակներում, երբ կիսվել եք ձեր վկայությամբ՝ մխիթարելով և զորացնելով ուրիշներին, կամ երբ մխիթարվել և զորացվել եք մեկ ուրիշի հավատքի խոսքերով:

Կարդացեք 1 Նեփի 5.7–9 և տեսեք, թե ինչ ազդեցություն ունեցավ Սարիայի հավատքի վրա այս փորձառությունը:

  • Ի՞նչ սովորեց Սարիան այս փորձառությունից:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. «Ի՞նչ նմանություն ունի Սարիայի վկայությունը 1 Նեփի 5.8-ում՝ Նեփիի վկայության հետ 1 Նեփի 3.7-ում:

1 Նեփի 5.10–22

Լեքին փնտրում է արույրե թիթեղները

Նեփին և իր եղբայրները վտանգի են ենթարկել իրենց կյանքը, զոհաբերել են իրենց ընտանիքների հարստությունները, ճանապարհորդել են հեռուն և աստվածային կերպով պաշտպանված են եղել արույրե թիթեղների համար իրենց ճանապարհորդության ընթացքում: Եթե դուք Լեքիի ընտանիքի անդամ լինեիք, ինչպե՞ս նրանց ջանքերը կազդեին արույրե թիթեղների բովանդակությունն ուսումնասիրելու ձեր ցանկության վրա:

Իր որդիների անվնաս վերադարձից հետո, Լեքին սկսեց ուսումնասիրել արույրե թիթեղների բովանդակությունը: Կարդացեք 1 Նեփի 5.11–14 և ընդգծեք, թե ինչ էին պարունակում արույրե թիթեղները:

Կարդացեք 1 Նեփի 5.17–20 և տեսեք, թե ինչպես է արույրե թիթեղների ուսումնասիրությունը ներգործություն ունենում Լեքիի վրա: Այս հատվածներից սովորածի հիման վրա, ինչպե՞ս կավարտեիք հետևյալ սկզբունքը (տես 1 Նեփի 5.17). Սուրբ գրքերը ուսումնասիրելիս, մենք կարող ենք լինել

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հաստատել է այս ճշմարտությունը.

«Երբ մենք ուզում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք: Եվ երբ մենք ուզում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները. քանզի Նրա խոսքերը ասվել են Նրա մարգարեների միջոցով: Նա այնուհետև կուսուցանի մեզ, մինչ մենք լսենք Սուրբ Հոգու հուշումներին:

Եթե դուք վերջին ժամանակներում չեք լսել ձեզ հետ խոսող Նրա ձայնը, վերադարձեք սուրբ գրություններին նոր աչքերով և նոր ականջներով: Նրանք մեր հոգևոր հենարանն են» (Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 26–27):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն ժամանակի մասին, երբ դուք սուրբ գրությունները ուսումնասիելիս զգացել եք Տիրոջ Հոգին:

Կարդացեք 1 Նեփի 5.21–22և տեսեք, թե ինչու էին թիթեղները «մեծ արժեք» Լեքիի և նրա ընտանիքի համար:

«As I Search the Holy Scriptures» օրհներգում (Hymns, no. 277), և գտեք այն օրհնությունները, որոնք կարող են գալ սուրբ գրությունները քննելու արդյունքում:: Անդրադարձեք սուրբ գրությունների ձեր ամենօրյա ընթերցանությանը: Ինչպե՞ս կարող եք բարելավել ձեր սուրբ գրքերի ուսումնասիրությունը:

Մեր մահկանացու կյանքի՝ մեր անապատի միջով ճանապարհորդելիս սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ իմաստություն կա: Հիշեք, որ արույրե թիթեղները ձեռք են բերվել հավատքի և զոհաբերության միջոցով, և որ առանց սուրբ գրությունների Լեքին և իր ընտանիքը չէին ստանա անհրաժեշտ օրհնություններ իրենց ճամփորդության ընթացքում (տես 1 Նեփի 5.22): Երբ քննեք սուրբ գրությունները, դուք կլցվեք Տիրոջ Հոգով և կստանաք ուժ և հավատք՝ պահելու Նրա պատվիրանները:

1 Նեփի 6.1–6

Նեփին համոզում է բոլորին գալ դեպի Հիսուս Քրիստոսը

Ընտրեք ձեր տանը եղած մի գիրք կամ ձեզ ծանոթ մի գիրք: Ձեր կարծիքով, ո՞րն էր հեղինակի նպատակը այդ գիրքը գրելիս: Ինչպե՞ս է հեղինակի նպատակի մասին իմանալը օգնում ձեզ ընթերցանության ժամանակ:

Կարդացեք 1 Նեփի 6.3–6 և ընդգծեք այս գիրքը գրելու Նեփիի նպատակը: «Աբրահամի Աստված, Իսահակի Աստված, Հակոբի Աստված» արտահաըտությունը (հատված 4) վերաբերում է Եհովային, ով Հիսուս Քրիստոսն է: Նեփիի նպատակը շարունակել են բոլոր նրանք, ում գրվածքները գտնվում են Մորմոնի Գրքում. Մորմոնի Գրքի նպատակներից մեկը բոլոր մարդկանց համոզելն է, որպեսզի գան դեպի Հիսուս Քրիստոսը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, թե ինչպես իր հիշատակարանը գրելու Նեփիի նպատակը հասկանալը կարող է ազդել Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության վրա:

Նկար
Նեփին պատրաստում է թիթեղներ

1 Նեփի 9

Նեփին պատրաստում է երկու կարգի հիշատակարաններ

1 Նեփի 9-ում (տես նաև գլուխ 6), Նեփին բացատրում է, որ նրան պատվիրվել էր պատրաստել երկու կարգի հիշատակարաններ, որոնք հայտնի են Նեփիի փոքր և մեծ թիթեղներ անվանումներով: Փոքր թիթեղները պետք է պարունակեինիր ժողովրդի հոգևոր պատմությունը՝մարգարեների ծառայությունները և Տիրոջ հայտնությունները, իսկ մեծ թիթեղները՝ աշխարհիկ պատմությունը (տես 1 Նեփի 9.2–4): Նեփին օգտագործում է «այս թիթեղներ» և «այն թիթեղներ» արտահայտությունները, որոնք վերաբերվում են երկու կարգի հիշատակարաններին, որոնք Տերը նրան պատվիրել էր պատրաստել: Ձեր սուրբ գրություններում էջի եզրերին 1 Նեփի 9-ի կողքին նման մի գրություն գրեք, որը կօգնի ձեզ հիշել, թե որ հիշատակարանի մասին է Նեփին խոսում. «այս թիթեղներ» = փոքր թիթեղներ (հոգևոր); «այլ թիթեղներ» = մեծ թիթեղներ (աշխարհիկ):

Երբ սկսեք ուսումնասիրել Մորմոնի Գիրքը, դուք կհասկանաք, թե ինչու Նեփին պահեց երկու կարգի հիշատակարաններ: Նեփին ներշնչված էր փոքր թիթեղների վրա ստեղծել իր հոր պատմության կրճատումը՝ կարճ տարբերակը (տեղ գտած 1 Նեփի 1–8-ում): Շուրջ 1000 տարի անց մարգարե Մորմոնը Տիրոջ կողմից առաջնորդվեց ներառելու Նեփիի փոքր թիթեղները ոսկյա թիթեղների մեջ (տես Մորմոնի խոսքերը 1.7): Այս երկու մարդիկ էլ չգիտեին, թե ինչու էին դա անում (տես 1 Նեփի 9.5), բայց նրանք կատարեցին Տիրոջ պատվիրանը:

  1. Երբ ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում կարդաք1 Նեփի 9, անդրադարձեք և գրի առեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, թե ինչու է այդքան կարևոր հնազանդվել Տիրոջը, նույնիսկ, եթե ամբողջությամբ չենք հասկանում պատճառները:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 5–6 և 9 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ: